Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈ ...

 

 

040.0568.180998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1998 թվական թիվ 568

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 18, 19 և 24 հոդվածներից, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին» թիվ 259 որոշումից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի միջև 1998 թվականի հուլիսի 2-ին կնքված Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգը հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը որպես սեփականություն փոխանցելու և դրա վճարման պայմանների մասին համաձայնագիրը (կցվում է):

2. Հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի միջև 1998 թվականի օգոստոսի 12-ին կնքված Հայաստանի Հանրապետության գազասպառողներին 1998-2001 թվականներին բնական գազի առաքման և դրա ծավալների մասին համաձայնագիրը (կցվում է):

3. «Հայգազ», «Հայտրանսգազ», «Երևանգազ», «Գազավտոտրանսպորտային», «Ստորգետնյա մետաղպաշտպանություն», «Տրանսգազշին», «Հայգազշին», «Արմավիրգազմեքենա», «Նյութատեխնիկական մատակարարում և կոմպլեկտավորում», «Շինանյութերի արտադրություն և շինարարական աշխատանքներ», «Գազկապշին» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միացման միջոցով վերակազմավորել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 24 հոդվածներին համապատասխան:

4. Սույն որոշման 3-րդ կետի կատարման հետ կապված` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) (5-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 16.10.03 թիվ 1337-Ա որոշում)

i

բ) ապահովել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 270 մլն ԱՄՆ-ի դոլար արժեք ունեցող` Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի ներդրումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մեջ` վերջինիս կանոնադրական հիմնադրամն ավելացնելու համար:

6. Սահմանել, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի փոխարեն Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի 148,5 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով գույքի ներդրման դիմաց բնական գազով վճարումը կատարվում է «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

Ներդրված գույքի դիմաց ստացված բնական գազի իրացման վայրը և գինը (բացի Հայաստանի Հանրապետության տարածքից) որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ապահովել սույն որոշման 3-րդ և 5-րդ կետով նախատեսված գործառույթների իրականացման հետ կապված հաշվապահական ձևակերպումների աուդիտը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.1998
N 568
Որոշում