Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0600.220998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 600

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 11483 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող բաղնիքը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 8089 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 8089 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Գեղարքունիքի մարզի Գագարինի գյուղական համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 411 որոշման:

1.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 5339 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5339 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.6. «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3394,2 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 216,5 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 593,4 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 620 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 518 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1446,3 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Կապանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Կապանի կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 170114 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Կապանի կոմտնտ» բաց բաժնետիրական ընկերության ((ընկերության կազմում մասնավորեցվող բաղնիք-լվացքատան, «Արեգ» արտադրական կոոպերատիվին և «Արևիկ» անհատական ձեռնարկությանը վարձակալության տրված տարածքները գնահատվել են «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

2.3. «Կապանի կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից ավելացնել «Անի» անհատական ձեռնարկությանը վարձակալության տրված «Զանգեզուր» ռեստորանը (մասնավորեցված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 16-ի թիվ 222 որոշմամբ), «Սյունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության տրված «Լեռնագործ» հյուրանոցը և դրանք մասնավորեցնել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 553 որոշման:

2.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 83732 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 41866 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 553 որոշման:

i

2.6. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 55264 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 27632 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

(2.6 կետն ուժը կորցրել է 14.12.98 թիվ 795 որոշում)

2.7. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 55264 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 27632 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը` 2000 դրամ անվանական արժեքով:

2.8. «Կապանի կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 86382,2 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8431,8 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 10344,4 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 52518,7 հազ. դրամ.

բանկերի կարճաժամկետ վարկեր` 4000 հազ. դրամ.

հաշվարկներ հաշվետու անձանց նկատմամբ` 16,4 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4954,2 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովագրության գծով` 6116,8 հազ. դրամ. որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 6116,8 հազ. դրամ:

2.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Կապանի կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ագարակի ԲԿՏ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

3.2. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հյուրանոցը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

3.3. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել տնտեսական ապրանքների խանութը, որը մասնավորեցվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 28-ի թիվ 305 որոշման:

i

3.4. Հաշվեկշռային մեթոդով 35017 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող բաղնիքը և խորովածանոցը գնահատվել են «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

(3.4-րդ կետը փոփ. 11.11.98 թիվ 707 որոշում)

3.5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 14920 հազ. դրամ, որը համապատասխանում է 7460 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

(3.5-րդ կետը փոփ. 11.11.98 թիվ 707 որոշում)

3.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային համայնքին:

3.7. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 9848 հազ. դրամ է, որը համապատասխանում է 4924 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

(3.7-րդ կետը փոփ. 11.11.98 թիվ 707 որոշում)

3.8. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 2462 հազ. դրամ:

(3.8-րդ կետը փոփ. 11.11.98 թիվ 707 որոշում)

3.9. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 20097,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 13111 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովագրության գծով` 1044,7 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1441,7 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 768 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3701 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի և վճարների պահուստների գծով 31 հազ. դրամ: 3.10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.11. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքները:

3.12. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն իրեն ուղարկվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.13. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Նոյեմբերյանի ԲԿՏ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Նոյեմբերյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

i

4.2. «Նոյեմբերյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 30897 հազ. դրամ գնահատված ակտիվների ունեցող հյուրանոցի անավարտ շինարարությունը և մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի թիվ 94 որոշման համաձայն:

(4.2 կետն ուժը կորցրել է 01.12.99 թիվ 727 որոշում)

4.3. Հաշվեկշռային մեթոդով 32277 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոյեմբերյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Նոյեմբերյանի բնակկոմտնտ» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող բաղնիքը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

4.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 19734 հազ. դրամ, որը համապատասխանում է 9867 բաժնետոմսերի` յուրաքանչյուրը` 2000 դրամ անվանական արժեքով:

4.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Տավուշի մարզի նոյեմբերյանի քաղաքային համայնքին:

4.6. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 13024 հազ. դրամ է, որը համապատասխանում է 6512 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.7. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 3256 հազ. դրամ:

4.8. «Նոյեմբերյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 198 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 12543,3 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 519,7 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովագրության գծով` 3732,9 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4363,2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3927,5 հազ. դրամ:

4.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Նոյեմբերյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.10. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը.

