Սեղմել Esc փակելու համար:
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՐԳԵ ...

11.03.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.04.2010  -ից մինչեւ   11.03.2013  -ը:
 
(ուժը կորցրել է 11.01.13 թիվ 9-Ն հրաման)

i

124.0411.010410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12410146

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

3 մարտի 2010 թվականի N 411-Ն

i

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՐԳԵՐԸ, ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի 7.1-ին, 7.2-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել`

1) ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների հարկային մարմնի հետ համաձայնեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) «ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ հարկային ծառայողին տեղեկացման կարգը` համաձայն N 3 հավելվածի,

4) ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերի տրամադրման և դրանց օգտագործման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման կարգը` համաձայն N 4 հավելվածի,

5) ակցիզային դրոշմանիշերի ստացված քանակությունների և շարժի գրանցման մատյանի ձևը` համաձայն N 5 հավելվածի:

Հավելված N 1

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

ԿԱՐԳ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2203, 2206, 2207, 2208 (բացառությամբ 220820120 ծածկագրին դասվող ապրանքի) և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում են «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան:

2. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (ներառյալ դրանց փոփոխությունները) որոշվում են հարկային մարմնի և արտադրողի կամ ներմուծողի համաձայնությամբ:

3. Ակցիզային պահեստը ընդգրկում է պատրաստի արտադրանքի պահպանման և առաքումների (առաքման, տրամադրման կամ տեղափոխման) կազմակերպման համար նախատեսված տարածքները: Ակցիզային պահեստում չեն ընդգրկվում արտադրական տարածքները:

4. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների (ներառյալ դրանց փոփոխությունների) հարկային մարմնի հետ համաձայնեցման համար արտադրողը կամ ներմուծողը հարկային տեսչություն ներկայացնում է`

1) այն տարածքի հատակագիծը (երկու օրինակից), որտեղ գտնվելու է ակցիզային պահեստը,

2) այդ տարածքի նկատմամբ հարկ վճարողի իրավունքը (սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը) հաստատող փաստաթուղթը:

5. Հատակագիծը պետք է հնարավորություն տա հստակ որոշել ակցիզային պահեստի գտնվելու վայրը (տեղադրությունը): Հատակագծի վրա նշվում են ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (տեղամասերը), ինչպես նաև ակցիզային պահեստի այն տեղամաս(եր)ը, որտեղից իրականացվելու է ապրանքների առաքում, տեղափոխում կամ տրամադրում: Հատակագծի վրա նշվում են նաև ընդհանուր տարածքից այն ելքի (ելքերի) տեղադրությունը, որտեղից կարող են դուրս բերվել ապրանքները (որոնց վրա տարածվում է ակցիզային պահեստ ռեժիմը):

6. Ակցիզային պահեստի փոփոխությունների դեպքում նոր (փոփոխված) հատակագծի հետ ներկայացվում է նաև ակցիզային պահեստի նախորդ հատակագիծը:

7. Հատակագիծը ստորագրվում է արտադրող կամ ներմուծող կազմակերպության ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

8. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքներին տեղում ծանոթանալու և համաձայնություն տալու նպատակով հարկային տեսչությունը կարող է անցկացնել տարածքի տեղազննություն` հարկ վճարողի ներկայացուցչի ներկայությամբ: Հարկ վճարողը կարող է նման տեղազննություն կազմակերպել մինչև ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների հատակագծի ներկայացումը:

9. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների (ներառյալ դրանց փոփոխությունների) համաձայնեցումը կատարվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների վերաբերյալ հարկային մարմնի կողմից համաձայնություն տալու դեպքում հատակագծի օրինակը ստորագրվում և կնքվում է հարկ վճարողի սպասարկման վայրի հարկային տեսչության կողմից և հանձնվում հարկ վճարողին:

Հավելված N 2

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

ԿԱՐԳ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

1. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունները և դրանց շարժը գրանցելու համար վարվում է «ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի մատյան` սույն հավելվածով սահմանված ձևին համապատասխան:

2. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի մատյանը կազմվում է հարկ վճարողի կողմից: Մատյանի էջերը համարակալվում են և կարվում: Մատյանը կնքվում է հարկ վճարողի սպասարկման վայրի հարկային տեսչության կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով սահմանված դեպքերում մատյանները կարող են կնքվել հարկ վճարողի գործունեության իրականացման վայրի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:

3. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի մատյանը կարող են վարվել յուրաքանչյուր ապրանքատեսակի համար կազմված մատյաններով կամ կազմված մատյանում յուրաքանչյուր ապրանքատեսակի համար առանձնացված էջերով:

4. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանի վարման առումով ապրանքատեսակ է համարվում տվյալ անվանման և տարայի (տուփի) տարողությամբ ապրանքատեսակը:

5. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանում գրանցման ենթակա են ակցիզային պահեստ ապրանքների բոլոր մուտքերն ու ելքերը:

6. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանի էջի վերջին տողը լրացվելուց հետո հաշվարկվում է ապրանքի մնացորդը և այն գրանցվում է հաջորդ էջի վերին մասում:

7. Օրվա ընթացքում տվյալ ապրանքի մուտք կամ ելք տեղի ունենալու դեպքում կատարվում է հաշվարկ և լրացվում է «մնացորդը տվյալ օրվա վերջի դրությամբ» սյունակը:

8. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանը լրացվում է հարկ վճարողի կողմից նշանակված` առաքումների կազմակերպման հարցում պատասխանատու անձի կողմից:

Ձև

մատյանի կազմի ձև

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

._________________________________________________________________.

|Անվանումը|                                                       |

|_________|_______________________________________________________|

|ՀՎՀՀ     |      |      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________.

Ակցիզային պահեստ ____________________________________________________

(նշվում է հասցեն կամ պահեստը նույնականացնող այլ տեղեկություն)

Ակցիզային պահեստի տեղամաս ___________________________________________

(նշվում է տեղամասը կամ տեղամասը նույնականացնող այլ տեղեկություն)

մատյանի էջի ձև

Ապրանքի անվանումը ___________________________________________________

Տարայի (տուփի) տարողությունը ________________________________________

Մնացորդը _____ ____________ 20 թ. դրությամբ _________________________

.__________________________________________________________.

|Ամսաթիվը|Մուտք         |Ելք           |Մնացորդը տվյալ օրվա|

|        |______________|______________|վերջի դրությամբ    |

|        |փաստաթղթի|քա- |փաստաթղթի|քա- |                   |

|        |համարը   |նակը|համարը   |նակը|                   |

|________|_________|____|_________|____|___________________|

|Ընդամենը|    X    |    |    X    |    |                   |

.__________________________________________________________.

Մնացորդը _____ ___________20 թ. դրությամբ __________________

Հավելված N 3

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

ԿԱՐԳ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

1. «Ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման սկիզբ է համարվում վերադաս հարկային մարմնի ղեկավարի «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի (այսուհետ` հսկողություն իրականացնող հարկային ծառայող) նշանակման մասին հրամանը հարկ վճարողին հանձնելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

2. Հարկ վճարողը «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման օրը հսկողություն իրականացնող հարկային ծառայողին գրավոր տեղեկացնում է ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ:

3. «Ակցիզային պահեստ» ռեժիմի գործողության ընթացքում ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ ներկայացվում է տեղեկացման փաստաթուղթ` երկու օրինակից: Փաստաթուղթը կարող է ներկայացվել սույն հավելվածով սահմանված օրինակելի ձևով: Ներկայացված տեղեկացման փաստաթղթի մեկ օրինակի վրա հսկողություն իրականացնող հարկային ծառայողը նշում է տեղեկացման փաստաթղթի տրամադրման օրն ու ժամը, ստորագրում և վերադարձնում հարկ վճարողին:

4. Հարկ վճարողը և հսկողություն իրականացնող հարկային ծառայողը համաձայնեցնում են ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի ներկայացման պարբերականությունը կամ դրանում փոփոխությունները ներկայացնելու օրը, ժամը և ներկայացման կարգը:

5. Հսկողություն իրականացնող հարկային ծառայողի գործողությունները (անգործությունը) չպետք է խոչընդոտեն ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ տեղեկացման տրամադրմանը կամ հարկ վճարողի առաքումների կազմակերպման աշխատանքներին:

6. Հսկողություն իրականացնող հարկային ծառայողի անմիջականորեն ակցիզային պահեստում գտնվելու ռեժիմը որոշում է հարկային տեսչության պետը:

7. Եթե ակցիզային պահեստի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողը սույն կարգին համապատասխան տեղեկացված է եղել ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ, հարկային ծառայողի ակցիզային պահեստի տարածքում չգտնվելու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ակցիզային պահեստից առաքում (տեղափոխում կամ տրամադրում) կազմակերպելու համար:

8. «Ակցիզային պահեստ» ռեժիմը համարվում է չկիրառված կամ ռեժիմի կիրառումը կասեցված, եթե հարկային մարմնի գործողություններով պայմանավորված չեն ապահովվել ռեժիմի կիրառման համար անհրաժեշտ պայմանները (նշանակված չէ ակցիզային պահեստի նկատմամբ հսկողություն իրականացնողը, չեն տրամադրվել ակցիզային պահեստից ապրանքների տեղափոխման կամ տրամադրման ժամանակ կիրառվող փաստաթղթերը և այլն):

Օրինակելի ձև

ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ակցիզային պահեստ ....................................................

(նշվում է հասցեն կամ պահեստը նույնականացնող այլ տեղեկություն)

Ժամանակաշրջանը .... ............. 20 մինչև .... ............... 20 թ.

.________________________________________________________________.

|Ը/կ|Ամիսը,|Ակցիզային պահեստի այն     |Առաքումների      |Նշումներ|

|   |ամսա- |տեղամասը (ելքի գտնվելու   |(տեղափոխման,     |        |

|   |թիվը  |վայրը), որտեղից           |տրամադրման)      |        |

|   |      |իրականացվելու է ապրանքների|գործողությունների|        |

|   |      |առաքումը (տեղափոխում կամ  |իրականացման ժամը |        |

|   |      |տրամադրում)               |                 |        |

|   |      |                          |_________________|        |

|   |      |                          |սկիզբը  |ավարտը  |        |

|___|______|__________________________|________|________|________|

|___|______|__________________________|________|________|________|

|___|______|__________________________|________|________|________|

|___|______|__________________________|________|________|________|

|___|______|__________________________|________|________|________|

|___|______|__________________________|________|________|________|

.________________________________________________________________.

Կազմակերպության ղեկավար` ________________ ______________________

    (անհատ ձեռնարկատեր)       ստորագրությունը    անունը, ազգանունը

Հավելված N 4

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

ԿԱՐԳ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

1. Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրումը իրականացվում է սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան փաստաթղթի դուրսգրմամբ:

2. Ակցիզային պահեստից ապրանքների տեղափոխումն իրականացվում է սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան փաստաթղթի դուրսգրմամբ:

3. Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերը ստանալու համար հարկ վճարողը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացնում է հայտ: Հայտը կարող է ներկայացվել սույն հավելվածով սահմանված N 3 ձևին համապատասխան:

4. Հայտում հարկ վճարողը նշում է փաստաթղթերի ձևերի անհրաժեշտ քանակները` ըստ փաստաթղթերի տեսակների:

5. Հայտի հիման վրա հարկային տեսչությունը պահանջվող ձևի և քանակի փաստաթղթերը հարկ վճարողին տրամադրում է երկու աշխատանքային օրվա ընթացքում:

6. Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ փաստաթղթերի ձևերի օգտագործման վերաբերյալ հարկ վճարողը ներկայացնում է եռամսյակային հաշվետվություն սույն հավելվածով սահմանված N 4 ձևին համապատասխան:

7. Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ փաստաթղթերի ձևերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

8. Հարկ վճարողը և հարկային մարմինը վարում են ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերի հաշվառում: Անհրաժեշտության դեպքում հարկ վճարողը և հարկային մարմինը կարող են կատարել վարվող հաշվառման արդյունքների համադրում:

Ձև N 1

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

._____________________________________________________________________.

