Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐ ...

 

 

040.1351.011209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 1351-Ն

 

i

ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

N 1351-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) սահմանում է անվտանգության պահանջներ` կարուսելների (զվարճահարմարանքների) և դրանց սարքավորումների շահագործման կենսական ցիկլերի բոլոր փուլերի համար:

2. Սույն կանոնակարգը տարածվում է զվարճանքի համար շարժական կամ անշարժ սարքավորումների վրա` նախատեսված զբոսայգիներում, հանգստյան այգիներում և հանգստի այլ վայրերում տեղակայման և շահագործման համար ու սահմանում է նվազագույն պահանջներ, հատկապես`

1) զվարճահարմարանքների նույնականացման և սույն կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանեցման.

2) տեխնիկական պատասխանատվության մակարդակով զվարճահարմարանքների կրիտիկական բաղկացուցիչ մասերի նույնականացման.

3) հնարավոր վտանգների մասին հաճախորդների տեղեկատվության տրամադրման` կապված զվարճահարմարանքների կենսաքիմիական ազդեցությունների հետ.

4) զվարճահարմարանքների ու դրանց կրիտիկական բաղկացուցիչ մասերին ներկայացվող անվտանգության նվազագույն պահանջները` հաշվի առնելով կենսաքիմիական ազդեցությունները և հակահրդեհային անվտանգությունը.

5) համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների դասակարգչի.

92.9233.0 Զվարճահարմարանքներով զբոսայգիների և հանգստյան այգիների գործունեություն»:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ

 

4. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները և տերմինները`

զվարճահարմարանք` մեքենա կամ սարք, որոնց մեջ զվարճանքի և հոգեհուզական ու ֆիզիոլոգիական ազդեցություն (տպավորություն) ստեղծելու նպատակով նախատեսված է հաճախորդների վրա կիրառել կենսամեխանիկական ազդեցություն` բացառելով նրանց կյանքին և առողջությանն սպառնացող վտանգները,

զվարճահարմարանքի շահագործման հանձնում` զվարճահարմարանքի պատրաստ լինելու պահից գործարկումը` հարմարանքի շահագործման փաստաթղթերով սահմանված ընթացակարգերը կատարելուց հետո,

զվարճահարմարանքների տեսակ` նույնատեսակ զվարճահարմարանքների խումբ, որոնք ունեն նույն նշանակությունը, հիմնական հատկանիշները և բնութագրերը, աշխատանքի կամ գործողությունների միատեսակ սկզբունքները,

զվարճահարմարանքի նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է զվարճահարմարանքի նույնականությունն իր անվանմանը և էական հատկանիշներին,

շահագործման փաստաթղթեր` փաստաթղթերի փաթեթ` մշակված նախագծողի կողմից, որը զվարճահարմարանքների շահագործման բոլոր գործընթացներում` համաձայն տեխնիկական անձնագրի պայմանների, ապահովում է դրանց անվտանգությունը,

զվարճահարմարանքի կենսական ցիկլ` զվարճահարմարանքի նախագծման փուլից մինչև օգտահանման փուլն ընկած ժամանակահատվածը` ներառյալ նախագծումը, արտադրումն ու շահագործումը, պահպանումը, փոխադրումը, հավաքակցումը, կարգաբերումը, արդիականացումը, նորոգումը, սպասարկումը, օգտահանումը,

հայտատու` զվարճահարմարանք շահագործող կամ վաճառող կազմակերպություն, որը հայտով դիմում է արտադրողին` զվարճահարմարանքի համալիր սարքավորումներ կամ դրա բաղկացուցիչ մասեր կամ հանգույցներ ձեռք բերելու համար,

ստուգողական գործարկում` զվարճահարմարանքի փորձարարական գործարկումն (օբկատկա) առանց ուղևորների` անհրաժեշտության դեպքում լրիվ բեռնվածքի իմիտացիայով,

անվտանգության կոնտուր` տարածքի մասի սահմանափակումը, որի ներսում տեղաշարժվում է ուղևորը և որն ապահովում է վնասվածք ստանալու ռիսկի բացակայությունը` հարմարանքի շարժվող ու անշարժ տարրերի հետ հպման արդյունքում,

կրիտիկական բաղկացուցիչ մաս` զվարճահարմարանքի կառուցվածքի մաս, հանգույց կամ տարր, որը տեխնիկապես պատասխանատու է զվարճահարմարանքի բարձր աստիճանի անվտանգության համար,

կրիտիկական պարամետր` էական բնութագրիչ, որը տեխնիկապես պատասխանատու է զվարճահարմարանքի բարձր աստիճանի անվտանգության համար,

զվարճահարմարանքի մոդիֆիկացում` զվարճահարմարանքի սարքավորումների կամ ծրագրային ապահովման ցանկացած փոփոխություն` ներառյալ կրիտիկական բաղկացուցիչ մասի կամ կրիտիկական պարամետրի փոփոխությունները, որի արդյունքում տեղի են ունենում շեղումներ նախագծային տեխնիկական բնութագրերից,

ուղևորատար մոդուլ` զվարճահարմարանքի մաս, որի մեջ նախատեսված է ուղևորների տեղաշարժ (զբոսանքի սայլակ, դիտարկման անիվի խցիկ, ճոճանակի զամբյուղ և այլն), և որը կարող է ներառել մեկ կամ մի քանի նստեցման տեղեր, ամրապնդիչ սարքեր և անվտանգությունն ապահովող այլ միջոցներ,

տեխնիկական անվտանգության փորձաքննություն (զննում)` արտադրանքի (ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերի պահանջների, արտադրական գործընթացների, շահագործման, պահպանման պահանջների կատարման համապատասխանության ստուգում և ստուգման արդյունքների հիման վրա եզրակացության տրամադրում,

նշանակված ռեսուրս` զվարճահարմարանքի գումարային աշխատաժամանակը, որին հասնելու դեպքում դրա շահագործումը, անկախ տեխնիկական վիճակից, պետք է դադարեցվի,

ծառայության ժամկետ` շահագործման օրացուցային տևողությունը, որին հասնելու դեպքում զվարճահարմարանքի շահագործումը, անկախ դրա տեխնիկական վիճակից, պետք է դադարեցվի,

զվարճահարմարանքի օգտագործումը շուկայում` զվարճահարմարանքի շահագործումը ծառայություն մատուցելու նպատակով,

օգտվելու սահմանափակում` նորմերից ավելի, կամ հասակի, տարիքի, կշռի շեղումներով, ինչպես նաև վատ ինքնազգացողությամբ հաճախորդներին զվարճահարմարանքից օգտվելու արգելք,

վտանգավոր գոտի` տարածք զվարճահարմարանքի ներսում կամ դրա շուրջը, որտեղ մարդը կարող է ենթարկվել հնարավոր վնասվածքի կամ առողջությանը վնասմանը,

բլոկավորման գոտի` զվարճահարմարանքի տեղամասերը, որոնց վրա բաժանվում են ռելսուղին կամ առուն, որոնցից յուրաքանչյուրի վրա ժամանակի ցանկացած պահի կարող է գտնվել մեկ ուղևորատար մոդուլ կամ գնացք,

վթար` զվարճահարմարանքի կամ դրա բաղկացուցիչ մասի ավերումը, խորտակումը, կործանումը, քանդվելը, քայքայվելը,

զվարճահարմարանքի սեփականատեր (շահագործող)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը շահագործում է զվարճահարմարանքը և պատասխանատու է հարմարանքի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար` կիրառելով սույն կանոնակարգի, ինչպես նաև նախագծային ու շահագործման փաստաթղթերի պահանջները,

կառավարիչ` սեփականատիրոջ կողմից նշանակված պաշտոնատար անձ, որը պատասխանատու է զվարճահարմարանքների անվտանգ շահագործման համար,

տեխնիկական պատասխանատու անձ` անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձ` նշանակված սեփականատիրոջ (շահագործողի) կողմից, որը պատասխանատու է զվարճահարմարանքի տեխնիկական վիճակի, շահագործման ու դրա տեխնիկական սպասարկման համար,

օպերատոր` կառավարչի կողմից նշանակված անձ, որը պատասխանատու է զվարճահարմարանքի ճիշտ վարման համար, երբ հաճախորդների մուտքը զվարճահարմարանք թույլատրված է,

ուղևոր` զվարճահարմարանքով տեղաշարժվող անձ,

հաճախորդ` զվարճացման համար զվարճահարմարանքի գոտում կամ օժանդակ համասարքերում գտնվող անձ,

