Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ...

13.11.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.04.2010  -ից մինչեւ   13.11.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 01.09.14 թիվ 852-Ն հրաման)

i

110.1006.220210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010049

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2009 թվականի N 1006-Ն

 

i

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0605 «ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 630-Ն ՀՐԱՄԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի 2009 թ. մայիսի 12-ի «Նախնական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և ուսումնամեթոդական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ստեղծվող ոլորտային հանձնաժողովների կազմը` ըստ մասնագիտական խմբերի հաստատելու մասին» N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովների փորձագիտական եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Չեղյալ ճանաչել ՀՀ ԿԳ նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 630-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական և միջին մասնագիտության կրթության վարչությանը (պետ` Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2009 թ. դեկտեմբերի 7-ի

N 1006-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0605

«ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0605 «ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Արհեստավոր» որակավորման աստիճանի «Գործավար» որակավորումը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 838-Ն որոշմամբ:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման առկա և դրսեկության (էքստեռն) ձևերով:

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 838-Ն որոշմամբ սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով` 1 տարի

բ. հիմնական ընդհանուր ընդհանուր կրթության հիմքով` առանց միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու` 1 տարի

գ. հիմնական ընդհանուր կրթության հիմքով` ավագ դպրոցի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում` 3 տարի

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման տևողությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշմամբ սահմանված կարգի որոշում է ուսումնական հաստատությունը:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով և հիմնական ընդհանուր կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1332 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ: Հիմնական կրթական ծրագիրը հիմնական ընդհանուր կրթության հիմքով` ավագ դպրոցի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով:

 

ԳԼՈՒԽ 2.
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0605 «ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.

1) հաստատության գործավար,

2) քարտուղար,

3) գրասենյակի պետի օգնական և ռեֆերենտ:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.

1) Ընդունել և առաքել փաստաթղթեր:

2) Գրանցել, որոշարկել փաստաթղթերը, հետևել ստորագրման ներկայացված փաստաթղթերի ճիշտ ձևավորմանը, փաստաթղթերը հանձնել կատարողներին:

3) Կազմել պատասխան փաստաթղթերի նախագծեր, ներկայացել ղեկավարի ստորագրությանը:

4) Հետևել փաստաթղթերի կատարման ժամկետներին, իրականացնել փաստաթղթի կատարման ժամկետի հիշեցում:

5) Փաստաթղթերը դասակարգել համաձայն ընդունված սկզբունքների, մշակել գործերի անվանացանկ և արխիվացնել փաստաթղթերը:

6) Կազմակերպել այցելուների ընդունելություն, ծանոթանալ նրանց առաջադրած խնդիրներին և ընթացք տալ դրանց` իր իրավասության շրջանակներում, ուղղորդել համապատասխան ստորաբաժանումներ կամ ցուցակագրել ղեկավարի ընդունելության համար:

7) Կազմակերպել խորհրդակցություններ, ժողովներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ, կազմել միջոցառման օրակարգը, մասնակիցների ցուցակը և դրանք համաձայնեցնել ղեկավարի հետ: Հաղորդակցման տարբեր միջոցներով մասնակիցներին տեղեկացնել հանդիպման օրը, ժամը, վայրը, նպատակը և քննարկվելիք հարցերի շրջանակը:

8) Մասնակցել միջոցառումների, արձանագրել դրանց ընթացքն ու արդյունքները:

9) Կազմակերպել հեռախոսազանգերի կատարում և ընդունում:

10) Հայթայթել ղեկավարին անհրաժեշտ տեղեկատվություն:

11) Վարել հաստատությունը կադրերով համալրելու և աշխատակիցների աշխատանքային տեղափոխությունների և աշխատանքից արձակման գործընթացները, կազմել աշխատողների արձակուրդների ժամանակացույցը, հետևել դրա իրականացմանը և պատրաստել արձակուրդի հրամանները:

12) Կազմակերպել աշխատողների գործուղումները:

13) Կազմել ղեկավարի աշխատանքային ժամանակացույցը, կատարել համապատասխան հիշեցումներ:

14) Ապահովել ղեկավարի աշխատատեղը գրասենյակային պիտույքներով, կազմտեխնիկայով և տեխնիկական այլ միջոցներով:

 

ԳԼՈՒԽ 3.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0605 «ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար պետք է ապահովի`

