Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱ ...

 

 

110.0081.270410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2010 թվականի N 81-Ն

 

i

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» 2005 թ. ապրիլի 14-ի N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Սուքիասյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մարտի 4-ի

N 81-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` 060100 - «ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ»

_______________________

                           դասիչ, անվանում

 

Որակավորումը` ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ

___________________

                       անվանում

 

I 060100 - ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 060100 - բուժական գործ մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:

2. Շրջանավարտի որակավորումը` բժշկության բակալավր

06010 - բուժական գործ մասնագիտությամբ բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետն առկա ուսուցման ձևով 5 տարի է («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք, 14.12.2004 թ., հոդված 9, կետ 4, հոդված 26, կետ 1, կետ 5):

3. Բժշկության բակալավրի որակավորման բնութագիրը

Բժշկության բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտը առողջ կամ հիվանդ մարդն է:

060100 - բուժական գործ մասնագիտությամբ բժշկության բակալավրի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո բժշկության բակալավրը կարող է զբաղվել գիտահետազոտական, դասախոսական, գործավարական, լուսավորչական և կազմակերպչական գործունեությամբ` բժշկագիտության հիմնարար և տեսական ուղղություններով:

Բժշկության բակալավրն առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո իրավունք ունի իրականացնել բուժական-կանխարգելիչ գործունեություն` լիցենզավորված բժիշկ-մասնագետի հսկողությամբ: Բժիշկ-մասնագետի հսկողության տակ իրավունք ունի աշխատել ոչ ավելի, քան 6 բժշկության բակալավր:

4. Մասնագիտական գործունեության տեսակները

060100 - բուժական գործ մասնագիտությամբ բժշկության բակալավրը կարող է կատարել գործունեության հետևյալ տեսակները`

1) բուժկանխարգելիչ

2) ախտորոշիչ

3) կրթադաստիարակչական

4) կազմակերպչական

5) հետազոտական:

5. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները

1) 060100 - բուժական գործ մասնագիտությամբ բժշկության բակալավրի կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած բժշկության բակալավրը պատրաստ է ինքնուրույն լուծել հետազոտական, կրթադաստիարակչական և կազմակերպչական հետևյալ խնդիրները.

ա. Բժշկագիտության հիմնարար և տեսական ուղղվածության լաբորատորիաներում մասնագիտական գործառույթների իրականացում:

բ. Միջին բժշկական ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների դասավանդում:

գ. Հիվանդների և նրանց ընտանիքների անդամների հիգիենիկ դաստիարակության իրականացում:

դ. Բժշկական հիմնարկներում աշխատանքի կազմակերպում և բժշկական փաստաթղթերի կազմում:

ե. Համաճարակների արտակարգ պայմաններում և մասսայական ախտահարման օջախներում ազգաբնակչության բժշկական օգնության ցուցաբերում:

զ. Տեղեկատվական ոլորտներում աշխատանքների իրականացում:

է. Հանրային առողջության քարոզչական և լուսավորչական աշխատանքների իրականացում:

2) 060100 - բուժական գործ մասնագիտությամբ բժշկության բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո պատրաստ է լիցենզավորված մասնագետի ղեկավարությամբ լուծելու հետևյալ խնդիրները.

ա. Հիվանդությունների առաջնային, երկրորդային և երրորդային կանխարգելիչ աշխատանքների իրականացում (առողջներ, հիվանդներ, նրանց ընտանիքների և կոլեկտիվների անդամներ):

բ. Լաբորատոր գործիքային հետազոտման մեթոդների տիրապետում, վաղ և տիպիկ դրսևորումների ախտանիշներով ընթացող հիվանդությունների, պրոպեդևտիկ և անհետաձգելի վիճակների ախտորոշում և առաջին օգնության ցուցաբերում:

գ. Թերապևտիկ և վիրաբուժական մեթոդներով բուժման իրականացում:

դ. Ֆիզիոլոգիական հղիության ախտորոշում և հետևում:

ե. Հիվանդների աշխատունակության փորձաքննություն:

զ. Դատաբժշկական փորձաքննության իրականացում:

6. Որակավորման պահանջները

1) Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով բժշկության բակալավրը պետք է կարողանա իրականացնել հետևյալ գործառույթները.

ա. Բժշկական փաստաթղթերի կազմում:

բ. Դատաբժշկական փորձաքննության մասնակցություն և փաստաթղթերի կազմում:

գ. Մասսայական ախտահարման օջախներում ազգաբնակչությանը բժշկական օգնության ցուցաբերում:

դ. Ծառայության նորմատիվ փաստաթղթերին համապատասխան առողջապահության համակարգի բաժանմունքներում իր ենթակայության տակ գտնվող բուժանձնակազմի աշխատանքի կազմակերպում:

ե. Առողջ և հիվանդ ազգաբնակչության շրջանում արդյունավետ բժշկական քարոզչական գործունեության իրականացում:

2) Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով բժշկության բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո բժիշկ-մասնագետի ղեկավարությամբ պետք է կարողանա իրականացնել հետևյալ գործառույթները.

