040.0668.070610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2010 թվականի N 668-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը` համաձայն հավելվածի:
i
2. Սահմանել, որ անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի տարեկան վարձավճարների նվազագույն (մեկնարկային) չափը հավասարեցվում է համապատասխան հողագնահատման շրջանում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի (հողի գնահատման խմբերի) համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշման N 3 հավելվածով սահմանված չափերին և դրանց տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հունիսի 3-ի
N 668-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
.______________________________________________________________________.
|NN |Մարզերի |Գյուղա- |Մեկ հեկտարի վարձակալության տարեկան |
|ը/կ|անվանումը |տնտեսական |վարձավճարի նվազագույն չափը |
| | |հողատեսքերի|__________________________________________|
| | | |Գյուղատնտեսական հողատեսքերի (բազմամյա |
| | | |տնկարկներ, 1997 թվականի համար, հաշվարկված |
| | | |1,12 գործակցով) մեկ հեկտարի կադաստրային |
| | | |միջին արժեքի նկատմամբ կիրառվող գործակիցն |
| | | |ըստ անտառօգտագործման տեսակների և մեկ |
| | | |հեկտարի նվազագույն վարձավճարը` մեկ տարվա |
| | | |համար |
| | |___________|__________________________________________|
| | |(բազմամյա |մշակութային, |կենդանական |գիտահետազոտա-|
| | |տնկարկներ, |առողջարարական|աշխարհի |կան |
| | |1997 |սպորտի, |վերարտադրու- |նպատակներով |
| | |թվականի |հանգստի և |թյան |անտառօգտա- |
| | |համար, |զբոսա- |կազմակերպման |գործում |
| | |հաշվարկված |շրջության |և օգտագործման| |
| | |1,12 |նպատակներով |նպատակներով | |
| | |գործակցով) |անտառօգտա- |անտառօգտա- | |
| | |մեկ հեկտարի|գործում |գործում | |
| | |կադաստրային|_____________|______________|_____________|
| | |միջին |գործա-|վարձա-|գործա-|վարձա- |գործա-|վարձա-|
| | |արժեքը |կիցը |վճարը |կիցը |վճարը |կիցը |վճարը |
| | |(հազ. դրամ)| |(հազ. | |(հազ. | |(հազ. |
| | | | |դրամ) | |դրամ) | |դրամ) |
|___|___________|___________|______|______|______|_______|______|______|
|1. |քաղ. Երևան | 9755| 0,1 | 975,5|0,05 | 487,75| 0,01 |97,55 |
|___|___________|___________|______|______|______|_______|______|______|
|2. |Լոռի | 6520| 0,06 | 391,2|0,03 | 195,6 | 0,005|32,6 |
|___|___________|___________|______|______|______|_______|______|______|
|3. |Տավուշ | 8000| 0,05 | 400,0|0,025 | 200,0 | 0,005|40,0 |
|___|___________|___________|______|______|______|_______|______|______|
|4. |Սյունիք | 3600| 0,06 | 216,0|0,03 | 108,0 | 0,01 |36,0 |
|___|___________|___________|______|______|______|_______|______|______|
|5. |Կոտայք | 6425| 0,12 | 771,0|0,06 | 385,5 | 0,005|32,125|
|___|___________|___________|______|______|______|_______|______|______|
|6. |Շիրակ | 6865| 0,02 | 137,3|0,01 | 68,65 | 0,005|34,325|
|___|___________|___________|______|______|______|_______|______|______|
|7. |Վայոց ձոր | 5095| 0,06 | 305,7|0,03 |152,85 | 0,005|25,475|
|___|___________|___________|______|______|______|_______|______|______|
|8. |Գեղարքունիք| 7500| 0,025| 187,5|0,0125| 93,75 | 0,005|37,5 |
|___|___________|___________|______|______|______|_______|______|______|
|9. |Արագածոտն | 7195| 0,02 | 143,9|0,01 | 71,95 | 0,005|35,975|
.______________________________________________________________________.