Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱ ...

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

նպատակ ունենալով ամրապնդել իրենց համագործակցությունը` անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքարելու գործում,

սույն Համաձայնագրի հիման վրա և փոխադարձության սկզբունքով Հայաստանի Հանրապետության կամ Բուլղարիայի Հանրապետության տարածքներ մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ այնտեղ բնակվելու պայմաններին չբավարարող կամ այլևս չբավարարող անձանց ինքնությունը պարզելու և վերադարձնելու արագ և արդյունավետ ընթացակարգեր ստեղծելու և այդպիսի անձանց տարանցումը դյուրացնելու մտադրությամբ,

նպատակ ունենալով ապահովել միջազգային համաձայնագրերով և Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված` մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, և մասնավորապես իրավապահ մարմիններին դիմելու իրավունքը,

Ղեկավարվելով այն սկզբունքով, որ անձանց վերադարձը կիրականացվի գործերն անհատական կարգով քննելու սկզբունքով,

Նկատի ունենալով, որ անձանց վերադարձը կիրականացվի կանոնավոր և աստիճանական կերպով,

համաձայնեցին հետևյալի մասին.

Հոդված 1

Սահմանումներ

1. Քաղաքացի նշանակում է` անձ, որն ունի Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի քաղաքացիություն:

2. Երրորդ երկրի քաղաքացի նշանակում է` անձ, որն ունի Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության քաղաքացիություն:

3. Քաղաքացիություն չունեցող անձ նշանակում է` անձ, որը չունի որևէ պետության քաղաքացիություն:

4. Առանց թույլտվության գտնվող անձ նշանակում է` անձ, որը չի բավարարում կամ այլևս չի բավարարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ այնտեղ բնակվելու պայմաններին:

5. Հայցող Պայմանավորվող կողմ նշանակում է` Պայմանավորվող կողմ, որը սույն Համաձայնագրի շրջանակներում դիմում է մյուս Պայմանավորվող կողմին իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու դիմումով:

6. Հայցվող Պայմանավորվող կողմ նշանակում է` կողմ, որը սույն Համաձայնագրի շրջանակներում հայցող Պայմանավորվող կողմից ստանում է այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու վերաբերյալ դիմում:

7. Հայց նշանակում է` դիմում, որով Պայմանավորվող կողմը դիմում է մյուս Պայմանավորվող կողմին առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու խնդրանքով:

8. Հայցի պատասխան նշանակում է` ծանուցում, որով Հայցվող Պայմանավորվող կողմը պատասխանում է հետընդունման կամ տարանցման հայցին:

9. Իրավասու մարմիններ նշանակում է` Պայմանավորվող կողմերի այն մարմինները, որոնց միջոցով իրականացնում է հետընդունումը կամ տարանցումը:

10. Կացության թույլտվություն սույն Համաձայնագրի իմաստով նշանակում է` Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրված այն վավերական թույլտվությունը, որը անձին թույլ է տալիս մուտք գործել Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներ և բնակվել այնտեղ` Կողմերի ներպետական օրենսդրության շրջանակներում:

11. Մուտքի արտոնագիր Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրված որոշակիորեն սահմանված ժամանակի ընթացքում իրենց պետությունների տարածք մեկ անգամ կամ բազմակի մուտք գործելու և այնտեղ գտնվելու վավերական թույլտվություն:

Հոդված 2

Սեփական քաղաքացիների հետ ընդունում

1. Հայցվող Պայմանավորվող կողմը, Հայցող Պայմանավորվող կողմի դիմումով, առանց այլ, քան սույն Համաձայնագրով նախատեսված պաշտոնականության, հետ կընդունի Հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին` պայմանով, որ կարող է prima facie փաստերի հիման վրա հավաստի կերպով ենթադրվել, որ այդ անձը Հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է:

2. Հայցող Պայմանավորվող կողմի հայցի հիման վրա, Հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան հայցի դրական պատասխանից հետո 15 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին կտրամադրի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր: Եթե իրավական կամ փաստական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետի ընթացքում, Հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:

3. Հայցող Պայմանավորվող կողմը նույն պայմաններով հետ կվերցնի վերադարձված անձին, եթե հետագա ստուգումների արդյունքում երեք ամսվա ընթացքում հաստատվի, որ Հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքից մեկնելու պահին այդ անձը չի ունեցել Հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիություն կամ Հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում ունեցել է կացության իրավունք:

Հոդված 3

Երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հետ

ընդունելը

1. Հայցվող Պայմանավորվող կողմը, Հայցող Պայմանավորվող կողմի դիմումով և առանց այլ, քան սույն Համաձայնագրով նախատեսված պաշտոնականության, հետ կընդունի Հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` պայմանով, որ կարող է prima facie փաստերի հիման վրա հավաստի կերպով ենթադրվել, որ այդ անձը Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում հայտնաբերվելու պահին ունեցել է Հայցող Պայմանավորվող կողմի վավերական կացության թույլտվություն կամ այլ քան տարանցիկ մուտքի արտոնագիր:

2. Հայցող Պայմանավորվող կողմի հայցի հիման վրա, Հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան հայցի դրական պատասխանից հետո 15 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին կտրամադրի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր: Եթե իրավական կամ փաստական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետի ընթացքում, Հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:

Հոդված 4

Հետ ընդունելու դիմում

1. Հետ ընդունելու ենթակա անձի փոխադրումը 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված պարտավորություններից որևէ մեկի հիման վրա կպահանջի հետ ընդունելու վերաբերյալ դիմումի ներկայացում Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին: Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները թվարկված են Հավելված 1-ում:

2. Հետ ընդունելու դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) տվյալներ հետ ընդունելու ենթակա անձի մասին (օրինակ` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, հնարավորության դեպքում` հայրանունը, ծննդյան վայրը և կացության վերջին վայրը),

բ) այն փաստաթղթերի պատճենները, որոնք քաղաքացիության ապացույց են հանդիսանում կամ prima facie հավաստում են դրա մասին:

3. Հնարավորության դեպքում հետ ընդունելու դիմումը պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկատվությունը.

ա) նշում, որ փոխադրման ենթակա անձը կարող է օգնության կամ խնամքի հատուկ կարիք ունենալ` պայմանով, որ տվյալ անձը համաձայնություն է տվել այդ նշմանը,

բ) նշումներ փոխադրման առանձին դեպքում անհրաժեշտ պաշտպանության կամ անվտանգության միջոցների մասին:

4. Հետ ընդունելու հայցի դեպքում կիրառվելիք ստանդարտ ձևերը ներկայացված են սույն Համաձայնագրի 7-րդ և 10-րդ Հավելվածներում:

Հոդված 5

Քաղաքացիության հավաստման միջոցներ

1. 2-րդ Հոդվածի 1-ին կետի իմաստով քաղաքացիության առկայությունն ապացուցող փաստաթղթերի ցանկը ներկայացված է սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածում: Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար, առանց հետագա պաշտոնականության, կճանաչեն ցանկացած նման ապացույց:

2. 2-րդ Հոդվածի 1-ին կետի իմաստով քաղաքացիության առկայությունը prima facie հավաստող փաստաթղթերի ցանկը ներկայացված է սույն Համաձայնագրի 4-րդ Հավելվածում: Այն դեպքերում, երբ առկա են նման հավաստող փաստաթղթեր, Պայմանավորվող կողմերը ելնում են այն բանից, որ քաղաքացիությունը հաստատված է, եթե չեն կարող հաստատել հակառակը:

3. Եթե 3-րդ և 4-րդ Հավելվածներում թվարկված փաստաթղթերը չեն կարող ներկայացվել և քաղաքացիությունը չի հաստատվում կամ այն հնարավոր չէ հաստատել այնպիսի փաստերի և փաստաթղթերի հիման վրա, որոնք ձեռք են բերվել անձի քաղաքացիությունը հաստատելուն ուղղված քննության ընթացքում, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի ներկայացուցիչ` արտերկրյա իր դեսպանությունից կամ հյուպատոսությունից, տվյալ անձի հետ հարցազրույց անցկացնելու համար:

Հոդված 6

Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց

քաղաքացիության հավաստման միջոցներ

1. 3-րդ Հոդվածի 1-ին կետի իմաստով երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունը հավաստող փաստաթղթերի ցանկը ներկայացված է 5-րդ Հավելվածում: Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար, առանց հետագա պաշտոնականության, կճանաչեն ցանկացած նման ապացույց:

2. 3-րդ Հոդվածի 1-ին կետի իմաստով Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունը prima facie հավաստող փաստաթղթերի ցանկը ներկայացված է սույն Համաձայնագրի 6-րդ Հավելվածում: Այն դեպքերում, երբ առկա են նման հավաստող փաստաթղթեր, Պայմանավորվող կողմերը ելնում են այն բանից, որ քաղաքացիությունը հաստատված է, եթե չեն կարող հաստատել հակառակը:

Հոդված 7

Ժամկետները

1. Հետ ընդունելու դիմումը` Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին պետք է ներկայացվի վեց ամսվա ընթացքում` այն բանից հետո, երբ Հայցող Պայմանավորվող կողմը հայտնաբերում է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը բնակվում է առանց թույլտվության: Այն դեպքերում, երբ առկա են իրավական կամ փաստական խոչընդոտներ` հետ ընդունելու վերաբերյալ դիմումը ժամանակին ներկայացնելու համար, Հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով` այդ ժամկետը կերկարաձգվի, սակայն միայն մինչև այն պահը, երբ խոչընդոտները կդադարեն գոյություն ունենալուց:

2. Հետ ընդունելու դիմումին պետք է պատասխան տրվի հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Հետ ընդունելու դիմումի մերժման դեպքում Հայցվող Պայմանավորվող կողմը կտեղեկացնի Հայցող Պայմանավորվող կողմին մերժման ընդհանուր պատճառների մասին: Անձի հետ ընդունելու վերաբերյալ Հայցի պատասխանը պետք է պարունակի սույն Համաձայնագրի 8-րդ և 11-րդ Հավելվածներում թվարկված տեղեկատվությունը: Այս դեպքում ժամկետն սկսում է գործել հետ ընդունելու դիմումը Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ստացվելու օրվանից: Այդ ժամկետների ընթացքում որևէ պատասխան չլինելու դեպքում հետ ընդունելու վերաբերյալ դիմումին համաձայնությունը համարվում է տրված: Այն դեպքերում, երբ առկա են իրավական կամ փաստական խոչընդոտներ պատասխանը ժամանակին ներկայացնելու համար, Հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով այդ ժամկետը կերկարաձգվի մինչև խոչընդոտների վերանալը, բայց ոչ ավելի, քան ևս մեկ ամսով:

3. Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինն անձին հետ ընդունելու դիմումի վերաբերյալ համաձայնության հիման վրա և ճամփորդական փաստաթղթի տրամադրումից հետո Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին կուղարկի ծանուցում, համաձայն 9-րդ կամ 12-րդ Հավելվածների, անձի վերադարձի մասին ոչ ուշ, քան նախատեսվող վերադարձի օրվանից 7 օր առաջ:

4. Դրական պատասխան ստանալուց հետո և, համապատասխան դեպքերում` մեկամսյա ժամկետի սպառման դեպքում, համապատասխան անձը կփոխադրվի հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել իրավական կամ փաստական խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ ժամանակով:

Հոդված 8

Փոխադրման ձևը և տեղափոխման միջոցները

1. Վերադարձը, որպես կանոն, կիրականացվի օդային ճանապարհով: Օդային ճանապարհով վերադարձը չի սահմանափակվում Հայցող Պայմանավորվող կողմի ազգային ավիաընկերությունների կամ անվտանգությունն ապահովող անձնակազմի օգտագործմամբ և կարող է իրականացվել ինչպես չվացուցակով կատարվող, այնպես էլ, Հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությամբ, չարտերային թռիչքներով:

2. Սույն Համաձայնագրի իրականացման համար նախատեսված սահմանի հատումները թվարկված են Հավելված 2-ում:

Հոդված 9

Տարանցման սկզբունքներ

1. Հայցվող Պայմանավորվող կողմը Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա թույլ կտա երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցում իր պետության տարածքով, եթե հետագա ուղևորությունը տարանցման այլ հնարավոր պետություններ և հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետության կողմից երաշխավորված է:

2. Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը իրականացնել միայն այն դեպքերում, երբ այդ անձինք չեն կարող անմիջապես վերադարձվել վերջնակետ հանդիսացող երկիր:

3. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է մերժել տարանցումը.

ա) եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը տարանցման այլ պետությունում կամ վերջնակետ հանդիսացող պետությունում կարող է ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի, քրեական հետապնդման կամ պատժամիջոցների կիրառման, մահապատժի, ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելու կամ քաղաքական հայացքների համար հետապնդումների ռիսկի, կամ նրան կարող է սպառնալ քրեական հետապնդման կամ պատժամիջոցների կիրառման վտանգ Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում,

բ) հանրային առողջության, ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ այլ ազգային շահերից ելնելով:

4. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է չեղյալ համարել տարանցման համար տրված թույլտվությունը, եթե հետագայում առաջանան կամ հայտնաբերվեն 3-րդ կետում նշված տարանցմանը խոչընդոտող հանգամանքներ, կամ եթե այլևս չի երաշխավորվում հետագա ուղևորությունը դեպի տարանցման հնարավոր պետություններ կամ հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետություն:

Հոդված 10

Տարանցման ընթացակարգը

1. Տարանցման վերաբերյալ դիմումն իրավասու մարմիններին պետք է ներկայացվի գրավոր և պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) տարանցման ձևը (օդային ճանապարհով, ցամաքով կամ ծովով), տարանցման այլ հնարավոր պետությունները և նախատեսվող վերջնական նպատակակետը,

բ) տվյալ անձի տվյալները (օրինակ` անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և, եթե հնարավոր է, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, ճամփորդական փաստաթղթի տեսակը և համարը),

գ) սահմանի հատման նախատեսված կետը, փոխադրման ժամանակը և հնարավոր ուղեկցումը,

դ) հայտարարություն, որ, Հայցող Պայմանավորվող կողմի տեսանկյունից, 9-րդ հոդվածի 2-րդ կետի պայմանները առկա են, և որ հայտնի չէ 9-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված մերժման որևէ պատճառ:

Տարանցման հայցի դեպքում կիրառվելիք ստանդարտ ձևը ներկայացված է սույն Համաձայնագրի 13-րդ Հավելվածում:

2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, կպատասխանի տարանցման դիմումին` համաձայն սույն Համաձայնագրի 14-րդ Հավելվածի: Դիմումի մերժման դեպքում պետք է նշվեն պատճառները: Այս ժամկետը սկսում է գործել դիմումը ստանալու օրվանից: Այս ժամկետում որևէ պատասխան չլինելու դեպքում կհամարվի, որ համաձայնությունը տրվել է: Տարանցման դիմումի վերաբերյալ համաձայնության հիման վրա հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան նախատեսված տարանցման օրվանից յոթ օր առաջ, 15-րդ Հավելվածին համապատասխան, կծանուցի անձի տարանցման մասին:

3. Եթե տարանցումն իրականացվում է օդային ճանապարհով, տարանցման ճանապարհով հետ ընդունվող անձը և հնարավոր ուղեկցողները պետք է ազատվեն տարանցիկ վիզա ստանալու պարտականությունից:

4. Պայմանավորվող կողմերի փոխադարձ խորհրդակցությունների հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կաջակցեն տարանցման իրականացմանը, մասնավորապես նշված անձանց զննման իրականացման և դրա համար համապատասխան պայմանների տրամադրման միջոցով:

Հոդված 11

Տեղափոխման և տարանցման ծախսերը

1. Սույն Համաձայնագրի համաձայն` հետ ընդունելու հետ կապված փոխադրման բոլոր ծախսերը մինչև հայցվող Պայմանավորվող կողմի պետության սահման և, սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետի և 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հայցող Պայմանավորվող կողմը:

2. Տարանցման հետ կապված բոլոր ծախսերը մինչև վերջնական նպատակակետ հանդիսացող պետության սահման և, անհրաժեշտության դեպքում, վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հայցող Պայմանավորվող կողմը:

Հոդված 12

Տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների փոխանցումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ կլինի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից սույն Համաձայնագրի կիրառման համար: Անձնական տվյալների փոխանցման և մշակման ժամանակ գործում են հետևյալ սկզբունքները` հաշվի առնելով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներպետական իրավունքը.

ա) անձնական տվյալները պետք է մշակվեն օրինական և արդարացի ճանապարհով,

բ) անձնական տվյալները կարող են հավաքվել միայն սույն Համաձայնագրի հստակ, որոշակի և օրինական կիրառման նպատակով և չեն կարող օգտագործվել ոչ փոխանցողի, ոչ էլ ստացողի կողմից որևէ եղանակով, որը համատեղելի չէ այդ նպատակի հետ,

գ) անձնական տվյալները պետք է համապատասխանեն այն նպատակներին, որոնց համար հավաքվում կամ օգտագործվում են, պետք է այդ նպատակի համար կարևոր լինեն և չպետք է դուրս գան դրա սահմաններից: Մասնավորապես, փոխանցված անձնական տվյալները կարող են վերաբերել միայն հետևյալին.

- հետ վերադարձվող անձի տվյալներին (օրինակ` ազգանունը, անունը, որևէ նախկին անունը, ծածկանունը կամ կեղծանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, սեռը, ներկա և նախկին քաղաքացիությունը),

- անձը հաստատող փաստաթղթին կամ անձնագրին (համարը, վավերականության ժամկետը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը, տալու վայրը),

- գտնվելու վայրերին և երթուղիներին,

- այլ տեղեկությունների, որոնք, սույն Համաձայնագրի համաձայն, անհրաժեշտ են հետ վերադարձվող անձի ինքնությունը պարզելու կամ հետ ընդունելու հետ կապված նախադրյալներն ուսումնասիրելու համար,

դ) անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում թարմացվեն,

ե) անձնական տվյալները պետք է պահվեն այնպես, որ հնարավոր չլինի հայտնաբերել տվյալները այն պահից, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն լինի այն նպատակի համար, որի համար փոխանցվել են կամ հետագա մշակման ենթարկվել,

զ) ինչպես փոխանցող, այնպես էլ ստացող մարմինները կձեռնարկեն բոլոր պատշաճ միջոցները` անհրաժեշտության դեպքում ապահովելու համար անձնական տվյալների ուղղումը, ոչնչացումը կամ չտարածումը այն դեպքում, երբ տվյալների մշակումը չի համապատասխանում սույն հոդվածի դրույթներին, մասնավորապես, երբ այդ տվյալները կարևոր կամ ճշգրիտ չեն կամ ավելորդ են օգտագործման նպատակների համար: Սա ներառում է նաև մյուս Պայմանավորվող կողմին ուղղված ծանուցումը տվյալների որևէ ուղղման, ոչնչացման կամ հետագա տարածման արգելքի վերաբերյալ,

է) փոխանցող մարմնի խնդրանքով ստացող մարմինը կտեղեկացնի փոխանցած տվյալների օգտագործման և օգտագործումից ստացված արդյունքների մասին,

ը) անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն իրավասու մարմիններին: Այդ տվյալները այլ մարմիններին հետագա փոխանցման համար պահանջվում է փոխանցող մարմնի նախնական համաձայնությունը,

թ) փոխանցող և ստացող մարմինները պարտավոր են արձանագրել անձնական տվյալների փոխանցումը և ստացումը,

Հոդված 13

Հարաբերությունն այլ միջազգային պայմանագրերի հետ

Սույն Համաձայնագիրը չի ազդի Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքների և պարտավորությունների վրա:

Հոդված 14

Փորձագետների հանձնախումբ

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման ընթացքում առաջացող խնդիրները լուծել փոխադարձ համաձայնությամբ: Այդ նպատակով նրանք կստեղծեն փորձագետների հանձնախումբ, որը, մասնավորապես, կիրականացնի հետևյալ խնդիրները.