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ազգային և համամարդկային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքների յուրացում, դրանք մասնագիտական գործունեության ընթացքում կիրառելու հմտությունների ձևավորում,

2) մասնագիտական ոլորտի ընդհանուր գիտելիքների յուրացում, որոնք բավարար հիմք են հանդիսանում մասնագիտական խնդիրների հետ կապված հանձնարարությունները կատարելու համար,

3) մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները կիրառելով արդյունավետ օգտագործել համապատասխան գործիքներ, սարքավորումներ, հարմարանքներ,

4) մասնագիտական գործառնությունները համապատասխան նորմաների սահմաններում իրականացնելու հմտությունների ձևավորում,

5) մասնագիտական տերմինաբանության ճիշտ ընկալում և կիրառում,

6) մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով իրեն անհրաժեշտ տեղեկությունները մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտությունների ձևավորում,

8) աշխատանքային խնդիրների լուծման ժամանակ պատասխանատվություն ստանձնելու, լուծումները հիմնավորված իրականացնելու կարևորությունը պատկերացնելու, նման աշխատանքի պատրաստ լինելու մակարդակ,

9) ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու համար հմտությունների ձևավորում:

 

ԳԼՈՒԽ 4.
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0605 «ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում պետք է ապահովի`

1) իմանալ ՀՀ Սահմանադրության, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող, իր բնագավառի օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթները,

2) տիրապետել հայոց լեզվին,

3) հաղորդակցվել մեկ օտար լեզվով,

4) պատկերացում ունենալ առողջ կենսակերպի մասին, տիրապետել ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

5) ծանոթանալ ազգային և համաշխարհային պատմությանն ու մշակույթին,

6) պատկերացում ունենալ անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների մասին:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է ապահովի`

1) ծանոթ լինել էկոլոգիական հիմնական հասկացություններին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

2) պատկերացում ունենալ արտակարգ իրավիճակների մասին, տիրապետել արտակարգ իրավիճակներում գործելու սկզբունքներին, ծանոթ լինել փրկարարական աշխատանքների կազմակերպման կառույցներին և փրկարարական տեխնիկային, կարողանալ օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ:

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար պետք է ապահովի առանցքային հմտություններին տիրապետում` ըստ աղյուսակ 1-ում բերված մոդուլների:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար պետք է ապահովի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների ձեռքբերում` ըստ աղյուսակ 2-ում բերված մոդուլների:

 

ԳԼՈՒԽ 5.
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0605 «ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացնում են մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատողները:

2) Հաստատության մանկավարժական աշխատողների կազմում ընդգրկվում են դասախոսներ, արտադրական ուսուցման վարպետներ:

3) Դասախոսական անձնակազմի աշխատողները, որպես կանոն, պետք է ունենան իրենց կողմից ուսուցանվող դասընթացի գծով բարձրագույն մասնագիտական կրթություն:

4) Հատուկ մասնագիտական դասընթացները պարապող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

5) ՈՒսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա համապատասխան մասնագիտական կրթություն և մասնագիտական աշխատանքի փորձ:

6) Արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա), ինչն, ըստ բովանդակության, պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական պարապմունքների, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների, կուրսային աշխատանքների) պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ (գործնական պարապմունքների, ինքնուրույն արտալսարանային աշխատանքների կազմակերպման համար), գործնական խաղերի սցենարներ (դերային խաղեր), թեստային հանձնարարականների հավաքածուներ, ալգորիթմներ, մեթոդական մշակումներ, ցուցումներ, երաշխավորություններ, դիտողական նյութեր, ուսուցման տեխնիկական միջոցներ (ուսումնադիտողական, լսատեսողական նյութեր դասավանդվող բոլոր առարկաների և բոլոր տեսակի պարապմունքների վերաբերյալ` ուսանողների և դասախոսների համար), ինչպես նաև միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր:

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող կազմակերպության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորված ցանկ.

ա. հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների,

բ. օտար լեզվի,

գ. հումանիտար առարկաների,

դ. տնտեսագիտական,

ե. գործավարության:

2) ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորված ցանկ.

