Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆ ...

 

 

i

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

 

Համաձայն 2007 թվականի մարտի 19-ին Մեղրիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի` սույն Կանոնակարգը նպատակ ունի դյուրացնելու երթևեկությունը և Արաքս գետը հատելը, ինչպես նաև ուսումնասիրության տարածքում ժամանակավոր բնակության վայրերի, վարարումները կանխելու համար նախատեսված կառույցների (տեղակայումների) և հիդրոէներգիայի օգտագործման համար նախատեսված տարածքների հիմնումը` հիդրոէլեկտրակայանների ուսումնասիրությունները, նախագծումը և կառուցումն իրականացնելու համար (Արաքս գետի սահմանին) համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով:

Այս առնչությամբ հիդրոէլեկտրակայանների ուսումնասիրության, նախագծման և կառուցման աշխատանքներում ներգրավվող Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մասնագետների ու բանվորների համար (Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության կամ երրորդ երկրի քաղաքացիներ, որոնք աշխատում են հայկական կամ իրանական կողմի համար), ինչպես նաև ՀՀ-ԻԻՀ սահմանները հատող փոխադրամիջոցների, մեխանիզմների, տեխնիկական սարքավորումների, շինանյութերի, սննդամթերքի, դեղորայքի և այլ համապատասխան ապրանքների համար նախատեսվել են երթևեկության հետևյալ դյուրացումները.

 

1. Երթևեկության դյուրացումները կիրականացվեն երկու ընդհանուր գոտիներում` հետևյալ կերպով.

 

1.1. A ընդհանուր գոտի

 

30A սահմանային նշաձողի մերձակայքում (30A ջրամբարտակի վայրը) ելքի և մուտքի դռներ, որոնցից մեկը` Իրանի տարածքում` որպես A1, մյուսը` Հայաստանի տարածքում` որպես A2:

 

1.2. B ընդհանուր գոտի

 

Սեդաղաթ ոստիկանատան մերձակայքում (Սեդաղաթ ջրամբարտակի և Մեղրիի էլեկտրակայանի վայրը) մուտքի և ելքի դռներ, որոնցից մեկը` Իրանի տարածքում` որպես B1, մյուսը` Հայաստանի տարածքում` որպես B2:

1.3. A և B ընդհանուր գոտիները կսահմանվեն երկու Կողմերի սահմանապահ մարմինների կողմից: Այդ առնչությամբ երկու օրինակով կկազմվի պաշտոնական հաշվետվություն: Յուրաքանչյուր գոտու մակերեսը չպետք է գերազանցի 10 կմ2-ին: Վերոնշյալ գոտիների սահմանագծման համապատասխան աշխատանքները կավարտվեն սույն Կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

1.4. Հայաստան - Իրան սահմանագծում երթևեկության անցակետերը կբացվեն և կընդարձակվեն` ըստ նախագծի ուսումնասիրության և իրագործման ծավալի ավելացման: Դրանք բաց կմնան մինչև երկու Կողմերի սահմանապահ մարմինների կողմից որոշված ժամկետը:

1.5. Անհրաժեշտության դեպքում Արաքս գետի հիդրոէլեկտրակայանների կառուցման համար սույն Կանոնակարգով չնախատեսված կետերում սահմանային երթևեկության դյուրացման նպատակով կստեղծվեն մշտական կամ ժամանակավոր գոտիներ: Այդ կետերը կսահմանվեն և կբացվեն երկու երկրների սահմանապահ մարմինների փոխադարձ համաձայնությամբ:

1.6. Երբ որևէ ընդհանուր գոտու անհրաժեշտությունն այլևս չլինի, այն կփակվի երկու Կողմերի սահմանապահ մարմինների փոխադարձ համաձայնությամբ: Այս կապակցությամբ վերոնշյալ կողմերը պետք է պատրաստեն փակման վերաբերյալ գրավոր հաշվետվություն:

1.7. Երկու Կողմերի սահմանապահ մարմիններն ընդհանուր գոտիների մուտքի և ելքի դռների մոտ պետք է ստեղծեն ստուգման կետեր: Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահները կտեղակայվեն A1 (A ընդհանուր գոտի) և B1 (B ընդհանուր գոտի) դռների մոտ, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանապահները` A2 (A ընդհանուր գոտի), B2 (B ընդհանուր գոտի) դռների մոտ:

 

Ստուգման կետերում տեղակայված սահմանապահների իրավասություններն են.