ա. Հիվանդությունների անհատական և հանրային կանխարգելման, առողջների և հիվանդների դիսպանսերիզացիայի իրականացում:

բ. Պլանային և անհետաձգելի բժշկական օգնության ախտորոշման և բուժման իրականացում:

7. Բժշկության բակալավրի կրթությունը շարունակելու հնարավորությունը

060100 - բուժական գործ մասնագիտությամբ բժշկության բակալավրի ծրագիրը հաջողությամբ ավարտած և ատեստավորում ստացած բժշկության բակալավրը իրավունք ունի կրթությունը շարունակել ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում:

 

II 060100 - ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչներով և իր մեջ ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, ուսումնական և արտադրական պրակտիկաների ծրագրերը:

9. Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

10. Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի (էլեկտիվ) բաղադրիչների դասընթացներից:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:

11. Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի 2 մոդուլների կրթաբլոկերում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը և ամփոփիչ ատեստավորումը:

 

.____________________________________________________________________.

|ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ     |ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ     |

|________________________________|___________________________________|

|1)|հումանիտար, սոցիալ-բնագիտական|1)|ներքին հիվանդությունների        |

|  |(հանրապետական, բուհական,     |  |դասընթացների կրթաբլոկ           |

|  |էլեկտիվ բաղադրիչներ) ների    |  |                                |

|  |դասընթացների կրթաբլոկ        |  |                                |

|__|_____________________________|__|________________________________|

|2)|կենսաբժշկական դասընթացների   |2)|վիրաբուժական հիվանդությունների  |

|  |կրթաբլոկ                     |  |դասընթացների կրթաբլոկ           |

|3)|ռազմաբժշկական դասընթացների   |3)|մանկաբուժական, մանկաբարձական և  |

|  |կրթաբլոկ                     |  |գինեկոլոգիական հիվանդությունների|

|  |                             |  |դասընթացների կրթաբլոկ           |

|  |                             |4)|կանխարգելիչ բժշկության          |

|  |                             |  |դասընթացների կրթաբլոկ           |

.____________________________________________________________________.

 

12. Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի բժշկության բակալավրի պատրաստվածությունը` համաձայն սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի:

 

III 060100 - ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

| N |  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ  |ԿՐԵ-|ԺԱՄԵՐ|

|   |______________________________________________________|ԴԻՏ-|     |

|   |            ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ               |ՆԵՐ |     |

|   |______________________________________________________|    |     |

|   |  13. ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ    |    |     |

|   |                         ԿՐԹԱԲԼՈԿ                     |    |     |

|   |______________________________________________________|    |     |

|   |                  Հանրապետական բաղադրիչ               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|1) |Հայ ժողովրդի պատմություն                              | 3  | 90  |

|   |Հայոց պատմության ուսումնասիրում: Հայկական լեռնաշխարհի |    |     |

|   |պատմաաշխարհագրական ակնարկով` որպես հնդեվրոպական       |    |     |

|   |ժողովուրդների նախահայրենիք, հայ ժողովրդի ծագումից     |    |     |

|   |մինչև  մեր օրերը: Հայ ժողովրդի թագավորության          |    |     |

|   |ժամանակաշրջանները, ազատագրական պայքարը, մաքառումներն  |    |     |

|   |օտար զավթիչների դեմ, հայ քաղաքական մտքի և  պայքարի    |    |     |

|   |զարգացման գործընթացը, Հայկական հարցի ծագման           |    |     |

|   |հիմնախնդիրը, Մեծ եղեռնը, Առաջին հանրապետության        |    |     |

|   |ձևավորումը  (1918-1920 թթ.), Հայաստանի խորհրդայնացումը|    |     |

|   |և  տարածքային հիմնախնդիրները (1920-1921 թթ.), արցախյան|    |     |

|   |հիմնահարցը, ՀՀ հռչակումը 1991 թ. և  Հայաստանի ներքին  |    |     |

|   |ու արտաքին քաղաքականությունը:                         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Հայոց լեզու և  հայերեն տերմինաբանություն              | 5  | 150 |

|   |Հայոց լեզվի ծագումը. հայերենն իբրև  հնդեվրոպական      |    |     |

|   |լեզու: Հայերենի ուղղագրական, ուղղախոսական, կետադրական |    |     |

|   |առանձնահատկությունները: Հայերենի բառապաշարը. բնիկ և   |    |     |

|   |փոխառյալ մասնագիտական տերմիններ: Մասնագիտական         |    |     |

|   |տերմինների հայերեն համարժեքների ուղղագրությունը և     |    |     |

|   |կիրառությունը բժշկագիտական խոսքում: Հայերեն համարժեքը |    |     |

|   |չունեցող օտար տերմինների գործածությունը մասնագիտական  |    |     |

|   |բառապաշարում: Օտար տերմինների տառադարձման             |    |     |

|   |սկզբունքները: Բառապաշարի ձևաիմաստային  խմբերը, դրանց  |    |     |

|   |կիրառությունը խոսքում: Բառակապակցություն, պարզ և      |    |     |

|   |բաղադրյալ մասնագիտական տերմիններ. կազմության          |    |     |

|   |սկզբունքները: Հունա-լատիներեն ածանցների, վերջածանցների|    |     |

|   |և  տերմինատարրերի հայերեն համարժեքները բժշկագիտական   |    |     |

|   |բառապաշարում: Խոսքի մասերի քերականական                |    |     |

|   |առանձնահատկությունները և  դրանց ճիշտ կիրառությունը    |    |     |

|   |խոսքում: Լեզուն և  բժշկագիտությունը: Խոսք.            |    |     |

|   |մասնագիտական խոսքի կառուցման յուրահատկությունները:    |    |     |

|   |Բարդ նախադասություն, կապակցության ձևերը:  Լեզու և  ոճ,|    |     |

|   |ոճի տեսակները: Բժշկագիտական ոճ: Դարձվածքներ.          |    |     |

|   |կիրառությունը մասնագիտական խոսքում: Գործնական         |    |     |

|   |գրություններ: Գրական խոսքի յուրացման դժվարությունները |    |     |

|   |/ճիշտ և  սխալ ձևեր/:                                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Ֆիզիկական դաստիարակություն                            |  - |  -  |

|   |ՈՒսանողի ֆիզիկական զարգացմանը, ֆիզիկական              |    |     |

|   |պատրաստվածությանը, առողջական վիճակի պահպանմանն ու     |    |     |

|   |բարելավմանն ուղղված տարբեր սպորտաձևերի  ուսուցում և   |    |     |

|   |դրանց տիրապետման կատարելագործում:                     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |                  Բուհական բաղադրիչ                   |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Փիլիսոփայություն                                      |  4 | 120 |

