Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 17 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2010 թվականի N 143-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը հաստատելու մասին» N 1787-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը` համաձայն հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի փետրվարի 18-ի

N 143-Ն որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ 2007-2009 թթ.

 

ԳԻՐՔ I

 

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

._____________________________________________________________________.

|            |ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ                                     |   |

|____________|____________________________________________________|___|

|            |ԳԻՐՔ 1. ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ                               | 11|

|____________|____________________________________________________|___|

|            |                                                    |   |

|____________|____________________________________________________|___|

|            |Ներածություն                                        | 15|

|____________|____________________________________________________|___|

|            |Գլուխ 1                                             | 19|

|____________|____________________________________________________|___|

|            |Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և  համալիր     | 19|

|            |գնահատական                                          |   |

|____________|____________________________________________________|___|

|1.          |Բնական, աշխարհագրական, ինժեներաերկրաբանական         | 19|

|            |սեյսմատեկտոնական պայմանների վերլուծություն          |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |Աշխարհագրական պայմանները                            | 19|

|____________|____________________________________________________|___|

|2)          |ինժեներաերկրաբանական և  սեյսմատեկտոնական պայմանները | 22|

|____________|____________________________________________________|___|

|2.          |Ռեսուրսաապահովվածություն                            | 23|

|____________|____________________________________________________|___|

|1)          |Հողային ռեսուրսներ                                  | 23|

|____________|____________________________________________________|___|

|ա.          |Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրացման       | 24|

|            |միտումները                                          |   |

|____________|____________________________________________________|___|

|բ.          |Բնակավայրերի հողերը և  յուրացման միտումները         | 24|

|____________|____________________________________________________|___|

|գ.          |Հատուկ պահպանվող տարածքներ                          | 25|

|____________|____________________________________________________|___|

|2)          |Ջրային ռեսուրսները և  յուրացման միտումները          | 29|

|____________|____________________________________________________|___|

|3)          |Հումքային ռեսուրսները և  յուրացման միտումները       | 32|

|____________|____________________________________________________|___|

|4)          |Ռեկրեացիոն ռեսուրսները, յուրացման միտումները        | 33|

|            |(Ռեկրեացիոն համակարգի ձևավորման  անհրաժեշտությունը) |   |

|____________|____________________________________________________|___|

|3.          |Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության     | 38|

|            |վերլուծություն և  գնահատական                        |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |Քաղաքաշինական հիմնակմախքի կետային տարրերի           | 38|

|            |վերլուծություն                                      |   |

|____________|____________________________________________________|___|

|2)          |Տարածքային ռեսուրսների վերլուծություն և  գնահատական | 41|

|____________|____________________________________________________|___|

|3)          |Քաղաքաշինական հիմնակմախքի գծային տարրերի            | 42|

|            |վերլուծություն և  գնահատական                        |   |

|____________|____________________________________________________|___|

|4.          |Տարածքի էկոլոգիական հիմնակմախքի վերլուծություն և    | 43|

|            |գնահատական                                          |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |Սևանա  լճի անտրոպոգեն էվտրոֆացման                   | 43|

|            |առանձնահատկությունները                              |   |

|____________|____________________________________________________|___|

|2)          |Հողածածկույթի վիճակի գնահատականը                    | 45|

|____________|____________________________________________________|___|

|3)          |Բնական էկոհամակարգեր, գենետիկական                   | 46|

|            |կենսաբազմազանություն, էկոհամակարգերի որակը և        |   |

|            |խոցելիությունը                                      |   |

|____________|____________________________________________________|___|

|ա.          |«Սևան»  ազգային պարկի և  դրա պահպանական գոտու       | 47|

|            |բուսական աշխարհը                                    |   |

|____________|____________________________________________________|___|

|բ.          |«Սևան»  ազգային պարկի և  դրա պահպանական գոտու       | 48|

|            |կենդանական աշխարհը                                  |   |

|____________|____________________________________________________|___|

|4)          |Մթնոլորտի պահպանություն                             | 48|

|____________|____________________________________________________|___|

|5)          |Գիլի լճի վերականգնման հիմնահարցերը                  | 49|

|____________|____________________________________________________|___|

|6)          |Կեչուտ և  Սպանդարյանի ջրամբարների ջրհավաք           | 49|

|            |ավազանների բնապահպանական խնդիրները                  |   |

|____________|____________________________________________________|___|

|5.          |Մարզի տարածքի ֆունկցիոնալ գոտիավորում ըստ           | 50|

|            |քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի    |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |Գեղարքունիքի մարզի սահմանային գոտու և  սահմանամերձ  | 55|

|            |տարածաշրջանի վերլուծություն                         |   |

|____________|____________________________________________________|___|

|Գլուխ 2     |Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և   | 57|

|            |կատարելագործման ուղղությունները                     |   |

|____________|____________________________________________________|___|

|            |Ներածություն                                        | 57|

|____________|____________________________________________________|___|

|6.          |Ջրի մակարդակի բարձրացման ազդեցությունը բնական և     | 58|

|            |քաղաքաշինական բաղկացուցիչների վրա                   |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |Սևանա  լճի մակարդակի խնդիրը                         | 58|

|____________|____________________________________________________|___|

|2)          |Ջրածածկման /ողողման/ ենթակա տարածքների              | 60|

|            |հիմնախնդիրները                                      |   |

|____________|____________________________________________________|___|

|ա.          |Ջրասուզվող տարածքների մաքրում անտառներից            | 60|

|____________|____________________________________________________|___|

|բ.          |Ջրասուզվող տարածքների մաքրում կառուցապատումից       | 61|

|____________|____________________________________________________|___|

|գ.          |Ջրասուզվող տարածքներում գտնվող հուշարձանների խնդիրը | 62|

|____________|____________________________________________________|___|

|դ.          |Ջրասուզվող տարածքներից ինժեներական ենթակառուցվածքի  | 64|

|            |գծերի տեղափոխում                                    |   |

|____________|____________________________________________________|___|

|ե.          |Ջրասուզվող տարածքներից ճանապարհների դուրսբերում     | 64|

|____________|____________________________________________________|___|

|7.          |Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքի           | 65|

|            |ձևավորման  և  կազմակերպման սկզբունքները             |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |Ռեկրեացիոն գոտու սահմանների որոշումը                | 65|

|____________|____________________________________________________|___|

|2)          |Տարածքի ֆունկցիոնալ գոտիավորումը և  հատակագծային    | 67|

|            |պայմանների բարելավման միջոցառումները                |   |

|____________|____________________________________________________|___|

|3)          |Ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակության       | 75|

