Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 51- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                   ԱՐԴ/0747/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0747/02/08                      2009 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

                                              Ե. Խունդկարյան

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Բունաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ Արմեն Բունաթյանի դիմումի` իրավաբանական նշանակության փաստը հաստատելու պահանջի մասին.

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Բունաթյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ 01.01.1910 թվականին Թուրքիայի Վան քաղաքում ծնված և 13.02.2008 թվականին մահացած Աիդա Գաբրիելի Գաբրիելյանն իր հարազատ հորաքույրն է:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.09.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2009 թվականի որոշմամբ Տիգրանուհի Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել և փոփոխվել է Դատարանի 24.09.2008 թվականի վճիռը, և Արմեն Բունաթյանի դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Բունաթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ հոդվածները և 103-րդ հոդվածի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ծագել է իրավունքի մասին վեճ, ինչի ուժով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դիմումը պետք է թողնվեր առանց քննության:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2009 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Աիդա Գաբրիելի Գաբրիելյանը մահացել է 13.02.2008 թվականին (գ.թ. 15):

2) Սույն գործով Արմեն Բունաթյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ 01.01.1910 թվականին Թուքիայի Վան քաղաքում ծնված և 13.02.2008 թվականին մահացած Աիդա Գաբրիելի Գաբրիելյանն իր հարազատ հորաքույրն է: Արմեն Բունաթյանի հայրը` Արծրունի Բունաթյանը մահացել է 23.12.2004 թվականին (գ.թ. 5):

3) Սույն գործով Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործի քննության մասնակից չդարձված անձ Տիգրանուհի Գրիգորյանը` հայտնելով, որ Աիդա Գաբրիելյանը իր հոր` Ղազար Գրիգորյանի առաջին կինն է, և նա Բունաթյան ազգանունը չի կրել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողների և օրդերային կորցրած արժեթղթերով հաստատված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելու հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ: Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից (Տես` Ռուդիկ Գասպարյանի դիմումը` գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0250/02/08 գործով 17,04.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործի քննությանը մասնակից չդարձված անձ Տիգրանուհի Գրիգորյանը, հայտնելով, որ Աիդա Գաբրիելյանը իր հոր` Ղազար Գրիգորյանի առաջին կինն է, և նա Բունաթյան ազգանունը չի կրել: Բողոք բերած անձը պատճառաբանել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1217-րդ, 1230-րդ և 1231-րդ հոդվածների դրույթները: Այսինքն սույն գործով իրավունքի մասին վեճ է ծագել:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիման վրա դիմումն առանց քննության թողնելու փոխարեն այն մերժել է:

Վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 23.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և Արմեն Բունաթյանի դիմումը թողնել առանց քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ԱՐԴ/0747/02/08
Որոշում