կենսաքիմիական ազդեցություն` զվարճահարմարանքների շահագործման ընթացքում տեղաշարժվող ուղևորների օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններ (ընկալումներ)` կապված հարմարանքների վերընթաց և վայրէջքային շարժման արագությունների, ազատ անկման, ինչպես նաև լուսային, ձայնային, քամիների ազդեցության և օդի ճնշման տատանումների հետ,

ենթադրյալ մնացորդային ռեսուրս` զվարճահարմարանքի գումարային աշխատաժամանակը` դրա տեխնիկական վիճակի ստուգման պահից մինչև սահմանային վիճակի ենթադրյալ անցումը,

ամենամյա ստուգումներ` զվարճահարմարանքի և դրա բաղկացուցիչ մասերի ու պարամետրերի ամենամյա ստուգումը, որը, որպես կարգ, կատարվում է շահագործման ժամանակաշրջանն սկսվելուց առաջ,

ամենօրյա ստուգումներ` զվարճահարմարանքի կրիտիկական բաղկացուցիչ մասերի ու պարամետրերի, շրջափակոցների և այլ մասերի աշխատունակության ու տեխնիկական վիճակի ստուգումն աշխատանքային օրվա սկզբում,

հսկիչ ստուգումներ` զվարճահարմարանքի կամ դրա բաղկացուցիչ մասերի լրիվ ստուգում, որն անցկացվում է հարմարանքի նոր տեղակայումից կամ խոշոր արդիականացումից հետո,

համալիր ստուգումներ` զվարճահարմարանքի բոլոր կրիտիկական բաղկացուցիչ մասերի ու պարամետրերի, շրջափակոցների և այլ մասերի տեխնիկական վիճակի ստուգում` ներառյալ բաղադրամասերի քանդումն ու զննումը, եթե դա անհրաժեշտ է փորձարկումների անցկացման ու ստուգողական գործարկման համար,

արտադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր (գործարար), որն իր արտադրանքը (զվարճահարմարանքը) իրացնում է պայմանագրով և պատասխանատու է արտադրանքի տեղեկամատյանում հայտարարված պահանջների ու տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության համար,

նախագծող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տեխնոլոգիական հրահանգների պահանջներին համապատասխան նախագծում է զվարճահարմարանքներ, մշակում նախագծակոնստրուկտորական ու շահագործման փաստաթղթեր,

զվարճահարմարանքի տեղադրում շուկայում` բաշխման կամ օգտագործման նպատակով շուկայում արտադրանքի (ծառայության) մասին ծանուցում տալու սկզբնական գործողություն,

սահմանային վիճակ` զվարճահարմարանքների ու դրանց բաղկացուցիչ մասերի տեխնիկական վիճակը, որի դեպքում դրանց հետագա շահագործումն անթույլատրելի է կամ ոչ նպատակահարմար, և անհնար է դրանց աշխատունակ վիճակի վերականգնումը,

անվտանգություն` անթույլատրելի ռիսկի բացակայություն` կապված արտադրանքով կամ ծառայությամբ մարդու կյանքին, առողջությանը, ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետական գույքին, շրջակա միջավայրին, կենդանական ու բուսական աշխարհին վնաս հասցնելու հնարավորության հետ,

տեխնիկական պատասխանատվության մակարդակ` զվարճահարմարանքին ու դրա բաղկացուցիչ մասերին տրված համապատասխան մակարդակ` սահմանված դրանց նախագծման, արտադրության և շահագործման ռեժիմների փաստաթղթերով,

ռիսկի աստիճան` ռիսկի քանակական կամ որակական գնահատումը` հաշվի առնելով հնարավոր հետևանքների ծանրությունը,

զվարճանքի օժանդակ սարքեր` զվարճանքի տեսարանային և այլ հնարավորություն ու հարմարավետություն ապահովող սարքավորումներ, որոնք օգտագործվում են զվարճանքի վայրում կամ զվարճահարմարանքի վրա (մեջ),

ուղևորներին պահող սարքեր` զվարճահարմարանքի բաղկացուցիչ մասերը` նստոցներ, ոտնակներ, ճաղաշարքեր, անվտանգության աղեղներ, ձողեր, գոտիներ և այլն, որոնք նախատեսված են կանխելու ուղևորների անթույլատրելի տեղաշարժերը զվարճահարմարանքի վտանգավոր գոտու մեջ,

ամրապնդման սարքեր` աղեղի, վերադրակի, փոկի, վահանակի և այլ տեսքի սարքավորումներ` կահավորված մեկ կամ մի քանի փականող սարքերով, որոնք հուսալիորեն սևեռում (ֆիքսում) են ուղևորի մարմնի դիրքն ուղևորատար մոդուլի բազկաթոռի մեջ` արագացումների անվտանգ ընկալման համար ու սահմանափակում են դրա անթույլատրելի տեղաշարժը,

տեսողական-զվարճացնող սարքեր` սարքեր, որոնց վրա ուղևորը զվարճանում է առավելապես առանց տեղաշարժման, բայց օգտագործում է հատուկ սարքեր,

համապատասխանության հավաստում` գործունեություն, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին,

զվարճահարմարանքի տեղեկամատյան` զվարճահարմարանքի տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հաստատող, հարմարանքների փորձարկումների, շահագործման ընթացքի ու ժամկետի արդյունքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ` կազմված և հաստատված տվյալ զվարճահարմարանքը շահագործողի կողմից:

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

5. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված հայրենական ու օտարերկրյա արտադրության ժամանակավոր և մշտական, նախկինում շահագործված և սկզբնապես տեղակայված զվարճահարմարանքների վրա, այդ թվում`

1) առաջընթաց շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ.

2) պտտական շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ.

3) ավտոդրոմներ, արագընթաց ճանապարհներ ու քարթինգներ.

4) փչովի զվարճահարմարանքներ.

5) մրցութային զվարճացնող ու մրցանակային զվարճահարմարանքներ.

6) սարքավորումներ` մանկական հրապարակների համար.

7) ջրային ատրակցիոններ` ակվապարկերի, լողավազանների ու ջրավազանների համար.

8) օժանդակ սարքեր, որոնք կիրառվում են զվարճահարմարանքների հետ միասին, որոնց մեջ առկա է ուղևորների վրա կենսաքիմիական ազդեցություններ և կախված այդ ազդեցություններից` հնարավոր վնասվածքներ ստանալու ռիսկեր, ինչպիսիք են`

ա) նշանակալի բարձրության վրա բարձրանալը,

բ) շինվածքի բաղկացուցիչ մասերի համեմատ` նշանակալի արագությամբ տեղաշարժվելը,

գ) նշանակալի ուղղաձիգ, ինչպես նաև երկայնակի ու կողմնային թափընթացքի արագացումներով ու արգելակմամբ տեղաշարժվելը,

դ) նստեցման տեղերի կամ հենարանների մակերևույթների նշանակալի թեքությունները,

ե) նշանակալի բարձրության վրա միաժամանակյա բարձրացման հետ` նշանակալի արագության հասնելը:

6. Զվարճահարմարանքների, տեսարանային զվարճացնող սարքավորումների, մանկական հրապարակների սարքավորումների, ջրային ատրակցիոնների, կայանների, ջրավազանների ու լողավազանների զվարճանքի այլ սարքերի հիմնական տեսակները սահմանված են սույն կանոնակարգի N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

._____________________________________________________________________.

