Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 15 ...

 

 

040.0788.290610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2010 թվականի N 788-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1563-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

i

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը» բառերից հետո լրացնել «(լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները նշված են N 3 հավելվածում).» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

i

«1.1. Հաստատել Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները` համաձայն N 3 հավելվածի».

i

3) որոշման N 1 հավելվածում «Համայնքներ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքներ` Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրիվանք, Նորատուս, Գավառ, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Ն. Գետաշեն, քաղ. Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր, Լճավան, Ծովակ, Նորակերտ, Գեղամասար, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շորժա, Աղբերք, Դրախտիկ, Կալավան, Ծովագյուղ, Սևան, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն».

4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 24-ի

N 788-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի դեկտեմբերի 18-ի

N 1563-Ն որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հաշվարկի մեթոդաբանությունը`

1) Սևանա լճի ակտիվ ջրատվության հաշվարկի մեթոդաբանությունը մշակելիս` ելակետային տվյալներ են հանդիսացել`

ա. մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտների կողմից Սևանա լճի ջրաբանական ցուցանիշների բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները,

բ. հիդրոլոգիական, հիդրոմետրիկական և կլիմայական դիտարկումների բազմամյա տվյալները,

գ. լիճ տեղափոխվող ջրերի, լճի ջրի մակարդակի, լճի ջրի ջերմաստիճանի դիտարկումների տվյալները,

դ. լճի մակարդակի հաշվարկային նիշը` 1899.70 մ, 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ (2010 թ. մայիսի 25-ի դրությամբ լճի մակարդակի բացարձակ նիշը կազմել է 1899.87 մ).

2) հաշվարկի մեթոդաբանությունը մշակելիս` դիտարկվել են լճի մակարդակի վրա ազդող երեք հիմնական գործոնները`

ա. լճի ակտիվ ջրատվությունը,

բ. Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխվող ջրի ծավալը,

գ. ոռոգման նպատակով լճի ջրի բացթողումների տարեկան ծավալները.

3) հիմնվելով 1995-2009 թվականների ընթացքում լճի մակարդակի բարձրացման գործընթացի տվյալների վրա` լճի մակարդակի հետագա բարձրացման գործընթացն ընդունվում է 20 սմ ինտենսիվությամբ, որի դեպքում լճի մակարդակի բարձրացումը 3.8 մ մինչև հաշվարկային 1903.5 մ նիշը տեղի կունենա 19 տարիների ընթացքում.

4) Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը լիճ ընդունվել է 2011-2013 թթ., 140-160 մլն մ3, կապված թունելի վերականգնողական աշխատանքների հետ, իսկ հաջորդ տարիներին նախագծային հզորությունը` 250 մլն մ3.

5) ոռոգման նպատակով ջրի բացթողումն առաջին հինգ տարիներին (2011 - 2013 թթ.) նախատեսվում է 150 մլն մ3, իսկ հետագա տարիներին` ոռոգելի հողերի ընդլայնման հետ կապված, ընդունվել է 170 մլն մ3.

6) համաձայն հաշվարկի, լիճ մուտք գործող ջրի ծավալը 19 տարիների ընթացքում կկազմի 8430 մլն մ3, ոռոգման նպատակով բաց կթողնվի 3170 մլն մ3 և մակարդակի նիշը կհասցվի 1903.5 մ և լճի ծավալը կավելանա 5260 մլն մ3 - ով.

7) աղյուսակում լճի մակարդակի բարձրացման բոլոր ցուցանիշները հաշվարկային են և ենթակա են եռամյա ճշգրտման` կապված լճի ջրատվության և այլ ցուցանիշների փաստացի տվյալներից, հաշվի առած 1.5 մ ալիքի ազդեցության գոտին:

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (հաշվարկային)

 

._____________________________________________________________________.

|Տարե-|Լճի ջրի|Լճի ջրի |Լճի     |Արփա -  |Ընդամենը |Ոռոգման |Ջրածածկ- |

|թվերը|մակար- |մակարդա-|ակտիվ   |Սևան    |լիճ      |նպատակով|ման նիշը`|

|     |դակի   |կի բարձը|ջրատվու-|թունելով|մուտք    |լճից բաց|հաշվի    |

|     |ծրագրա-|րացման  |թյունը  |լիճ տեղա|գործող   |թողնվող |առած     |

|     |վորվող |համար   |(մլն մ3)|փոխվող  |ջրի      |ջրի     |1.5 մ    |

|     |բարձրա-|պահանջ- |        |ջրի     |ծավալը   |ծավալը  |ալիքի    |

|     |ցում   |վող ջրի |        |ծավալը  |(4+5)    |(մլն մ3)|բարձրու- |

|     |(մետր) |ծավալը  |        |(մլն մ3)|(մլն մ3) |        |թյունը   |

|     |       |(մլն մ3)|        |        |         |        |(մետր)   |

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|  1  |  2    |   3    |   4    |    5   |    6    |   7    |    8    |

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2011 |    0.2|     255|     245|     160|      405|     150|   1901.4|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2012 |    0.2|     255|     245|     160|      405|     150|   1901.6|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2013 |    0.2|     255|     245|     160|      405|     150|   1901.8|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2014 |    0.2|     315|     235|     250|      485|     170|   1902.0|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2015 |    0.2|     305|     225|     250|      475|     170|   1902.2|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2016 |    0.2|     300|     220|     250|      470|     170|   1902.4|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2017 |    0.2|     300|     220|     250|      470|     170|   1902.6|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2018 |    0.2|     295|     215|     250|      465|     170|   1902.8|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2019 |    0.2|     290|     210|     250|      460|     170|   1903.0|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2020 |    0.2|     285|     205|     250|      455|     170|   1903.2|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2021 |    0.2|     285|     205|     250|      455|     170|   1903.4|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2022 |    0.2|     280|     200|     250|      450|     170|   1903.6|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2023 |    0.2|     280|     200|     250|      450|     170|   1903.8|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2024 |    0.2|     270|     190|     250|      440|     170|   1904.0|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2025 |    0.2|     270|     190|     250|      440|     170|   1904.2|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2026 |    0.2|     260|     180|     250|      430|     170|   1904.4|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2027 |    0.2|     260|     180|     250|      430|     170|   1904.6|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2028 |    0.2|     250|     170|     250|      420|     170|   1904.8|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|2029 |    0.2|     250|     170|     250|      420|     170|   1905.0|

|_____|_______|________|________|________|_________|________|_________|

|Ընդա-|    3.8|    5260|    3950|    4480|     8430|    3170|         |

|մենը |       |        |        |        |         |        |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2010
N 788-Ն
Որոշում