Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՊԱՍՏ ...

 

 

121.0005.200510

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        05            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12110201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 մայիսի 2010 թվականի N 05-Ն

 

i

ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ)` ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ` ՄԻՋԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 48-Ն որոշմամբ հաստատված` «Կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության կարգ»-ի 2-րդ և 8-րդ կետերի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցություն ստանալու դիմումի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ապաստան հայցողի կամ փախստականի` իր քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամավոր վերադարձի գրավոր համաձայնության օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման

նախարարի

2010 թվականի մայիսի 6-ի

N 05-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ)` ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ` ՄԻՋԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

/Ք. ԵՐԵՎԱՆ, ՀՐ. ՔՈՉԱՐԻ 4/

 

------------------------------

                                                        Անուն

                                           ------------------------------

                                                      Ազգանուն

                                           ------------------------------

                                                      Հայրանուն

                                           ------------------------------

                                                   Քաղաքացիություն

                                           ------------------------------

                                           Նախկին մշտական բնակության վայր

                                           ------------------------------

                                               ՀՀ-ում բնակության վայր

                                           ------------------------------

                                                      Հեռախոս

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ ինձ` ----------------------------------------------------

/անուն, հայրանուն, ազգանուն/ աջակցել իմ քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ միջանցիկ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում:

 

------------------------------------------------------------------------

                            /նշել անհրաժեշտը/

 

Միջնորդում եմ նաև ՀՀ-ում ինձ ապաստան տալու դիմումի կապակցությամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել /իմ փախստականի ճանաչումը դադարեցնել/

 

------------------------------------------------------------------------

                            /նշել անհրաժեշտը/

 

    ..... .............. 20 թ.                   ........................

    օրը, ամիսը, տարեթիվը                         /դիմողի ստորագրությունը/

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման

նախարարի

2010 թվականի մայիսի 6-ի

N 05-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ` ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

 

Ես` ----------------------------------------------------------------

/անուն, հայրանուն, ազգանուն/ տեղեկացվել եմ, որ իմ կամավոր վերադարձը իմ քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր անվտանգ չէ: Այդուհանդերձ ես ցանկանում եմ վերադառնալ այնտեղ, որի համար տալիս եմ իմ համաձայնությունը:

 

----------------------------

                                            /անուն, հայրանուն, ազգանուն/

--------------------

օրը, ամիսը, տարեթիվը

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
06.05.2010
N 05-Ն
Հրաման