|NN |Զվարճանքի սարքերի տեսակները,        |Զվարճանքի հիմնական տեսակները|

|ը/կ|հիմնական հատկանիշները, բնութագրերը  |                            |

|___|____________________________________|____________________________|

| 1.|Առաջընթաց շարժման մեքենայացված      |1.1. Սահելու սարեր          |

|   |զվարճահարմարանքներ, որոնք           |1.2. Ազատ անկման աշտարակներ |

|   |ուղևորներին  առավելապես տեղաշարժում |1.3. Զբոսայգիների երթուղիներ|

|   |են առաջընթացով (որոնց մեջ           |1.4. Փողրակների             |

|   |ուղևորատար  մոդուլները կամ խցիկները |(կիսախողովակների) մեջ       |

|   |տեղաշարժվում են ուղղորդներով)       |մակույկներով ջրային         |

|   |                                    |վայրէջքներ                  |

|   |                                    |1.5. Զբոսանքի միառելս       |

|   |                                    |ճանապարհներ                 |

|   |                                    |1.6. Համանման այլ           |

|   |                                    |զվարճահարմարանքներ          |

|___|____________________________________|____________________________|

| 2.|Պտտական շարժման մեքենայացված        |2.1. Ճոճեր (ճլորթիներ)` այդ |

|   |զվարճահարմարանքներ, որոնք           |թվում` բարդ շարժմամբ        |

|   |ուղևորներին  առավելապես տեղաշարժում |2.2. Կարուսելներ` այդ թվում`|

|   |են պտտեցնելով (որոնց մեջ ուղևորատար |բարդ շարժմամբ               |

|   |մոդուլներն ու խցիկները պտտվում կամ  |2.3. Դիտման անիվներ         |

|   |ճոճվում են), այդ թվում` բարդ        |2.4. Տեղաշարժում ձևացնողներ |

|   |շարժմամբ                            |(սիմուլյատորներ)            |

|   |                                    |2.5. Համանման այլ           |

|   |                                    |զվարճահարմարանքներ          |

|___|____________________________________|____________________________|

| 3.|Ավտոդրոմներ, ճանապարհներ ու         |3.1. Բախվող ավտոմեքենաներ   |

|   |քարթինգներ` զվարճահարմարանքներ,     |3.2. Զբոսանքի ավտոգնացքներով|

|   |որոնց մեջ ուղևորատար  մոդուլներն ու |զբոսայգու ճանապարհներ       |

|   |խցիկները կարող են տեղաշարժվել       |3.3. Քարթինգներ` այդ թվում` |

|   |շարժման ուղղորդներից դուրս`         |նաև  էստակադների վրա        |

|   |նշանակալի արագություններով          |3.4. Մինի ավտոմեքենաներով   |

|   |                                    |արագընթաց ճանապարհներ       |

|   |                                    |3.5. Համանման այլ           |

|   |                                    |զվարճահարմարանքներ          |

|___|____________________________________|____________________________|

| 4.|Փչովի զվարճահարմարանքներ, որոնց մեջ |4.1. Բատուտներ              |

|   |համապատասխան գործառույթի ապահովման  |4.2. Փոքր սարեր             |

|   |համար օգտագործվում են օդաճնշական    |4.3. Ճոճեր (ճլորթիներ)      |

|   |սարքեր                              |4.4. Փչովի կերպարներ` այդ   |

|   |                                    |թվում` քայլող               |

|   |                                    |4.5. Համանման այլ           |

|   |                                    |զվարճահարմարանքներ          |

|___|____________________________________|____________________________|

| 5.|Մրցութային զվարճացնող ու մրցանակային|5.1. Հրաձգարաններ           |

|   |զվարճահարմարանքներ, որոնց մեջ       |5.2. Զսպանակավոր բատուտներ  |

|   |մրցութային նպատակով օգտագործվում են |5.3. Մագլցման, սողանցման    |

|   |նավամոդելներ ու ավտոմոդելներ,       |զվարճահարմարանքներ (պատեր,  |

|   |լազերներ, տարբեր հարմարանքներ և     |սանդուղքներ և  այլն)        |

|   |այլն                                |5.4. Լազերային որսորդություն|

|   |                                    |5.5. Համանման այլ           |

|   |                                    |զվարճահարմարանքներ          |

|___|____________________________________|____________________________|

| 6.|Սարքավորումներ մանկական հրապարակների|6.1. Ճոճեր (ճլորթիներ),     |

|   |համար, որոնց վրա երեխաներն ու       |ճոճաթոռներ, կարուսելներ     |

|   |դեռահասները կարող են խաղալ ու       |6.2. Փոքր սարքեր, պատեր,    |

|   |զվարճանալ                           |սանդուղքներ                 |

|   |                                    |6.3. Մանկական տարբեր տեսակի |

|   |                                    |համալիրներ                  |

|   |                                    |6.4. «Չոր» ավազաններ        |

|   |                                    |(գնդիկներով)                |

|   |                                    |6.5. Համանման այլ           |

|   |                                    |զվարճահարմարանքներ          |

|___|____________________________________|____________________________|

| 7.|Ջրային ատրակցիոններ` ակվապարկերի,   |7.1. Ջրային ուղիղ վայրէջքներ|

|   |ջրավազանների ու լողավազանների համար,|7.2. Ջրային վայրէջքներ`     |

|   |որոնք նախատեսված են սահքի և         |պտտուղիներով և  թեքուղիներով|

|   |տեղաշարժման համար` օգտագործելով     |7.3. Լողացող հենահարթակներ, |

|   |ջրային միջավայրը մակերեսների հետ    |տախտակամածներ               |

|   |շփումը փոքրացնելու համար և  այլն    |7.4. Ջրում սուզվելու        |

|   |                                    |հարմարանքներ                |

|___|____________________________________|____________________________|

| 8.|Օժանդակ սարքեր` սարքեր, որոնք       |8.1. Տրիբուններ, հարթակներ  |

|   |կիրառվում են զվարճահարմարանքների հետ|և  այլն                     |

|   |միասին ու ապահովում են զվարճանքների |8.2. Վրաններ, ծածկված       |

|   |հարմարավետությունը,                 |կրպակներ, ծածկեր և  այլն    |

|   |հանդիսավորությունը և  այլ           |8.3. Գովազդային կանգնակներ, |

|   |հնարավորություններ                  |պաշտպանիչ վահաններ և  այլն  |

|   |                                    |8.4. Թեմատիկ ձևավորմամբ     |

|   |                                    |տաղավարներ, կրպակներ        |

|   |                                    |8.5. Զվարճահարմարանքների հետ|

|   |                                    |համատեղ օգտագործվող համանման|

|   |                                    |սարքեր                      |

._____________________________________________________________________.

 

7. Սույն կանոնակարգի դրույթները չեն տարածվում շինարարական օբյեկտների, շինարարական կամրջակների, կենդանիներ պահելու համար շինությունների, երեխաների համար մանկական հիմնարկներում ու բնակելի շենքերի բակերում տեղադրված պարզագույն տեսակի զվարճասարքերի, կինոթատրոնների, թատրոնների, կրկեսների սարքավորումների, սպորտային շինությունների ու մարզասարքերի, մետաղանիշով աշխատող խաղային ավտոմատների, խաղատների սարքավորումների, ճոպանուղիների, ամբարձիչների, վերելակների տեխնոլոգիական սարքավորումների, սքեյթբորդների, նավակների ու մոտոնավակների, հեծանիվների, ավտոմոտոավիա և այլ տրանսպորտային միջոցների վրա, բոուլինգների և համանման այլ սարքերի վրա, ինչպես նաև առանց ուղևորների երթևեկության ցուցադրման զվարճահարմարանքների և ատրակցիոնների վրա:

 

IV. ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

 

8. Մարդկանց զվարճացնելու համար նախատեսված զվարճահարմարանքների նույնականացումը, որոնց վրա տարածվում են սույն կանոնակարգի պահանջները, կատարվում է հետևյալ կերպ: Անհրաժեշտ է համոզվել, որ հետազոտվող օբյեկտը հանդիսանում է զվարճահարմարանք` հատկապես մեքենա կամ սարքավորում, որը հավաքված կամ հավաքակցված է և անմիջականորեն նախատեսված է մարդկանց զվարճացնելու համար` հաշվի առնելով դրանցում կենսամեխանիկական գործոնների ներգործության առկայությունը կամ արտադրանքի հատկանիշները, որոնք համապատասխանում են մեկ կամ մի քանի տեսակի զվարճահարմարանքներին:

9. Զվարճահարմարանքների նույնականացման ժամանակ պետք է նույնականացվեն բոլոր հնարավոր վտանգները` դրա կենսական բոլոր փուլերում, այդ թվում` շահագործման արտակարգ իրավիճակների (խափանումների ու արտաքին ներգործությունների), անձնակազմի ենթադրյալ ոչ գիտակցված սխալների ու անթույլատրելի շահագործման դեպքերում:

10. Զվարճահարմարանքի վտանգավորության նույնականացման համար պետք է հաշվարկային, փորձարկման ու փորձագիտական մեթոդներով գնահատվեն հնարավոր ռիսկերը, ապահովվեն հնարավորություններ կատարված ստուգման գնահատման համար:

11. Սույն կանոնակարգին համապատասխան` զվարճահարմարանքների նույնականացումն իրենց իրավասության սահմաններում կարող են իրականացնել`

1) արտադրողը, հայտատուն (վաճառողը).

2) սերտիֆիկացման մարմինը.

3) տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մարմինը:

12. Զվարճահարմարանքների կենսամեխանիկական ներգործության մակարդակն ուղևորների վրա պետք է համապատասխանի սույն կանոնակարգի N 2 աղյուսակում նշվածներին:

 

Աղյուսակ N 2

._________________________________________________________________________.

|NN |Կենսամեխանիկական |Նշանա- |Հնարավոր ռիսկերի    |Հնարավոր ռիսկերի ոչ   |

|ը/կ|ներգործության    |կումը  |կրիտիկական          |կրիտիկական մակարդակը  |

|   |պարամետրերը      |       |մակարդակը           |                      |

|   |                 |       |____________________|______________________|

|   |                 |       |  Ռ-I   |  Ռ-II     |  Ռ-III    |   Ռ-IV   |

|   |                 |       |  շատ   |  բարձր    |բարձրացված |նվազագույն|

|   |                 |       | բարձր  |           |           |          |

|___|_________________|_______|________|___________|___________|__________|

| 1.|Համեմատաբար      | H, մ  | H>15   | 3

|   |բարձրության վրա  |       |        |           |           |          |

|   |բարձրանալը *     |       |        |           |           |          |

|___|_________________|_______|________|___________|___________|__________|

| 2.|Կառուցվածքի      |V մ/վրկ| V >17  | 8

|   |բաղկացուցիչ      |       |        |           |           |          |

|   |մասերի համեմատ   |       |        |           |           |          |

|   |տեղաշարժման      |       |        |           |           |          |

|   |արագությունը     |       |        |           |           |          |

|___|_________________|_______|________|___________|___________|__________|

| 3.|ՈՒղղաձիգ         |az(g)**| 5

|   |արագացումներով   |       |        |           |           |          |

|   |տեղաշարժը        |       |        |           |           |          |

|___|_________________|_______|________|___________|___________|__________|

| 4.|Կողմնային,       |ax, ay |1.5

|   |արգելակման ու    |(g)    |        |           |           |          |

|   |թափավազքի        |       |        |           |           |          |

|   |արագացումներով   |       |        |           |           |          |

|   |տեղաշարժը        |       |        |           |           |          |

|___|_________________|_______|________|___________|___________|__________|

| 5.|Նստեցման տեղերի  |b,     |b >120o |45o

|   |կամ հենման       |աստիճան|        |           |           |          |

|   |մակերեսների      |       |        |           |           |          |

|   |թեքությունը      |       |        |           |           |          |

|   |միաժամանակյա`    |       |        |           |           |          |

|   |- բարձրության վրա|H, մ   |H>3     |H>3 համար  |0.45

|   |բարձրացմամբ,     |       |համար   |           |համար      |համար     |

|   |- կամ արագությանը|V մ/վրկ|կամ V>8 |կամ V>8    |կամ 3

|   |հասնելիս         |       |        |           |           |          |

._________________________________________________________________________.

 

* բարձրությունը, որի դեպքում հնարավոր է ընկնել կամ վայրէջք կատարել,

** արագացումների «a» մեծությունները չափվում են ազատ անկման արագացումներով (g):

 

13. Զվարճահարմարանքների բոլոր բաղկացուցիչ մասերի ու պարամետրերի համար, որոնք անմիջականորեն կապված են ուղևորներին կենսամեխանիկական ներգործություններից անվտանգության ապահովման հետ, դրանց նախագծման փաստաթղթերով պետք է սահմանվեն անվտանգության տեխնիկական պատասխանատվության մակարդակներ` համաձայն սույն կանոնակարգի N 3 աղյուսակի:

 

Աղյուսակ N 3

._____________________________________________________________________.

|NN|Ռիսկի              |Հնարավոր ռիսկի        |Հնարավոր ռիսկի ոչ      |

|ը/|կրիտիկականությունը |կրիտիկական            |կրիտիկական մակարդակները|

|կ |                   |մակարդակները          |                       |

|  |___________________|______________________|_______________________|

|  |ռիսկի մակարդակը    |Ռ-I *3     | Ռ -II    |  Ռ-III   |    Ռ-IV    |

|  |                   |շատ բարձր  | բարձր    |բարձրացված| նվազագույն |

|  |                   |           |          |          |            |

|__|___________________|___________|__________|__________|____________|

|1.|Բաղկացուցիչ մասերի |առավել     |բարձր     |բարձրացված|նվազագույն  |

|  |տեխնիկական         |բարձր      |պատասխանա-|պատասխանա-|պատասխանա-  |

|  |պատասխանատվության  |պատասխանա- |տվության  |տվության  |տվության    |

|  |մակարդակները       |տվության   |մակարդակի |մակարդակի |մակարդակի ոչ|

|  |                   |մակարդակի  |կրիտիկական|ոչ        |կրիտիկական  |

|  |                   |կրիտիկական |բաղկացու- |կրիտիկական|բաղկացուցիչ |

|  |                   |բաղկացուցիչ|ցիչ մաս   |բաղկացու- |մաս         |

|  |                   |մաս        |          |ցիչ մաս   |            |

|__|___________________|___________|__________|__________|____________|

|2.|Բաղկացուցիչ մասերի |   ԿԲ-I    |   ԿԲ-II  |  ՈԿԲ-III |   ՈԿԲ-IV   |

|  |երաշխավորված       |           |          |          |            |

|  |նշանակումը *1      |           |          |          |            |

|__|___________________|___________|__________|__________|____________|

|3.|Պարամետրերի        |առավել     |բարձր     |բարձրացված|նվազագույն  |

|  |տեխնիկական         |բարձր      |պատասխանա-|պատասխանա-|պատասխանա-  |

|  |պատասխանատվության  |պատասխանա- |տվության  |տվության  |տվության    |

|  |մակարդակը          |տվության   |մակարդակի |մակարդակի |մակարդակի ոչ|

|  |                   |մակարդակի  |կրիտիկական|ոչ        |կրիտիկական  |

|  |                   |կրիտիկական |պարամետր  |կրիտիկական|պարամետր    |

|  |                   |պարամետր   |          |պարամետր  |            |

|__|___________________|___________|__________|__________|____________|

|4.|Պարամետրի          |    ԿՊ-I   |   ԿՊ-II  |  ՈԿՊ-III |   ՈԿՊ-IV   |

|  |երաշխավորված       |           |          |          |            |

|  |նշանակումը *2      |           |          |          |            |

|__|___________________|___________|__________|__________|____________|

|5.|Զվարճահարմարանքների|առավել     |բարձր     |բարձրացված|նվազագույն  |

|  |տեխնիկական         |բարձր      |տեխնիկական|տեխնիկական|տեխնիկական  |

|  |պատասխանատվության  |տեխնիկական |պատասխանա-|պատասխանա-|պատասխանա-  |

|  |մակարդակը          |պատասխանա- |տվության  |տվության  |տվության    |

|  |                   |տվության   |մակարդակի |մակարդակի |մակարդակի   |

|  |                   |մակարդակի  |զվարճահար-|զվարճահար-|զվարճահար-  |

|  |                   |զվարճահար- |մարանք    |մարանք    |մարանք      |

|  |                   |մարանք     |          |          |            |

|__|___________________|___________|__________|__________|____________|

|6.|Զվարճահարմարանքների|արտակարգ   |ընտանեկան |մանկական  |փոքր        |

|  |տեխնիկական պատասխա-|           |          |          |            |

|  |նատվության         |           |          |          |            |

|  |երաշխավորված       |           |          |          |            |

|  |նշանակումը         |           |          |          |            |

|_____________________________________________________________________|

|*1 ԿԲ- կրիտիկական բաղկացուցիչ մաս  ՈԿԲ- ոչ կրիտիկական բաղկացուցիչ մաս|

|*2 ԿՊ- կրիտիկական պարամետր         ՈԿՊ- ոչ կրիտիկական պարամետր       |

|*3Ռ- ռիսկ                                                            |

._____________________________________________________________________.