|            |որոշումը                                            |   |

|____________|____________________________________________________|___|

|4)          |Ռեկրեացիոն գոտու հատակագծային հեռանկարային          | 76|

|            |կառուցվածքը                                         |   |

|____________|____________________________________________________|___|

|8.          |Արդյունաբերության գերակա ճյուղերի հեռանկարային      | 82|

|            |զարգացման ուղղությունները                           |   |

|____________|____________________________________________________|___|

|9.          |ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության և           | 85|

|            |ագրոպարենային համակարգի հեռանկարային զարգացման      |   |

|            |հնարավորությունները                                 |   |

|____________|____________________________________________________|___|

|10.         |Սևանա  լճի ջրհավաք ավազանի տրանսպորտային            | 89|

|            |ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը          |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |Ավտոմոբիլային տրանսպորտ                             | 89|

|____________|____________________________________________________|___|

|2)          |Ռազմավարական նշանակության ճանապարհներ               | 93|

|____________|____________________________________________________|___|

|3)          |Զբոսաշրջության ուղիներ                              | 94|

|____________|____________________________________________________|___|

|4)          |Երկաթուղային տրանսպորտ                              | 95|

|____________|____________________________________________________|___|

|5)          |Օդային տրանսպորտ                                    | 95|

|____________|____________________________________________________|___|

|11.         |Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային         | 95|

|            |զարգացում                                           |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |Ջրամատակարարում                                     | 95|

|____________|____________________________________________________|___|

|2)          |Ջրահեռացում                                         |100|

|____________|____________________________________________________|___|

|3)          |Էներգամատակարարում                                  |103|

|____________|____________________________________________________|___|

|12.         |Տարածքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ      |107|

|____________|____________________________________________________|___|

|1)          |Գեղարքունիքի մարզի (տարածաշրջաններով) դեմոգրաֆիական |108|

|            |տարողունակությունն ըստ տարածքային                   |   |

|            |հնարավորությունների                                 |   |

|____________|____________________________________________________|___|

|2)          |Մարզի առանձին տարածաշրջանների դեմոգրաֆիկական        |109|

|            |տարողունակության հաշվարկն ըստ ջրային պաշարների      |   |

|____________|____________________________________________________|___|

|3)          |Գեղարքունիքի մարզի տարածքի դեմոգրաֆիական            |110|

|            |տարողունակությունն ըստ ռեկրեացիոն ռեսուրսների       |   |

|____________|____________________________________________________|___|

|4)          |Մարզի դեմոգրաֆիական տարողունակության ընդունված      |113|

|            |տարբերակը                                           |   |

|____________|____________________________________________________|___|

|13.         |Ֆունկցիոնալ գոտիավորումը և  գոտիների քաղաքաշինական  |115|

|            |կազմակերպման կատարելագործման ռեժիմները              |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |Սահմանային գոտու և  սահմանամերձ տարածաշրջանի        |118|

|            |տարածքային կազմակերպման խնդիրները                   |   |

|____________|____________________________________________________|___|

|2)          |Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքների զարգացման  |119|

|            |հիմնախնդիրները                                      |   |

|____________|____________________________________________________|___|

|14          |Սևանի  ջրհավաք ավազանի էկոլոգիական հիմնակմախքի      |123|

|            |բարելավումը                                         |   |

|____________|____________________________________________________|___|

|1)          |էկոլոգիական հիմնակմախքի բարելավման քաղաքաշինական    |123|

|            |միջոցառումներ                                       |   |

|____________|____________________________________________________|___|

|2)          |Էկոլոգիական հիմնակմախքի բարելավման ինժեներական և    |125|

|            |հատակագծային միջոցառումները                         |   |

|____________|____________________________________________________|___|

|15          |Սևանա  լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման   |129|

|            |նախագծի իրականացման առաջնահերթ միջոցառումներ        |   |

|____________|____________________________________________________|___|

|16          |Տարածքային հատակագծման նախագծի տեխնիկատնտեսական     |130|

|            |ցուցանիշները                                        |   |

|_____________________________________________________________________|

|Սևանա  լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի տեքստային  |

|մասի                                                                 |

|_____________________________________________________________________|

|ՀԱՎԵԼՎԱԾ N 1|Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի հաշվեկշիռ,   |133|

|            |առ 01.07.2008 թ.                                    |   |

|____________|____________________________________________________|___|

|ՀԱՎԵԼՎԱԾ N 2|Կլիմայաբուժության պայմաններ                         |135|

|____________|____________________________________________________|___|

|ՀԱՎԵԼՎԱԾ N 3|Պատմական ակնարկ,պատմաճարտարապետական ժառանգություն   |141|

|____________|____________________________________________________|___|

|ՀԱՎԵԼՎԱԾ N 4|Սևանա  լճի էվտրոֆացման պատճառները                   |147|

|____________|____________________________________________________|___|

|ՀԱՎԵԼՎԱԾ N 5|Հողածածկույթի գնահատականը                           |157|

|____________|____________________________________________________|___|

|ՀԱՎԵԼՎԱԾ N 6|Բուսական աշխարհը                                    |159|

|____________|____________________________________________________|___|

|ՀԱՎԵԼՎԱԾ N 7|Կենդանական աշխարհը                                  |163|

|____________|____________________________________________________|___|

|ՀԱՎԵԼՎԱԾ N 8|Գիլի լիճը                                           |166|

|____________|____________________________________________________|___|

|ՀԱՎԵԼՎԱԾ N 9|Օգտակար հանածոների հանքավայրեր                      |170|

|____________|____________________________________________________|___|

|ՀԱՎԵԼՎԱԾ N10|ՀՀ Գեղարքունիքի մարզի փոքր ՀԷԿ-երը                  |173|

|____________|____________________________________________________|___|

|            |Օգտագործված գրականության ցանկ                       |   |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|    |ԳԻՐՔ 2. ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ                           |    |          |

