Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` Հ ...

 

 

020.0899.250610

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 հունիսի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 08.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի մարտի 23-ին` Դամասկոսում:

Նշված համաձայնագրի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և հանձնման բնագավառում արդյունավետ համագործակցությունը:

Համաձայնագրի համաձայն` քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնումն իրականացվում է այն բոլոր արարքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության օրենքներով համարվում են հանցանք և պատժվում են ազատազրկմամբ առնվազն մեկ տարի ժամկետով: Հանձնումը կարող է իրականացվել նաև այն դատապարտյալի նկատմամբ, որի կատարած արարքը և դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են վերոնշյալին, և կայացված դատավճիռը սահմանում է առնվազն վեց ամիս ազատազրկում:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

«Սիրիական կողմի հարցման դեպքում հանձնել ՀՀ տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի, ով հանցանք կատարելու կամ պատիժը կրելու համար հետապնդման մեջ է գտնվում Սիրիական կողմի իրավասու մարմինների կողմից (հոդված 1),

«ստանալով հանձնման մասին հարցումը, բացառությամբ համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված դեպքերի, որպես հայցվող Կողմ, ՀՀ օրենքներին համապատասխան ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պահանջվող անձին ձերբակալելու կամ կալանավորելու համար (հոդված 6),

«անհետաձգելի դեպքերում` Ինտերպոլի միջոցով կամ դիվանագիտական ուղիներով Սիրիական կողմի իրավասու մարմինների գրավոր հարցման դեպքում ՀՀ օրենսդրությանը համապատասխան ժամանակավորապես կալանավորել պահանջվող անձին (հոդված 7, մաս 1),

«Սիրիական կողմի համաձայնության բացակայության պարագայում` հանձնված անձին չենթարկել քրեական հետապնդման և չպատժել հանձնման հիմք հանդիսացած հանցանքից բացի, նրա` մինչև իր փոխանցումը կատարած այլ հանցանքի համար (հոդված 11, մաս 1),

«եթե հանձնված անձը վերադառնում է ՀՀ տարածք նախքան հետապնդումը, դատավարությունը կամ պատժի կատարումը դադարեցնելը, ապա, հայցող Սիրիական կողմի պահանջով, նա կրկին հանձնվում է (հոդված 13),

«որպես հայցվող Կողմ` հայցող Սիրիական կողմին փոխանցել հանցանքի ապացույց հանդիսացող բոլոր իրերն ու առարկաները, հանցագործության գործիքները կամ հանցանքի հետևանքով ձեռք բերված գործիքները, նույնիսկ այն դեպքում, եթե հանձնումը չի կարող իրականացվել հանձնման ենթակա անձի մահվան կամ փախուստի պատճառով կամ հնարավոր որևէ այլ պատճառով (հոդված 14, մաս 1),

«որպես հայցվող Կողմ` հոգալ ՀՀ տարածքում հանձնման հետ կապված ծախսերը, իսկ որպես հայցող Կողմ կրել տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը (հոդված 16):

Ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ համընդգրկուն միջազգային պայմանագրերի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 հունիսի 2010 թվականի

ՍԴՈ-899

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.06.2010
N ՍԴՈ-899
Որոշում