ա. անհատական համակարգիչների:

3) Սպորտային համալիր

ա. սպորտային դահլիճ,

բ. մարզադաշտ:

Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ:

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ՈՒսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները:

2) ՈՒսումնառության ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր լսարանային պարապմունքներով չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամը, ինչը նաև ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալն է, ընդ որում` նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները և լրացուցիչ արտալսարանային պարապմունքները:

3) ՈՒսումնական խմբի համար սահմանվում են խորհրդատվության ժամեր յուրաքանչյուր ուսումնական տարում մինչև 100 ժամ:

4) ՈՒսումնական տարվա սկիզբը և ավարտը բոլոր կուրսերում որոշվում է ուսումնական պլաններով:

5) ՈՒսանողների համար սահմանվում են արձակուրդներ տարեկան առնվազն երկու անգամ` 8-11 շաբաթ ընդհանուր տևողությամբ, այդ թվում 2 շաբաթից ոչ պակաս ձմռան ժամանակահատվածում: Արձակուրդների կոնկրետ տևողությունները և ժամկետները սահմանում է ուսումնական հաստատությունը:

6) Նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (ոչ ավել, քան շաբաթական 4 ժամ` առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները որոշում է կազմակերպությունը` ուսանողների ընտրությամբ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի ուսուցումը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և(կամ) առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաները:

2) Պրակտիկաների ընթացքում ուսանողները կատարելագործում են իրենց գործնական հմտությունները:

3) Պրակտիկայի տևողությունը սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով:

4) Պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները:

5) Պրակտիկաների անցկացումը վարում են արտադրական ուսուցման վարպետները, դասախոսները:

6) ՈՒսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում ու տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական, ուսումնաարտադրական արհեստանոցներում, ուսումնական տնտեսություններում, ուսումնափորձնական տեղամասերում, ուսումնական հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև արտադրական կազմակերպություններում, հաստատություններում:

7) Արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու ընթացքում ուսանողների միջանկյալ և ամփոփիչ ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսուցման ընթացքը վերահսկելու և արդյունքների ձեռքբերումը գնահատելու նպատակով անց է կացվում ուսանողների միջանկյալ ատեստավորում, իսկ որակավորում շնորհելու համար` շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորում:

2) Միջանկյալ ատեստավորում անց է կացվում ուսումնական կիսամյակի ընթացքում և վերջում:

3) ՈՒսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ներառվող նյութի ծավալի և ժամկետների մասին:

4) ՈՒսանողների միջանկյալ ատեստավորման տեսակը և անցկացման ձևը ընտրում է ուսումնական հաստատությունը:

5) Շրջանավարտների ամփոփիչ ատեստավորում երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից պետական քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) պետական քննության կամ ավարտական /դիպլոմային/ աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով: Ամփոփիչ ատեստավորման ձևը ընտրում է ուսումնական հաստատությունը:

6) Ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա համոզվել սույն չափորոշչով 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման արհեստավորի պատրաստվածության նկատմամբ սահմանված պահանջներին շրջանավարտի համապատասխանության մեջ:

 

ԳԼՈՒԽ 6.
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0605 «ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով սահմանվում է օրինակելի ուսումնական պլան` համաձայն աղյուսակ 3-ի:

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605 «Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտության «Գործավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող կազմակերպությունը`

1) սույն չափորոշչով սահմանված օրինակելի ուսումնական պլանի հիման վրա կազմում և հաստատում է աշխատանքային ուսումնական պլանը,

2) աշխատանքային ուսումնական պլանը կազմելիս կարող է մինչև 5% չափով փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը,

3) կարող է փոփոխել առանձին առարկաների և մոդուլների ծրագրային նյութի բովանդակությունը 15%-ի սահմաններում` չփոփոխելով արդյունքները և կատարման չափանիշները,

4) առարկայի և (կամ) մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշում է տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

5) պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշում է ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

6) մասնագիտական առարկաների և մոդուլների ուսումնական ծրագրերը կազմելիս հաշվի է առնում գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

7) ընտրում է շրջանավարտների` սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերից մեկը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0605

«Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում»

մասնագիտության «Գործավար» որակավորումը հիմնական կրթական ծրագրի

առանցքային հմտությունների մոդուլներ

 

._____________________________________________________________________.