|____|________________________________________________|____|__________|

|    |                                                |    |          |

|____|________________________________________________|____|__________|

|1.  |Սևանա  լճի ջրհավաք ավազանը ՀՀ տարաբնակեցման     |Մ 1:|  400 000 |

|    |համակարգում                                     |    |          |

|____|________________________________________________|____|__________|

|2.  |Հենակետային հատակագիծ                           |Մ 1:|  50 000, |

|    |                                                |  1:| 200 000 *|

|____|________________________________________________|____|__________|

|3.  |Հողօգտագործման սահմաններ                        |Մ 1:|  200 000 |

|    |Գեղարքունիքի մարզ                               |    |          |

|____|________________________________________________|____|__________|

|4.  |Տարածքի համալիր գնահատական                      |Մ 1:|  100 000 |

|____|________________________________________________|____|__________|

|4.1.|Սեյսմիկ շրջանացման քարտեզ                       |Մ 1:|  200 000 |

|____|________________________________________________|____|__________|

|4.2.|Լանդշաֆտա-տիպոլոգիական շրջանացում               |Մ 1:|  200 000 |

|____|________________________________________________|____|__________|

|4.3.|Վերլուծություն ըստ լանջերի դիրքադրությունների   |Մ 1:|  200 000 |

|____|________________________________________________|____|__________|

|4.4.|Ափի կտրվածքը                                    |Մ 1:|  200 000 |

|____|________________________________________________|____|__________|

|4.5.|Գետերի ջրատարողությունը                         |Մ 1:|  200 000 |

|____|________________________________________________|____|__________|

|4.6.|Բարենպաստության աստիճանը ձմեռային ռեկրեացիայի   |Մ 1:|  200 000 |

|    |համար ըստ գործոնների հանրագումարի               |    |          |

|____|________________________________________________|____|__________|

|4.7.|Պատմամշակութային, հնագիտական և  բնության        |Մ 1:|  100 000 |

|    |հուշարձաններ                                    |    |          |

|____|________________________________________________|____|__________|

|4.8.|Կենդանական աշխարհը (որսի ռեսուրսներ)            |Մ 1:|  200 000 |

|____|________________________________________________|____|__________|

|5.  |Սևանա  լճի ջրհավաք ավազանի հատակագծային         | 1: |  50 000  |

|    |հեռանկարային կառուցվածքը                        | 1: | 100 000 *|

|____|________________________________________________|____|__________|

|5.1.|Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքը       |Մ 1:| 100 000  |

|____|________________________________________________|____|__________|

|6.  |Արդյունաբերության գերակա ճյուղերի զարգացման     |Մ 1:| 200 000  |

|    |ռեսուրսները (օգտակար հանածոների տեղաբաշխման     |    |          |

|    |ուրվագիծ)                                       |    |          |

|____|________________________________________________|____|__________|

|7.  |Հեռանկարային ճանապարհային ցանց                  |Մ 1:|  200 000 |

|____|________________________________________________|____|__________|

|8.  |Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային     |Մ 1:|  200 000 |

|    |զարգացումը                                      |    |          |

|____|________________________________________________|____|__________|

|9.  |Շրջակա միջավայրի պահպանության և  ռացիոնալ       |Մ 1:|  200 000 |

|    |բնօգտագործման (ինժեներական և  ագրոտեխնիկական    |    |          |

|    |միջոցառումներ)                                  |    |          |

|____|________________________________________________|____|__________|

|10. |Հիդրոլոգիական կայաններ                          |Մ 1:|  400 000 |

|____|________________________________________________|____|__________|

|11. |Բուսականություն                                 |Մ 1:|  200 000 |

|_____________________________________________________________________|

|* Գծագրերը մշակված են Մ 1: 50 000-ով, տպագրված են Մ 1: 100 000 կամ   |

|Մ1: 200 000-ով                                                       |

._____________________________________________________________________.

 

Ներածություն

Համաձայն «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Սևանա լճի ջրհավաք ավազանը` կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների ներառմամբ, որպես մեկ ամբողջական համակարգ համարվում է քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտ` հաշվի առնելով համակարգի բարձր արժեքավորությունը և լճի էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը:

 

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1787-Ն որոշմամբ հաստատվել է Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով անցած տարիների ընթացքում խնդրո առարկա տարածքի վերաբերյալ կատարված նոր հետազոտությունների արդյունքները, համայնքների վարչական սահմանների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել վերը նշված տարածական պլանավորման (քաղաքաշինական ծրագրային) փաստաթուղթը:

 

Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի դրույթները, նախագծման օբյեկտի հետ առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը, հաստատված տարածական պլանավորման և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերը, մասնավորապես` Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան:

 

«Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծ»-ը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագիր N ԱՇՁԲ-03/12 15.05.2003 թ.), ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով կազմված նախագծման առաջադրանքին համապատասխան` «Հայնախագիծ» ԲԲԸ (տնօրեն` Գ. Ազիզյան) կողմից: Նախագծման առաջադրանքով Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի մշակմանը ներկայացվող պահանջները ներառում են տարածքի քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման և բնական ու մշակութային լանդշաֆտների պահպանության, վերարտադրության, արդյունավետ կառավարման, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի կայուն օգտագործման փոխկապակցվածության ապահովման և բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի բարձրացումից հետո էկոտոնի սահմանների փոփոխություններից բխող խնդիրներ:

 

Uևանա լճի ջրհավաք ավազանն այն տարածքն է, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Uևանա լիճ: Uևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Uպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար: Օրենքով առանձնացված են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիները:

 

Կենտրոնական գոտին «Uևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Uևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական և արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը: «Սևան» ազգային պարկի տարածքը, Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147 343 հա, իսկ առանց լճի հայելու` 22 585 հա:

 

Անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Uևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա:

 

Կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների տարածքներն օրենքով առանձնացված են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ:

 

Հաշվի առնելով Սևանա լճի ջրհավաք ավազանի և Գեղարքունիքի մարզի վարչատարածքային բաժանման առանձնահատկությունները (Ճամբարակի տարածաշրջանի մի հատվածը դուրս է մնում ջրհավաք ավազանից), տնտեսական կապերի ընդհանրությունը, կառավարման համակարգի արդյունավետության մեծացման անհրաժեշտությունը, նախագծում ընդգրկվել է ամբողջ Գեղարքունիքի մարզի տարածքը:

 

Նախագծի մշակման հիմնական նպատակը տարածքի հատակագծային ռացիոնալ կազմակերպումն է` բնական և տարբեր աստիճանների յուրացվածություն ունեցող ուրբանիզացված միջավայրերի փոխկապակցվածության, հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ստեղծման և քաղաքաշինական, տնտեսական, ռեկրեացիոն, էկոլոգիական բազմազան կապերի ընդհանրության հաշվառումով:

 

ՏԱՐԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԵՐԵՔ ՏԱՔՍՈՆՈՎ`

 

- Հանրապետություն

- Մարզ

- Տարածաշրջան (ջրհավաք ավազան)

 

._____________.

|ՏԱՔՍՈՆՈՄԵՏՐԻԿ|__ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ

|ԿԱՌՈՒՑՎԱԾՔ   |

._____________. ._______________.  .______. .______________. ._____.

|          |ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ|  |ՄԱՐԶԵՐ|>|ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ|>|ԱՐԵԱԼ|

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ  ._______________. .______. .______________. ._____.

