Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29- ...

 

 

105.0078.160410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10510167

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2010 թվականի N 78-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 291-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2005 թ. սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնողների համար ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը և ատեստավորման ու մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 291-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների`

1) 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3) Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից հինգը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և մեկական Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացուցիչների կազմը ներառում է` նախարարին և (կամ) նախարարի առաջին տեղակալին, աշխատակազմի ղեկավարին և (կամ) աշխատակազմի ղեկավարի տեղակալին և համապատասխան պաշտոնատար անձանց:

Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:»:

i

2) 4-րդ կետերի «քարտուղարությունը» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժինը» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
08.04.2010
N 78-Ն
Հրաման