 

1.7.1. Զննել Իրանի կամ Հայաստանի կողմից տրված` բոլոր անձանց (հետիոտն կամ փոխադրամիջոցով) երթևեկության դյուրացման վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև կազմել համապատասխան անձանց ցուցակը:

1.7.2. Սահմանային փոխադրման ժամանակ զննել բոլոր փոխադրամիջոցները, սարքերը, սարքավորումները, շինանյութերը, սննդամթերքը, դեղորայքը և այլն:

1.7.3. Զննել անձնական իրերը, ներառյալ փաստաթղթերը, ձեռագրերը, տպագիր նյութերը, նկարահանման սարքավորումները և այլն, որոնք գտնվում են սահմանը հատողների ձեռքին կամ փոխադրվող բեռների մեջ, որպեսզի կանխեն այն իրերի փոխադրումը, որոնց ներմուծումը կամ արտահանումը սույն Կանոնակարգի 4-րդ բաժնի 4.8-րդ կետով արգելված է:

1.8. Նախագծի իրականացման գոտին պետք է պաշտպանված լինի պատով, ցանկապատերով, ճաղերով, մետաղյա ցանցով կամ փշալարերով և այլով: Նշված գոտիներում գտնվող շինանյութերի, կառույցների և իրերի պաշտպանության համար պատասխանատվություն են կրում տարածքը կառավարողները (ծառայողները):

 

Ծանոթագրություն 1: Սույն Կանոնակարգում օգտագործված «սահմանապահ մարմիններ» և «սահմանապահներ» արտահայտություններն ունեն նույն նշանակությունը, որը սահմանված է Իրանի և Խորհրդային Միության կառավարությունների միջև 1957 թվականին ստորագրված «Սահմանային կանոնների մասին» համաձայնագրի 21-րդ հոդվածում:

 

Ծանոթագրություն 2: Ընդհանուր գոտիների մերձակայքում կառույցների, արտադրամասերի և պահեստների անվտանգության համար պատասխանատու են նախագծի պատասխանատուների անվտանգության ծառայողները:

 

2. Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման տարածքը

 

Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցելու տարածքը (որը կպաշտպանվի` համաձայն 1.8-րդ կետի), որն ընդգրկում է Իրանին և Հայաստանին պատկանող մի շարք հողատարածքներ, կկազմի ընդհանուր գոտու մաս:

2.1. Կառուցման յուրաքանչյուր տարածք հնարավոր է ընդարձակել կամ փոքրացնել` ելնելով շինարարական աշխատանքների ծավալից: Նախագծի իրականացման տարածքի յուրաքանչյուր տեղափոխություն պետք է կատարվի երկու Կողմերի սահմանապահ մարմինների համաձայնությամբ:

2.2. Նախագծի կառուցման տարածքներ մուտք գործող փոխադրամիջոցների և բեռների մուտքի թույլտվությունները կտրվեն սույն Կանոնակարգի «Մեխանիկական սարքավորումների փոխադրումը» 4-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

2.3. Նախագծի կառուցման տարածքներում կթույլատրվի ստեղծել հեռախոսային կապ, հարկ եղած դեպքում` շինարարության տարածքների միջև, թույլատրելի հաճախականությամբ` կարճ հեռավորությամբ ռադիոկապ:

2.4. Նախագծի կառուցման գոտիների մերձակայքում երթևեկելու կամ գտնվելու իրավունք ունեցող մասնագետների և բանվորների համար արգելվում են հետևյալ գործողությունները.

2.4.1. ելքի և մուտքի հնարավորություն ունենալ այլ վայրերում` բացի այդ նպատակի համար նախատեսված կետերից.

2.4.2. կապ հաստատել կամ իրեր փոխանակել ընդհանուր գոտուց դուրս գտնվող չլիազորված անձանց հետ.

2.4.3. գտնվել գոտու մերձակայքում ոչ աշխատանքային ժամերին.

2.4.4. լուսանկարել գոտու տարածքները և շինությունները. բացառությամբ այն անձանց, որոնք ունեն անցագրեր և լուսանկարելու թույլտվություն` տրված երկու Կողմերի պաշտոնյաների կողմից` նախագծի հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ լուսանկարներ ապահովելու նպատակով.