                                          /\ՏԱՔՍՈՆ     /\           /\

.___________.ԱՌԱՋԻՆ.________.      |            |

|ԽՈՇՈՐ      |<_____|համակարգ|      |տաքսոն="">

|ՋՐԱՀԱՎԱՔ   |      .________.      |            |

|ԱՎԱԶԱՆՆԵՐ  |                      |            |

.___________.                      |            |

\/                            |            |

.___________.    ԵՐԿՐՈՐԴ    .____________.      |

|ՓՈՔՐ ԳԵՏԵՐԻ|<______________|ենթահամակարգ|>

|ՋՐԱՀԱՎԱՔ   |               .____________.      |

|ԱՎԱԶ.      |                                   |

.___________.                                   |

\/                                         |

.___________.        ԵՐՐՈՐԴ          .____________.

|ՄԻԿՐՈ      |<>

|ՏԱՐԱԾՔՆԵՐ  |                        .____________.

.___________.

 

Անդրադարձ է կատարվել հետևյալ խնդիրներին.

- Բնական ռեսուրսների (տարածքային, գյուղատնտեսական, ռեկրեացիոն, ջրային, հումքային) գնահատականը և բնական համալիրների խախտվածության աստիճանի բնութագրերը, դրանց յուրացման առաջնահերթ միջոցառումների մշակումը` տնտեսական և քաղաքաշինական սահմանափակումների բացահայտումով, այն համապատասխանեցնելով բնական ռեսուրսների պոտենցիալին և արժեքավորությանը և մանրամասնեցնելով հետևյալ ուղղություններով.

- Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում.

- Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում (էներգետիկ, ոռոգման, տնտեսական, խմելու և այլն).

- Հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում` միջճյուղային և միջմարզային տնտեսական կապերի և կոմունիկացիաների ստեղծման հեռանկարների գնահատականով.

- Ռեկրեացիոն ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում, ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ համակարգի ձևավորում և ռեսուրսների կայուն օգտագործում:

. Տարածքի հատակագծային կազմակերպում` ֆունկցիոնալ գոտիավորումով, գոտիների սահմանների ճշգրտումով` հաշվի առնելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով առանձնացված կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների տարածքային կազմակերպման առանձնահատկությունները և օրինաչափությունները, ինչպես նաև գոյություն ունեցող նորմատիվային փաստաթղթերը.

- Սևանա լճի էկոտոնի սահմանների փոփոխությունները լճի մակարդակի բարձրացումից հետո (1903.5 մ` լճի հայելու հեռանկարային նիշը, 1905.0 մ` ալիքի ազդեցության գոտին, ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշում):

Նախագծի մշակման համար հիմք են ծառայել.

- Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը:

- ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշումը.

- ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը 2007-2011 թթ.` մշակված ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի» շրջանակներում

- ՀՀ կառավարության կողմից 2004-2007 թթ. հաստատված` Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերը.

- Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը (2008-2011 թթ.) մշակված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության աջակցությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատանքային խմբերի միջոցով:

 

Նախագծային առաջարկություններում արտացոլված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման և ողողման ենթակա տարածքներին առնչվող խնդիրները:

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ԳԼՈՒԽ 1
Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական

 

Տարածքի քաղաքաշինական վերլուծության ընթացքում հաշվի են առնված տարածքի քաղաքաշինական կազմակերպման վրա ազդող գործոնները` բնական-աշխարհագրական, ռեսուրսային, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, էկոլոգիական, ինչպես նաև դրանց բազմաբնույթ փոխկապակցվածությանը և արդի քաղաքական-տնտեսական զարգացման փուլում այդ գործոններին ներկայացվող պահանջները (արտաքին կապերի, սահմանային գոտու նշանակությունը, սեփականատիրության բազմազանությունը, հողօգտագործման վճարովիությունը, համայնքների ինքնակառավարման խնդիրները, բնակչության թվաքանակի հաշվարկների, զբաղվածության ապահովման խնդիրների փոփոխությունները և այլն):

 

1. Բնական, աշխարհագրական, ինժեներաերկրաբանական սեյսմատեկտոնական պայմանների վերլուծություն

 

1) Աշխարհագրական պայմանները.

Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքն իրենից ներկայացնում է բարձր լեռներով շրջապատված եռանկյունաձև գոգավորություն, որը միջլեռնային խոշոր տեկտոնական իջվածք է: Իջվածքի հատակային մասը զբաղեցնում է Սևանա լիճը, որի հատակը ծովի մակերևույթից բարձր է մոտ 1800-1820 մետր, իսկ շրջակա լեռների առանձին գագաթների բարձրությունը հասնում է մինչև 3600 մ: Ավազանը եզրավորում են` արևմուտքից Գեղամա (Աժդահակ 3598 մ), հարավից` Վարդենիսի (Վարդենիս` 3520 մ), հրաբխային լեռնավահանները, հյուսիս-արևելքից` Արեգունու, արևելքից` Սևանի (Հինալ` 3367 մ) և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: Արտանիշ և Նորատուս հրվանդանների միջև ձգված է մի ստորերկրյա պատնեշ, որով լիճը բաժանվում է երկու ավազանի` Մեծ Սևանի և Փոքր Սևանի:

 

Մինչև իջեցումը լճի միջին խորությունը 41.3 մետր էր, Մեծ Սևանինը` 37.7 մ, Փոքրինը` 50.9 մ, առավելագույնը` Փոքր Սևանի հյուսիս - արևելյան մասում կազմում էր 98.7 մ, իսկ լճի մակարդակը 1916 մ էր: Մեր թվարկության մոտ 2000 տարվա ընթացքում մակարդակի տատանումների ամպլիտուդան մեծ չի եղել, իսկ 1880 թ. հետո` ոչ ավելի քան 3 մ, 1900 թ.-ից մինչև 1931 թ. ընդամենը 50 սմ` պայմանավորված օդերևութաբանական գործոններով:

 

.________________________________________________________.

|ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ` ԸՍՏ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ  |

|ՅՈՒՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ                                     |

.________________________________________________________.

|                       |                      |

.____________________. .______________________. ._____________________.

|  ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ       | | ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ | | ՌԵԿՐԵԱՑԻՈՆ (ՀԱՆԳԻՍՏ |

.____________________. | ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ         | | ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ) |

.____________________. | ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ          | | ՏԱՐԱԾՔՆԵՐԻ          |

|ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ| .______________________. ._____________________.

|ՊԱՅՄԱՆՆԵՐ           | .______________________________________________.

