Սեղմել Esc փակելու համար:
{19.06.2010 - 05.08.2022} ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{19.06.2010 - 05.08.2022} ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.06.2010  -ից մինչեւ   05.08.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

19/06/2010 - 05/08/2022

040.0641.010610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2010 թվականի N 641-Ն

 

i

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 641-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման (այսուհետ` ռոտացիա) կարգը:

2. Ռոտացիան մաքսային մարմինների կամ մաքսային մարմնի ստորաբաժանումների մաքսային ծառայողների տեղափոխումն է մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում:

3. Ռոտացիան իրականացվում է մինչև մեկ տարի ժամկետով:

i

(3-րդ կետը փոփ. 04.08.2022 թիվ 1188-Ն որոշում)

4. Ռոտացիան իրականացվում է մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

i

(4-րդ կետը փոփ. 04.08.2022 թիվ 1188-Ն որոշում)

5. Ռոտացիան իրականացվում է մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից հավասարազոր պաշտոնի տեղափոխելու միջոցով:

i

6. Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ մաքսային կետ-բաժնի պետի պատճառաբանված հիմնավորմամբ մաքսային մարմնի ղեկավարը կարող է հետաձգել ռոտացիայի իրականացումը` մինչև երկու տարի ժամկետով:

(6-րդ կետը փոփ. 04.08.2022 թիվ 1188-Ն որոշում)

i

7. Մաքսային մարմնի ղեկավարը ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:

(7-րդ կետը փոփ. 04.08.2022 թիվ 1188-Ն որոշում)

i

8. Ռոտացիայի ենթակա են մաքսային ծառայության հետևյալ պաշտոններն զբաղեցնող մաքսային ծառայողները`

1) Մաքսային մարմնի մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, ներքին անվտանգության, մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում`

ա. բաժնի պետը,

բ. բաժնի պետի տեղակալը,

գ. բաժանմունքի պետը,

դ. բաժանմունքի պետի տեղակալը,

ե. գլխավոր մաքսային տեսուչը,

զ. ավագ մաքսային տեսուչը,

է. մաքսային տեսուչը.

2) Մաքսային մարմնի մաքսատուն-վարչություններում, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունում`

ա. պետը,

բ. պետի տեղակալը,

գ. բաժնի պետը,

դ. բաժնի պետի տեղակալը,

ե. բաժանմունքի պետը,

զ. բաժանմունքի պետի տեղակալը,

է. գլխավոր մաքսային տեսուչը,

ը. ավագ մաքսային տեսուչը,

թ. մաքսային տեսուչը.

3) մաքսային կետ-բաժիններում`

ա. պետը,

բ. պետի տեղակալը,

գ. բաժանմունքի պետը,

դ. բաժանմունքի պետի տեղակալը,

ե. գլխավոր մաքսային տեսուչը,

զ. ավագ մաքսային տեսուչը,

է. մաքսային տեսուչը:

(8-րդ կետը փոփ. 04.08.2022 թիվ 1188-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2010
N 641-Ն
Որոշում