|[1] Փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը          |[2] համարը               |

|___________________________________________|_________________________|

|             |                   |20 թ.    |               |         |

|___________________________________________|_________________________|

|[3] փաստաթղթի տրամադրման ամսաթիվը          |Առաքումների գրանցման գրքի|

|___________________________________________|_________________________|

|             |                   |20 թ.    |[6] էջ         |         |

|_____________|___________________|_________|_______________|_________|

|Պայմանագիր   |[4] կնքման ամսաթիվ |[5] համար|[7] տող        |         |

|             |___________________|_________|_______________|_________|

|             |                   |         |[8] համար      |         |

|_____________________________________________________________________|

|[9] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)                                   |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                      Ապրանքներ տրամադրող անձի                       |

|_____________________________________________________________________|

|[10] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |._______________________. |

|                                          |._______________________. |

|_____________________________________________________________________|

|[11] Անվանումը                   |                                   |

|_________________________________|___________________________________|

|[12] Գտնվելու վայրը (հասցեն)     |                                   |

|_____________________________________________________________________|

|[13] Վայրը, որտեղից ապրանքները            |                          |

|մատակարարվում են                          |                          |

|_____________________________________________________________________|

|[14] Լրացուցիչ տվյալներ    |                                         |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                     Ապրանքներ ստացող անձի                           |

|_____________________________________________________________________|

|[15] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |._______________________. |

|(ֆիզիկական անձի անձնագրի սերիան և  համարը)|._______________________. |

|                                          |.___. ._____________.     |

|_____________________________________________________________________|

|[16] Անվանումը                   |                                   |

|_________________________________|___________________________________|

|[17] Գտնվելու վայրը (հասցեն)     |                                   |

|_____________________________________________________________________|

|[18] Տրամադրման նպատակը (տեսակը) (կոմիսիայի,             |           |

|հանձնարարության կամ գործակալության պայմանագրով իրացման)  |           |

|_____________________________________________________________________|

|[19] ՈՒմ միջոցով                 |անունը, ազգանունը         |        |

|                                 |__________________________|________|

|                                 |Լիազորագրի|համարը         |        |

|                                 |          |_______________|________|

|                                 |          |ամսաթիվը       |        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|[20] Ապրանքների տեղափոխման ձևը                          |            |

|________________________________________________________|____________|

|[21] Տրամադրված ապրանքների նշանակման վայրը (հասցեն)     |            |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|[22] Տրամադրված ապրանքների`                               |          |

|__________________________________________________________|__________|

|ը/կ|ապրանքի  |չափման |քանակը|ընդհանուր ծավալը|միավորի գինը|ընդամենը  |

|   |անվանումը|միավորը|      |(լիտր կամ հատիկ)|(ներառյալ   |          |

|   |         |       |      |                |անուղղակի   |          |

|   |         |       |      |                |հարկերը)    |          |

|___|_________|_______|______|________________|____________|__________|

| 1 |    2    |   3   |  4   |       5        |      6     |     7    |

|Ընդամենը                                                  |          |

._____________________________________________________________________.

    Տրամադրող կազմակերպության             Ստացող կազմակերպության

    տնօրեն (Ա/Ձ)                          տնօրեն (Ա/Ձ)

    ______________________________        ________________________________

    (ստորագրությունը) (ազգանունը,         (ստորագրությունը) (ազգանունը,

               անունը)                                անունը)

    ______________________________        ________________________________

    (ստորագրությունը) (ազգանունը,         (ստորագրությունը) (ազգանունը,

               անունը)                                անունը)

Ձև N 2

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

._____________________________________________________________________.

|[1] Փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը          |[2] համարը               |

|___________________________________________|_________________________|

|             |                   |20 թ.    |               |         |

|___________________________________________|_________________________|

|[3] տեղափոխման ամսաթիվը                    |Առաքումների գրանցման գրքի|

|___________________________________________|_________________________|

|             |                   |20 թ.    |[4] էջ         |         |

.___________________________________________|_______________|_________|

|[5] տող        |         |

|_______________|_________|

|[6] համար      |         |

._____________________________________________________________________|

|[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)                                   |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                   Ապրանքներ տրամադրող անձի                          |

|_____________________________________________________________________|

|[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  |._______________________. |