|   |Փիլիսոփայությունը մշակույթի համակարգում:              |    |     |

|   |Գոյաբանություն, գործունեաբանություն, իմացաբանություն, |    |     |

|   |արժեքաբանություն: Մարդու հիմնախնդիրները               |    |     |

|   |փիլիսոփայության մեջ: Սոցիալական փիլիսոփայություն:     |    |     |

|   |Բժշկության փիլիսոփայություն: Բժշկության և             |    |     |

|   |փիլիսոփայության փոխկապակցվածությունը: Մարդը որպես     |    |     |

|   |բժշկության օբյեկտ: Կենսասոցիալական իրականության       |    |     |

|   |տարիմաստությունները: Կենսասոցիալական դուալիզմի        |    |     |

|   |ակունքները և  հետևանքները  փիլիսոփայության և          |    |     |

|   |բժշկության մեջ: Մարդու առողջության և                  |    |     |

|   |հիվանդությունների էվոլյուցիան պատմական զարգացման      |    |     |

|   |համատեքստում:                                         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Լատիներեն                                             |  5 | 150 |

|   |Լատիներենի քերականական նյութի, բառապաշարի,            |    |     |

|   |անատոմիական, կլինիկական, դեղագիտական, քիմիական        |    |     |

|   |տերմինների ուսումնասիրում: Լատիներենից հայերեն և      |    |     |

|   |հայերենից լատիներեն միջին դժվարության անատոմիական,    |    |     |

|   |ստոմատոլոգիական, բուսաբանական, քիմիական, դեղագիտական, |    |     |

|   |կլինիկական տերմինների և  դեղատոմսերի թարգմանում:      |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Բժշկության պատմություն                                | 2,5|  75 |

|   |Բժշկագիտական մտքի զարգացումը նախնադարյան ժամանակներից |    |     |

|   |մինչև  19-րդ դար: Բժշկության ծագումը և  զարգացումը    |    |     |

|   |դիվաբանական (մոգական) բժշկությունից մինչև  նորագույն  |    |     |

|   |շրջանի գիտական բժշկություն: Բժշկական համակարգերի      |    |     |

|   |(եգիպտական, այուրվերդիկ, անտիկ, արաբական, եվրոպական)  |    |     |

|   |և  դպրոցների պատմությունը, դրանց հիմնադիրների և       |    |     |

|   |խոշորագույն բժիշկ-գիտնականների գիտական ավանդը:        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Բիոէթիկա                                              | 2,5|  75 |

|   |Էթիկա, բժշկական էթիկա, դեոնտոլոգիա, բիոէթիկա:         |    |     |

|   |Բիոէթիկայի ծագման նախապատմությունը, զարգացման         |    |     |

|   |էտապները, տեսական հիմքերը, պատմական մոդելները:        |    |     |

|   |Բժիշկ-հիվանդ հարաբերությունների տիպերը: Բժշկի         |    |     |

|   |պարտականությունները և  հիվանդի իրավունքները: Յատրոգեն |    |     |

|   |հիվանդություններ: Բժշկական գաղտնիք: Իրազեկված         |    |     |

|   |համաձայնություն: Աբորտների, կլոնավորման, գենային      |    |     |

|   |տեխնոլոգիաների, հարկադրական հոսպիտալացման և  ամլացման |    |     |

|   |բարոյական-իրավական ասպեկտները: Էվթանազիա: Էվթանազիան  |    |     |

|   |աշխարհում, հին և  այսօրվա Հայաստանում: Նարեկը`        |    |     |

|   |բժշկարան: Բիոէթիկայի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի և  միջազգային |    |     |

|   |հանրության կողմից ընդունված փաստաթղթերը, հռչակագրերը: |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Բժշկական հոգեբանություն                               |  4 | 120 |

|   |Հոգեբանություն առարկան, օբյեկտը և  մեթոդները:         |    |     |

|   |Հոգեբանական գիտելիքների դերը բժշկի աշխատանքում: Բժշկի |    |     |

|   |անձը որպես վստահության գործոն: ՈՒսուցման ժամանակակից  |    |     |

|   |պատկերացումները: ՈՒսուցումը և  անձը: Գործունեության   |    |     |

|   |հոգեբանական բնութագիրը որպես զուտ մարդկային վարքի ձև: |    |     |

|   |Գործունեության գիտակցված և  ավտոմատացված բաղադրիչները:|    |     |

|   |Կամքը որպես գործունեության գիտակցված կազմակերպման     |    |     |

|   |կարգավորում: Հասկացություն ֆրուստրացիայի մասին:       |    |     |

|   |Հոգեկան պաշտպանության մեխանիզմները: Հիվանդը և  բժիշկը |    |     |

|   |որպես զուգընկերներ տվյալ գործունեության բնագավառում:  |    |     |

|   |Հիվանդության հոգեբանական իմաստը: Բուժական և  ախտորոշիչ|    |     |

|   |ընթացքի ընկալումը: Վարքի հուզական մատակարարումը:      |    |     |

|   |Հույզեր առաջացնող գործոնները: Վախի և  տագնապների      |    |     |

|   |կանխարգելումը: Բուժաշխատողի մասնագիտական հաղորդակցման |    |     |

|   |առանձնահատկությունները: Բժշկական մանկավարժություն:    |    |     |

|   |Բժշկի մասնագիտական գործունեության մանկավարժական       |    |     |

|   |տեսակները:                                            |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |     ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացներ (էլեկտիվ)    |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Օտար լեզու (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն,| 10 | 300 |