|                  ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»               |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԱՀՀ-3-08-001                                   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Սովորողի մոտ ձևավորել  աշխատանքային ու         |

|                     |մասնագիտական գործունեության ընթացքում, ինչպես  |

|                     |նաև  անձնական կյանքում արդյունավետ և  ակտիվ    |

|                     |հաղորդակցվելու կարողություններ                 |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Չկան                                           |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Սահմանել ուսումնառության անձնական նպատակները   |

|արդյունք 1           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է սահմանում ուսումնառության անձնական   |

|                     |   նպատակները,                                 |

|                     |բ. ճիշտ է պլանավորում և  կիրառում              |

|                     |   ուսումնառության անձնական նպատակների         |

|                     |   ձեռքբերմանն ուղղված ուսումնառության         |

|                     |   գործընթացները,                              |

|                     |գ. ճիշտ է սահմանում ուսումնառության տարբեր     |

|                     |   եղանակները:                                 |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Բանավոր և  գրավոր տեղեկատվական հաղորդում       |

|արդյունք 2           |կատարել պարզ թեմաների և  տեքստերի մասին        |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. օգտագործում է բանավոր և  գրավոր խոսքի       |

|                     |   համապատասխան կառուցվածք,                    |

|                     |բ. հաղորդումը պարունակում է պարզ               |

|                     |   տեղեկատվություն, կարծիքներ կամ գաղափարներ,  |

|                     |գ. տեղեկատվության առանձնացում /խմբավորումը     |

|                     |   կատարում է նպատակային,                      |

|                     |դ. հաղորդումը իրականացնում է` հաշվի առնելով    |

|                     |   իրավիճակը և  լսարանը:                       |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Նախաձեռնել, պահպանել, եզրափակել                |

|արդյունք 3           |երկխոսություններ և  քննարկումներ               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է կիրառում «ակտիվ ունկնդրման» ժամանակ  |

|                     |   օգտագործվող հմտությունները, (պարզաբանումներ |

|                     |   ստանալու ձգտումը, գրառումներ կատարելը,      |

|                     |   ամփոփելը),                                  |

|                     |բ. ազատ կերպով ձևակերպում,  արտահայտում և      |

|                     |   պաշտպանում է իր գաղափարները, տեսակետներն ու |

|                     |   կարծիքները,                                 |

|                     |գ. ցուցաբերում է համոզելու կարողություն,       |

|                     |դ. կատարում է ճիշտ ամփոփում /եզրափակում:       |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Մեկնաբանել սխեմաներ, աղյուսակներ, դիագրամներ,  |

|արդյունք 4           |քարտեզներ և  նկարներ                           |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է նախանշում սխեմաների, աղյուսակների,   |

|                     |   դիագրամների, քարտեզների և  նկարների         |

|                     |   նշանակությունը և  նրանց միջև  եղած          |

|                     |   տարբերությունները,                          |

|                     |բ. ճիշտ է մեկնաբանում առաջադրված սխեմաները,    |

|                     |   աղյուսակները, դիագրամները, քարտեզները և     |

|                     |   նկարները                                    |

|                     |գ. մեկնաբանման ընթացքում օգտագործում է խոսքի   |

|                     |   համապատասխան կառուցվածք:                    |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կատարել փաստաթղթավորում                        |

|արդյունք 5           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է սահմանում տարբեր փաստաթղթերը` ըստ    |

|                     |   դրանց նշանակության,                         |

|                     |բ. ճիշտ է նախանշում տարբեր փաստաթղթերի         |

|                     |   օգտագործման տեղն ու դերը,                   |

|                     |գ. ճիշտ է կատարում տարբեր տեսակի               |

|                     |   տեղեկատվությունների փաստաթղթավորումը:       |

|_____________________________________________________________________|

|        ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»      |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԱԱՕ-3-08-001                                   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Սովորողի մոտ ձևավորել  կազմակերպություններում  |

|                     |աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման,   |

|                     |աշխատանքի պաշտպանության միջոցառումների         |

|                     |իրականացման և  առաջին օգնության կազմակերպման   |

|                     |կարողություններ                                |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Չկան                                           |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ աշխատանքի պաշտպանության իրավական և      |

|արդյունք 1           |կազմակերպչական դրույթները                      |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում աշխատանքի պաշտպանության |

|                     |   վերաբերյալ իրավական ակտերը,                 |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում կազմակերպություններում  |

