Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 219 Ո ...

 

 

040.0571.180998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1998 թվական թիվ 571

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 219 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արդյունաբերության բնագավառում ներդրումային քաղաքականությունը խթանելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 4 հավելվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 2-ի «Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալության» պետական ձեռնարկությունները «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության վերակազմավորելու մասին» թիվ 219 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կանոնադրության IV բաժնի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է 143990000 (հարյուր քառասուներեք միլիոն ինը հարյուր հազար) դրամ, որը կազմում է 374 (երեք հարյուր յոթանասունչորս) սովորական անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 385000 (երեք հարյուր ութսուն հինգ հազար) դրամ»:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների էկոնոմիկայի նախարարությանը «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը մեծացնել` յուրաքանչյուրը 25245000 (քսանհինգ միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար) դրամի չափով:

3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը մեծացնել` 45770000 (քառասունհինգ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար) դրամը` «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 4 հավելվածի 13-րդ կետով նախատեսված «Ինվեստիցիոն կազմակերպության հիմնադրամի պետական մասնակցության միջոցներ» գումարների հաշվին, իսկ 4720000 (չորս միլիոն յոթ հարյուր քսան հազար) դրամը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` համապատասխան գույքի տեսքով:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում իրականացնել համապատասխան ձևակերպումներ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.1998
N 571
Որոշում