 

14. Տեխնիկական պատասխանատվության բաղկացուցիչ մասերի և պարամետրերի I և II մակարդակներն անվտանգությամբ հանդիսանում են կրիտիկական, III և IV մակարդակները` ոչ կրիտիկական:

15. Զվարճահարմարանքների համար պետք է սահմանվի անվտանգության տեխնիկական պատասխանատվության մակարդակ, որը համապատասխանում է դրա բաղկացուցիչ մասերի ամենաբարձր տեխնիկական պատասխանատվության մակարդակին (պարամետրին):

16. Զվարճահարմարանքի անվտանգության տեխնիկական պատասխանատվության մակարդակը պետք է գրանցվի զվարճահարմարանքի տեղեկամատյանի մեջ:

 

V. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

17. Յուրաքանչյուր զվարճահարմարանք, որը տեղաբաշխված է շուկայում, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության:

18. Մինչև զվարճահարմարանքի տեղակայումը շուկայում սեփականատերը (շահագործողը) գրավոր հրամանով նշանակում է անձանց, ովքեր պատասխանատու են աշխատանքների կատարման յուրաքանչյուր փուլի համար:

19. Զվարճահարմարանքների տեխնիկական անվտանգության փորձաքննության ժամանակ շահագործման, փոխադրման, հավաքակցման, կարգաբերման ու տեղակայման, շահագործման դադարեցման, վերաշահագործման հանձնելու, տեխնիկական սպասարկման, նորոգման, օգտահանման դեպքում համապատասխան յուրաքանչյուր փուլի մասին պետք է կազմվի հիմնավորված եզրակացություն և հանձնվի սեփականատիրոջը (շահագործողին):

20. Զվարճահարմարանքների շահագործումից առաջացող աղմուկի մակարդակը բնակելի և հասարակական նշանակության շենքերում, ինչպես նաև այդ օբյեկտների շահագործման ժամանակ առաջացող ձայնային ճնշման թույլատրելի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N 2.III-113» սանիտարական նորմերի պահանջներին:

 

II. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

21. I և II (առավել բարձր և բարձր) մակարդակի տեխնիկական պատասխանատվության զվարճահարմարանքների համար, մինչև շահագործման ժամանակաշրջանի սկիզբը, ամենամյա և հսկիչ ստուգումների ձևով պետք է անցկացվի դրանց տեխնիկական վիճակի գնահատում, III և IV (բարձրացված և նվազագույն) մակարդակի տեխնիկական պատասխանատվության մեքենայացված զվարճահարմարանքների համար` երեք տարին մեկ անգամ:

22. Մեքենայացված զվարճահարմարանքների, մանկական հրապարակների սարքավորումների, ինչպես նաև տեսարանային-զվարճացնող համասարքերի համար պետք է անցկացվի տեխնիկական վիճակի գնահատում` հսկիչ ստուգման ձևով, իսկ շահագործման դեպքում` ամենամսյա ստուգմամբ:

23. Զվարճահարմարանքների շահագործումից առաջ պետք է անցկացվի հնարավոր վտանգավոր իրադրությունների և իրավիճակների բացահայտում, որոնք կարող են առաջանալ մեխանիկական, էլեկտրական, քիմիական, ջերմային ազդեցություններից, ճառագայթահարումից, ջրային միջավայրից, ինչպես նաև այլ պատճառներից:

24. Զվարճահարմարանքների շահագործմանը պետք է նախորդի միջոցառումների մշակումը վթարների և արտակարգ իրավիճակների նվազեցման ուղղությամբ, որոնք են`

1) հաճախորդների նկատմամբ վտանգավոր ազդեցությունների նվազեցում.

2) պաշտպանիչ, ապահովիչ միջոցների և պաշտպանակների ճիշտ ընտրություն և կիրառում.

3) սարքավորումների սուր եզրերի, անկյունների, դուրս ցցված մասերի բացառում.

4) կառավարման համակարգերի մշակման և պատրաստման ժամանակ անվտանգության պահանջների պահպանում.

5) վտանգի առաջացման բացառում` կապված հիդրավլիկ և օդաճնշակային սարքավորումների շահագործման հետ.

6) հրդեհային և էլեկտրական անվտանգության ապահովում.

7) զվարճահարմարանքների տեղակայման բացառումն այնպիսի տարածքներում, որտեղ կարող են ի հայտ գալ բնական և երկրաբանական անբարենպաստ պայմաններ (սողանքներ, փլուզումներ, ջրածածկումներ, ճահճացումներ և այլն).

8) զվարճահարմարանքների մուտքերի և հարթակների սարքին վիճակի պահպանում.

9) կապի և ազդարարման միջոցների ապահովում, դրանց սարքին վիճակում պահպանում.

10) ջրային զվարճահարմարանքների տեղադրման վայրերում ջրատարածքի հատակի մաքրում.

11) զվարճահարմարանքների տեղադրման վայրերում վթարափրկարարական սպասարկման միջոցների ապահովում:

25. Զվարճահարմարանքների շահագործման նախապատրաստման փուլում կատարվող տեխնիկական վիճակի գնահատման գործողությունների ծավալն ու քանակը կիրառվում է` հաշվի առնելով նաև դրանցում կրիտիկական բաղադրամասերի և կրիտիկական պարամետրերի առկայությունը:

26. Տեխնիկական վիճակի գնահատման ժամանակ իրականացվում են հետևյալ ընթացակարգերը և ձևակերպվում են հետևյալ փաստաթղթերը`

1) շահագործողի կողմից զվարճահարմարանքի կառավարչի և օպերատորի նշանակման հաստատումը.

2) սպասարկումն իրականացնող անձնակազմի առկայության հաստատումը.

3) սպասարկող անձնակազմի ուսուցման ու հրահանգավորման հաստատումը.

4) շահագործման գծով հրահանգների, նորոգման ու տեխնիկական սպասարկման հրահանգների պահանջների կատարումը, համապատասխան տեղեկամատյանների վարույթը.

5) զվարճահարմարանքների ամենօրյա ստուգումների անցկացումը և արդյունքների գրանցումը.

6) հսկիչ գործարկման անցկացումը.

7) զվարճահարմարանքի աշխատանքի ժամանակ և աշխատանքից դուրս դրա վտանգավոր գոտիներ ուղևորների մուտք գործելու հնարավորության բացառումը.

8) զվարճահարմարանքի անթույլատրելի շահագործման բացառումը.

9) օպերատորի գործելակարգի կանոնների տեղադրումը զվարճահարմարանքի վրա.

10) ուղևորներով զվարճահարմարանքի բեռնավորման սխեմայի տեղաբաշխումը.

11) զվարճահարմարանքի վրա կրիտիկական բաղադրամասերի ու պարամետրերի ամենօրյա ստուգումների կարգի մասին ցուցատախտակի տեղաբաշխումը.

12) զվարճահարմարանքի ղեկավարման վահանակի վրա դրա հիմնական տեխնիկական բնութագրերով ցուցատախտակի տեղաբաշխումը.

13) առողջական վիճակի պատճառով զվարճահարմարանքից օգտվելու սահմանափակումների մասին տեղեկատվության տեղաբաշխումը.

14) տարիքի ու հասակի պատճառով զվարճահարմարանքից օգտվելու սահմանափակումների մասին տեղեկատվության տեղաբաշխումը.

15) հաճախորդների հասակը, քաշը չափելու համար չափման միջոցների տեղաբաշխումը.

16) զվարճահարմարանքից օգտվելու կանոնների տեղաբաշխումը.

17) հաշմանդամ հաճախորդների սպասարկման կանոնների տեղաբաշխումն այն դեպքերում, եթե զվարճահարմարանքի կենսամեխանիկական ներգործությունը դրանց համար թույլատրելի է.

18) փրկարարական ծառայությունների հեռախոսահամարների մասին տեղեկատվության տեղաբաշխումը.

19) տեղահանման անհրաժեշտ նշանների տեղաբաշխումը.

20) ուղևորատար մոդուլներից ուղևորների տարահանման միջոցների կազմակերպումը.

21) դեղարկղի տեղադրումը, առաջին բժշկական օգնություն ցույց տալու կետի ապահովումը:

27. III և IV մակարդակի տեխնիկական պատասխանատվության ոչ մեքենայացված զվարճահարմարանքների շահագործման դեպքում դրանցից ինքնուրույն օգտվել թույլատրվում է 3 տարեկանից բարձր տարիք ունեցող երեխաներին, ինչպես նաև 3 տարեկանից ցածր տարիք ունեցողներին` մեծահասակների կամ չափահասների ուղեկցությամբ: Նշված զվարճահարմարանքները պետք է կահավորված լինեն`

1) տարիքի, հասակի ու կշռի պատճառով սահմանափակումների մասին տեղեկատվությամբ.

2) հաճախորդների` օգտվելու մասին կանոններով.

3) շահագործողի ու փրկարարական ծառայությունների հեռախոսահամարների տեղեկատվությամբ:

28. Զվարճահարմարանքները և դրանց բաղկացուցիչ տարրերի մետաղական մասերը պետք է ունենան հուսալի հողանցում:

29. Մինչև զվարճահարմարանքի շահագործումը դրա սեփականատերը (շահագործողը) պարտավոր է Հայաստանի Հանրապետության «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով այն գրանցել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում:

 

III. ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

30. Զվարճահարմարանքների փոխադրման ու պահպանման ժամանակ որոշ գործընթացներ ենթակա են տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`

1) վնասվածքի նվազագույն հնարավորությամբ զվարճահարմարանքի մասերի անվտանգ բարձելը տրանսպորտային միջոցների վրա` հուսալի ամրացմամբ ու համապատասխան ամրացման հարմարանքների օգտագործմամբ.

2) փոխադրման և պահպանման ընթացքում զվարճահարմարանքի մասերի վրա անթույլատրելի ազդեցությունների բացառումը.