2.5. Կողմերի մասնագետները և բանվորները ընդհանուր գոտում խախտում կատարելու կամ առանց թույլտվության արգելված գոտի մուտք գործելու դեպքում կենթարկվեն կալանքի և կհանձնվեն համապատասխան Կողմի սահմանապահներին:

2.6. Նախագիծն իրականացնողները մարդկանց պետք է ապահովագրեն ընդհանուր գոտիներում գտնվելու ընթացքում աշխատանքի ժամանակ տեղի ունեցած պատահարների կամ մահվան դեպքերի համար:

2.7. Հսկման կետերը ընդհանուր գոտիներում կաշխատեն շուրջօրյա ժամանակացույցով` մարդկանց երթևեկության և այդ տարածքներ բեռների փոխադրման հետ կապված հարցերը կազմակերպելու, ինչպես նաև երթևեկության դյուրացման կանոնակարգի կիրառումը վերահսկելու նպատակով:

 

3. Անցագրեր

 

3.1. Սովորական անցագրերը կունենան սպիտակ գույն, որոնց նմուշը ներկայացված է հմ. 1 ձևում, և որոնք կտրվեն հետևյալ կարգով.

A1 - միայն A1 դռնով անցնող բանվորների ու մասնագետների համար.

A2 - միայն A2 դռնով անցնող բանվորների ու մասնագետների համար.

B1 - միայն B1 դռնով անցնող բանվորների ու մասնագետների համար.

B2 - միայն B2 դռնով անցնող բանվորների ու մասնագետների համար:

Վերոնշյալ անցագրերն ունեցողներին (A1, A2, B1, B2) կթույլատրվի.

3.1.1. ընդհանուր համապատասխան գոտում երթևեկել 24 ժամվա ընթացքում ցանկացած ժամանակ` հետիոտն, փոխադրամիջոցով կամ սարքավորումներով.

3.1.2. գիշերել ընդհանուր գոտիներում.

3.1.3. կրել կամ օգտագործել նախագծի ուսումնասիրությունների և կառուցման ընթացքում պահանջվող իրերն ու սարքավորումները:

3.2. Հատուկ անցագրերը («Տ» տեսակի) կունենան կանաչ գույն, որոնց նմուշը ներկայացված է հմ. 2 ձևում: Այս անցագրերը կտրամադրվեն պետական ծառայողներին, կառավարողներին, հետազոտության ու շինարարության տարբեր խմբերի մասնագետներին:

Վերոնշյալ անցագրերն ունեցողներին կթույլատրվի.

3.2.1. ընդհանուր A, B գոտիներում երթևեկել 24 ժամվա ընթացքում ցանկացած պահի` հետիոտն, փոխադրամիջոցով կամ սարքավորումներով.

3.2.2. գիշերել ընդհանուր գոտիներում.

3.2.3. կրել կամ օգտագործել նախագծի ուսումնասիրությունների և կառուցման ընթացքում պահանջվող իրերն ու սարքավորումները.

3.2.4. երթևեկել ուսումնասիրությունների տարածքում (սահմանային գծից 10 կմ հեռավորության վրա) սահմանապահների համաձայնությամբ կամ գիշերել ուսումնասիրությունների տարածքի սահմաններում գտնվող քաղաքներում ու գյուղերում:

3.3. Ժամանակավոր անցագիրը կտրվի Իրանի և Հայաստանի համապատասխան կազմակերպությունների ու հիմնարկների կողմից նշանակված և լիազորված մասնագետներին ու բանվորներին, որոնք նախագծի ուսումնասիրության և կառուցման համար նախատեսված տարածքում իրականացնում են Արաքս գետի հիդրոէլեկտրակայանների նախագծի հետ կապված աշխատանքները, ինչպես նաև այն մասնագետներին ու բանվորներին, որոնք ուղարկվում են տեխնիկական օժանդակություն, խորհրդատվական ծառայություն, բնական աղետների հետևանքով առաջացած վնասների վերացում և առաջնային բուժօգնություն ապահովելու համար, որոնց կտրամադրվեն երթևեկության ժամանակավոր և միատեսակ անցագրեր` 3-րդ ձևով ներկայացված նմուշի համաձայն:

 

Ընդհանուր դրույթներ

 

