Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի Թ ...

 

 

112.0001.010310

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        03            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11210119

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

12 փետրվարի 2010 թվականի N 1-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանով հաստատված կարգի (այսուհետև` Կարգ) 5-րդ կետում «մեծամասնության» բառը փոխարինել «երկու երրորդի» բառերով:

i

2. Կարգի 13-րդ կետում «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «, որը նա պետք է կրի հագուստի վրա ՁՊՎ-ում գտնվելու ողջ ընթացքում» բառերը:

i

3. Կարգի 14-րդ կետում «ոստիկանության պետին» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալին» բառերը:

i

4. Կարգի 18-րդ կետի «ա» ենթակետում «ոստիկանության պետը» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալը» բառերը:

i

5. Կարգի 22-րդ կետի «ա» ենթակետում «ժամկետը» բառից հետո լրացնել «և խումբը իր անդամների երկու երրորդի միջնորդությամբ չի դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ևս երեք տարով նրա լիազորությունները երկարաձգելու մասին» բառերը:

6. ՈՒժը կորցրած ճանաչել կարգի 22-րդ կետի «զ» ենթակետը:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
12.02.2010
N 1-Ն
Հրաման