3) զվարճահարմարանքի մասերի պահպանության ընթացքում շրջակա միջավայրի վնասակար ներգործություններից պաշտպանվածության և անկորուստ ու անվթար մնալու պայմանների ապահովումը:

 

IV. ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄԸ, ԿԱՐԳԱԲԵՐՈՒՄԸ

 

31. Զվարճահարմարանքների հավաքակցման, կարգաբերման ու անվտանգ տեղակայման իրականացման դեպքում որոշ գործընթացներ ենթակա են ստուգման և տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`

1) զվարճահարմարանքի հավաքակցման համար հենամասերի կամ հիմքերի և զվարճահարմարանքները բեռնվածքի ընդունման համար պատրաստ լինելն ու անվտանգության ապահովումը.

2) հավաքակցման հրապարակի աշխատանքային գոտու պաշտպանվածության ապահովումը կողմնակի անձանց ներթափանցումից.

3) օգտագործվող սարքավորումների, տեխնիկայի ու հավաքման-հավաքակցման գործընթացների անվտանգության ապահովումը.

4) որակավորված անձնակազմի առկայությունը.

5) սարքավորումների համալրվածության հաստատումը.

6) զվարճահարմարանքի տեղադրման անվտանգության ապահովումը նախապատրաստված հրապարակի կամ հիմքի վրա` ապահովելով անվտանգության կոնտուրների առկայությունը և զվարճահարմարանքի անհրաժեշտ կայունությունը` շրջվել-ընկնելուց.

7) ուղևորների ու սպասարկող անձնակազմի հնարավոր տարահանման միջոցների ու ուղիների ապահովումը.

8) փրկարարական ծառայությունների աշխատողների մուտք գործելու հնարավորության ապահովումը.

9) հավաքակցված պատրաստվածքների տեխնիկական վիճակի հաստատումը հավաքակցման ու շահագործման փաստաթղթերի պահանջներին.

10) ստուգումների անցկացումը:

32. Եթե զվարճահարմարանքի վրա տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնաս է հասցվել ուղևորի կյանքին ու առողջությանը, ապա պետք է անմիջապես դադարեցնել զվարճահարմարանքի աշխատանքը և դրա մասին տեղյակ պահել իրավասու մարմիններին:

33. Զվարճահարմարանքներում տեղի ունեցած վթարների ու դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 23-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 488-Ն որոշմամբ սահմանված կարգով:

34. Եթե տեխնիկական քննության արդյունքում պարզվում է, որ վթարը հանդիսանում է արտադրական, նախագծային կամ շահագործման թերություն, ապա զվարճահարմարանքի սեփականատերը (շահագործողը) պետք է իրականացնի համապատասխան միջոցառումներ` դադարեցնի վթարված, ավերված (քանդված) բաղկացուցիչ մասերով զվարճահարմարանքի շահագործումը և տեխնիկական նորմերի ու տեխնոլոգիական հրահանգի պահանջներին համապատասխան` հիմնանորոգի այն: Հիմնանորոգումից հետո պետք է կատարվեն զվարճահարմարանքի տեխնիկական անվտանգության նոր փորձաքննություն և հսկիչ ստուգում:

35. Զվարճահարմարանքի սեփականատերը (շահագործողը) պատասխանատու է հարմարանքի տեխնիկապես սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման համար:

36. Եթե զվարճահարմարանքի և դրա հիմնական կրող կառուցվածքների սահմանված ծառայության ժամկետը կամ ռեսուրսն սպառվել է, ապա զվարճահարմարանքի շահագործումը պետք է դադարեցվի:

37. Զվարճահարմարանքի շահագործման երկարաձգումը հնարավոր է դրա ենթադրյալ (հավանական) մնացորդային ռեսուրսի գնահատումից հետո: Այդ նպատակով սեփականատերը (շահագործողը) կազմակերպում է զվարճահարմարանքի ստուգում և տեխնիկական անվտանգության փորձաքննություն` ներգրավելով իրավասու մարմինների ներկայացուցիչներին: Ներքին թերությունների, մաշվածության, կոռոզիայի, մետաղի հոգնածության հայտնաբերման նպատակով պետք է անցկացվի մետաղական շինվածքի մանրամասն ստուգում, փորձարկում և ախտորոշում:

38. Զվարճահարմարանքի տեխնիկական անվտանգության փորձաքննության, փորձարկման ախտորոշման և ստուգման արդյունքի հիման վրա իրավասու մարմինները դրա ռեսուրսի երկարաձգման մասին տալիս են եզրակացություն:

39. Եթե զվարճահարմարանքի տեխնիկական վիճակի ստուգման և տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հարմարանքի և դրա հիմնական կրող կառուցվածքների ռեսուրսն սպառված է (հասել է սահմանային թույլատրելի վիճակի), ապա այդպիսի զվարճահարմարանքի շահագործումը պետք է դադարեցվի` այն ենթակա է օգտահանման:

40. Զվարճահարմարանքներ սպասարկող անձնակազմը պետք է ենթարկվի պարբերական բժշկական զննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ հաստատված կարգի:

 

V. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

41. Զվարճահարմարանքների շահագործման դադարեցման, վերագործարկման դեպքում որոշ գործընթացներ ենթակա են ստուգման և տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`

1) զվարճահարմարանքների մասնակի կամ լրիվ քանդման դեպքում` տեխնիկական ախտորոշման ստուգումները.

2) նոր տեղակայումից կամ խոշոր վերափոխումից հետո կամ շահագործման ժամանակաշրջանից առաջ` հսկիչ ստուգումները.

3) զվարճահարմարանքի լրիվ կամ մասնակի քանդման դեպքում կամ աննշան վթարից հետո (որը հաճախորդների կյանքի համար հնարավոր վտանգի ու առողջության թեթև վնասի, կորստի չի մղում) ստուգումը.

4) վթարից հետո (որը ուղևորների ու հաճախորդների առողջությանը նշանակալից վնաս է հասցրել կամ զրկել է կյանքից) անհրաժեշտ միջոցառումների անցկացումը.

5) տեղեկատվության տրամադրումը պետական մարմիններին:

 

VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

42. Զվարճահարմարանքների տեխնիկական սպասարկման ու նորոգման ժամանակ որոշ գործընթացներ ենթակա են տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`

1) զվարճահարմարանքի անձնակազմի հրամանով նշանակումը.

2) սպասարկող անձնակազմի ուսուցման և որակավորման կազմակերպումը.

3) շահագործական փաստաթղթերին համապատասխան տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարումը` համապատասխան տեղեկամատյանի վարմամբ.

4) զվարճահարմարանքի ապահովումը գործիքներով և պահեստամասերով.

5) զվարճահարմարանքի ապահովումը հակահրդեհային միջոցներով.

6) ամենօրյա ու հսկիչ ստուգումների իրականացումը:

43. Զվարճահարմարանքների սպասարկման գործառություններում ընդգրկված անձինք պետք է անցնեն ուսուցում և գիտելիքների ստուգում ու ստանան համապատասխան որակավորում: Սպասարկող անձանց ուսուցումը և որակավորումը կատարվում են զվարճահարմարանքի սեփականատիրոջ (շահագործողի) կողմից հաստատված թեմատիկ պլանների համաձայն:

44. Զվարճահարմարանքների վրա նորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով` պլանային նախազգուշական և հիմնական նորոգման: Եթե առաջինի դեպքում հարմարանքի նորոգումն իրականացվում է սեփականատիրոջ կողմից նախապես հաստատված ժամանակացույցով սահմանված ժամկետներում, ապա հիմնական նորոգման դեպքում, եթե սպառվել է հարմարանքի աշխատաժամանակի համար նորմատիվներով սահմանված ռեսուրսի վերջնական ժամկետը, կամ դրանում տեղի են ունեցել վթարներ, կամ շահագործման ընթացակարգից նշանակալի խախտումներ և շեղումներ:

45. Նյութերը, տարրերը և հանգույցները, որոնք օգտագործվում են զվարճահարմարանքների նորոգման ժամանակ, պետք է համապատասխանեն որակին ներկայացվող պահանջներին:

46. Զվարճահարմարանքներ նորոգող կազմակերպությունը պետք է ունենա ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով հագեցված նյութատեխնիկական բազա, պահեստամասերի ու հանգույցների պաշար, գործիքների համալրում:

47. Զվարճահարմարանքների շահագործման և նորոգման գործառույթներում ընդգրկված մասնագետները, որոնք կատարում են զվարճահարմարանքի շինվածքի և կրիտիկական բաղկացուցիչ մասերի կարգավորում, կարգաբերում, հավաքակցում, եռակցման և այլ աշխատանքներ, պետք է ունենան համապատասխան որակավորում:

48. Զվարճահարմարանքների նորոգման աշխատանքները պետք է կատարվեն նորոգման հատուկ ստենդների, հարթակների և կախոցների վրա:

49. Յուրաքանչյուր նոր նորոգված զվարճահարմարանք պետք է պարտադիր կարգով ենթարկվի ստատիկ և դինամիկ փորձարկումների:

50. Զվարճահարմարանքի սեփականատերը (շահագործողը) նորոգող կազմակերպությանը տրամադրում է հարմարանքի էսքիզային գծագրերը` կառուցվածքների չափսերի ու պարամետրերի նշումով:

51. Զվարճահարմարանքի նորոգումից հետո պետք է կազմվի հանձնման-ընդունման ակտ` նորոգող կազմակերպության և հարմարանքի սեփականատիրոջ (շահագործողի) միջև:

 

VII. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

52. Զվարճահարմարանքները շահագործումից հանելուց հետո և օգտահանման դեպքերում դրանց սեփականատերը (շահագործողը) իրականացնում է հետևյալ գործառույթները` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`

1) զվարճահարմարանքի կամ դրա կրիտիկական բաղկացուցիչ մասերի սահմանային թույլատրելի վիճակի հասնելու մասին տեխնիկական ախտորոշիչ ստուգումների անցկացում և գնահատում.

2) աշխատասպառման ռեսուրսով զվարճահարմարանքի կրիտիկական բաղկացուցիչ մասերի հանգումն այնպիսի վիճակի, որը հաստատում է դրանց հետագա շահագործման անհնարինությունը` հաստատված արձանագրությամբ.

3) զվարճահարմարանքի ապահավաքակցում, օգտահանում (ուտիլիզացում), արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրից գրանցումից հանում, շահագործման դադարեցման մասին արձանագրության կազմումը,

4) զվարճահարմարանքների օգտագործման համար ոչ պիտանի հարմարանքների, մետաղաշինվածքների, հանգույցների և տարրերի տարածքից դուրս հանում ու փոխադրում:

 

VIII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

53. Զվարճահարմարանքների կարգաբերման, կարգավորման և արգելակների ստուգիչ գործարկման, հետգլորքային սարքվածքների և անվտանգության այլ սարքվածքների աշխատանքի բոլոր ռեժիմներում կայունության և հավասարակշռության ստուգման ժամանակ ուղևորատար մոդուլների նստեցման տեղերի վրա պետք է տրվեն հետևյալ բեռնվածությունները`

1) ընտանեկան ու արտակարգ զվարճահարմարանքների համար, եթե դրանց բեռնավորման ժամանակ ապահովվում է ուղևորների կշռի հսկողությունը` համաձայն N 4 աղյուսակի.

 

Աղյուսակ N 4

.___________________________________.

|Նստեցման |Բեռնվածությունը, kH +- 3%|

|տեղերի   |_________________________|

|քանակը * |գումարայինը,|մեկ նստեցման|

|         |ոչ ավելի    |տեղի համար, |

|         |            |ոչ ավելի    |

|_________|____________|____________|

|    1    |    1.2     |     1.2    |

|_________|____________|____________|

|    2    |    2.2     |     1.2    |

|_________|____________|____________|

|    3    |    3.0     |     1.2    |

|_________|____________|____________|

|    4    |    3.6     |     1.2    |

|_________|____________|____________|

|    5    |    4.0     |     1.2    |

|_________|____________|____________|

|  n >= 6 |  n x 0.75  |     1.2    |

|___________________________________|

|* մեկ մոդուլում կամ մոդուլների     |

|կապակցված համակարգում              |

.___________________________________.

 

2) մանկական ու փոքր զվարճահարմարանքների համար (մինչև 130 սմ հասակ ունեցող երեխաների), աղյուսակից բեռնվածությունները պետք է ընդունել K = 0.5 գործակցով.

3) եթե զվարճահարմարանքի բեռնումը չի հսկվում, աղյուսակից բեռնվածությունները պետք է ընդունել K = 1.35 գործակցով.

4) պտտական շարժման զվարճահարմարանքների պարամետրերի հաշվարկը պետք է կատարվի աշխատանքի ժամանակ, դադարի վիճակում, լրիվ, մասնակի, ինչպես նաև չհավասարակշռված բեռնվածությամբ:

54. Սևեռման սարքվածքների ընտրությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի բացառվեն կամ նվազագույնի հասցվեն հետևյալ հնարավոր ռիսկերը`

1) մարմնի ոչ ճիշտ դիրքի դեպքում` արագացումների ներգործության հետևանքով ուղևորի հենարանաշարժական ապարատի վնասումը.

2) ուղևորների հարվածելը նստեցման տեղերին կամ ուղևորատար մոդուլներին.

3) զվարճահարմարանքների այլ տարրերից վնասվածքներ ստանալը կամ դրանց միջև մնալը (լռվելը).

4) ուղևորների վնասվելը հանկարծակի շարժման սկզբում և հնարավոր պոկումների դեպքում.

5) զվարճահարմարանքի շարժման ժամանակ այլ ուղևորներից հարվածներ ստանալը.

6) ուղևորատար մոդուլից դուրս գալուց կամ նետվելուց ստացած վնասվածքները: Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ ուղևորների ոչ մտածված վտանգավոր վարքի դեպքում նշված հնարավոր ռիսկերն ավելանում են:

55. Զվարճահարմարանքի ջարդվածքի կամ վթարային կանգառի դեպքում, երբ ուղևորները սևեռման սարքերի միջոցով պահվում են իրենց տեղերում, պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի սպասարկող անձնակազմն ի վիճակի լինի ուղևորներին ազատելու սևեռման սարքերից` ապահովելով յուրաքանչյուրի անվտանգ ու արագ տարահանումը, հատկապես նրանց, ովքեր գտնվում են «գլխիվայր» դրության մեջ:

56. Յուրաքանչյուր ուղևորատար մոդուլ պետք է կահավորված լինի մոդուլի ներսում ուղևորներին իրենց տեղերում պահելու միջոցներով` հաշվի առնելով մոդուլի շարժման բնույթը: Աշխատանքի ժամանակ ուղևորատար մոդուլի դռները չպետք է բացվեն (եթե դա նախատեսված չէ զվարճանքի տպավորության համար): Դռները չպետք է բացվեն նաև վթարային իրավիճակներում: Դռները պետք է կահավորված լինեն փակիչ սարքերով` ապահովիչ կեռիկներով, դրսից փականներով, որոնք ընթացքի ժամանակ կանխում են դռների պատահական բացվելը:

57. Շարժաբերներով արտաքին էներգիայի աղբյուրի դռներն ուղևորների համար պետք է լինեն անվտանգ: Դրանց շարժումը պետք է լինի դանդաղ, իսկ գործողության առավելագույն ուժը չպետք է գերազանցի 150H արժեքը` չափված դռան եզրից:

58. ՈՒղևորատար մոդուլի նստարանները պետք է հուսալիորեն ամրացված լինեն դրա կառուցվածքներին:

59. ՈՒղևորը պետք է մարմնի համար ունենա հարմար հենարան նստարանի, թիկնակի, արմնկատակի ու ոտնատեղի համար, որպեսզի ի վիճակի լինի հակազդելու շարժման ժամանակ առաջացած ուժերին: ՈՒղևորատար մոդուլի նախագծման ժամանակ նստարանների և այլ բաղկացուցիչ մասերի չափերն ու ձևը պետք է ընտրել կախված հաճախորդների մարմնի դիրքի պահանջներից, ներգործող արագացումներից: Նստարանները պետք է կահավորված լինեն 0.4 մ բարձրությամբ թիկնակներով, իսկ նստարանի մակերեսը պետք է ունենա թեքություն դեպի թիկնակը:

60. Այնպիսի զվարճահարմարանքներ, որոնք նախատեսված են միայն մինչև 130 սմ հասակ ունեցող երեխաների համար, թիկնակի բարձրությունը կարելի է փոքրացնել մինչև 0.25 սմ:

61. Այնպիսի գործոններ, ինչպիսիք են նստարանի չափն ու ձևը, ուղևորի հագուստի ու նստարանի մակերեսի միջև շփման ուժի մեծությունը, ինչպես նաև մասնակի կամ լրիվ երեսապատումը, պետք է հաշվի առնվեն սևեռման ամբողջ համակարգի արդյունավետ հաշվարկի համար:

62. Պողպատալարից պատրաստված ճոպաններից կամ օղակավոր շղթաներից կախված նստարանները պետք է ունենան կախոցների այնպիսի համակարգ, որպեսզի կախովի մեկ տարրի հանկարծակի խափանման դեպքում վտանգավոր իրավիճակներ չառաջանան:

63. Յուրաքանչյուր կանգնեցնող կամ դանդաղեցնող արգելակ, որը նախատեսված է աշխատանքային ռեժիմով աշխատող ուղևորատար մոդուլի շարժման արագության կարգավորման համար, պետք է հաշվարկված լինի շարժման դանդաղեցման 5 մ/վրկ2 -ից ոչ ավելի արագացմամբ:

64. Այն դեպքերում, երբ զվարճահարմարանքի ուղեգծի վրա միաժամանակ տեղաշարժվում են մի քանի սայլակներ (կամ գնացքներ), հարևան սայլակների (գնացքների) միջև ժամանակի ցանկացած պահին պետք է գտնվի վթարային արգելակ: Վթարային արգելակը պետք է ապահովի արագացման դանդաղեցումը 7 մ/վրկ2-ից ոչ ավելի արագացմամբ:

65. Կանգնեցնող ու դանդաղեցնող արգելակները պետք է հաշվարկվեն` հաշվի առնելով հոգնածության ամրությունը: Վթարային արգելակների համար հոգնածության հաշվարկ չի պահանջվում:

66. Արգելակման ժամանակ առավելագույն արագացումը պետք է որոշվի շփման գործակցի առավելագույն մեծության համար` հաշվի առնելով արգելակներում օգտագործվող շփվող նյութերի հատկությունները:

67. Արգելակման ուղու հաշվարկը պետք է կատարվի հուսալիության 1.2 գործակցով, այս դեպքում շփման գործակիցները պետք է ընդունվեն` հաշվի առնելով դրանց հնարավոր ցածրացումը եղանակային պայմանների, մաշվածության ու խոնավության պատճառով:

68. Արգելակների կառուցվածքը պետք է ապահովի ուղևորատար մոդուլի կանգառն ուղեգծի տրված տեղերում, ինչպես չբեռնավորված, այնպես էլ ուղևորներով բեռնավորված վիճակում:

69. Արգելակման ժամանակ սույն կանոնակարգի 62-րդ և 63-րդ կետերում նշված արագացումների մեծություններից բարձր մեծություններ ուղևորատար մոդուլի կանգնեցման, դանդաղեցման ու վթարային արգելակների համար թույլատրվում է, եթե դրանց վրա օգտագործվում են սևեռակման սարքեր:

70. Այնպիսի զվարճահարմարանքներ, որոնց վրա ուղևորատար մոդուլները (սայլակները) կամ գնացքները շղթաների, ճոպանների ֆրիկցիոն անիվների միջոցով կամ ինքնուրույն տեղաշարժվում են թեք հարթությամբ դեպի վեր, հետգլորումը կանխելու համար պետք է կահավորված լինեն պաշտպանիչ սարքվածքներով կամ ավտոմատ գործող արգելակներով:

71. Եթե սայլակի կամ գնացքի համար ենթադրվում է ուղեգծով կամ կայարանի մոտով հետընթաց շարժում, ապա վերելքի հատվածում հակահետգլորման սարքվածքների տեղադրումը պարտադիր չէ: Հակահետգլորման սարքվածքների տեղադրումը պարտադիր չէ նաև, եթե ուղեգիծը, որի վրա միաժամանակ գտնվում են մի քանի սայլակներ կամ գնացքներ, և վերելքի առանձին տեղամասեր կահավորված են արգելակների կառավարման բլոկավորմամբ:

72. Զվարճահարմարանքների հիմնական կրող մետաղական կառուցվածքները պետք է պատրաստվեն այնպես, որ հնարավոր լինի ապահովել դրանց անվտանգ հավաքակցումը, կարգաբերումը, շահագործումն ու ապահավաքակցումը: Կառուցվածքները բազմակի հավաքակցման ու ապահավաքակցման դեպքում պետք է պահպանեն իրենց նախագծային տեխնիկական բնութագրերը, դրսևորեն բավարար կենսունակություն:

73. Զվարճահարմարանքների կառուցվածքները հավաքակցման ու ապահավաքակցման նկատմամբ պետք է լինեն տեխնոլոգիապես կայուն և պիտանի երկրաչափական չափերի կարգավորման համար, որոնք ապահովում են զվարճահարմարանքի շահագործման անվտանգությունը:

74. Զվարճահարմարանքի շահագործման ժամանակ դրանց կառուցվածքներում չպետք է առաջանան մնացորդային ձևախախտումներ:

75. Կառուցվածքային սխեմաները պետք է ապահովեն ամբողջ կառուցվածքի, ինչպես նաև հավաքակցման և ապահավաքակցման ու շահագործման ժամանակ դրա առանձին տարրերի ամրությունը, կայունությունը, կարծրությունն ու տարածական անփոփոխությունը:

76. Կառուցվածքները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից ու խոնավությունից: Որպես կարգ, դրանց փակ պրոֆիլները պետք է լինեն հերմետիկ:

77. Զվարճահարմարանքների շահագործման ընթացքում տեսողական ու գործիքային ստուգումների անցկացման համար դրանց դիտանցքները և կրիտիկական բաղկացուցիչ մասերը պետք է լինեն մատչելի:

78. Զվարճահարմարանքների կրիտիկական պարամետրերի կառավարման համակարգի աշխատանքի ռեժիմների համար պետք է նախատեսված լինեն հետևյալ ռեժիմները`

1) հավաքակցման, սպասարկման ու նորոգման փուլերում օգտագործվող ռեժիմներ.

2) շահագործական` ձեռքի, կիսաավտոմատ ու ավտոմատ աշխատանքի ռեժիմներ` ուղևորների հետ աշխատելու համար.

3) արտակարգ, երբ նախորդ երկու ռեժիմներն իրագործել հնարավոր չէ:

79. Կառավարման ռեժիմի ցանկացած փոփոխություն չպետք է հանդիսանա վտանգավոր իրավիճակների առաջացման պատճառ:

80. Զվարճահարմարանքների աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է նախատեսել հնարավորություն`

1) կանգնեցնել զվարճահարմարանքը, որից հետո փոխել կառավարման ռեժիմն ու կատարել կրկնակի թողարկում.

2) կանխել կառավարման ռեժիմի պատահական փոփոխությունը:

81. Ռեժիմների համապատասխան փոխարկիչը պետք է տեղադրվի այնպես, որպեսզի ապահովվի դրա հուսալի և անվթար աշխատանքը, անմատչելիությունը` կողմնակի անձանց համար:

82. Շահագործումից առաջ ռեժիմը կարող է իրագործվել միայն օպերատորի կառավարմամբ` հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) մեկ անձը պետք է իրականացնի լրիվ հսկում.

2) մեկից ավելի համակարգի միաժամանակյա կառավարումը, որը ռիսկի վերլուծությամբ սահմանվել է որպես վտանգավոր կամ պետք է կանխվի կառավարման համակարգի կողմից` ապահովելով անվտանգությունը, կամ կառավարումն ամբողջությամբ պետք է կենտրոնացված լինի մեկ օպերատորի ձեռքերում.

3) անվտանգությունն ապահովող ղեկավարման համակարգերը` կախված ռիսկի վերլուծության արդյունքներից, պետք է աշխատեն սովորական ռեժիմով կամ կենտրոնացվեն մեկ անձի հսկողության տակ.

4) վթարային կանգառ իրականացնող համակարգերը, աշխատելու ամբողջ ընթացքում, պետք է գործեն այդ ռեժիմով:

83. Զվարճահարմարանքների աշխատանքի ընթացքում կարող են իրագործվել շահագործման մի քանի ռեժիմներ: Այդ ռեժիմներից ցանկացածը կարող է իրականացվել միայն օպերատորի կարգադրությամբ կամ նրա հսկողությամբ: Այդ դեպքում պետք է գործեն անվտանգության բոլոր համակարգերը:

84. Զվարճահարմարանքների հիմնական աշխատանքային ռեժիմները ներառում են`

1) ձեռքի ռեժիմ, երբ կառավարման ամբողջ պարտականություններն իրականացնում է օպերատորը.

2) կիսաավտոմատ ռեժիմ, երբ կառավարման գործողությունների մի մասն իրականացվում է ավտոմատ կարգով` համաձայն տրված ծրագրի.

3) ավտոմատ ռեժիմ, երբ կառավարման ամբողջ գործողություններն իրականացվում են ավտոմատ կարգով` համաձայն տրված ծրագրի:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2009
N 1351-Ն
Որոշում