3.4. Յուրաքանչյուր Կողմի սահմանապահ կլրացնի իր քաղաքացիների անցագրերը և հետագա գործողությունների համար կհանձնի մյուս Կողմի սահմանապահին: Մյուս Կողմի սահմանապահները պարտավոր են մուտքի թույլտվություն տրամադրել և հետ ստանալ դրանք ստանալու ժամկետից հետո առավելագույնը երեք օրվա ընթացքում: Միաժամանակ անցագրերում նշումներ կկատարվեն և երկու երկրների սահմանապահների կողմից կստորագրվեն ու կկնքվեն: Այսպիսի անցագրերը վավերական կլինեն մինչև դրանց մեջ նշված ժամկետը:

3.5. Հայաստան - Իրան սահմանում` Արաքս գետի սահմանային հատվածում, երթևեկության դյուրացման կանոնակարգի պահպանումը երկու երկրների սահմանապահների պարտավորությունն է:

3.6. Ստուգման կետերում պետք է հասանելի լինեն Հայաստանի և Իրանի այն քաղաքացիների անվանացանկն ու լուսանկարները, որոնք ունեն անցագրեր Հայաստանի կամ Իրանի համապատասխան սահմանի` նախապես որոշված հատվածներով անցնելու համար, կամ որոնք կորցրել են այդպիսի անցագրերի օգտագործման իրավունքը:

3.7. Համապատասխան սահմանապահների կողմից երկու օրինակով կկազմվի այսպիսի անցագրեր ունեցող անձանց ցուցակը (ներառյալ` գրանցման համարը, անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան տարեթիվը, պաշտոնը, անցագրի համարը, անցագրի տեսակը և դրա վավերականության ժամկետը), և դրանք ստորագրելուց ու կնքելուց հետո մեկ օրինակը կհանձնվի մյուս Կողմի սահմանապահ մարմիններին:

 

4. Մեխանիկական սարքավորումների տեղափոխումը

 

Ավտոմեքենաների, սարքավորումների, տեխնիկական գործիքների, շինանյութերի, սննդամթերքի, դեղորայքի կամ այլ ապրանքների տեղափոխումը կիրականացվի հետևյալ կերպով.

4.1. Ընդհանուր գոտիներում, ինչպես նաև նախագծի ուսումնասիրության և իրականացման ընթացքում ստեղծված կառույցներում օգտագործված մարդատար և բեռնատար ավտոմեքենաները, հատուկ ավտոմեքենաները, շինարարական սարքավորումները և տեխնիկական ապրանքները նախագծի ավարտից հետո կվերադարձվեն համապատասխան Կողմին:

4.2. Միայն սովորական կամ հատուկ անցագրեր ունեցող անձանց կթույլատրվի շինությունների կառուցման նպատակով A և B ընդհանուր գոտիներում ողջ օրվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ ապրանքների տեղափոխում:

4.3. Միայն «Տ» տեսակի հատուկ անցագրեր ունեցող անձանց է թույլատրվում ընդհանուր գոտիներից դուրս (երթևեկության համար թույլատրելի տարածքում` սահմանագծից 10 կմ հեռավորության վրա) տեղափոխել նախագծի ուսումնասիրության, հետազոտության և (կամ) կառուցման համար անհրաժեշտ սարքավորումներն ու գործիքները:

4.4. Իրանի և Հայաստանի համապատասխան ներկայացուցիչների կողմից կտրամադրվեն միատեսակ անցագրեր` մարդատար և բեռնատար մեքենաների, հատուկ մեքենաների, սարքավորումների, շինարարական գործիքների կամ վարելու համար նախատեսված մեխանիկական սարքավորումների սահմանային տեղափոխման համար: Այս անցագրերից յուրաքանչյուրում կնշվի վարորդի անունը, ազգանունը, հայրանունը, երթևեկության ուղղությունը, ավտոմեքենայի համարը և տեսակը: Անցագիրը վավերական կլինի մինչև դրանում նշված ժամկետը: Վերոնշյալ մեքենաները և սարքավորումները շինարարական տարածք փոխադրելու համար անհրաժեշտ են անցագրեր` տրված համապատասխան երկրի` նախագծի պատասխանատուների կողմից:

4.5. Սահմանագիծը հատող անհրաժեշտ ապրանքների (շինարարական գործիքներ և սարքավորումներ, տարբեր տեսակի վառելիք և նավթամթերքներ, մեքենաների պահեստամասեր, սննդամթերք, դեղորայք և այլ անհրաժեշտ ապրանքներ) փոխադրումը կկատարվի միատեսակ անցագրի հիման վրա, որը իրանական և հայկական կողմերը կտրամադրեն միայն բեռը տեղափոխող անձին: Վերոնշյալ ապրանքների փոխադրումը դեպի նախագծի իրականացման վայր կկատարվի իրանական կամ հայկական կողմերի` նախագիծն իրականացնողների միջոցով` բեռը փոխադրող անձի անվամբ կազմված փաստաթղթերի հիման վրա (նշված անցագրի նմուշը նույնն է, որը ներկայացված է 4-րդ ձևում):

4.6. Նախագիծն իրականացնող ընկերությունների և ուսումնասիրություն կատարող խմբերի համար անհրաժեշտ վարչական փաստաթղթերը, համաձայն նախապես պատրաստված ցուցակի, փակ ծրարներով կուղարկվեն այն հանձնող անձի (փոստատար) անունով (նշված անցագրի ձևը նույնն է, ինչ 5-րդ ձևը):

4.7. Արաքս հիդրոէլեկտրակայանի նախագծի ուսումնասիրման և շինարարության համար նախատեսված գոտի ներմուծվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, գոտում աշխատող բանվորների ու մասնագետների համար ներմուծվող սննդամթերքն ու դեղորայքը, ինչպես նաև նրանց անձնական օգտագործման իրերն ազատվում են մաքսային վճարներից:

 

Ծանոթագրություն: Բոլոր այն անձնական իրերը, որոնց մուտքն ու ելքը տվյալ երկրներ թույլատրելի է, կարող են ելքի և մուտքի հնարավորություն ունենալ տվյալ գոտիներ:

 

4.8. Հետևյալ իրերի մուտքն արգելվում է.

4.8.1. հրազեն և սառը զենք (բացառությամբ հետազոտությունների և կառուցման ընթացքում անհրաժեշտ պայթուցիկ նյութերի).

4.8.2. տպագիր նյութեր (գրքեր, ամսագրեր, օրաթերթեր և պարբերականներ), ձեռագրեր, ձայնա- և տեսաերիզներ, որոնք սահմանով անցկացնելն արգելվում է.

4.8.3. թմրանյութերի և հոգեմետ նյութերի որևէ տեսակ.

4.8.4. պարտավորագրեր և չեղյալ հայտարարված պարտատոմսեր.

4.8.5. արվեստի գործեր, հուշարձաններ, արձաններ, նկարներ, փորագրանկարների տարբեր տեսակներ, փայտյա, բյուրեղյա, կերամիկական և կաշվե իրեր, քարեր և թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղներ և այլ իրեր, որոնք պատմական, գիտական կամ մշակութային արժեք ունեն.

4.8.6. Կողմերի տարածքներից ձեռք բերված ռազմակայանների նկարներ և տեղեկություններ:

 

5. Հետազոտության տարածք

 

5.1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` սահմանային ձողերի միջև, սահմանագծից 10 կմ հեռավորության վրա (ընդհանուր 20 կմ) հետազոտական աշխատանքներ իրականացնելու ընթացքում կստեղծվեն 30-35 հետազոտության տարածքներ:

5.2. Հետազոտության տարածքում շուրջօրյա ժամանակացույցով Կողմերն իրենց հետազոտական խմբերին կտրամադրեն հետևյալ իրավունքները. կացության, տեղաշարժման, երկրատեխնիկական (այդ թվում` հետազոտական անցքերի փորում և այլն), երկրաֆիզիկական գործողությունների, ջրի որակի հետազոտման, երկրաբանական նկարահանումների, հիդրոլոգիական (քարտեզագրման) տեստավորման աշխատանքների, որոնք առնչվում են Արաքս գետի հիդրո- և էլեկտրակայանների օգտագործման ուսումնասիրություններին, ինչպես նաև` ջրի օգտագործման և հիդրոկայանների հարցերի ուսումնասիրման հետ կապված` Կողմերի համար ընդհանուր գործողությունների իրականացման, ինչպիսիք են գետի ջրի որակի ստուգումը, ջրի հոսքի կորստի հետքերը գտնելու ուսումնասիրությունները, և, նախագծի պատասխանատուների առաջարկով ու սահմանապահ մարմինների հետ համաձայնեցնելով, հիդրոմետրիկ կայանների կառուցման իրավունքներ:

5.3. Հետազոտական խմբերի ղեկավարները պետք է սահմանապահներին տեղեկացնեն վերոհիշյալ աշխատանքների կատարման վայրի, ժամանակի և վերոնշյալ գործողություններից յուրաքանչյուրի հերթականության մասին:

5.4. Միևնույն ժամանակ հետազոտական խմբերին թույլատրվում է անհրաժեշտության դեպքում օգտագործել լողացող կամուրջներ և նավակներ` տեխնիկական սարքերի, գործիքների, վառելիքի, շարժիչային յուղի, սննդամթերքի և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար: Նավակների երթևեկության և լողացող կամուրջների կետերը կորոշվի երկու Կողմերի սահմանապահ մարմինների կողմից:

5.5. Կողմերը պետք է նպաստեն հետազոտական խմբերի տեղափոխման դյուրացմանը, որպեսզի նրանք կարողանան օգտագործել առկա երկաթուղային ցանցը, սալապատ և ոչ սալապատ ճանապարհները, որոնք համապատասխանում են շինարարական սարքավորումների տարանցման հնարավորություններին, ուղևորատար փոխադրամիջոցներին, ինչպես նաև տեխնիկական պահանջներին:

Եթե հետազոտության տարածքում նմանատիպ ճանապարհային ցանցը չբավարարի վերոնշյալ պայմանները, Կողմերը պետք է միմյանց խմբերին տրամադրեն հետազոտության տարածքից դուրս գտնվող ամենամոտ ճանապարհները: Նման դեպքերում սահմանապահները համապատասխան անձանց կտրամադրեն գրավոր թույլտվություն` նշելով երթուղին:

5.6. Հետազոտության տարածքի սահմաններում և Իրան-Հայաստան սահմանը հատելու համար կթույլատրվի օգտագործել ուղղաթիռներ հետազոտական խմբերի, տեխնիկական գործիքների, սննդամթերքի և դեղորայքի` անանցանելի վայրեր տեղափոխման, ինչպես նաև անանցանելի վայրերից հիվանդների փոխադրման նպատակով: Այս թռիչքները պետք է իրականացվեն սահմանակից շրջաններից ոչ պակաս քան 600 մ բարձրության վրա:

ՈՒղղաթիռի թռիչքի ժամանակը, սահմանը հատելու վայրը և վայրէջքի վայրը կսահմանվեն նախագծի համապատասխան իրավասու պաշտոնյաների կողմից` երկու երկրների սահմանապահ մարմինների համաձայնությամբ:

5.7. Արաքս գետի երկու ափերին կամ ուսումնասիրվող շրջանի սահմաններում իրարից հեռու ընկած կետերում գտնվող հետազոտական խմբերի միջև կապ հաստատելու համար երկու երկրների սահմանապահ մարմինների համաձայնությամբ կթույլատրվի օգտագործել կարճալիքային հաղորդիչներ:

5.8. Հետազոտությունների դյուրացման նպատակով համապատասխան խմբերին կթույլատրվի Արաքս գետի վրա կառուցել Լիմնոգրաֆով ջրի չափման մշտական երեք հատուկ կենտրոն և Տելեֆերիկ կամուրջ: Վերոնշյալ կենտրոնները կկառուցվեն Նորդուզի կամրջից վերև և Սեդաղաթ անցակետից ու Ղարաչիլար գյուղից ներքև ընկած շրջանում:

5.9. Հետազոտական խմբերին կթույլատրվի իրենց աշխատանքային կենտրոնը և բնակության վայրը հաստատել Իրանի և Հայաստանի` հետազոտության համար նախատեսված տարածքներում: Միևնույն ժամանակ համապատասխան խմբերին կթույլատրվի ժամանակավորապես հաստատվել Կողմերի տարածքում գտնվող այն գյուղերում և ճամբարներում, որոնք ժամանակավորապես կընդգրկվեն հետազոտական աշխատանքների տարածքներում: Հետազոտական աշխատանքների տարածքներում բնակության անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում հետազոտական խմբի անդամներին կթույլատրվի, համապատասխան սահմանապահների համաձայնությամբ, բնակվել և ապրել վերոնշյալ սահմաններից դուրս: Բոլոր դեպքերում հետազոտական խմբերի ղեկավարները խմբերի անդամների հաստատման և ժամանակավոր բնակության վայրը պետք է համաձայնեցնեն համապատասխան սահմանապահ մարմինների հետ:

5.10. Հայաստանում և Իրանում գտնվող` հետազոտության համար նախատեսված տարածքներում խմբերի անդամների կողմից արգելվում է հետևյալ գործողությունների կատարումը.

5.10.1. Հայաստանի և Իրանի սահմանի հատում և սահմանից բեռների առաքում դրա համար չնախատեսված վայրերում.

5.10.2. գիշերում Արաքս գետի ափին` առանց երկու երկրների սահմանապահների թույլտվության.

5.10.3. թռչունների և կենդանիների որս.

5.10.4. հետազոտական օբյեկտ չհանդիսացող բնակավայրերի, տեսարանների և տարբեր շինությունների լուսանկարում.

5.10.5. ջրային սարքավորումների տեղադրում Արաքս գետում դրա համար չնախատեսված վայրերում և դրանց թողնելը առանց հսկողության:

5.11. Համապատասխան պաշտոնյաները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն` ապահովելու համար հետազոտական խմբերի անդամների անվտանգությունը Հայաստանի և Իրանի տարածքում բնակվելու ընթացքում, ինչպես նաև` այն վայրերի պաշտպանությունը, որտեղ իրականացվում են հետազոտական աշխատանքներ:

6. Սույն Կանոնակարգի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում Կողմերի միջև որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում Կողմերը դրանք պետք է լուծեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

7. Սույն Կանոնակարգն ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից: Սույն Կանոնակարգն ուժի մեջ կլինի մինչև Արաքսի հիդրոէլեկտրակայանի նախագծի իրականացման ավարտը և վերոհիշյալ շինությունների շահագործման վերջնական հանձնման մասին հայտարարության կազմումը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարական հանձնաժողովների կողմից:

 

Կատարված է Երևան քաղաքում 2008 թվականի հունիսի 25-ին և Թեհրան քաղաքում 2008 թ. հուլիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Կանոնակարգն ուժի մեջ է մտել 2009 թ. հուլիսի 10-ին:

 

ՁԵՎ 1

.______________________________________________________________.

|               Անցագիր - A գոտի - A1 դուռ                     |

|               Transit Card - Zone A - Gate A1                |

|._________.                                                   |

||         |    Անցագրի համարը             License No:         |

||   Նկար  |                                                   |

||         |                                                   |

|._________.                                                   |

|                                                              |

| Անուն և  ազգանուն                        Name & Surname:     |

|                                                              |

| Հայրանուն                                Father name:        |

|                                                              |

| Սեռ                                      Sex:                |

|                                                              |

| Ծննդյան տարեթիվ                          Date of Birth:      |

|                                                              |

| Պաշտոն                                   Occupation:         |

|                                                              |

| Վավերականության ժամկետ                   Validity:           |

|                                                              |

| Ռուսաստանի Դաշնության          Իրանի Իսլամական Հանրապետության|

| սահմանապահ մարմիններ                սահմանապահ մարմիններ     |

|                                                              |

| Russian Federation                            I.R.I.         |

| Border Guards                             Border Guards      |

|                                                              |

.______________________________________________________________.

 

ՁԵՎ 2

.______________________________________________________________.

|                   «S» տեսակի հատուկ անցագիր                  |

|                    Transit Card - Special                    |

|._________.                                                   |

||         |    Անցագրի համարը             License No:         |

||   Նկար  |                                                   |

||         |                                                   |

|._________.                                                   |

|                                                              |

| Անուն և  ազգանուն                        Name & Surname:     |

|                                                              |

| Հայրանուն                                Father name:        |

|                                                              |

| Սեռ                                      Sex:                |

|                                                              |

| Ծննդյան տարեթիվ                          Date of Birth:      |

|                                                              |

| Պաշտոն                                   Occupation:         |

|                                                              |

| Վավերականության ժամկետ                   Validity:           |

|                                                              |

| Ռուսաստանի Դաշնության          Իրանի Իսլամական Հանրապետության|

| սահմանապահ մարմիններ                սահմանապահ մարմիններ     |

|                                                              |

| Russian Federation                            I.R.I.         |

| Border Guards                             Border Guards      |

|                                                              |

.______________________________________________________________.