.____________________. |        ՖԻԶԻԿԱ-ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ         |

.____________________. .______________________________________________.

|ՇԻՆԱՐԱՐԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ  | .__________________.      ._________________.

|ՊԱՅՄԱՆՆԵՐ           | |  ԱԳՐՈԿԼԻՄԱՅԱԿԱՆ  |      |ՖԻԶԻԿԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ |

.____________________. |  ՊԱՅՄԱՆՆԵՐ       |      |ՊԱՅՄԱՆՆԵՐ        |

.____________________. .__________________.      ._________________.

|ՖԻԶԻԿԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ    |            |                     |

|ՊԱՅՄԱՆՆԵՐ           |            |                     |

.____________________.            |                     |

.__________________________________________________________.

|                ՀՈՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ                    |

.__________________________________________________________.

.____________________. .______________________. ._____________________.

| ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ  | |ՋՐԱՅԻՆ ԵՎ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ| |  ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ  |

|                    | |ՊԱՅՄԱՆՆԵՐ             | |                     |

.____________________. .______________________. ._____________________.

|                       |               ._____________________.

|                       |               |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ|

|                       |               ._____________________.

.________________________________________________________.

|                   ԱՆՏԱՌԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ                 |

.________________________________________________________.

.________________________________________________________.

|                   ԱՆՏԱՌԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ                 |

.________________________________________________________.

._____________________. ._____________________. ._____________________.

|ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ    | |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ    | |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ    |

|ԸՍՏ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ| |ԸՍՏ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ| |ԸՍՏ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ|

._____________________. ._____________________. ._____________________.

|    |                         |       .________________|__.  |

|    |  .____________________________________________.  |  |  |

|    |__|ՏԱՐԱԾՔԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ       |__|  |  |

|    |  .____________________________________________.  |  |  |

|    |  .____________________________________________.  |  |  |

|    |__|ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ     |__|  |  |

|    |  |ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ                                 |  |  |  |

|    |  .____________________________________________.  |  |  |

|    |  .____________________________________________.  |  |  |

|    |__|ՏԱՐԱԾՔԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ       |__|  |  |

|    |  |ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՎ                         |  |  |  |

|    |  .____________________________________________.  |  |  |

|    |  .____________________________________________.  |  |  |

|    |__|ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ |__|  |  |

|    |  .____________________________________________.  |  |  |

|    |  .____________________________________________.  |  |  |

|    .__|      ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԼԱՆԴՇԱՎՏԱՅԻՆ        |__.  |  |

|       .____________________________________________.     |  |

|    .__________________________________________________.  |  |

|    |   ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԸՍՏ ԱՆՏՐՈՊՈԳԵՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ    |  |  |

|    .__________________________________________________.  |  |

|         |                    |        ._________|________.  |

._____________________. ._____________________. ._____________________.

|ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ    | |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ    | |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ    |

|ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ| |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ    | |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ-          |

|ՀԱՄԱՐ                | |ՀԱՄԱՐ                | |ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ         |

._____________________. ._____________________. |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ |

._____________________.

 

Լճի ջրի մակարդակը 2006 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1898.24 մ, 2008 թ. դեկտեմբերի 31-ին` 1898,85 մ, իսկ 2009 թ կանի դեկտեմբերի 31-ին` 1899.24 մ:

 

Ռելիեֆի բնույթը, ինչպես նաև աշխարհագրական դիրքն իրենց կնիքն են դրել ամբողջ ավազանի տարածքի վրա` առաջացնելով կլիմայի, հողաբուսական ծածկույթի և այլ տարրերի զգալի տարբերություններ լանդշաֆտային ուղղաձիգ տարբեր գոտիներում: Բնական պայմանների բազմազանությունն իր ազդեցությունն է թողել մարդու տնտեսական գործունեության վրա: Տարաբնակեցման համար պիտանի տարածքն ընդգրկում է մինչև 2000-2100 մ բացարձակ բարձրությունները, որոշ հատվածներում` ռելիեֆային բարդ պայմանների պատճառով գերազանցում է ընդունված մակարդակը, հասնելով 2350 մետրի: Բնակավայրերը տեղադրված են գետահովիտներում, կառուցապատման համար բարենպաստ տարածությունների սակավությունը արևելյան, հարավ-արևելյան, հյուսիս-արևելյան տարածքներում ստեղծել է բնակեցման տարածքների տարբեր խտություններ արևելյան, արևմտյան և հարավային ափերում (մանրամասն տրված է «Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծություն և գնահատական» ենթաբաժնում):

 

Մակերևույթի խիստ մասնատվածությունը, բացարձակ բարձրությունների տարբերությունը, մեծ թեքությունները (Գիրք 2, գծագիր N 4.3.) դժվարացրել են գյուղատնտեսական յուրացումը` իջեցնելով հողօգտագործման տնտեսական արդյունավետությունը (մշակովի հողատարածությունները կազմում են մարզի հողային ֆոնդի ընդամենը 18.5%-ը), Սևանի ավազանի ցածրադիր մասը զբաղեցնում են լեռնատափաստանային լանդշաֆտները, որոնք Արեգունի և Սևանի լեռնաշղթաների լճահայաց լանջերում հասնում են 2500-2600 մ, իսկ Գեղամա լեռնավահանի լանջերում 2300 մ-ից արդեն սկսվում են մերձալպյան մարգագետինները, որոնք օգտագործվում են անասնապահության համար:

 

Սևանի ավազանի Մասրիկի, Արգիճիի, Գավառագետի հարթությունները օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով (մշակովի հողահանդակներ): Տափաստանային գոտուց բարձր տեղաբաշխված է լեռնաանտառային գոտին (հիմնականում Սևանի և Փամբակի լեռնաշղթաների վրա): Սևանի լեռնաշղթայի վրա պահպանված գիհուտները և կաղնուտները ռելիկտային բնույթ ունեն: Սրանց գոյությունը վկայում է, որ ծառային բուսականության զարգացման համար բնակլիմայական պայմանները բարենպաստ են: Սանիտարահիգիենիկ, ռեկրեացիոն պայմանների բարելավման նպատակով անհրաժեշտ է անտառածածկույթի տոկոսի մեծացմանն ուղղված աշխատանքների իրականացում: 2300 մ մինչև 2800-3000 մ տարածված են մերձալպյան մարգագետինները, որից բարձր` ալպյան մարգագետիններն են (Գիրք 2, գծագիր N 4.2.):