ա) վերահսկել սույն Համաձայնագրի իրականացումը,

բ) որոշել դրա միօրինակ իրականացման համար անհրաժեշտ միջոցները,

գ) առաջարկել սույն Համաձայնագրի փոփոխություններ և լրացումներ:

2. Փորձագետների հանձնախումբը կազմված կլինի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից:

3. Կողմերից յուրաքանչյուրի պահանջով անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրվել Փորձագետների հանձնախմբի հանդիպում:

Հոդված 15

Կասեցումը

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ելնելով հանրային առողջության, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պահպանման նկատառումներից, կարող է ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի դրույթների գործողությունը: Կասեցման մասին մյուս Պայմանավորվող կողմին անմիջապես գրավոր ծանուցվում է:

Հոդված 16

ՈՒժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի միմյանց կատարված ծանուցումներից վերջինը ստացվելու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին ուղարկված գրավոր ծանուցման միջոցով: Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի նման ծանուցման ստանալու օրվանից վեց ամիս հետո:

Հոդված 17

Հավելվածներ

1. Սույն Համաձայնագրի 1-ից 15-րդ Հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

2. Հավելվածների փոփոխությունները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի միջև գրավոր:

Կատարված է Երևան քաղաքում 2007 թ. նոյեմբերի 13-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, բուլղարերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008 թ. հուլիսի 1-ին:

Հավելված 1

Համաձայնագրի իրականացման

Իրավասու մարմիններ

(4-րդ հոդվածի 1-ին կետ)

Հայաստանի կողմից Համաձայնագրի իրականացման իրավասու մարմինն է.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Բուլղարիայի կողմից Համաձայնագրի իրականացման իրավասու մարմինն է.

Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` ընդհանուր սահմանային ոստիկանության տնօրինությունը

Հավելված 2

Սահմանի հատման կետեր

(8-րդ հոդվածի 2-րդ կետ)

Համաձայնագրի իրականացման նպատակներով սահմանված սահմանի հատման կետերն են:

ա. Հայաստանի Հանրապետությունում`

- Զվարթնոց Օդանավակայան

բ. Բուլղարիայի Հանրապետությունում`

- Կապիտան Անդրեևո

- Լեսսովո

- Մալկո Տառնովո

- Սոֆիա օդանավակայան

- Բուրգաս նավահանգիստ

Հավելված 3

Քաղաքացիության հաստատման համար ներկայացվող փաստաթղթերի ընդհանուր

ցանկ

(2-րդ հոդվածի 1-ին կետ և 5-րդ հոդվածի 1-ին կետ)

. քաղաքացու վավերական անձնագրեր,

. դիվանագիտական վավերական անձնագրեր:

Հավելված 4

Քաղաքացիության prima facie հավաստման համար ներկայացվող փաստաթղթերի

և տվյալների ընդհանուր ցանկ

(2-րդ հոդվածի 1-ին կետ և 5-րդ հոդվածի 2-րդ կետ)

. Վավերականության ժամկետը լրացած անձնագրեր

. Վավերականության ժամկետը լրացած դիվանագիտական անձնագրեր

. Քաղաքացու և դիվանագիտական անձնագրերի պատճեններ

. Վարորդական իրավունքի վկայական կամ դրա պատճենը

. Ծննդյան վկայական կամ դրա պատճենը

. Զինվորական գրքույկ կամ դրա պատճենը

. Ծովային գրանցման գրքեր կամ դրանց պատճենները

. Անձը հաստատող կորպորատիվ քարտեր կամ դրանց պատճենները

. Անձի մասին այլ անձանց ներկայացրած տվյալները

. Անձի ներկայացրած տվյալները

. Լեզուն, որով խոսում է տվյալ անձը /օրինակ` լեզվաբանական թեստ/

. Այլ փաստեր, որ առանձին դեպքերում ի հայտ են բերվում հայցվող

Պայմանավորվող կողմի միջոցով

. Ցանկացած այլ փաստաթղթեր, որ կարող են օգնել հաստատել անձի

քաղաքացիությունը

. Սույն հավելվածում նշված ցանկացած փաստաթղթի ժամկետը լրացած տարբերակը

Հավելված 5

Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ

ընդունելու պայմանների առկայության հաստատման համար ներկայացվող

փաստաթղթերի ցանկ

(3-րդ հոդվածի 1-ին կետ և 6-րդ հոդվածի 1-ին կետ)

- Կացության վավերական թույլտվություն,

- Փախստականի անձը հաստատող վավերական փաստաթուղթ,

- Փախստականի ճամփորդական վավերական փաստաթուղթ,

- Վավերական վիզա:

Հավելված 6

Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ

ընդունելու պայմանների prima facie հավաստման համար ներկայացվող

փաստաթղթերի ցանկ

(3-րդ հոդվածի 1-ին կետ և 6-րդ հոդվածի 2-րդ կետ)

- Կացության ժամկետը լրացած թույլտվություն,

- Փախստականի անձը հաստատող ժամկետը լրացած փաստաթուղթ,

- Փախստականի ճամփորդական ժամկետը լրացած փաստաթուղթ,

- Կացության թույլտվության, Փախստականի անձը հաստատող փաստաթղթի, Փախստականի ճամփորդական փաստաթղթի պատճեններ,

- Տվյալ անձի ճամփորդական փաստաթղթում արված ելքի կամ մուտքի կնիք կամ նմանատիպ այլ նշում,

- Վկաների արժանահավատ ցուցմունքներ` տվյալ անձի սահմանը հատելու վերաբերյալ,

- Միջազգային կազմակերպության տրամադրած տեղեկատվություն` տվյալ անձի ինքնության հաստատման կամ գտնվելու վերաբերյալ,

- Ընտանիքի անդամների, ուղեկցողների և այլոց տրամադրած հավաստումները/զեկույցները,

- Տվյալ անձի տրամադրած տվյալները:

Հավելված 7

(նկարի տեղ)

.............................

