Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 517 ՈՐ ...

 

 

041.0580.051098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 580

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 517 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը շենքեր հանձնելու մասին» թիվ 517 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

ա) որոշման 4-րդ կետում «Երևանի քաղաքապետարանի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության» բառերով, կետը լրացնել «թիվ 13 ուսումնարանի ուսումնական գործընթացն իրականացնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 12 ուսումնարանի շենքում» բառերով.

i

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ կետերով.

«5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Գ. Նժդեհի փողոցի թիվ 23 հասցեում գտնվող Երևանի արդյունաբերական տեխնիկումի շենքը և դրա արտադրական մասնաշենքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական գործերով վերաքննիչ դատարանին, Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանին ու Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին հատկացնելու համար` հանրակացարանի մասնաշենքը թողնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաշվեկշռում:

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Կոնդենսատոր» գիտաարտադրական պետական ձեռնարկության Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` Երևանի Շենգավիթ թաղային համայնքի առաջին ատյանի դատարանին տրամադրելու համար»:

Այդ կապակցությամբ որոշման 5, 6 և 7-րդ կետերը համապատասխանաբար համարել 7, 8 և 9-րդ կետեր.

գ) որոշման 7-րդ կետում «Երևանի քաղաքապետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը» բառերով, «4-րդ» բառից հետո լրացնել «5-րդ և 6-րդ» բառերը.

դ) որոշման 9-րդ կետում «4-րդ» բառից հետո լրացնել «5-րդ և 6-րդ» բառերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.10.1998
N 580
Որոշում