|                     |   աշխատանքի պաշտպանության կազմակերպման ներքին |

|                     |   նորմատիվային փաստաթղթերը,                   |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում աշխատանքի պաշտպանության |

|                     |   նորմերի և  կանոնների խախտման հետ կապված     |

|                     |   պատասխանատվությունը,                        |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում աշխատանքի պաշտպանության |

|                     |   նորմերի և  կանոնների պահպանման նկատմամբ     |

|                     |   վերահսկողության ձևերը  և  մեխանիզմները,     |

|                     |ե. ճիշտ է ներկայացնում արտադրությունում դժբախտ |

|                     |   դեպքերի և  պատահարների հետաքննության,       |

|                     |   փաստաթղթավորման և  հաշվառման կարգը,         |

|                     |զ. ճիշտ է ներկայացնում արտադրության տարբեր     |

|                     |   մակարդակների ղեկավարների պատասխանատվությունը|

|                     |   աշխատանքի պաշտպանության նորմերի պահպանման   |

|                     |   վերաբերյալ:                                 |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ անվտանգության տեխնիկայի նորմերը և       |

|արդյունք 2           |կանոնները կազմակերպություններում               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական           |

|                     |   սարքավորումների, մեխանիզմների շահագործման   |

|                     |   անվտանգության տեխնիկայի հիմնական պահանջները,|

|                     |բ. ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության    |

|                     |   կանոնները և  պաշտպանությունը,               |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում հակահրդեհային           |

|                     |   պաշտպանության կանոնները,                    |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում ճնշման տակ աշխատող      |

|                     |   սարքավորումների և  մեխանիզմների անվտանգ     |

|                     |   շահագործման կանոնները:                      |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ արտադրական սանիտարիայի և  հիգիենայի     |

|արդյունք 3           |պահանջները                                     |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում արտադրական սանիտարիայի  |

|                     |   և  հիգիենայի հասկացությունները,             |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում արտադրական միկրոկլիմայի |

|                     |   նկատմամբ նորմատիվային պահանջները,           |

|                     |գ. ճիշտ է թվարկում արտադրական աղմուկից և       |

|                     |   ցնցումներից պաշտպանվելու միջոցները,         |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում արտադրական              |

|                     |   լուսավորվածությանը ներկայացվող պահանջները և |

|                     |   նորմերը:                                    |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Ցուցաբերել առաջին օգնություն                   |

|արդյունք 4           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ցուցադրում արհեստական շնչառության    |

|                     |   իրականացումը,                               |

|                     |բ. ճիշտ է ցուցադրում սրտի աշխատանքի            |

|                     |   վերականգնման իրականացումը,                  |

|                     |գ. ճիշտ է ցուցադրում արյան հոսքի դադարեցման    |

|                     |   իրականացումը և  ճիշտ է դնում վիրակապ,       |

|                     |դ. ճիշտ է վիրակապում կոտրվածքները,             |

|                     |ե. ճիշտ է ցուցադրում այրվածքների դեպքում առաջին|

|                     |   օգնության ցուցաբերումը,                     |

|                     |զ. ճիշտ է ցուցադրում էլեկտրահարման դեպքում     |

|                     |   առաջին օգնության իրականացումը:              |

|_____________________________________________________________________|

|       ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ      |

|                         ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»                              |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԸԱՀ 3-08-001                                   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Սովորողին գիտելիքներ տալ աշխատանքային          |

|                     |գործունեության ընթացքում հաջողության հասնելու  |

|                     |նախապայմանների մասին, ինչպես նաև  ձևավորել     |

|                     |ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային    |

|                     |կուլտուրա և  էթիկա դրսևորելու,  ղեկավարի և     |

|                     |գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու,    |

|                     |առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և    |

|                     |համապատասխան լուծումներ տալու կարողություններ  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |54 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Չկան                                           |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|

|                     |բավարար մակարդակի ապահովումն է                 |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Տիրապետել աշխատանքի տեղավորվելու               |

|արդյունք 1           |կարողությունների                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է շարադրում գործող աշխատանքային        |

|                     |   օրենսգրքի անհրաժեշտ դրույթները,             |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում աշխատանքի որոնման       |

