Սեղմել Esc փակելու համար:
1980 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1980 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐ ...

 

 

020.0874.200410

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1980 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 ապրիլի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1980 թվականի մայիսի 9-ին ստորագրված` Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 08.02.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 1980թ. մայիսի 9-ին, 1999թ. հունիսի 3-ին լրամշակվել է փոփոխությունների մասին արձանագրությամբ:

2. Կոնվենցիայի նպատակն է նպաստել, բարելավել և դյուրացնել միջազգային երկաթուղային փոխադրումները` ստեղծելով միջազգային երկաթուղային փոխադրումների համար միասնական կանոններ:

3. Կոնվենցիան բաղկացած է յոթ բաժիններից և յոթ հավելվածներից, որոնք կոնվենցիայի անբաժանելի մաս են կազմում:

4. Կոնվենցիայով և կից հավելվածներով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- կենտրոնացնել միջազգային համագործակցությունը երկաթուղային ոլորտում` ձեռնարկելով անհրաժեշտ և օգտակար միջոցներ,

- ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները միջազգային երկաթուղային փոխադրումները դյուրացնելու և արագացնելու նպատակով,

- աջակցել երկաթուղային վագոնների, երկաթուղային անձնակազմի, երկաթուղային ենթակառուցվածքի և օժանդակ ծառայությունների վերաբերյալ կանոնակարգերի, չափանիշների, ընթացակարգերի և կազմակերպչական մեթոդների միասնականության առավելագույն աստիճանի ապահովմանը,

- Հայաստանի Հանրապետությունում պահանջվող ձևականությունները կատարելուց հետո կատարել այն վճիռները, որոնք հայտարարվում են իրավասու դատարանի կամ տրիբունալի կողմից` համաձայն կոնվենցիայի դրույթների,

- պատասխանատվություն կրել բոլոր այն ծախսերի և հատուցված վնասների համար, որոնք հասցվել են փոխադրողին,

- տեղեկացնել մյուս պետությանը ցանկացած իրադարձության մասին, որը կարող է խանգարել նրա կողմից կնքված պայմանագրի կատարմանը,

- կոնվենցիան մեկնաբանելիս և կիրառելիս հաշվի առնել դրա միջազգային իրավունքի բնույթը և միասնականությանը նպաստելու անհրաժեշտությունը, իսկ որևիցե դրույթի բացակայության դեպքում կիրառել ազգային իրավունքը, այն է` պետության իրավունքը, որտեղ իրավասու անձը պաշտպանում է իր իրավունքները, ներառյալ կոլիզիոն նորմերը:

Կոնվենցիայում ամրագրված է նաև կոնվենցիային միանալու, վերապահումներ անելու և չեղյալ հայտարարելու կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1980 թվականի մայիսի 9-ին ստորագրված` Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 ապրիլի 2010 թվականի

ՍԴՈ-874

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.04.2010
N ՍԴՈ-874
Որոշում