 

Տարեկան միջին ջերմաստիճանը Սևանի ավազանի ցածրադիր մասերում 4-6 oC է: Հուլիս, օգոստոս ամիսներին միջին ջերմաստիճանը լճափի մոտ 15.6 oC է, իսկ 2400 մ վրա` 14-ից 14.5 oC: Նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչև -33 oC (Գավառ): Ձմռանն ամենուրեք գոյանում է կայուն ձնածածկույթ: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը լճափնյա մասում չի անցնում 500 մմ-ից, ընդ որում առատ տեղումները Ձկնագետի ավազանում են: Հարավ-արևելյան հատվածը (Մասրիկի հովիտ) ամենից չորն է, տեղումների բազմամյա միջին տարեկան արժեքը կազմում է 432 մմ: Ձմռան կայուն ծածկույթն ունի 120-150 օր միջին տևողություն, ընդ որում ձյան շերտի հաստությունը տարբեր է (լճի արևելյան և հարավ-արևելյան ափերին 10-20 սմ, հարավային ափերին` 30-50 սմ, Վարդենիսի, Գեղամա լեռնավահանների լանջերին, 2300-2400 մ բարձրությունների վրա` 50-70 սմ):

 

Լճի հարավային ափերին ամառը տևական է և նպաստավոր է պտղատու, բանջար-բոստանային կուլտուրաների մշակման համար: Լճի ազդեցության շնորհիվ է, որ Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում աճում են խնձոր, տանձ, սալոր, բալ և այլ պտուղներ, մինչդեռ Վերին Ախուրյանի նույն բարձրություններում ընդհանրապես բացակայում է ծառային բուսականությունը: Սևանի արևելյան, Արեգունու ափերին նույնպես կան լավ պայմաններ պտղաբուծության զարգացման համար: Սահմանափակող գործոնը միայն ոռոգման ջրի պակասի խնդիրն է, որի լուծման պարագայում Արեգունու ափը կարող է դառնալ Սևանի ավազանի ամենապտղատու մասը:

 

Բարդ ռելիեֆը, մեծ բացարձակ բարձրությունները դժվարացնում են տրանսպորտային ցանցի հավասարաչափ բաշխումը: Հիմնական մայրուղիները անցնում են Սևանա լճի ափամերձ հարթ տարածքներով` նվազեցնելով ափամերձ շերտի ռեկրեացիոն հնարավորությունները:

 

2) ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմանները.

Սևանա լճի ջրհավաք ավազանի ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմանները բավականաչափ բարդ են: Ըստ ՍՊԱԾ-ի կողմից մշակված մանրամասն սեյսմատեկտոնական շրջանացման քարտեզի (Մ 1: 50 000) Սևանա լճի հյուսիս-արևելյան և հյուսիսային ափերով անցնում է ակտիվ տեկտոնական ճեղքվածք` 0.5-0.6 սմ/տարի շարժումով: Ճեղքվածքի երկու կողմում` 200 մ լայնությամբ, արգելվում է կապիտալ շինարարությունը: Գրունտների առավելագույն արագացումները (0.5 G-ից մեծ) գրանցված են Սևանա լճի արևելյան և հյուսիս-արևելյան ափերում: Առավել բարենպաստ են Սևանա լճի հարավային և արևմտյան ափերը, որտեղ գրունտների առավելագույն արագացումները տատանվում են 0.2 - 0.3 G-ի սահմաններում (Գիրք 2, գծագիր N 4.1.):

 

Բնակավայրերի մեծ մասը տեղադրված են գետահովիտներում, որտեղ լայն տարածում ունեն գեոդինամիկ պրոցեսներից սահքերը, հեղեղները: Սևանի և Արեգունու լեռնաշղթաների լճահայաց լանջերն աչքի են ընկնում չորությամբ, որի պատճառով հողմահարման պրոցեսները ուժեղ են: Լեռնաշղթայից հոսող գետերը առաջացրել են խոր V-աձև հովիտներ, որոնց թեք լանջերից մեծ քանակությամբ հողմնահարված նյութեր են տարվում հեղեղներով և կուտակվում արտահոսման կոներում: Սևանի մակարդակի իջեցումից հետո ուժեղացել է գետային էրոզիան, հատկապես Սևանի արևմտյան և հարավ -արևելյան ափերում: Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Մասրիկը արդեն ստեղծել են 6 -10 մ խորությամբ հովիտներ: Գետերի ստորին հոսանքներում ուժեղ է ոչ միայն խորքային, այլև կողային էրոզիան, որի հետևանքով քանդվում են գետի ափերը` առաջացնելով գալարներ (մեանդրներ): Այդ պատճառով լճափնյա տարածքներում Մարտունի, Գավառագետ գետերի կամուրջների հիմքերը թուլանում են, անհրաժեշտ են ամրացման աշխատանքներ կամ նոր կամուրջների կառուցում (օր. Արգիճի գետի կամուրջը): Տարածքի տարբեր հատվածներում, հիմնականում գետահովիտներում (Գավառագետ, Ձկնագետ և այլն) տարածված են տարբեր մասշտաբի և ծագման սահքեր և քարահոսքեր: Մասրիկի, Արգիճիի, Գավառագետի հովիտներում տարածված են ճնշումային արտեզյան ջրեր, որի հետևանքով այդ տարածքներում բարձր է գրունտային ջրերի մակարդակները (Գիրք 2, գծագիր N 4):

 

2. Ռեսուրսաապահովվածություն

Բնական ռեսուրսները և դրանց յուրացվածության միտումները.

Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի որոշման և տարաբնակեցման համակարգի կատարելագործման գործընթացում կարևորվում է ռեսուրսային ներուժի գնահատումը, ներկա սոցիալ-տնտեսական զարգացման փուլում դրանց յուրացման միտումները և օգտագործման ռացիոնալ ուղիների որոշումը, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման խթանումը` բնօգտագործման առաջավոր մեթոդների կիրառմամբ: Ռեսուրսային ներուժի գնահատականը տրվում է ամբողջ Գեղարքունիքի մարզի կտրվածքով.

