Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 327-Ա ՈՐՈՇ ...

 

 

041.0391.010610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2010 թվականի N 391-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 11-ի «Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչին տրվող հրահանգները հաստատելու մասին» N 327-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրում «լիազոր ներկայացուցչին» բառերը փոխարինել «լիազոր ներկայացուցչի տեղակալին» բառերով.

2) որոշման նախաբանից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաստատել Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին բանկի խորհրդում քվեարկելու համար տրվող հրահանգները` համաձայն հավելվածի:».

3) որոշմամբ հաստատված`

ա. հրահանգների վերնագրում և 1-ին կետում «լիազոր ներկայացուցչին» բառերը փոխարինել «լիազոր ներկայացուցչի տեղակալին» բառերով,

բ. հրահանգների 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի նշանակման հարցի կապակցությամբ քվեարկել բանկի հիմնադիրների` Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածության օգտին:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2010
N 391-Ա
Որոշում