|   |իսպաներեն)                                            |    |     |

|   |Միջնակարգ դպրոցի ծրագրի ամրապնդում, լեզվաքերականական  |    |     |

|   |նոր նյութի ուսուցում, մասնագիտական ընթերցման և        |    |     |

|   |թարգմանության համար անհրաժեշտ օտար լեզվով բնագիր      |    |     |

|   |գրականություն: Բանավոր խոսքի զարգացման տարբեր         |    |     |

|   |միջոցներ, որոնք թույլ են տալիս օգտագործել օտար լեզուն |    |     |

|   |որպես մասնագիտական հաղորդակցման միջոց (գրավոր,        |    |     |

|   |բանավոր): Մասնագիտական նպատակներով ստացած             |    |     |

|   |տեղեկատվության օգտագործման համար մասնագիտական տեքստերի|    |     |

|   |մշակման հմտություններ, թարգմանություն, հաստատագրում,  |    |     |

|   |ռեֆերացում (մայրենի և  օտար լեզվով): Բանավոր          |    |     |

|   |հաղորդակցման հմտություններ (ունկնդրում, երկխոսություն |    |     |

|   |և  մենախոսություն):                                   |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |        14. ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |                   Բուհական բաղադրիչ                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|1) |Բժշկական ֆիզիկա                                       | 4,5| 135 |

|   |Ֆիզիկայի հիմնական օրենքները: Ֆիզիկական երևույթ  և     |    |     |

|   |պրոցեսներ: Բժշկական սարքավորումների գործածության      |    |     |

|   |ֆիզիկական հիմունքները: Բժշկական սարքավորումների       |    |     |

|   |կառուցվածքը և  դրանց նշանակությունը բժշկության մեջ:   |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Մաթեմատիկա, բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն     | 4,5| 135 |

|   |Մտավոր խնդիրների լուծման մաթեմատիկական մեթոդները և    |    |     |

|   |նրանց կիրառումը բժշկության մեջ:                       |    |     |

|   |Ինֆորմացիայի տեսական հիմունքները:                     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Բժշկական քիմիա                                        |  9 | 270 |

|   |Նյութի քիմիական բնույթը: Քիմիական երևույթը  և         |    |     |

|   |պրոցեսները: Քիմիայի հիմնական օրենքները և              |    |     |

|   |հասկացությունը:                                       |    |     |

|   |Քիմիան և  բժշկությունը:                               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Կենսաբանություն                                       |  9 | 270 |

|   |Կյանքի ծագման և  զարգացման հիմնական                   |    |     |

|   |օրինաչափությունները: Անթրոպոգենեզ և  մարդու օնտոգենեզ:|    |     |

|   |Գենետիկայի օրենքները: Բիոսֆերա և  էկոլոգիա:           |    |     |

|   |Պարազիտիզմի երևույթը:                                 |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Կենսաքիմիա                                            |10.5| 315 |

|   |Նյութի քիմիական բնույթը և  օրգանիզմում քիմիական       |    |     |

|   |երևույթն  ու պրոցեսը: Կլինիկական կենսաքիմիա:          |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Մարդու անատոմիա                                       |15.5| 465 |

|   |Մարդու օրգանիզմի կառուցվածքը, օրգանի և  օրգան         |    |     |

|   |համակարգերի տեղագրական ու ֆունկցիոնալ                 |    |     |

|   |փոխհարաբերությունները: Զարգացումը և  անհատական        |    |     |

|   |առանձնահատկությունները:                               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Կլինիկական անատոմիա                                   | 11 | 330 |

|   |Մարդու կառուցվածքը ըստ մարմնի մասերի: Անոթանյարդային  |    |     |

|   |խրձերի տեղադրությունը: Մարմնամասերի կառուցվածքային    |    |     |

|   |առանձնահատկությունները և  նրանցով պայմանավորված       |    |     |

|   |հնարավոր հիվանդություններն ու պաթոլոգիական պրոցեսները:|    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Հյուսվածաբանություն                                   |10.5| 315 |

|   |Օրգանների բջջային, հյուսվածքային և  կառուցվածքային    |    |     |

|   |կազմավորման մակարդակներով օրգանիզմի զարգացման և       |    |     |

|   |կենսագործունեության հիմնական օրինաչափությունները:     |    |     |

|   |Հյուսվածքային էլեմենտների հյուսվածքաֆունկցիոնալ       |    |     |

|   |առանձնահատկությունները: ՈՒսումնասիրման մեթոդները:     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Նորմալ ֆիզիոլոգիա                                     |10.5| 315 |

|   |Մարդու օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերը, արտաքին     |    |     |

|   |միջավայրի ազդեցության դերը նրանց կանոնավորման և       |    |     |

|   |ինքնականոնավորման խնդրում: Առանձին օրգանների և        |    |     |

|   |համակարգերի օրինաչափ գործունեությունը:                |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|10)|Մանրէաբանություն, վիրուսաբանություն, իմունաբանություն |10.5| 315 |

|   |Մանրէների մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան: Մանրէների         |    |     |

|   |գենետիկան և  էկոլոգիան: ՈՒսմունք ինֆեկցիայի և         |    |     |

|   |իմունիտետի մասին, քիմիոթերապիայի հիմունքները: Ախտածին |    |     |

|   |և  պայմանական ախտածին մանրէները, նրանց կողմից         |    |     |

|   |առաջացրած ինֆեկցիոն հիվանդությունների էթիոլոգիան,     |    |     |

|   |պաթոգենեզը, լաբորատոր ախտորոշումը, բուժումը,          |    |     |

|   |յուրահատուկ և  ոչ յուրահատուկ կանխարգելումը:          |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|11)|Ֆարմակոլոգիա                                          | 10 | 300 |

