Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 188 ...

 

 

040.0210.120310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2010 թվականի N 210-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն ստեղծելու, տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1888-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում և 3-րդ կետում «բույսերի կարանտինի և երկրագործության» բառերը փոխարինել «աշխատակազմի բուսասանիտարիայի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի`

i

ա. վերնագրում «բույսերի կարանտինի և երկրագործության» բառերը փոխարինել «աշխատակազմի բուսասանիտարիայի» բառերով,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմում գործող առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բուսասանիտարիայի բնագավառում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:»,

i

գ. 6-րդ կետը «հայերեն» բառից հետո լրացնել «ռուսերեն և անգլերեն» բառերով,

դ. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելումը.

3) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման ու արտահանման գործառույթների իրականացման ընթացքում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ապահովումը.

4) ագրարային կանոններով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

5) «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների խախտումների հայտնաբերումը և կանխումը.

6) ֆիզիկական և իրավաբանական անձանց` հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, բույսերի վնասակար օրգանիզմների դեմ իրականացվող պայքարի, թունանյութերի, սերմնանյութերի, տնկանյութերի (արմատակալների) արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի ստուգման, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և օգտակար այլ հատկությունների պահպանության և վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման նկատմամբ վերահսկողության ապահովումը:

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրագործում է բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծրագրեր.

2) վերահսկողություն է իրականացնում ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանության նկատմամբ.

3) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիթորինգ, վերահսկողություն է իրականացնում այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ, կատարում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, արդյունքների հիման վրա որոշում կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները և ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը.

5) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում, իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.

6) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը և այն ներկայացնում լիազոր մարմին` հաստատման.

7) կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների իրացման, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.

8) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման նկատմամբ.

9) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր.

10) վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական հողերից, ոռոգման ջրից, բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից փորձաքննության նպատակով կատարվող նմուշառման, հողերի մշակության, սերմնանյութերի և տնկանյութերի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում որակի բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.

11) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին:»,

i

ե. 10-րդ կետի երկրորդ պարբերությունում «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով,

i

զ. 17-րդ կետի երկրորդ պարբերությունը «համազգեստ» բառից հետո լրացնել «, որն ունի խորհրդանիշ և տարբերանշան» բառերով, իսկ երրորդ պարբերությունում «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով.

i

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման N 2 հավելվածի երկրորդ բաժնում «Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի պետական տեսչություն» բառերով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 4-ի

N 210-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի նոյեմբերի 21-ի

N 1888-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Բուսասանիտարական հսկողության և սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին

Բուսասանիտարիայի և հաշվառման բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

Բուսասանիտարիայի պետական տեսչության Երևանի սահմանային հսկիչ կետ

Բուսասանիտարիայի պետական տեսչության «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետ

Բուսասանիտարիայի պետական տեսչության Ագարակի սահմանային հսկիչ կետ

Բուսասանիտարիայի պետական տեսչության Բավրայի սահմանային հսկիչ կետ

Բուսասանիտարիայի պետական տեսչության Գոգավանի սահմանային հսկիչ կետ

Բուսասանիտարիայի պետական տեսչության Այրումի սահմանային հսկիչ կետ

Բուսասանիտարիայի պետական տեսչության Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Երևանի մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Արագածոտնի մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Արարատի մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Արմավիրի մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Լոռու մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Կոտայքի մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Շիրակի մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Սյունիքի մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Վայոց ձորի մարզային ստորաբաժանում

Բուսասանիտարիայի պետական տեսչության բուսասանիտարիայի և հաշվառման Տավուշի մարզային ստորաբաժանում»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2010
N 210-Ն
Որոշում