|                                          |._______________________. |

|_____________________________________________________________________|

|[9] Անվանումը                       |                                |

|____________________________________|________________________________|

|[10] Գտնվելու վայրը (հասցեն)        |                                |

|_____________________________________________________________________|

|[11] Վայրը, որտեղից ապրանքները            |                          |

|տեղափոխվել են                             |                          |

|_____________________________________________________________________|

|[12] Լրացուցիչ տվյալներ    |                                         |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|     Հարկ վճարողի կողմից օգտագործվող օբյեկտի (ուր տեղափոխվում են     |

|                             ապրանքները)                             |

|_____________________________________________________________________|

|[13] Անվանումը                      |                                |

|____________________________________|________________________________|

|[14] Գտնվելու վայրը (հասցեն)        |                                |

|_____________________________________________________________________|

|   Այլ հարկ վճարողի կողմից օգտագործվող օբյեկտի (ուր տեղափոխվում են   |

|                             ապրանքները)                             |

|_____________________________________________________________________|

|[15] Անվանումը                      |                                |

|____________________________________|________________________________|

|[16] Գտնվելու վայրը (հասցեն)        |                                |

|____________________________________|________________________________|

|[17] տեղափոխման նպատակը             |                                |

|____________________________________|________________________________|

|[18] ՈՒմ միջոցով (անունը, ազգանունը)|                                |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|[19] Ապրանքների տեղափոխման ձևը                       |               |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|[20] Տեղափոխվող ապրանքներ`                                |          |

|__________________________________________________________|__________|

|ը/կ|ապրանքի  |չափման |քանակը|ընդհանուր ծավալը|միավորի գինը|ընդամենը  |

|   |անվանումը|միավորը|      |(լիտր կամ հատիկ)|(ներառյալ   |          |

|   |         |       |      |                |անուղղակի   |          |

|   |         |       |      |                |հարկերը)    |          |

|___|_________|_______|______|________________|____________|__________|

| 1 |    2    |   3   |  4   |       5        |      6     |     7    |

|___|_________|_______|______|________________|____________|__________|

|___|_________|_______|______|________________|____________|__________|

|___|_________|_______|______|________________|____________|__________|

|___|_________|_______|______|________________|____________|__________|

|___|_________|_______|______|________________|____________|__________|

|__________________________________________________________|__________|

|Ընդամենը                                                  |          |

._____________________________________________________________________.

    Տեղափոխող կազմակերպության             Ստացող կազմակերպության

    տնօրեն (Ա/Ձ)                          (ստորաբաժանման) պատասխանատու անձ

                                          (Ա/Ձ)

    ______________________________        ________________________________

    (ստորագրությունը) (ազգանունը,         (ստորագրությունը) (ազգանունը,

               անունը)                                անունը)

    ______________________________        ________________________________

    (ստորագրությունը) (ազգանունը,         (ստորագրությունը) (ազգանունը,

               անունը)                                անունը)

Ձև N 3

._____________________________________________________________________.

|              ՀԱՅՏ                |Փաստաթղթի հերթական համարը _______ |

|ակցիզային պահեստից ապրանքների     |(լրացվում է հարկային տեսչության   |

|տրամադրման կամ տեղափոխման ժամանակ |կողմից)                           |

|օգտագործվող փաստաթղթերի ձեռքբերման|                                  |

|__________________________________|__________________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը     |    |   |   |   |   |   |    |    |

|__________________________________|__________________________________|

|Իրավաբանական անձի անվանումը       |                                  |

|__________________________________|__________________________________|

|Անհատ ձեռնարկատիրոջ անունը,       |                                  |

|ազգանունը                         |                                  |

|_____________________________________________________________________|

|Խնդրում եմ տրամադրել ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ    |

|տեղափոխման ժամանակ օգտագործվող փաստաթղթեր հետևյալ  քանակություններով |

|_____________________________________________________________________|

|ակցիզային պահեստից ապրանքների     |ակցիզային պահեստից ապրանքների     |

|տրամադրման փաստաթղթեր             |տեղափոխման փաստաթղթեր             |

|__________________________________|__________________________________|

|                               հատ|                               հատ|

._____________________________________________________________________.