|                     |   ժամանակակից միջոցները և  տեխնոլոգիաները,    |

|                     |   աշխատանքի ընդունվելու և  աշխատանքից         |

|                     |   ազատվելու համար անհրաժեշտ բոլոր             |

|                     |   գործընթացները,                              |

|                     |գ. ճիշտ է կազմում գրավոր ինքնակենսագրություն   |

|                     |   (CV),                                       |

|                     |դ. ճիշտ և  մանրամասն բանավոր ներկայացնում է իր |

|                     |   կենսագրությունը:                            |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Դրսևորել  անհրաժեշտ վերաբերմունք աշխատանքի և   |

|արդյունք 2           |աշխատավայրի նկատմամբ                           |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում աշխատանքի և  շրջապատի   |

|                     |   նկատմամբ դրական տրամադրվելու                |

|                     |   կարողությունները,                           |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում գործընկերների նկատմամբ  |

|                     |   հարգալից վերաբերմունքի և  արդյունավետորեն   |

|                     |   հարաբերվելու օրինակներ,                     |

|                     |գ. առաջադրված իրավիճակում ցուցաբերում է        |

|                     |   պատասխանատվության դրսևորումներ,             |

|                     |դ. ցուցաբերում է գործընկերոջը և  ղեկավարին     |

|                     |   ուշադիր լսելու և  հասկանալու դրսևորումներ:  |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Տիրապետել աշխատանքի կուլտուրային և  էթիկային,  |

|արդյունք 3           |արդյունավետ աշխատել թիմում                     |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում կազմակերպության         |

|                     |   նպատակները, արժեքները և  կիրառվող ընդհանուր |

|                     |   աշխատանքային մեթոդները, աշխատանքային և      |

|                     |   միջանձնային հարաբերությունները,             |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում թիմային աշխատանքի       |

|                     |   հիմնական սկզբունքները,                      |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում թիմային խնդիրների       |

|                     |   լուծման մեթոդները,                          |

|                     |դ. թիմային աշխատանքի առաջադրված իրավիճակում    |

|                     |   դրսևորում  է անհրաժեշտ վարքագիծ`            |

|                     |   ցուցաբերելով փոխօգնություն,                 |

|                     |   համբերատարություն, նվիրվածություն աշխատանքին|

|                     |   և  ընկերներին,                              |

|                     |ե. ճիշտ վերաբերմունք է դրսևորում  և  հարգալից է|

|                     |   կոնֆլիկտային գործընկերների նկատմամբ,        |

|                     |զ. առաջարկում է խնդրի ճիշտ լուծումներ          |

|                     |   առաջադրված պրոբլեմային իրավիճակում:         |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ աշխատանքում հաջողության հասնելու        |

|արդյունք 4           |նախապայմանները և  պատշաճ հարաբերվել ղեկավարի   |

|                     |հետ                                            |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում աշխատանքային կարգապահության|

|                     |   և  ճշտապահության կարևորությունը,            |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում ղեկավարի հետ            |

|                     |   հարաբերվելու ձևերը,  իր և  ղեկավարի         |

|                     |   իրավունքներն ու պարտականությունները,        |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում աշխատանքի               |

|                     |   արդյունավետության ու որակի ապահովման        |

|                     |   ընդհանուր սկզբունքները:                     |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Դրսևորել  քննադատական մտածողություն            |

|արդյունք 5           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է գնահատում տեղեկատվության             |

|                     |   հուսալիության և  զգացմունքայնության         |

|                     |   աստիճանը,                                   |

|                     |բ. ստացած տեղեկատվությունը ճիշտ և              |

|                     |   արդյունավետորեն համադրում է առկա գիտելիքների|

|                     |   հետ,                                        |

|                     |գ. իրականացնում է կառուցողական քննադատություն  |

|                     |   և  ճիշտ է բացատրում կառուցողական            |

|                     |   քննադատության կարևորությունը:               |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կառավարել սթրեսը և  ժամանակը, լուծել պրոբլեմներ|

|արդյունք 6           |և  կոնֆլիկտներ                                 |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում սթրեսի կանխարգելման և   |

|                     |   անխուսափելի սթրեսին դիմակայելու մեթոդները,  |

|                     |բ. ճիշտ է կազմում իր աշխատանքային պլանը        |

|                     |   (պայմանական աշխատանքային պլան),             |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում ժամանակի արդյունավետ    |

