Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵ ...

03.05.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   03.05.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 03.05.00 թիվ 223 որոշում)

i

040.0593.190998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 593

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով 1998 թվականի հունիսի 19-ի Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկային համաձայնագրի (Համայնքային զարգացման ծրագիր, թիվ 3095 AM) դրույթներից և վարկային ծրագրի իրականացման արդյունավետությունը, օպերատիվությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Թույլատրել համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովին հաստատել մինչև 2 (երկու) մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի արժողությամբ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մրցութային գնումների վերաբերյալ որոշումները:

Նշված գումարի սահմաններում վարկային հաշվից մասհանումների համապատասխան փաստաթղթերն ստորագրում է «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավասու անձը:

3. Սահմանել, որ մրցույթին ներկայացված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքը 2 (երկու) մլն ԱՄՆ-ի դոլարը գերազանցելու դեպքում մրցութային հանձնաժողովի որոշումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

i

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 19-ի թիվ 593 որոշմամբ

 

ԿԱԶՄ

համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում

գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովի

 

1. «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» ՊՓԲԸ-ի

ներկայացուցիչներ - 4

 

2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ - 1

 

3. ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ - 1

 

4. ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ - 1

 

5. ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ - 1

 

6. Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ - 1

 

7. Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ի

ներկայացուցիչ - 1

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.1998
N 593
Որոշում