ներդրումները չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.12. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 92491 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայինտուր-ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը (վարձակալած տարածքի հետ միասին, քաղ. Երևան, Փավստոս Բուզանդի 1) մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Ինտուր-ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերությանը:

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 48825 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 48825 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 48825 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 48825 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «Հայինտուր-ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 43665,9 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 186,3 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 4697,8 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 5310 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 33471,8 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 14962 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Ստեփանավանի «Սորտսերմբանջար» փակ բաժնետիրական ընկերության («Սորտսերմբանջար» Ստեփանավանի բաժանմունք) պետական բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով` վերակազմավորելով «Ստեփանավանի «Սորտսերմբանջար» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 14085 հազ. դրամ, որը համապատասխանում է 14085 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը` 11268 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 11268 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի վաճառքի մեկնարկային գինը` 11268 հազ. դրամ:

6.5. Ստեփանավանի «Սորտսերմբանջար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 877 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 95 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 169 հազ. դրամ.

հիմնադիրների նկատմամբ` 244 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 26 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 278 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 65 հազ. դրամ, որից `

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 65 հազ. դրամ:

6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնելու երկամսյա ժամկետում:

6.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 79686 հազ. դրամ գնահատված մեծություն ունեցող Բաղրամյանի հացամթերքների ԱՄ-ի Ջրառատի թռչնանոցի գույքը մասնավորեցնել մրցույթով:

7.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 19922 հազ. դրամ:

7.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթով անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ Ջրառատի թռչնանոցի գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը:

7.5. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.6. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` «Վանաձորի հյուրանոցային տնտեսություն» պետական ձեռնարկության «Վանաձոր» հյուրանոցը վերակազմավորել «Վանաձոր» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

8.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 50792 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձոր» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վանաձոր» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

8.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 50792 հազ. դրամ, որը համապատասխանում է 25396 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 50792 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 25396 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.5. «Վանաձոր» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

8.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վանաձոր» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` «Վանաձորի հյուրանոցային տնտեսություն» պետական ձեռնարկության «Գուգարք-1» հյուրանոցը վերակազմավորել «Գուգարք-1» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

9.2. «Գուգարք-1» հյուրանոց պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Գուգարք» ռեստորանը, որը սեփականաշնորհվել է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի թիվ 40 որոշման:

9.3. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 166867 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գուգարք-1» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Գուգարք-1» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

9.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 159978 հազ. դրամ, որը համապատասխանում է 79989 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

9.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 159978 հազ. դրամ է, որը համապատասխանում է 79989 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

9.6. «Գուգարք-1» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

9.7. «Գուգարք-1» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6889 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4037 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 359 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1247 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1219 հազ. դրամ:

9.8. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

գ) «Գուգարք-1» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքների, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Հայգազշին» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման մասնաճյուղը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

10.2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայգազշին» պետական փակ բաժնետիրական ընկերության գյուղատնտեսական մթերքների արտադրության ե վերամշակման մասնաճյուղը վերակազմավորել «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» պետական փակ բաժնետիրական ընկերության:

10.3. Հաշվեկշռային մեթոդով 47079 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» բաց բաժնետիրական ընկերության:

10.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 41240 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 20620 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

10.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 41240 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 20620 հատ մեկնարկային քանակի, յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

10.6. «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5840 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1288 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 283 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 86 հազ. դրամ.

հիմնադիրների նկատմամբ` 6344 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 639 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 639 հազ. դրամ:

10.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

10.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հայաստանի հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ալավերդու կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

11.2. Հաշվեկշռային մեթոդով` 21655 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ալավերդու կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ալավերդու կոմտնտ» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող թիվ 2 բաղնիքը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

11.3. «Ալավերդու կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի թիվ 245 որոշման, առանձնացնել բարեկարգման ստորաբաժանումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

11.4. «Ալավերդու կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Դեբեդ» հյուրանոցը, թիվ 1 բաղնիքը և դրանք մասնավորեցնել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի թիվ 245 որոշման:

11.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 12004 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 6002 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

11.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի թիվ 245 որոշման:

11.7. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 7922 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի` 3961 հատ մեկնարկային քանակի յուրաքանչյուրը` 2000 դրամ անվանական արժեքով:

11.8. «Ալավերդու կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 9651,3 հազ. դրամ, այդ թվում`