|                     |   օգտագործման միջոցները,                      |

|                     |դ. բացահայտում է և  ճիշտ է սահմանում պրոբլեմը  |

|                     |   տրված իրավիճակում,                          |

|                     |ե. ճիշտ է վերլուծում պրոբլեմը, տալիս է լուծման |

|                     |   ճիշտ տարբերակ և  գնահատում արդյունքը,       |

|                     |զ. բացահայտում է ցանկացած կոնֆլիկտի պատճառները,|

|                     |է. ճիշտ է ներկայացնում կոնֆլիկտի կանխարգելման  |

|                     |   եղանակները, կարողանում է դրանց տալ արագ ու  |

|                     |   արդյունավետ լուծումներ:                     |

|_____________________________________________________________________|

|    ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»      |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ՏՏ 3-08-001                                    |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Տալ տարրական գիտելիքներ MICROSOFT WORD         |

|                     |տեքստային խմբագրի մասին, ուսանողի մոտ զարգացնել|

|                     |տեքստային փաստաթղթերի պատրաստման, խմբագրման,   |

|                     |դրանց ֆորմատավորման ու ձևավորման,  ինչպես նաև  |

|                     |փաստաթղթերի պահպանման, տպագրման և  ինտերնետ    |

|                     |ցանցում աշխատելու տարրական հմտություններ       |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |54 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական     |

|                     |հմտություններ և  կարողություններ չեն պահանջվում|

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |WORD ծրագիր (հիմնական տեղեկություններ          |

|արդյունք 1           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. իմանալ Microsoft Word ծրագրի պատուհանի      |

|                     |   կառուցվածքը,                                |

|                     |բ. բացել նոր փաստաթուղթ,                       |

|                     |գ. ստեղնաշարի օգնությամբ մուտքագրել տեքստ,     |

|                     |   մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,     |

|                     |դ. տեղաշարժել Տեքստային ցուցիչը տեքստի մեջ,    |

|                     |ե. կատարել տարրական ուղղումներ տեքստում,       |

|                     |զ. փակել փաստաթուղթը,                          |

|                     |է. բացել առկա փաստաթուղթը,                     |

|                     |ը. իմանալ Zoom գործիքի հնարավորությունները:    |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Տեքստերի տարրական ֆորմատավորում                |

|արդյունք 2           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. պատրաստել Word ծրագիրը հայերեն և  օտար      |

|                     |   լեզվով տեքստ մուտքագրելու համար,            |

|                     |բ. նշել բառերը և  տեքստային հատվածները,        |

|                     |գ. կատարել մուտքագրված տեքստի պարզագույն       |

|                     |   ֆորմատավորում,                              |

|                     |դ. կատարել տողերի հավասարեցում,                |

|                     |ե. փոխել միջտողային տարածությունները,          |

|                     |զ. փոխել տեքստի գույնը Font Color գործիքով,    |

|                     |է. փոխել տեքստի գունային ֆոնը Highlight        |

|                     |   գործիքով,                                   |

|                     |ը. փոխել պարբերության խորությունները           |

|                     |   լուսանցքներից,                              |

|                     |թ. չեղյալ հայտարարել (հրաժարվել) ֆորմատավորման |

|                     |   կատարված գործողությունները,                 |

|                     |ժ. վերականգնել ֆորմատավորման չեղյալ հայտարարված|

|                     |   գործողությունները,                          |

|                     |ժա. կրկնել ֆորմատավորման վերջին գործողությունը,|

|                     |ժբ. մենյուի File\Page Setup հրամանի օգնությամբ |

|                     |    փոխել լուսանցքների խորությունները Top,     |

|                     |    Bottom, Left, Right թվային դաշտերի         |

|                     |    օգնությամբ, ընտրել էջի ուղղաձիգ (Portrait) |

|                     |    կամ հորիզոնական (Landscape) դիրքերը, ընտրել|

|                     |    թղթի չափերը Paper Size ցուցակի օգնությամբ, |

|                     |ժգ. պատճենել տեքստը,                           |

|                     |ժդ. տեղափոխել տեքստը,                          |

|                     |ժե. տողադարձել տեքստը,                         |

|                     |ժզ. համարակալել էջերը մենյուի Insert\Page      |

|                     |    Numbers... հրամանով:                       |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Փաստաթղթի պահպանում                            |

|արդյունք 3           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. իմանալ փաստաթղթերի պահպանման իմաստը,        |

