040.0458.030510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2010 թվականի N 458-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սևանա լճի ավազանի համայնքներին քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ (այսուհետ` ելակետային տվյալներ) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը երկրորդ եռամսյակում հատկացնել 22,972.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
(1-ին կետը փոփ. 23.12.10 թիվ 1777-Ն որոշում)
2. Հաստատել ելակետային տվյալներ ստացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների ցանկը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ելակետային տվյալները սույն որոշման հավելվածում ներառված համայնքներին տրամադրել համայնքների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, որոնցում նախատեսվում են հետևյալ պայմանները`
1) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքների ֆինանսավորումը (բացառությամբ ելակետային տվյալների ձեռքբերման) իրականացվում է տվյալ համայնքի միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պարտավորվում է պայմանագրում նշված ժամկետներում ելակետային տվյալները տրամադրել համայնքին.
3) ելակետային տվյալների տրամադրման պահից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ժամանակահատվածը (տևողությունը).
4) համայնքի պատասխանատվությունը` համայնքի կողմից սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված ժամկետում պայմանագրի դրույթների չկատարման դեպքում, այն է` համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման նպատակով տրամադրված ելակետային տվյալների համար այդ համայնքի գծով հատկացված գումարի` օրենքով սահմանված կարգով վերադարձնելը համայնքի բյուջեից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
5) այլ դրույթներ, որոնք կնպաստեն ելակետային տվյալների տրամադրման նպատակի իրականացմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 29-ի
N 458-Ն որոշման
ՑԱՆԿ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՍՏԱՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
._______________________.
|NN |Համայնքի անվանումը |
|ը/կ| |
|___|___________________|
|1. |Ծովազարդ |
|___|___________________|
|2. |Լճափ |
|___|___________________|
|3. |Բերդկունք |
|___|___________________|
|4. |Հայրավանք |
|___|___________________|
|5. |Նորատուս |
|___|___________________|
|6. |Կարմիրգյուղ |
|___|___________________|
|7. |Գեղարքունիք |
|___|___________________|
|8. |Երանոս |
|___|___________________|
|9. |Վարդաձոր |
|___|___________________|
|10.|Ձորագյուղ |
|___|___________________|
|11.|Ծակքար |
|___|___________________|
|12.|Լիճք |
|___|___________________|
|13.|Ներքին Գետաշեն |
|___|___________________|
|14.|Վաղաշեն |
|___|___________________|
|15.|Աստղաձոր |
|___|___________________|
|16.|Զոլաքար |
|___|___________________|
|17.|Վարդենիկ |
|___|___________________|
|18.|Ծովինար |
|___|___________________|
|19.|Արծվանիստ |
|___|___________________|
|20.|Կարճաղբյուր |
|___|___________________|
|21.|Լճավան |
|___|___________________|
|22.|Ծովակ |
|___|___________________|
|23.|Գեղամասար |
|___|___________________|
|24.|Արեգունի |
|___|___________________|
|25.|Դարանակ |
|___|___________________|
|26.|Փամբակ |
|___|___________________|
|27.|Ծափաթաղ |
|___|___________________|
|28.|Ջիլ |
|___|___________________|
|29.|Արտանիշ |
|___|___________________|
|30.|Շորժա |
|___|___________________|
|31.|Աղբերք |
|___|___________________|
|32.|Դրախտիկ |
|___|___________________|
|33.|Կալավան |
|___|___________________|
|34.|Ծովագյուղ |
|___|___________________|
|35.|Լճաշեն |
|___|___________________|
|36.|Նորաշեն |
._______________________.