.............................

(Իրավասու մարմնի անունը և հասցեն)

    Հեռախոս: .................                 Ֆաքս: ................

Թիվ: .................................

Ամսաթիվ:..................................

...................................

                                     ...................................

                                (Հայցվող իրավասու մարմնի անունը և հասցեն)

Առարկան` հետ ընդունելու հայց (4-րդ հոդված)

I

..........................................

                (Վերադարձման ենթակա անձի անուն-ազգանուն)

Սույն դիմումով հայցվում է 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հետ ընդունելու պայմաններին բավարարող անձի հետ ընդունումը ........... երկրի տարածք:

Այդ նպատակով տրամադրվում է հետևյալ տեղեկատվությունը n is forwarded:

1. Անձնական տվյալներ

- Անուն-ազգանուն ...................................................

- Ծննդյան ամսաթիվ ..................................................

- Ծննդյան վայր, քաղաք, երկիր .......................................

- Հայցվող Կողմի երկրում բնակության վերջին վայրը ....................

2. Առկա այլ տվյալներ (օր.` հոր և մոր անունները, նախկին ազգանուն, ծածկանուն, մականուն, և այլն):

....................................................................

....................................................................

3. Առկա փաստաթղթերը (բնօրինակ կամ պատճեն) կցվում են որպես ինքնության և քաղաքացիության ապացույց:

....................................................................

....................................................................

II

Սույն դիմումով հայցվում է 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հետ ընդունելու պայմաններին բավարարող 18 տարին չլրացած երեխաների հետ ընդունումը ............... երկրի տարածք` ծնողներից մեկի ուղեկցությամբ, ում համար ներկայացվում է սույն հայցը: (.)

--------------------------

.) Հայցող Կողմի տարածքում և երրորդ երկրի տարածքում ծնված երեխաների համար անհրաժեշտ է ներկայացնել միջազգային ձև վրա լրացրած ծննդյան գրանցամատյանի քաղվածք:

    Անուն-ազգանուն                             Ազգակցական կապը

Ծննդյան օր, ամիս, տարի և վայր

1.

...................................................................

.....................

2.

...................................................................

.....................

3.

...................................................................

.....................

4.

...................................................................

.....................

5.

...................................................................

.....................

Կից ներկայացվում են ծննդյան գրանցամատյանից հետևյալ քաղվածքները`

1.

...................................................................

.....................

2.

...................................................................

.....................

3.

...................................................................

.....................

4.

...................................................................

.....................

5.

...................................................................

.....................

Կ.Տ.

..............................................

                         (Իրավասու մարմնի ներկայացուցչի ստորագրությունը)

Հավելված 8

.............................

.............................

(Իրավասու մարմնի անվանում և հասցե)

Հեռախոս` ................ Ֆաքս`..................

Թիվ`. .........................................

Ամսաթիվ` .........................................

...............................

                                        ...............................

                       (Հայցող Կողմի իրավասու մարմնի անվանում և հասցե)

Առարկան` Հետ ընդունելու հայցի պատասխանը (7-րդ հոդվածի 2-րդ կետ)

Ի պատասխան Ձեր թիվ ........... հայցի առ .........................

Հետևյալ անձի կապակցությամբ ներկայացված Հետ ընդունելու հայցի վերաբերյալ

..........................................................

                         (անուն ազգանուն)

    ծնված....................................................       `

................................................................

     (ծննդյան օր, ամիս, տարի)      (ծննդյան վայր, քաղաք, երկիր)

ավարտվել են անհրաժեշտ ընթացակարգերը և հաստատվել է, որ տվյալ անձի կապակցությամբ առկա է հետ ընդունելու պարտավորություն` համաձայն սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի: ՈՒստի տվյալ անձին պետք է տրամադրել ճամփորդական փաստաթուղթ` դեպի ........................ վերադարձն ապահովելու նպատակով:

Մերժման դեպքում պետք է տրամադրել պատշաճ հիմնավորում

...................................................................

...........

...................................................................

...........

...................................................................

...........

(Անհրաժեշտ է նշել 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված Հետ ընդունելու

պարտավորությունների բացակայությանը վերաբերող տեղեկատվությունը:)

Կ.Տ.

...............................................

                        (Իրավասու մարմնի ներկայացուցչի ստորագրությունը)

Հավելված 9

(Իրավասու մարմնի անվանում և հասցե)

Հեռախոս` ................. Ֆաքս`..........

Թիվ`. ..........................................

Ամսաթիվ`:.........................................

...............................

                                        ...............................

(Վերադարձող անձին հետ ընդունող իրավասու մարմնի անվանում և հասցե)

Առարկան` վերադարձի ծանուցում (7-րդ հոդվածի 3-րդ կետ)

I

Սույն ծանուցմամբ տեղեկացնում ենք, որ ...........................-ին

միջազգային սահմանի հետևյալ հատման կետում ........ (Օր, ամիս, տարի)

Ստորև նշված անձը կվերադարձվի ............................