|   |Դեղանյութերի դասակարգումը և  հիմնական բնութագրերը:    |    |     |

|   |Ֆարմակոդինամիկա և  ֆարմակոգենետիկա: Դեղանյութերի      |    |     |

|   |կիրառման ցուցումները և  հակացուցումները, նրանց        |    |     |

|   |կիրառումը և  կողմնակի ազդեցությունը:                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|12)|Ախտաբանական անատոմիա                                  | 11 | 330 |

|   |Հիվանդությունների և  պաթոլոգիական պրոցեսների զարգացման|    |     |

|   |կառուցվածքային հիմքերը: Պաթոլոգիական պրոցեսների       |    |     |

|   |ժամանակ օրգանների և  հյուսվածքների կառուցվածքային     |    |     |

|   |փոփոխությունները:                                     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|13)|Ախտաբանական ֆիզիոլոգիա                                | 11 | 330 |

|   |Տիպային պաթոլոգիական պրոցեսների զարգացման պատճառները, |    |     |

|   |հիմնական մեխանիզմները և  ելքը: Օրգանների և  օրգան     |    |     |

|   |համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների                 |    |     |

|   |օրինաչափությունները:                                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |        15. ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |         Հանրապետական և  բուհական բաղադրիչներ         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|1) |ԸԶՊ                                                   | 1.5|  45 |

|   |ՀՀ ԶՈՒ կանոնադրությունների հիմնական դրույթները,       |    |     |

|   |սպառազինության հիմնական տեսակները, նրանց բնութագրերը, |    |     |

|   |ՀՀ ԶՈՒ կառավարման համակարգը, կապի միջոցները, տեղանքի  |    |     |

|   |տարատեսակները, դրանց մարտավարական հատկանիշները:       |    |     |

|   |Տեղանքում կողմնորոշվելու եղանակները, ժամանակակից մարտի|    |     |

|   |տեսակները, մարտավարման եղանակները, զորային թիկունքի   |    |     |

|   |կառուցվածքը, գործունեությունը:                        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Ռազմական թունաբանություն                              | 1.5|  45 |

|   |Մարդու օրգանիզմի վրա մարտական թունավոր նյութերի,      |    |     |

|   |բազմապրոֆեսիոնալ թույների և  իոնիզացնող ճառագայթների  |    |     |

|   |ազդեցությունը: Բժշկության պաշտպանության միջոցների     |    |     |

|   |օգտագործումը պատերազմական և  խաղաղ պայմաններում`      |    |     |

|   |քիմիական և  միջուկային վտանգի դեպքում:                |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |ԲԾԿՄ                                                  |  4 | 120 |

|   |ՀՀ ԶՈՒ բժշկական ծառայության կառուցվածքը, խնդիրները,   |    |     |

|   |բժշկական ապահովման հիմնական միջոցառումները, գնդի      |    |     |

|   |բժշկական ծառայության, բժշկական զորամասերի և           |    |     |

|   |հաստատությունների կառուցվածքը և  խնդիրները, նրանց     |    |     |

|   |աշխատանքի և  մարտական գործողությունների բժշկական      |    |     |

|   |ապահովման սկզբունքները, բժշկական հաշվառման և          |    |     |

|   |հաշվետվության փաստաթղթերը, բ/ծ աշխատանքի պլանավորման  |    |     |

|   |սկզբունքները:                                         |    |     |

|_____________________________________________________________________|

|                ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ                       |

|Հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկատվության հավաքում և             |

|վերլուծություն, ախտորոշման պրակտիկ խնդիրների մասնագիտական ալգորիթմի  |

|տիրապետում, հիվանդների բուժում և  հիվանդությունների կանխարգելում:    |

|Բժշկական հմտությունների տիրապետում: Բժշկական փաստաթղթերի կազմում:    |

|_____________________________________________________________________|

|    16. ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ           |

|_____________________________________________________________________|

|1) |Առողջ կենսակերպի հիմունքներ                           | 5  | 150 |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Ներքին հիվանդություններ                               |17.5| 525 |

|   |ա. պրոպեդևտիկա                                        |    |     |

|   |բ. լաբորատոր ախտորոշում                               |    |     |

|   |գ. կարդիոլոգիա                                        |    |     |

|   |դ. գաստրոէնտերոլոգիա                                  |    |     |

|   |ե. պուլմոնոլոգիա                                      |    |     |

|   |զ. ռևմատոլոգիա                                        |    |     |

|   |է. նեֆրալոգիա                                         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Մաշկավեներաբանություն                                 |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Ճառագայթային ախտորոշում                               |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Հեմատոլոգիա                                           | 1,5|  45 |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Էնդոկրինոլոգիա                                        |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Նյարդաբանություն                                      | 4,5| 135 |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Ֆթիզիատրիա                                            | 1,5|  45 |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Իմունոլոգիա և  ալերգոլոգիա                            | 1,5|  45 |

|___|______________________________________________________|____|_____|

|10)|Հոգեբուժություն                                       | 4,5| 135 |

|___|______________________________________________________|____|_____|

|11)|Դատական բժշկություն                                   |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|12)|ՈՒռուցքաբանություն                                    |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|13)|Ընտանեկան բժշկություն (ընդհանուր պրակտիկայի           | 1,5|  45 |

|   |բժշկություն)                                          |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|14)|Վարակիչ հիվանդություններ                              | 4,5| 135 |

|_____________________________________________________________________|

|            17. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                   |

|_____________________________________________________________________|

|1) |Վիրաբուժական հիվանդություններ                         | 17 | 510 |

|   |ա. ընդհանուր վիրաբուժություն                          |    |     |

|   |բ. օպերատիվ վիրաբուժություն                           |    |     |

|   |գ. աբդոմինալ վիրաբուժություն                          |    |     |

|   |դ. թորակալ վիրաբուժություն                            |    |     |

|   |ե. անգիո վիրաբուժություն                              |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Վնասվածքաբանություն                                   |  3 | 90  |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |ՈՒրոլոգիա                                             | 1,5| 45  |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Նյարդավիրաբուժություն                                 | 1,5| 45  |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Պլաստիկ և  միկրովիրաբուժություն                       | 1,5| 45  |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Օրթոպեդիա                                             | 1,5| 45  |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա, անհետաձգելի         | 4,5| 135 |