վարձակալական պարտավորություններ` 346,5 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 506,7 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3003,5 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3230 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 1130,2 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1534,4 հազ. դրամ. որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 1534,4 հազ. դրամ:

11.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ալավերդու կոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

11.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 78749 հազ. դրամ գնահատված ակտիվների ունեցող «Իջևանի գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված 3 անասնագոմի անավարտ շինարարության օբյեկտը (Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Սպիտակ ջուր հանդամաս) մասնավորեցնել մրցույթով:

12.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 19687 հազ. դրամ:

12.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

12.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

մասնավորեցումից հետո առաջին տարում ներդրումների չափը` շինարարությունն ավարտելու համար:

12.5. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

12.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հաշվեկշռային մեթոդով 7497 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված ֆիրմային խանութի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Իջևան, Երևանյան խճ.) մասնավորեցնել մրցույթով:

13.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 1874 հազ. դրամ:

13.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

13.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

մասնավորեցումից հետո առաջին տարում ներդրումների չափը` շինարարությունն ավարտելու համար:

13.5. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

13.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

14.1. Հաշվեկշռային մեթոդով 24441 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված ֆիրմային խանութի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Իջևան, Սպիտակ Այգեղցի հանդամաս) մասնավորեցնել մրցույթով:

14.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 6110 հազ. դրամ:

14.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

14.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

մասնավորեցումից հետո առաջին տարում ներդրումների չափը` շինարարությունն ավարտելու համար:

14.5. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

14.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

15.1. «ՀՀ երկաթուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության խանութ, կից կաթսայատուն անավարտ շինարարության օբյեկտը (Լոռու մարզ, «Նալբանդ» կայարան) մասնավորեցնել մրցույթով:

15.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

15.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

մասնավորեցումից հետո առաջին տարում ներդրումների չափը` շինարարությունն ավարտելու համար:

15.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

15.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

16.1. «Սյունիքի առսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության կարտոֆիլի պահեստի անավարտ շինարարության օբյեկտը (Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Գործարանային փող.) մասնավորեցնել մրցույթով:

16.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

16.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

մասնավորեցումից հետո առաջին տարում ներդրումների չափը` շինարարությունն ավարտելու համար:

16.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

16.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

17.1. Կամոքաղառի «Հացատուն» ազգային խոհանոցի անավարտ շինարարության օբյեկտը (Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Հացառատ) մասնավորեցնել մրցույթով:

17.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

17.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

մասնավորեցումից հետո առաջին տարում ներդրումների չափը` շինարարությունն ավարտելու համար:

17.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

17.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

18.1. Կամոքաղառի սրճարան-տաղավարի (քարից` 100 նստատեղով) անավարտ շինարարության օբյեկտը (Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ) մասնավորեցնել մրցույթով:

18.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

18.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

մասնավորեցումից հետո առաջին տարում ներդրումների չափը` շինարարությունն ավարտելու համար:

18.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

18.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» թիվ 245 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 14.3-րդ կետում «թիվ թիվ 1 և 2 բաղնիքները և դրանք» բառերը փոխարինել «թիվ 1 բաղնիքը և այլն» բառերով:

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» թիվ 553 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3.3-րդ կետից հանել «Արեգ» արտադրական կոոպերատիվին և «Արևիկ» անհատական ձեռնարկությանը վարձակալությամբ տրված տարածքները` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 19-ի թիվ 139 որոշմամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար» բառերը:

21. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 321 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 259 որոշման 19.4-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 305 որոշման 7.5-րդ և 7.6-րդ կետերը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 383 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 411 որոշման 3.3-րդ կետը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» թիվ 553 որոշման 3,4-րդ կետը:

22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 22-ից:

 

ԿԱԶՄ

«Գուգարք-1» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական

ընկերության մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

   Պ. Ղալթախչյան      -  ՀՀ սեփականաշնորհման նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

   Գ. Խաչատրյան       -  ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

   Է. Մուրադյան       -  ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                         տեղակալ

 

   Ա. Մանուկյան       -  ՀՀ Լոռու մարզպետարանի վարչության պետ

 

   Վ. Առաքելյան       -  ՀՀ սեփականաշնորհման նախարարության

                         մրցույթների կազմակերպման բաժնի պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.1998
N 600
Որոշում