....................... օդանավակայանից, չվերթի համարը`...........,

մեկնումը` ............., ժամանումը`...............

(ժամանակը)

օդանավակայան`..................... ժամը`...................

(ժամանակը)

    գործ համար .........               անուն-ազգանուն .................

ամսաթիվ և վայր.................   ծննդյան ամսաթիվ.................

Հայցի պատասխան

...................................................................

............................

Տարիքի կամ հիվանդության պատճառով հատուկ խնամքի կամ աջակցության կարիք

ունեցող անձանց վերաբերյալ տվյալներ`

    գործ համար պատճառը                 անուն-ազգանուն

...................................................................

............................

...................................................................

............................

...................................................................

............................

...................................................................

............................

III

ՈՒղեկցող ոստիկանական ծառայողներ`

....................................

                        (Իրավասու մարմնի ներկայացուցչի ստորագրությունը)

Հավելված 10

..............................

..............................

(Իրավասու մարմնի անվանում և հասցե)

Հեռախոս` ................... Ֆաքս`............

Թիվ`. ............................................

Ամսաթիվ`:...............................................

...............................

                                        ...............................

                            (Հայցվող իրավասու մարմնի անվանում և հասցե)

Առարկան` երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող

անձանց հետ ընդունելու հայցեր (3-րդ հոդված)

...............................................

                    (վերադարձվող անձի անուն, ազգանուն)

Սույն դիմումով հայցվում է 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հետ ընդունելու պայմաններին բավարարող անձի հետ ընդունումը ................. երկրի տարածք:

Այդ նպատակով անհրաժեշտ է հետևյալ տեղեկատվությունը`

1. Անձնական տվյալներ

- անուն, ազգանուն .................................................

- հոր կամ մոր անուն ...............................................

- ծննդյան ամսաթիվ .................................................

- ծննդյան վայրը և երկիրը .........................................

2. Կից ներկայացվում են առկա այլ փաստաթղթերը` անձնագիր, Հայցող Կողմի տարածքում բնակության մասին վկայող փաստաթուղթ և այլն:

...................................................................

......................

Կ.Տ.

....................................

                        (Իրավասու մարմնի ներկայացուցչի ստորագրությունը)

Հավելված 11

..............................

..............................

(Իրավասու մարմնի անվանում և հասցե)

Հեռախոս` ................ Ֆաքս`..........

Թիվ`. .....................................

Ամսաթիվ`:.....................................

...............................

                                        ...............................

                       (Հայցող Կողմի իրավասու մարմնի անվանում և հասցե)

Առարկան` երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող

անձանց հետ ընդունելու վերաբերյալ հայցի պատասխանը (7-րդ հոդվածի 2-րդ

կետ)

Ի պատասխան Ձեր թիվ ........... հայցի առ ........................

Հետևյալ անձի կապակցությամբ ներկայացված Հետ ընդունելու հայցի վերաբերյալ

..........................................

                (անուն, ազգանուն)

ծնված .............................` ...............................

              (ծննդյան օր, ամիս, տարի)     (ծննդյան վայր, քաղաք, երկիր)

ավարտվել են անհրաժեշտ ընթացակարգերը և հաստատվել է, որ տվյալ անձի

կապակցությամբ առկա է հետ ընդունելու պարտավորություն` համաձայն սույն

Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի:

Մերժման դեպքում պետք է տրամադրել պատշաճ հիմնավորում

...................................................................

...................................................................

...................................................................

(Անհրաժեշտ է նշել 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված Հետ ընդունելու պարտավորությունների բացակայությանը վերաբերող տեղեկատվությունը:)

Կ.Տ.

..................................

                        (Իրավասու մարմնի ներկայացուցչի ստորագրությունը)

Հավելված 12

..............................

..............................

(Իրավասու մարմնի անվանում և հասցե)

Հեռախոս` ................ Ֆաքս`.........

Թիվ`. .....................................

Ամսաթիվ`:.....................................

...............................

                                        ...............................

                           (Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն

                           չունեցող անձանց հետ ընդունող իրավասու մարմնի

                           անվանում և հասցե)

Առարկան` երրորդ կողմի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող

անձանց վերադարձի ծանուցում (7-րդ հոդվածի 3-րդ կետ)

Սույն ծանուցմամբ տեղեկացնում ենք, որ ........................-ին միջազգային սահմանի հետևյալ հատման կետում ........ (Օր, ամիս, տարի)

Ստորև նշված անձը կվերադարձվի ............................

....................................օդանավակայանից, չվերթի համարը` ..........., մեկնումը` ..........., ժամանումը`.................

(ժամանակը) օդանավակայան`.................... ժամը`...................

(ժամանակը)

    գործ համար ..........              անուն, ազգանուն ................

    ամսաթիվ և  վայր .............      ծննդյան ամսաթիվ .................

Հայցի պատասխան

...................................................................

........................

Տարիքի կամ հիվանդության պատճառով հատուկ խնամքի կամ օգնության կարիք ունեցող անձանց վերաբերյալ տվյալներ:

    Գործ համար               անուն, ազգանուն             պատճառը

ՈՒղեկցող ոստիկանական ծառայողներ

...................................................................

........................

