Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀՀ ԼԻԱԶՈՐ ՆԵՐ ...

 

 

041.0327.110510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2010 թվականի N 327-Ա

 

i

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 5-րդ կետի և Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրով հաստատված Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության 14-րդ հոդվածի 3-րդ կետի`

Հաստատել Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին բանկի խորհրդում քվեարկելու համար տրվող հրահանգները` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 01.06.10. թիվ 391-Ա, 28.06.11 թիվ 593-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի մայիսի 11-ի

N 327-Ա որոշման

 

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ

 

i

1. Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր լիազոր ներկայացուցչին`

1) Եվրասիական զարգացման բանկի կազմում նոր մասնակցի ընդունման և նրա ընդունման պայմանների սահմանման հարցի կապակցությամբ քվեարկել` Ղրղզստանի Հանրապետությանը բանկի մասնակիցների կազմում ընդունելու օգտին, ավելացնելով Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման եղանակով` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալում վերջինիս անդամավճարի մեծության չափով.

2) Եվրասիական զարգացման բանկի մասնակիցների կազմում Ղրղզստանի Հանրապետության ընդունմամբ պայմանավորված բանկի կանոնադրական կապիտալի ավելացման հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի ավելացման օգտին, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման եղանակով` բանկի կանոնադրական կապիտալում վերջինիս անդամավճարի մեծության չափով.

3) Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված բանկի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության մեջ բանկի կանոնադրական կապիտալի մեծության մասով փոփոխություն կատարելու հարցի օգտին` Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու և վերջինիս կողմից ձեռք բերվող` լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարման արդյունքներով.

4) Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի նշանակման հարցի կապակցությամբ քվեարկել բանկի հիմնադիրների` Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածության օգտին.

5) Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության բացման հարցի կապակցությամբ քվեարկել Բիշքեկ քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն) Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության բացման օգտին:

(1-ին կետը փոփ. 11.04.11 թիվ 312-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.05.2010
N 327-Ա
Որոշում