Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇ ...

 

 

041.0572.300998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 572

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պայթյունահրդեհավտանգ ձեռնարկությունների, կազմակերպությունների և օբյեկտների նկատմամբ իրականացվող պետական տեխնիկական հսկողության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 8 որոշմամբ հաստատված կառուցվածքը լրացնել նոր` 4-րդ և 5-րդ կետերով.

«4. ֆինանսատնտեսական բաժին

5. Անալիտիկ տեղեկատվական բաժին»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հաշվի առնել Հայլեռտեխհսկողության հայտը և անալիտիկ տեղեկատվական բաժնի համար սարքավորումների ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.09.1998
N 572
Որոշում