    Կազմակերպության ղեկավար`    ________________ _______________________

    (անհատ ձեռնարկատեր)          ստորագրությունը    անունը, ազգանունը

______ _______________ 20 թ.

Ձև N 4

.___________________________________________________________________.

|         ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ          |Փաստաթղթի հերթական համարը        |

|ակցիզային պահեստից ապրանքների    |(լրացվում է հարկային տեսչության  |

|տրամադրման կամ տեղափոխման ժամանակ|կողմից)                          |

|փաստաթղթերի ձևերի  օգտագործման   |                                 |

|վերաբերյալ                       |                                 |

|_________________________________|_________________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը    |Հաշվետու ժամանակաշրջանը          |

|_________________________________|_________________________________|

|    |   |   |   |   |   |   |    |տարի |   |   |   |   | եռամսյակը |

|_________________________________|_________________________________|

|Իրավաբանական անձի անվանումը      |                                 |

|_________________________________|_________________________________|

|Անհատ ձեռնարկատիրոջ անունը,      |                                 |

|ազգանունը                        |                                 |

|___________________________________________________________________|

|___________________________________________________________________|

|Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման ժամանակ օգտագործված       |

|փաստաթղթեր                                                         |

|___________________________________________________________________|

|ստացված հաշվարկային|օգտագործված հաշվարկային|վերադարձված հաշվարկային|

|փաստաթղթերի        |փաստաթղթերի            |փաստաթղթերի            |

|___________________|_______________________|_______________________|

|քանակը|հերթական    |քանակը|հերթական        |քանակը|հերթական        |

|      |համարներով  |      |համարներով խմբի |      |համարներով խմբի |

|      |խմբի առաջին |      |առաջին և  վերջին|      |առաջին և  վերջին|

|      |և  վերջին   |      |համարները       |      |համարները       |

|      |համարները   |      |                |      |                |

|______|____________|______|________________|______|________________|

|Ակցիզային պահեստից ապրանքների տեղափոխման ժամանակ օգտագործված       |

|փաստաթղթերի                                                        |

Կազմակերպության ղեկավար` _______________  _______________________

    (անհատ ձեռնարկատեր)       ստորագրությունը      անունը, ազգանունը

Հավելված N 5

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

մատյանի կազմի ձև

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՎԱԾ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

.______________________________________________________________________.

|Անվանումը|                                                            |

.______________________________________________________________________.

._________________________________________________.

|ՀՎՀՀ     |    |    |    |    |    |    |    |    |

._________________________________________________.

մատյանի էջի ձև

._____________________________________________________________________.

|Դրոշմանիշի տեսակ|             |Տարողությունը` լիտր կամ   |           |

|                |             |տուփի մեջ գլանակների քանակ|           |

._____________________________________________________________________.

.__________________________________________________________________________.

|              |           Մուտք             |         Ելք                 |

|              |_____________________________|_____________________________|

|Մնացորդ       |դրոշմանիշերի  |դրոշմավորման  |դրոշմավորման  |հարկային      |

|              |ստացում       |նպատակով      |նպատակով      |մարմին        |

|              |              |ելքագրվածի հետ|              |վերադարձ      |

|              |              |վերադարձ      |              |              |

|______________|______________|______________|______________|______________|

|ամ|հա- |հա-|քա|ամ|հա- |հա-|քա|ամ|հա- |հա-|քա|ամ|հա- |հա-|քա|ամ|հա- |հա-|քա|

|սա|մարի|մա-|նա|սա|մարի|մա-|նա|սա|մարի|մա-|նա|սա|մարի|մա-|նա|սա|մարի|մա-|նա|

|թի|սկիզ|րի |կը|թի|սկիզ|րի |կը|թի|սկիզ|րի |կը|թի|սկիզ|րի |կը|թի|սկիզ|րի |կը|

|վը|բը  |ա- |  |վը|բը  |ա- |  |վը|բը  |ա- |  |վը|բը  |ա- |  |վը|բը  |ա- |  |

|  |    |վար|  |  |    |վար|  |  |    |վար|  |  |    |վար|  |  |    |վար|  |

|  |    |տը |  |  |    |տը |  |  |    |տը |  |  |    |տը |  |  |    |տը |  |

|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|

|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|

|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|

|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|

|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|

|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|

|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|

|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|__|____|___|__|

.__________________________________________________________________________.

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.03.2010
N 411-Ն
Հրաման