|   |բժշկություն                                           |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Աչքի հիվանդություններ                                 |  3 | 90  |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Քիթ, կոկորդ, ականջի հիվանդություններ                  |  3 | 90  |

|_____________________________________________________________________|

|       18. ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ, ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ            |

|                     ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                           |

|_____________________________________________________________________|

|1) |Մանկաբուժություն                                      |  6 | 180 |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Մանկաբարձություն                                      |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Գինեկոլոգիա                                           | 4,5| 135 |

|_____________________________________________________________________|

|        19. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ             |

|_____________________________________________________________________|

|1) |Հիգիենա և  էկոլոգիա                                   |  6 | 180 |

|   |Կանխարգելումը բժշկության համակարգում: Հիգիենան որպես  |    |     |

|   |կանխարգելիչ բժշկության բնագավառ: Շրջակա միջավայրի     |    |     |

|   |գործոնների ազդեցությամբ պայմանավորված                 |    |     |

|   |հիվանդություններ: Սննդի, աշխատանքի, երեխաների և       |    |     |

|   |դեռահասների, կոմունալ և  ռադիացիոն հիգիենաների        |    |     |

|   |հիմնահարցեր: Բժշկական էկոլոգիայի առարկան և  խնդիրները:|    |     |

|   |Ազգաբնակչության առողջական վիճակը պայմանավորող շրջակա  |    |     |

|   |միջավայրի էկոլոգիական հիմնահարցեր:                    |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Հանրային առողջություն                                 | 7,5| 225 |

|   |Հասկացություն հանրային առողջության մասին: Էպիդեմիկ    |    |     |

|   |պրոցեսի ուսումնասիրության հիմնական նպատակները,        |    |     |

|   |կանխատեսումը, մեթոդները, մոնիտորինգը հիվանդացության   |    |     |

|   |մակարդակի իջեցման գործում: Հասկացություն բնական       |    |     |

|   |օջախային և  էնդեմիկ հիվանդությունների մասին: Արդի     |    |     |

|   |ժամանակաշրջանում իմունականխարգելման հիմնական          |    |     |

|   |դրույթները: Կենսաբանական վիճակագրություն,             |    |     |

|   |առողջապահության կազմակերպում, իրավագիտության հարցեր   |    |     |

|   |բժշկության բնագավառում:                               |    |     |

._____________________________________________________________________.

 

IV 060100 - ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

20. Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետն առկա ուսուցման ձևով 200 շաբաթ է, այդ թվում` տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտահետազոտական աշխատանքները, գործնական և լաբորատոր պարապմունքները, քննաշրջանները, ուսումնական պրակտիկաները:

Ամփոփիչ ատեստավորումը մինչև 3 շաբաթ:

Արտադրական պրակտիկան մինչև 6 շաբաթ:

Արձակուրդները` 30-35 շաբաթ:

21. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային (30 ժամ) և արտալսարանային (ինքնուրույն`15 ժամ) աշխատանքները:

22. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը տեսական ուսուցման ընթացքում միջին հաշվով չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամը: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի դասընթացների դասաժամերը:

Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերում նախատեսվող բոլոր դասընթացների ուսուցման ժամանակ ուսանողների ինքնուրույն աշխատանքը պետք է կազմի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալի 30-50%-ը:

 

V 060100 - ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում բժշկի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է:

Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնական պլանում նախատեսված բոլոր դասընթացների և պրակտիկայի համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը («գերազանց» (10-9), «լավ»(8-7), «բավարար» (6-5), «անբավարար» (4-0), «ստուգված» և «չստուգված»):

Բոլոր ստուգարքային և քննական առարկաներից անցկացվում են միայն գրավոր թեստային հարցումներ (միջանկյալ քննություններ), որոնք գնահատվում են ըստ հատուկ մշակված գնահատման կարգի: Հարցումների գնահատականների հիման վրա ձևավորվում է տարեկան գնահատականը: Քննություններն անցկացվում են միայն գրավոր` քննության համար մշակված թեստային տարբերակների միջոցով: Տարեկան և քննական գնահատականների միջինի արդյունքում ձևավորվում է վերջնական գնահատականը:

2) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները:

24. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետ կամ մագիստրոս) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Բժշկակենսաբանական, կլինիկական և հատուկ մասնագիտական դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (60%-ի չափով գիտության թեկնածուներ և 10%-ի չափով գիտության դոկտորներ) և համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ (ոչ պակաս, քան 3 տարի):

Դասախոսների ոչ պակաս, քան 80%-ը պետք է լինեն բուհի հիմնական աշխատակիցներ:

25. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որտեղ ֆոնդային տվյալները` ըստ բովանդակության, ապահովվում են կրթական ծրագրով նախատեսված դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկներով, ցուցումներով, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով, համակարգիչներով, ինտերնետ կապով, «OVID» տեղեկատվական համակարգից օգտվելու հնարավորություններով:

Հիմնական կրթական ծրագրով նախատեսված բոլոր բնագիտական, բժշկակենսաբանական և կլինիկական մասնագիտական դասընթացների լաբորատոր և գործնական պարապմունքները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ սարքավորումներով, ռեակտիվներով, միկրո և մակրո պրեպարատներով, փորձարարական կենդանիներով, միկրոսկոպներով, համակարգիչներով, բժշկական ախտորոշիչ սարքավորումներով և այլն:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով: Գրադարանային ֆոնդը պետք է ունենա բոլոր մասնագիտական դասընթացների գծով հայրենական, Ռուսաստանի Դաշնության և արտասահմանյան երկրների համապատասխան կենսաբանական հանդեսներ և ամսագրեր: ՈՒսանողությունը 100%-ի չափով պետք է ապահովված լինի դասավանդվող առարկաների դասագրքերով:

26. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական համապատասխան բազա, որի 70%-ը պետք է լինի իր սեփական նյութատեխնիկական բազան` համալսարանական կլինիկաներ, պոլիկլինիկաներ, ախտորոշիչ կենտրոններ, կլինիկական, գիտահետազոտական լաբորատորիաներ և կենտրոններ, դեղատներ, ուսումնաարտադրական բազաներ: Այդ բազաները պետք է համապատասխանեն գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովեն օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված դասախոսությունների, լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների, միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի, ինչպես նաև ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը: Բուհը կարող է օգտվել նաև հատուկ մասնագիտական (տուբերկուլյոզի, ուռուցքաբանության,մաշկավեներալոգիայի, արյունաբանության, ռադիոլոգիայի) կլինիկաներից:

27. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

1) Բոլոր կլինիկական առարկաների ժամաքանակի 25%-ը հատկացվում է հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում պրակտիկ պարապմունքներին: Բացի այդ, II կուրսից յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում կազմակերպվում է լրացուցիչ պրակտիկա: ՈՒսումնական պլանի մեջ մտած ուսումնական և արտադրական պրակտիկաներն անց են կացվում ուսումնական ծրագրով նախատեսված համապատասխան մասնագիտական բազաներում: Պրակտիկան ղեկավարում է համապատասխան բազայի կողմից նշանակված անձը և բուհի դասախոսը: Պրակտիկայի անցկացման կողմերի պարտականություններն ամրագրվում են բուհի և համապատասխան բազաների միջև կնքված պայմանագրերով:

ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

    ա. Ծանոթացում հիվանդանոցի և  պոլիկլինիկայի    II կուրս   1 շաբաթ

կառուցվածքի և տարբեր ստորաբաժանումների

ֆունկցիաներին

    բ. Բուժքրոջ օգնական                           III կուրս  2 շաբաթ

    գ. Ընտանեկան բժշկի օգնական                    IV կուրս   3 շաբաթ

ՈՒսանողը պրակտիկայի ընթացքում ծանոթանում է պոլիկլինիկաների և հիվանդանոցների կառուցվածքի և տարբեր ստորաբաժանումների (ռեգիստրարուրայի, ընդունարանի, մանիպուլյացիոն կաբինետների, տարբեր մասնագիտական լաբորատորիաների) աշխատանքների հետ, սովորում և յուրացնում է միջին բուժանձնակազմի կողմից կատարվող միջամտությունները, ծանոթանում է ընտանեկան բժշկի աշխատանքին և բժշկի անմիջական հսկողությամբ և ղեկավարությամբ հետազոտում թերապևտիկ, մանկաբարձական, գինեկոլոգիական հիվանդներին, հիվանդ երեխաներին, գնահատում հետազոտությունների արդյունքները, կատարում ախտորոշում, ձևակերպում նախնական արդյունքները, կազմում բուժման պլան, ձևակերպում բժշկական փաստաթղթերը:

2) ՈՒսանողը պետք է ծանոթ լինի

ա. դեղերի (հատկապես ուժեղ ազդեցության, նարկոտիկ և թանկարժեք) հաշվառման, պահպանման և դուրսգրման կանոններին,

բ. ֆիզիոթերապևտիկ բուժումների աշխատանքին, մեթոդների տեխնիկային,

գ. պաթանատոմիական բաժանմունքի աշխատանքներին,

դ. հակահամաճարակային աշխատանքների կազմակերպմանը և անցկացմանը:

 

VI 060100 - ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Բժշկության բակալավրի մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջներ

Բժշկության բակալավրը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թիվ 1.3 կետում նշված և իր որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Ներքին հիվանդությունների, վիրաբուժական, մանկաբարձության և գինեկոլոգիայի, մանկաբուժության, կանխարգելիչ բժշկության դասընթացների արդյունքում բժշկության բակալավրի մոտ պետք է ձևավորվի բժշկական վարքագիծ և կլինիկական մտածելակերպ, ինչպես նաև հմտություններ, որոնք պետք է նպաստեն մասնագիտական խնդիրներ լուծելուն:

1) Բժշկության բակալավրը պետք է իմանա

ա. Առողջ և հիվանդ օրգաններում տեղի ունեցող ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և ֆիզիոլոգիական հիմնական օրինաչափությունները:

բ. Առողջ և հիվանդ օրգանիզմում բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը, տոպոգրաֆիան, զարգացումը և նրանց ֆունկցիոնալ փոխկապակցվածությունը:

գ. Կյանքի ծագման և զարգացման ընդհանուր օրինաչափությունները, օրգանների կենսագործունեությունը և ժառանգականության օրենքները:

2) Բժշկության բակալավրը պետք է կարողանա

ա. Անհետաձգելի վիճակների ժամանակ ախտորոշել և ցուցաբերել առաջին բժշկական օգնություն:

բ. Դասավանդել միջին բժշկական ուսումնական հաստատություններում (մասնագիտական առարկաների գծով):

դ. Աշխատել գիտահետազոտական լաբորատորիաներում որպես կրտսեր գիտաշխատող, ավագ լաբորանտ:

ե. Աշխատել հասարակության հետ կապի տարբեր օղակներում (տեղական ինքնակառավարման մարմիններ, նախարարություններ, կոմիտեներ և այլն) որպես հանրության առողջապահական գիտելիքների բարձրացմանն ուղղված աշխատանքների մասնագետ կազմակերպիչներ:

զ. Աշխատել բուժկանխարգելիչ հիմնարկների ընդունարաններում որպես բժիշկ օգնական:

է. Աշխատել բուժկանխարգելիչ հիմնարկներում որպես վիճակագիր:

ը. Աշխատել շտապ օգնության կայաններում որպես բժիշկ դիսպետչեր:

թ. Մաթեմատիկական մեթոդների օգնությամբ լուծել մասնագիտական խնդիրներ և տիրապետել համակարգիչների հետ աշխատելու սկզբունքներին:

ժ. Տիրապետել օտար լեզվի (բանավոր և գրավոր)` օտարալեզու մասնագիտական գրականությունից օգտվելու և նրանով աշխատելու նպատակով:

3) Բժշկության բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո բժիշկ մասնագետի հսկողության տակ պետք է կարողանա

ա. Մասնակցել կանխարգելիչ, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը:

բ. Մասնակցել ինչպես անհետաձգելի և կյանքին վտանգ սպառնող իրավիճակներին, այնպես էլ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, հիվանդի բուժման և վերականգնման դեպքում իրականացվող միջոցառումներին:

գ. Մասնակցել հիվանդի բուժման գործընթացին` թերապևտիկ և վիրաբուժական հիմնական մեթոդներով:

դ Մասնակցել ֆիզիոլոգիական հղիության ախտորոշման, հետևման և ծննդի ընդունման իրականացմանը:

ե. Մասնակցել դատաբժշկական փորձաքննությանը և փաստաթղթերի կազմմանը:

զ. Գնահատել և վերլուծել ազգաբնակչության առողջական վիճակը, օրգանիզմի վրա ազդող արտադրական և միջավայրի գործոնների դերը, բժշկական օգնության որակը, կիրառվող ժամանակակից գիտական ախտորոշիչ և բուժական մեթոդները:

է. Աշխատել համակարգչային շերտագրման, միջուկ մագնիսային ռեզոնանսային և ռենտգեն ախտորոշիչ կենտրոններում որպես բժիշկ լաբորանտ:

ը. Աշխատել բուժկանխարգելիչ հիմնարկներում (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, համաճարակային կայաններ, հոսպիտալներ և այլն) որպես բժիշկ օգնական:

4) ինքնուրույն պետք է կարողանա

ա. Աշխատել ուսումնական, (մանկապարտեզներ, դպրոցներ), արտադրական հիմնարկների և հանգստյան տների բուժկետերում որպես բժիշկ օգնական:

բ. Աշխատել շտապօգնության բրիգադում որպես բժիշկ օգնական:

գ. Աշխատել բանակի գումարտակի բուժկետում ենթասպայի կոչումով որպես բժիշկ օգնական:

29. Բժշկության բակալավրի ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջներ

1) Ամփոփիչ ատեստավորումը թույլ է տալիս բացահայտել ինչպես բժշկության բակալավրի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների բնագավառում, այնպես էլ շարունակել կրթությունը ինտերնատուրայում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում: Բժշկության բակալավրի ամփոփիչ ատեստավորումը պետք է լիովին համապատասխանի բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերին: Բժշկության բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ներառում է երկաստիճան քննություն: Ամփոփիչ ատեստավորմանը թույլատրվում են մասնակցել ուսումնական պլանները լիովին կատարած ուսանողները:

2) Ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, հիմնական շրջանները և ծրագրերը

Առաջին փուլում գնահատվում է բժշկության բակալավրի մասնագիտական, գործնական պատրաստվածության աստիճանը: Այն անցկացվում է կլինիկական բազաներում, որտեղ իրականացվել է 060100 - բժշկական գործ մասնագիտությամբ կլինիկական պատրաստվածությունը:

Առաջին փուլում բժշկության բակալավրին հնարավորություն է տրվում հաջորդաբար ցուցադրելու մասնագիտական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ հմտությունները` այդ նպատակի համար օգտագործելով վարժասարքեր, մուլյաժներ, ֆանտոմներ, բժշկական սարքավորումներ, լաբորատոր տվյալներ, ԷԿԳ, ռենտգենոգրամա և այլն: Գործնական հմտությունների տիրապետման աստիճանը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» որակավորմամբ:

Երկրորդ փուլում համակարգչային թեստավորման միջոցով գնահատվում է բժշկության բակալավրի տեսական պատրաստվածության աստիճանը: Այն իր մեջ ներառում է հարցաշար` մասնագիտական առարկաներից: Բժշկության բակալավրի կլինիկական մտածելակերպի տրամաբանական եզրակացությունը ստուգելու և գնահատելու նպատակով կիրառվում են տարբեր բնույթի և տիպի թեստային հարցեր: Միջառարկայական եզրափակիչ քննության թեստային հարցերը և խնդիրները յուրաքանչյուր տարի թարմացվում են միջառարկայական որակավորման համար թեստային խնդիրների բանկից: Թեստային քննությունների արդյունքները գնահատվում են «գերազանց (10-9)», «լավ (8-7)», «բավարար (6-5)» և «անբավարար (4-0)»: Երկրորդ փուլի արդյունքների հիման վրա նշանակվում է եզրափակիչ գնահատական և տրվում որակավորում:

Ամփոփիչ ատեստավորման ինչպես առաջին շրջանում «չստուգված», այնպես էլ երկրորդ շրջանում «անբավարար» ստացած ուսանողը չի ստանում որակավորում: Նա իրավունք ունի մասնակցել տվյալ ուսումնական տարում մարման շրջանին, իսկ անհաջողության դեպքում` հաջորդ տարի վերականգնել ուսանողի իր կարգավիճակը, մասնակցել եռամսյա դասընթացներին և ամփոփիչ ատեստավորմանը:

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.03.2010
N 81-Ն
Հրաման