...................................................................

........................

...................................................................

........................

...................................................................

........................

Կ.Տ.

..................................

                        (Իրավասու մարմնի ներկայացուցչի ստորագրությունը)

Հավելված 13

..............................

..............................

(Իրավասու մարմնի անվանում և հասցե)

Հեռախոս` ................. Ֆաքս`............

Թիվ`. ..........................................

Ամսաթիվ`:.........................................

...............................

                                        ...............................

                      (Հայցվող Կողմի իրավասու մարմնի անվանում և հասցե)

Առարկան` երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող

անձանց տարանցման հայց (10-րդ հոդված)

I

.........................................

                 (վերադարձի ենթակա անձի անուն, ազգանուն)

Սույն դիմումով հայցվում է 9-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան հետևյալ տվյալներով անձին տարանցել .................. երկրի տարածքով:

- անուն, ազգանուն .............................................

- հոր կամ մոր անունը .............................................

- ծննդյան ամսաթիվ ................................................

- ծննդյան վայրը և երկիրը ........................................

- քաղաքացիությունը ...............................................

- ճամփորդական փաստաթղթի տեսակը և համարը ..................

II

- ժամանում սահմանի հատման ............................. կետ

օրը................. ժամը........................................

- մեկնում` օրը` ............... և ժամը`........, ..............-ով

III

Կից ներկայացվում է ապացույց առ այն, որ .........................-ին

կընդունեն այն երկրում, որը նա մուտք կգործի Հայցվող կողմի տարածքից:

...................................................................

...................................................................

IV

Հայտարարում ենք, որ ըստ մեզ բավարարված են 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և 9-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները բավարարող մերժման հիմք հայտնի չէ:

V

Տարիքի կամ հիվանդության պատճառով հատուկ խնամքի կամ օգնության կարիք ունեցող անձանց վերաբերյալ տվյալներ:

    Գործ համար              անուն ազգանուն            պատճառը

...................................................................

........................

...................................................................

........................

...................................................................

........................

...................................................................

........................

Կ.Տ.

..................................

                         (Իրավասու մարմնի ներկայացուցչի ստորագրություն)

Հավելված 14

..............................

..............................

(Իրավասու մարմնի անվանում և հասցե)

Հեռախոս` ................... Ֆաքս`............

Թիվ`. ............................................

Ամսաթիվ`:...........................................

...............................

                                        ...............................

                       (Հայցող Կողմի իրավասու մարմնի անվանում և հասցե)

Առարկան` երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող

անձանց տարանցման հայցի պատասխան (10-րդ հոդվածի 2-րդ կետ)

Ի պատասխան Ձեր թիվ........... հայցի առ .......................

Հետևյալ անձի կապակցությամբ ներկայացված տարանցման հայցի վերաբերյալ

...................................................

                   (անուն, ազգանուն)

ծնված ......................... ` ................................

           (ծննդյան օր, ամիս, տարի)     (ծննդյան վայր, քաղաք, երկիր)

ավարտվել են անհրաժեշտ ընթացակարգերը և հաստատվել է, որ տվյալ անձի

կապակցությամբ առկա է տարանցման պարտավորություն` համաձայն սույն

Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետի:

Մերժման դեպքում պետք է տրամադրել պատշաճ հիմնավորում

...................................................................

...................................................................

...................................................................

Կ.Տ.

..................................

                                      (Իրավասու մարմնի ստորագրություն)

Հավելված 15

..............................

..............................

(Իրավասու մարմնի անվանում և հասցե)

Հեռախոս` ................. Ֆաքս`............

Թիվ`. ..........................................

Ամսաթիվ`:.........................................

...............................

                                        ...............................

                           (Երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն

                           չունեցող տարանցվող անձանց ընդունելու իրավասու

                           մարմնի անվանում և հասցե)

Առարկան` Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող

անձանց տարանցման մասին ծանուցում (10-րդ հոդվածի 2-րդ կետ)

I

Սույն ծանուցմամբ տեղեկացնում ենք, որ ...........................-ին միջազգային սահմանի հետևյալ հատման կետում ........ (Օր, ամիս, տարի)

Ստորև նշված անձը կտարանցվի .............................

....................... օդանավակայանից, չվերթի համարը`...........,

մեկնումը` ............., ժամանումը`....................

(ժամանակը)

օդանավակայան`......................... ժամը`...................

(ժամանակը)

մեկնումը` ............., ժամանումը`....................

(ժամանակը)

    գործ համար ..........                   անուն, ազգանուն..........

    ամսաթիվ և  վայր...............          ծննդյան ամսաթիվ ...........

Հայցի պատասխան

..................................................................

..................................................................

..................................................................

..................................................................

II

Տարիքի կամ հիվանդության պատճառով հատուկ խնամքի կամ օգնության կարիք ունեցող անձանց վերաբերյալ տվյալներ:

    Գործ համար           անուն, ազգանուն            պատճառը

..................................................................

.......................

ՈՒղեկցող ոստիկանական ծառայողներ:

..................................................................

..................................................................

..................................................................

..................................................................

Կ.Տ.

..................................

                        (Իրավասու մարմնի ներկայացուցչի ստորագրությունը)

pin
13.11.2007
Միջազգային պայմանագիր