Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 39-Ն ...

 

 

040.0385.160410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2010 թվականի N 385-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 39-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «1234720» թիվը փոխարինել «1587147» թվով.

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «602350» թիվը փոխարինել «620827» թվով.

3) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 21-ի

N 39-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

     NN                   Ծախսերը                        Գումարը

     ը/կ                                                 (դրամ)

________________________________________________________________

     1.  Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ        270000

         այդ թվում`

 

         1) հանձնաժողովի նախագահի                          60000

 

         2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                 30000

 

         3) հանձնաժողովի քարտուղարի                        30000

 

4) հանձնաժողովի անդամների

         (5 անդամ x 30000 դրամ)                           150000

 

     2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ           72500

 

     3.  Տրանսպորտային նյութեր                              5000

 

     4.  Կապի ծառայություններ                               1000

 

     5.  Գրասենյակային նյութեր և  հագուստ                   3000

________________________________________________________________

         ընդամենը                                         351500,00

 

4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

     (4 x 351500)                                        1406000,00

 

Այլ ծախսեր (քվեաթերթիկների տպագրություն

     (6048 ընտրող + 6048 x 0.03) x 5 դրամ)                 31147,00

________________________________________________________________

         Ընդամենը                                        1437147,00».

 

4) որոշման N 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 21-ի

N 39-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

     NN                   Ծախսերը                         Գումարը

     ը/կ                                                  (դրամ)

________________________________________________________________

1.  Գրասենյակային նյութեր և հագուստ (ընտրողների

         ցուցակներ, 6048 ընտրող x 3.9 դրամ)               23587,00

 

2. Կապի ծառայություններ (ընտրողների

         ծանուցագրեր, 6048 ընտրող x 98.75 դրամ)             597240

________________________________________________________________

         Ընդամենը                                        620827,00»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2010
N 385-Ն
Որոշում