Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0665.070610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2010 թվականի N 665-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի, և N 13 հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել`

1) 12.469.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով).

2) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքի պատշգամբների ընթացիկ վերանորոգման և սերվերի սենյակի անվտանգությունն ապահովելու համար` 3000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով).

3) ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար` 8000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով).

4) 2010 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի կազմակերպման ու անցկացման նպատակով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար` 7000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված գումարը «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 665-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական|Ցուցանիշների փոփոխությունը   |

|ա |ու|ա |դասակարգման բաժինների, խմբերի |(ավելացումները նշված են      |

|ժ |մ |ս |և  դասերի, տնտեսագիտական      |դրական նշանով, իսկ           |

|ի |բ |ը |դասակարգման հոդվածների,       |նվազեցումները` փակագծերում)  |

|ն |ը |  |ֆինանսավորվող ծրագրերի և      |_____________________________|

|ը |  |  |դրանք իրականացնող մարմինների  |առաջին   |ինն ամիս |  տարի   |

|  |  |  |անվանումները                  |կիսամյակ |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ              |      0.0|      0.0|      0.0|

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|08|  |  |ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ     |(30469.2)|(30469.2)|(30469.2)|

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |01|  |Հանգստի և  սպորտի             |         |         |         |

|  |  |  |ծառայություններ               |(30469.2)|(30469.2)|(30469.2)|

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |01|Հանգստի և  սպորտի             |         |         |         |

|  |  |  |ծառայություններ               |(30469.2)|(30469.2)|(30469.2)|

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |16. Սևծովյան  երկրների        |(30469.2)|(30469.2)|(30469.2)|

|  |  |  |մարզական խաղերին մասնակցության|         |         |         |

|  |  |  |ապահովում                     |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |ՀՀ սպորտի և  երիտասարդության  |         |         |         |

|  |  |  |հարցերի նախարարություն        |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական |(30469.2)|(30469.2)|(30469.2)|

|  |  |  |և  համայնքային ոչ առևտրային   |         |         |         |

|  |  |  |կազմակերպություններին         |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ   | 30469.2 | 30469.2 | 30469.2 |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ            |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |01|  |ՀՀ կառավարության և            | 30469.2 | 30469.2 | 30469.2 |

|  |  |  |համայնքների պահուստային ֆոնդ  |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային  | 30469.2 | 30469.2 | 30469.2 |

|  |  |  |ֆոնդ                          |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության          | 30469.2 | 30469.2 | 30469.2 |

|  |  |  |պահուստային ֆոնդ              |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |ՀՀ կառավարություն             | 30469.2 | 30469.2 | 30469.2 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 665-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ                                    |

|_____________________________________________________________________|

|ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարություն                  |

|_____________________________________________________________________|

|Բաժին 11 Խումբ 01 Դաս 01 Ծրագիր                                      |

|_____________________________________________________________________|

|            Գնման առարկայի             |Բյուջե-|Գն- | Պայմանագրերի   |

|_______________________________________|տային  |ման |________________|

|    անվանումը     |չափի |քանակը|գումարը|ծախսերի|ձևը |կնքման|կատարման |

|                  |միա- |      |(հազ.  |տնտեսա-|    |ժամ-  |վերջնա-  |

|                  |վորը |      |դրամ)  |գիտական|    |կետը  |ժամկետը  |

|                  |     |      |       |դասա-  |    |      |         |

|                  |     |      |       |կարգման|    |      |         |

|                  |     |      |       |հոդվածի|    |      |         |

|                  |     |      |       |համարը |    |      |         |

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|            1     | 2   |  3   |   4   |   5   |  6 |   7  |    8    |

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Համակարգիչ        |հատ  |15    | 2469.0|   5122|ՊՄ  |մայիս |դեկտեմբեր|

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Մոնիթոր           |հատ  |15    | 1050.0|   5122|ՊՄ  |մայիս |դեկտեմբեր|

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Մոնիթոր           |հատ  | 5    |  410.0|   5122|ՊՄ  |մայիս |դեկտեմբեր|

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Տպիչ սարք         |հատ  | 2    |  440.2|   5122|ՊՄ  |մայիս |դեկտեմբեր|

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Հեռախոսային կայան |դրամ | 1    | 3600.0|   5122|ԳՀ  |մայիս |դեկտեմբեր|

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Պտուտադռնակ       |դրամ | 1    | 2500.0|   5122|ԳՀ  |մայիս |դեկտեմբեր|

|(տուռնիկետ)       |     |      |       |       |    |      |         |

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Գրասենյակային     |լրա- | 1    | 2000.0|   5122|ԳՀ  |մայիս |դեկտեմբեր|

|գույք             |կազմ |      |       |       |    |      |         |

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Պատշգամբի ընթացիկ |դրամ | 1    | 2500.0|   4251|ԳՀ  |մայիս |դեկտեմբեր|

|վերանորոգում      |     |      |       |       |    |      |         |

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Վանդակաճաղեր      |դրամ | 1    |  500.0|   4251| ՄԲԲ|մայիս |դեկտեմբեր|

|__________________|_____|______|_______|_______|____|______|_________|

|Ավտոմեքենա        |հատ  | 1    | 8000.0|   5121| ՆՄ |մայիս |դեկտեմբեր|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2010
N 665-Ն
Որոշում