 

ՁԵՎ 3

.______________________________________________________________.

|                      Ժամանակավոր անցագիր                     |

|                       Temporary Permit                       |

|                                                              |

| Անցագրի համարը                       License No:             |

|                                                              |

| Անցակետ                              The gate of transition: |

|                                                              |

| Անուն և  ազգանուն                    Name & Surname:         |

|                                                              |

| Հայրանուն                            Father name:            |

|                                                              |

| Սեռ                                  Sex:                    |

|                                                              |

| Ծննդյան տարեթիվ                      Date of Birth:          |

|                                                              |

| Պաշտոն                               Occupation:             |

|                                                              |

| Վավերականության ժամկետ               Validity:               |

|                                                              |

| Ռուսաստանի Դաշնության          Իրանի Իսլամական Հանրապետության|

| սահմանապահ մարմիններ                սահմանապահ մարմիններ     |

|                                                              |

| Russian Federation                            I.R.I.         |

| Border Guards                             Border Guards      |

|                                                              |

.______________________________________________________________.

 

ՁԵՎ 4

.___________________________________________________________.

|                   Անցագիր ապրանքների համար                |

|                                                           |

| Բեռնագրի համարը.............                              |

| Ամսաթիվ.............                                      |

|                                                           |

| Հետևյալ  ապրանքների փոխադրումը թույլատրվում է .........   |

| ընդհանուր գոտու հմ. ......... դռնից:                      |

|                                                           |

|._________________________________________________________.|

||Ապրանք        |Տեսակ        |Միավոր        |Քանակ        ||

||______________|_____________|______________|_____________||

||______________|_____________|______________|_____________||

||______________|_____________|______________|_____________||

||______________|_____________|______________|_____________||

|._________________________________________________________.|

|                                                           |

| Փոխադրող`                                                 |

|                                                           |

| Անուն և  ազգանուն                                         |

|                                                           |

| Հայրանուն                                                 |

|                                                           |

| Պաշտոն                                                    |

|                                                           |

| Քարտի համարը                                              |

|                                                           |

| Ապրանքը փոխադրողի                     Թույլատրողի կնիքը   |

| ստորագրությունը                       և  ստորագրությունը  |

.___________________________________________________________.

 

ՁԵՎ 5

.________________________________________________________________.

|          Թույլտվություն փաստաթղթեր անցկացնելու համար           |

|                                                                |

| Համարը...........                       Ամսաթիվ..........      |

|                                                                |

| Ներքոնշյալ փաստաթղթերի փոխադրումը թույլատրվում է ............  |

| ընդհանուր գոտու հմ. ........... դռնից:                         |

| Թույլատրված աշխատանքային փաստաթղթերն տեղափոխվում են (անուն և   |

| ազգանուն, սեռ, հայրանուն, պաշտոն) հմ. ..... անցագիրն ունեցող   |

| անձի կողմից:                                                   |

| Առաքված է` (կազմակերպության անվանումը)                         |

|                                                                |

|._____________________________________________________________. |

||Ապրանք   |Ծրագրի հմ.   |Առաքող   |Ստացող   |Նշանակված վայր   | |

||_________|_____________|_________|_________|_________________| |

||_________|_____________|_________|_________|_________________| |

||_________|_____________|_________|_________|_________________| |

||_________|_____________|_________|_________|_________________| |

||_________|_____________|_________|_________|_________________| |

|._____________________________________________________________. |

|                                                                |

| Փաստաթղթերն անցկացվելու են`                                    |

|                                                                |

| Անուն և  ազգանուն                                              |

|                                                                |

| Հայրանուն                                                      |

|                                                                |

| Պաշտոն                                                         |

|                                                                |

| Քարտի համարը                                                   |

|                                                                |

| Փաստաթուղթն անցկացնողի            Թույլատրողի ստորագրությունը  |

|    ստորագրությունը                        և  կնիքը             |

|                                                                |

.________________________________________________________________.

 

 

pin
19.07.2008
Միջազգային պայմանագիր