 

1) Հողային ռեսուրսներ

Գեղարքունիքի մարզի հողային ֆոնդն ըստ ՀՀ 01.07.2008 թ. հողային

______________________________________________________________

հաշվեկշռի

_________

.____________________________________________________________________.

|  |Գեղարքունիքի մարզի վարչական տարածքը (հազ. հա)            |534.916|

|__|_________________________________________________________|_______|

|  |որից`                                                    |       |

|__|_________________________________________________________|_______|

|1 |Գյուղատնտեսական նշանակության հողեր                       | 348.5 |

|__|_________________________________________________________|_______|

|2 |Բնակավայրերի հողեր                                       | 21.78 |

|__|_________________________________________________________|_______|

|3 |Արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ              |  3.01 |

|  |արտադրական նշանակության                                  |       |

|__|_________________________________________________________|_______|

|4 |Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ նշանակության    |  1.55 |

|__|_________________________________________________________|_______|

|5 |Հատուկ պահպանվող տարածքներ                               | 143.2 |

|__|_________________________________________________________|_______|

|6 |Հատուկ նշանակության                                      |  0.27 |

|__|_________________________________________________________|_______|

|7 |Անտառային                                                | 14.59 |

|__|_________________________________________________________|_______|

|8 |Ջրային                                                   |  1.3  |

|__|_________________________________________________________|_______|

|9 |Պահուստի                                                 |  0.62 |

.____________________________________________________________________.

 

Հաշվեկշիռը ամբողջությամբ տրված է ՀԱՎԵԼՎԱԾ 1-ում:

 

Հողային ֆոնդի բաշխվածությունն ըստ սեփականության սուբյեկտների

____________________________________________________________

.____________________________________________________________________.

|ա |քաղաքացիների                                             | 80.68 |

|__|_________________________________________________________|_______|

|բ |իրավաբանական անձանց                                      |  0.63 |

|__|_________________________________________________________|_______|

|գ |համայնքային                                              | 154.5 |

|__|_________________________________________________________|_______|

|դ |պետական                                                  | 299.0 |

|__|_________________________________________________________|_______|

|ե |օտարերկրյա պետությունների, միջազգային                    | 0.015 |

|  |կազմակերպությունների                                     |       |

.____________________________________________________________________.

 

ա. Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրացման միտումները

Գեղարքունիքի մարզի բարդ լեռնային ռելիեֆը, տարաբնակեցման համար պիտանի տարածքի սահմանափակվածությունը (մարզի հարավային մասում, որտեղ հիմնականում սարահարթ է, բնակավայրերը գետահովիտներով հասել են մինչև 2200-2300 մ բացարձակ բարձրությունները), տրանսպորտային ենթակառուցվածքների տեղադրվածությունը բնակեցման համար պիտանի տարածքներում, բնության հատուկ պահպանվող տարածքների առկայությունը (արգելավայրեր, արգելոցներ, ազգային պարկ), գեոդինամիկ պրոցեսների (սահքեր, հեղեղներ) առկայությունը, Սևանա լճի էկոտոնի փոփոխությունները, ապօրինի կառուցապատումներն ու հողազավթումները էապես նվազեցրել են գյուղատնտեսական, հատկապես` դաշտավարության նպատակներով օգտագործվող հողատարածքները:

 

1950 թ. համեմատությամբ գյուղատնտեսական հողատարածքները նվազել են շուրջ 37%-ով: Ընդ որում վարելահողերի քանակն իջել է 19.0-20.0%-ով, խոտհարքը` 3.0-4.0%-ով, արոտները` 15.0-16.0%-ով, որոշակի աճել են բազմամյա տնկարկներով զբաղեցրած տարածքները:

 

Ստեղծված իրավիճակում գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման վրա բացասական ազդեցություն են գործում հողատեսքերի մասնատվածությունը, մշակման ցածր տեխնոլոգիան, մելիորատիվ անբավարար վիճակը, աղտոտվածությունը, էրոզացումը և այլն, որի հետևանքով վարելահողերի մի մասը (սեփականաշնորհված և պահուստային վարելահողերի 20%) վերածվել է խոպանի (Գիրք 2, գծագիր N 9):

 

բ. Բնակավայրերի հողերը և յուրացման միտումները

Գեղարքունիքի մարզի հինգ քաղաքների տարածքներն (Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ) ըստ ՀՀ 2008 թվականի հողային հաշվեկշռի, կազմում են 21.84 հազ. հա: 2004-2007 թվականների ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով մշակվել են բոլոր հինգ քաղաքների գլխավոր հատակագծերը, ըստ որի տրվել են այդ քաղաքների տարածքային և տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունները: Ելնելով «ՀՀ Տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներից` գյուղատնտեսական հողերի խնայողության նպատակով հիմնականում սահմանափակվել է քաղաքների տարածքային աճը: Նախագծային առաջարկությունների հիմքում դրվել է քաղաքների հատակագծային կառուցվածքի կատարելագործումը` մարդու համար բարեկեցիկ կենսոլորտի ստեղծումով, ինչպես նաև քաղաքների տրանսպորտային մատչելիության գոտում գտնվող հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական ռեսուրսների համատեղ, ռացիոնալ օգտագործումը` շրջակա միջավայրի պահպանության, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման երաշխիքներով:

 

գ. Հատուկ պահպանվող տարածքներ

«Սևան» ազգային պարկը կազմակերպվել է 1978 թվականին (ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի N 125 համատեղ որոշումով, մարտի 14-ին) Սևանա լճի ջրհավաք ավազանում բնական ռեսուրսների պահպանման, վերարտադրության, պատմամշակութային և բնության հուշարձանների պահպանության, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի օգտագործման և բարելավման նպատակով: Այդ նպատակի համար առանձնացվել է 150.1 հազ. հա տարածք, այդ թվում 125.3 հազ. հա ջրային և 24.8 հազ. հա ցամաքային տարածք, որից 2.7 հազ. հա Սևանի, 4.0 հազ. հա Ճամբարակի, 11.4 հազ. հա Վարդենիսի, 3.5 հազ. հա Մարտունու, 3.2 հազ. հա Գավառի տարածաշրջաններից:

Մինչև 1997 թ. պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդերի հողերի մի մասը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու և Վարդենիսի անտառտնտեսությունները: 1997 թ. ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 114 հրամանի համաձայն անտառային ֆոնդի հողերը և անտառտնտեսության գույքը հանձնվել են «Սևան» ազգային պարկին: 1998 թ. նախարարի թիվ 91 հրամանով ազգային պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը: Համաձայն ազգային պարկի կանոնադրության, «Սևան» ազգային պարկը գիտահետազոտական հիմնարկ է, որն իրականացնում է Սևանա լճի և դրա ավազանի բնական էկոհամակարգի և բնական պաշարների պահպանությունն ու օգտագործման վերահսկողությունը: Ազգային պարկը իր իրավասության շրջանակներում կոորդինացնում և վերահսկում է հանգստի ու տուրիզմի կազմակերպումը, աջակցում է պարկի տարածքում պատմական և մշակութային հուշարձանների պահպանությանը, իրականացնում է միջազգային համագործակցություն:

 

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է Սևանա լճի, որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի` բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման, պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները, Սևանա լճի ջրհավաք ավազանում առանձնացվել են.

