Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.0604.240510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2010 թվականի N 604-Ն

 

i

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հասարակությանը և բնապահպանական կազմակերպություններին նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 20-ի

N 604-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հասարակությանը, ինչպես նաև բնապահպանական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կանոնները` նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

2. Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` այդ աշխատանքներում ներգրավելով նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները և պաշտոնատար անձանց:

3. Նախարարությունը հասարակությանը և բնապահպանական կազմակերպություններին նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով համագործակցում է բնապահպանական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնողի հետ` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

4. Նախարարությունը նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով մատչելի է դարձնում հասարակությանը`

1) ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ մամուլի հաղորդագրությունների կամ տեղեկատվական ամփոփագրերի միջոցով հանրությանը և բնապահպանական կազմակերպություններին տեղեկացնում է նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման գործընթացի մասին.

2) ըստ անհրաժեշտության, կազմակերպում է մամուլի ասուլիսներ, ինչպես նաև լրագրողների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումներ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի պատասխանատուների հետ.

3) ասուլիսից 2 օր առաջ միջոցառման մասին տեղեկացնում է զանգվածային լրատվության միջոցներին և բնապահպանական կազմակերպություններին, որոնք նախօրոք հավատարմագրվում են դրան մասնակցելու համար: Ասուլիսի մասին հայտարարությունը պետք է տեղադրվի նախարարության կայքում: Հայտարարությունը կարող է տարածվել նաև մամուլի միջոցով և ուղարկվել զանգվածային լրատվության միջոցների ու բնապահպանական կազմակերպությունների էլեկտրոնային հասցեներին.

4) անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման գործընթացի պատասխանատուներին հանձնարարում է պատրաստել ծրագրի վերաբերյալ հրապարակումներ ու մասնագիտական վերլուծություններ` տպագիր մամուլի համար.

5) Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի տարբեր փուլերի շնորհանդեսների ժամանակ, ըստ անհրաժեշտության, կազմակերպում է լրագրողների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների այցը նոր էներգաբլոկի կառուցման հարթակ: Այդ նպատակով 3-5 օր առաջ կազմակերպվում է այցի մասնակիցների հավատարմագրումը: Նախարարությունն այցի մասնակիցներին տրամադրում է տրանսպորտային միջոց և ծրագրի ընթացքի մասին մամուլի հաղորդագրությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2010
N 604-Ն
Որոշում