|                     |բ. պահպանել նոր ստեղծված փաստաթուղթը,          |

|                     |գ. պահպանել փաստաթղթում կատարված ընթացիկ       |

|                     |   ֆորմատավորումները և  փոփոխությունները:      |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Աղյուսակների պատրաստում և  խմբագրում           |

|արդյունք 4           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. պատրաստել աղյուսակ,                         |

|                     |բ. աղյուսակի մեջ մուտքագրել տեքստ,             |

|                     |գ. կատարել ուղղումներ ու լրացումներ աղյուսակի  |

|                     |   մեջ,                                        |

|                     |դ. ավելացնել նոր տողեր և  նոր սյուներ աղյուսակի|

|                     |   մեջ,                                        |

|                     |ե. ջնջել աղյուսակի տողերը և  սյուները,         |

|                     |զ. փոխել սյունակի լայնությունը Մկնիկի          |

|                     |   օգնությամբ,                                 |

|                     |է. փոխել տողի բարձրությունը Մկնիկի օգնությամբ, |

|                     |ը. փոխել աղյուսակի գծերի գույնը,               |

|                     |թ. գունավորել աղյուսակի տողը և  սյունը:        |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գրաֆիկական խմբագրում և  նկարազարդում           |

|արդյունք 5           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գծագրել գրաֆիկական օբյեկտներ,               |

|                     |բ. գծագրել գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով  |

|                     |   Autoshapes պատուհանի պատրաստի ձևերը,        |

|                     |գ. գծագրել կանոնավոր պատկերներ,                |

|                     |դ. ֆորմատավորել գրաֆիկական օբյեկտները`         |

|                     |   տեղափոխելով, պատճենելով, պտտելով, շրջելով,  |

|                     |   չափերը փոխելով,                             |

|                     |ե. խմբավորել գրաֆիկական օբյեկտները,            |

|                     |զ. հավասարեցնել գրաֆիկական օբյեկտները իրար     |

|                     |   նկատմամբ,                                   |

|                     |է. գծագրել տեքստային բլոկներ,                  |

|                     |ը. գունավորել գրաֆիկական օբյեկտները,           |

|                     |թ. երանգավորել գրաֆիկական օբյեկտները,          |

|                     |ժ. ստվերավորել գրաֆիկական օբյեկտները:          |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Փաստաթղթի տպագրում                             |

|արդյունք 6           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. նախադիտման ռեժիմում թերթել փաստաթուղթը,     |

|                     |բ. իմանալ Print պատուհանի ֆունկցիաները,        |

|                     |գ. տպագրել փաստաթուղթը:                        |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Ինտերնետում աշխատելու իմացություն              |

|արդյունք 7           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. իմանալ Ինտերնետ հասկացության նշանակությունը,|

|                     |բ. ճանաչել Internet Explorer ծրագիրը, իմանալ   |

|                     |   դրա նշանակությունը,                         |

|                     |գ. իմանալ Ինտերնետային Հասցե հասկացությունը,   |

|                     |դ. իմանալ History հրամանի նշանակությունը,      |

|                     |ե. իմանալ Favorites հրամանի նշանակությունը,    |

|                     |զ. իմանալ Stop հրամանի նշանակությունը,         |

|                     |է. իմանալ Refresh հրամանի նշանակությունը,      |

|                     |ը. իմանալ Back և  Forward կոճակների            |

|                     |   նշանակությունը,                             |

|                     |թ. պատճենել տեքստային ինֆորմացիան ինտերնետային |

|                     |   էջից,                                       |

|                     |ժ. պատճենել գրաֆիկական ինֆորմացիան ինտերնետային|

|                     |   էջից,                                       |

|                     |ժա. իմանալ ինֆորմացիայի որոնման ինտերնետային   |

|                     |    ծառայությունները,                          |

|                     |ժբ. ըստ չափանիշների որոնել ինֆորմացիա,         |

|                     |ժգ. Ճիշտ օգտվել ինֆորմացիայի որոնման           |

|                     |    ինտերնետային ծառայություններից,            |

|                     |ժդ. իմանալ Էլեկտրոնային փոստի նշանակություն,   |

|                     |ժե. ուղարկել և  ստանալ էլեկտրոնային նամակներ:  |

._____________________________________________________________________.

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
07.12.2009
N 1006-Ն
Հրաման