- Կենտրոնական գոտին` «Սևան» ազգային պարկի տարածքը, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը: Կենտրոնական գոտու տարածքը համապատասխան ռեժիմով պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է.

- Անմիջական ազդեցության գոտին` կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա (քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է):

- Ոչ անմիջական ազդեցության գոտին` Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվող` լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքը: Ոչ անմիջական ազդեցության գոտու տարանջատման նպատակը Սևանա լճի վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխումն է (Արփա և Որոտան գետերի վերին հոսանքների ջրհավաք ավազանների տարածքը): (Գիրք 2, գծագիր N 2):

 

Ըստ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության սկզբունքներից է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկումը:

 

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով ամրագրված են ՀՀ կառավարության, բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի, տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում:

 

2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հաստատվել է «Սևան» ազգային պարկի նոր կանոնադրությունը, ըստ որի «Սևան» ազգային պարկ պետական հիմնարկը վերակազմավորվել է որպես «Սևան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 

Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում 2005-2006 թթ. կատարված ուսումնասիրությունների արդյունքում թեմատիկ խմբերի (հիդրոլոգների, բուսաբանների, անտառագետների, կենդանաբանների և քարտեզագիրների), «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա մշակված և ՀՀ կառավարության 2007 թ հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով ներկայացված են 4 գործառական գոտիներ` արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական:

 

Արգելոցային գոտիներ - «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով (2007-2011) առաջարկվում է ստեղծել 4 արգելոց, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464 հա (ցամաքայինը` 4289 հա, ջրայինը` 3175 հա): Այդ արգելոցներն են.

«Նորաշենի» արգելոց. Նախկինում գոյություն չի ունեցել, սակայն «Սևան» ազգային պարկի կողմից տարածքը պահպանվել է արգելոցային ռեժիմով: Այն զբաղեցնում է 839 հա մակերես (ցամաքայինը` 341 հա, ջրայինը` 498 հա): Պահպանվում է թռչունների (հատկապես հայկական որորի) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը:

«Լիճք-Արգիճի» արգելոց. Զբաղեցնում է 1175 հա մակերես (ցամաքայինը` 482 հա, ջրայինը` 693 հա): Ընդգրկում է գոյություն ունեցող «Լիճք» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 600 հա, որից ցամաքայինը` 350 հա, ջրայինը` 250 հա), ինչպես նաև «Ծակքար», «Լիճք» և «Արգիճի» արգելավայրերի գետաբերանային տարածքները: Արգելոցի նպատակն է պահպանել Լիճքի հանքային աղբյուրները, Արգիճի և Լիճք գետերի գետաբերանների մնացորդային լճակները, Սևանի իշխան, կողակ, բեղլուի ձվադրումն ու զարգացումը:

«Գիլի» արգելոց. Տարածքը զբաղեցնում է 1810 հա (ցամաքայինը` 1325 հա, ջրայինը` 485 հա): Ընդգրկում է գոյություն ունեցող «Գիլլի» արգելոցի (1000 հա միայն ցամաքային մակերես) տարածքը: Արգելոցի նպատակն է պահպանել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանները` հազվագյուտ, արժեքավոր ձկնատեսակների ձվադրման զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների թռչունների բնադրավայրերը:

«Արտանիշի» արգելոց. Զբաղեցնում է 3640 հա մակերես (ցամաքայինը` 2142 հա, ջրայինը` 1498 հա): Ընդգրկում է գոյություն ունեցող «Արտանիշի» արգելոցի (մակերեսը 6420 հա, որից ցամաքայինը` 2220 հա, ջրայինը` 4200 հա) մեծ մասը: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի ռելիկտային բուսականության (գիհու նոսրանտառներ), հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը:

Գոյություն ունեցող «Կարճաղբյուր» (ընդհանուր մակերեսը` 3750 հա, որից ցամաքայինը` 200 հա, ջրայինը` 3550 հա) և «Նորատուս (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) արգելոցային գոտիների տարածքներն ընդգրկվել են «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիներին դրանք որպես արգելոցային տարածքներ չեն գործել:

Արգելավայրային գոտիներ - «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով առաջարկված է 2 արգելավայր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա (ցամաքայինը` 2359 հա, ջրայինը` 293 հա): Այդ արգելավայրերն են.

«Գավառագետ» արգելավայր. Զբաղեցնում է 845 հա մակերես (ցամաքայինը` 552 հա, ջրայինը` 293 հա), ընդգրկում է «Գավառագետ» արգելավայրի գետաբերանային և «Նորատուս» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) մի մասը: Պահպանության տակ են Գավառագետի գետաբերանի մնացորդային լճակները և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերը, արժեքավոր հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը:

«Գիհի - կաղնուտային» արգելավայր. Զբաղեցնում է 1807 հա, տեղադրված է Սևան լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին (Դարանակ, Փամբակ, Շամպիր, Ծափաթաղ և Ջիլ գետերի ավազանները` 1950 մ-ից մինչև 2500 մետրը): Պահպանվում են ռելիկտային գիհու տարատեսակները:

- Գեղարքունիքի մարզի տարածքում է գտնվում «Դիլիջան» ազգային պարկի մի հատվածը (Ճամբարակի տարածաշրջան, Գետիկի ավազան): «Դիլիջան» ազգային պարկը 1958-2002 թթ. ունեցել է արգելոցի կարգավիճակ (2002 թ. հետո` Ազգային պարկ):

- Գեղարքունիքի մարզում են գտնվում հետևյալ արգելավայրերը.

- Գիհու նոսրանտառների արգելավայրը` կազմավորված 1958 թ. 3310 հա տարածության վրա: Տեղադրված է Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հարավային լանջերին` 2000-2300 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտներն են ռելիկտային գիհու տարատեսակները` գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական, գիհի երկարատև:

- Գետիկի արգելավայրը` կազմավորված 1971 թ. 6000 հա տարածության վրա, գտնվում է Գետիկ գետի ավազանում` 1500-2700 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտներն են անտառային կենդանիները:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.2010
N 143-Ն
Որոշում