Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.05.2014  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-48-Ն կարգադրություն)

i

031.0107.060710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾՐԱԳՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով որոշում եմ.

1. Ներդնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ծրագրման, գնահատման և դիտարկման համակարգ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքային ծրագրերի մշակման կարգը` համաձայն 1-ին հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքի գնահատման կարգը` համաձայն 2-րդ հավելվածի,

3) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքի դիտարկման կարգը` համաձայն 3-րդ հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններին` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 14-րդ կետով` աշխատանքների ծրագրման նպատակով, մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների ոլորտում, համապատասխան մարմնի իրավասության շրջանակներում, հաջորդ տարվա ընթացքում առաջարկվող միջոցառումների մասին:

i

4. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին` սույն կարգադրության 2-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի «Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-128-Ն հրամանագրի և 2008 թվականի օգոստոսի 25-ի «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆԿ-139-Ն կարգադրության, Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչությունում և հյուպատոսական հիմնարկում դիտարկում իրականացնելու նպատակով ձևավորել ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խումբ` ընդգրկելով ներկայացուցիչներ`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից,

2) Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմից,

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից,

3.1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունից.

4) այլ գերատեսչություններից` ըստ նպատակահարմարության:

(4-րդ կետը փոփ. 06.05.14 ՆԿ-59-Ն կարգադրություն)

 

6 հուլիսի 2010 թվականի

ՆԿ-107-Ն

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2010 թվականի հուլիսի 6-ի

ՆԿ-107-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (այսուհետ` ներկայացուցչություններ) աշխատանքային ծրագրերի մշակման կարգը:

2. Աշխատանքային ծրագրերի մշակման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգի դրույթները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականները, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և արտաքին գործերի նախարարության ցուցումները:

3. Աշխատանքային ծրագրերի մշակման համար ուղենիշ են ծառայում «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեության ծրագրման հիմնական ուղղությունները»` համաձայն 1.1-րդ հավելվածի:

4. Աշխատանքային ծրագրերը կազմվում են 1.2-րդ հավելվածում նշված ձևով:

5. Ներկայացուցչությունները մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում հաջորդ տարվա իրենց աշխատանքային ծրագրերի նախագծերը:

6. Աշխատանքային ծրագրերի նախագծերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորությամբ` ըստ համակարգման ոլորտների, ներգրավելով արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների: Քննարկումներին հրավիրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և, ըստ անհրաժեշտության` շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

7. Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հաստատում է ներկայացուցչությունների հաջորդ տարվա տարեկան աշխատանքային ծրագրերը:

 

Հավելված 1.1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեության ծրագրման հիմնական ուղղությունները կարող են տարբեր լինել` հաշվի առնելով դեսպանընկալ պետության, հյուպատոսական շրջանի և միջազգային կազմակերպության յուրահատկությունները:

1. Հայաստանի Հանրապետության դեսպանություն

1) երկկողմ հարաբերություններ`

ա. դեսպանընկալ պետության դիրքորոշում և դրա վերլուծություն Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական հարցերի նկատմամբ,

բ. երկկողմ քաղաքական շփումների ընթացք (ներառյալ` համագործակցության մակարդակը միջազգային կազմակերպությունների շրջանակներում) և դրա վերլուծություն,

գ. ռազմական համագործակցություն և անվտանգության ոլորտ,

դ. փոխայցելություններ (ներառյալ նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվություն),

ե. իրավապայմանագրային դաշտ,

զ. միջկառավարական հանձնաժողովի գործունեություն,

է. միջխորհրդարանական համագործակցություն,

ը. առևտրատնտեսական հարաբերություններ (Հավելված 1.1.1),

թ. մշակութային և գիտակրթական ոլորտ (Հավելված 1.1.2),

ժ. հարաբերություններ տվյալ երկրում հավատարմագրված այլ դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական, քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ,

ժա. ապակենտրոնացված համագործակցություն.

2) դեսպանընկալ պետության ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական վիճակի մասին տեղեկատվության ներկայացում.

3) համագործակցություն հայ համայնքի հետ (Հավելված 1.1.3).

4) ԶԼՄ-ների հետ համագործակցություն և քարոզչական աշխատանք.

5) հյուպատոսական ոլորտ (Հավելված 1.1.4).

6) փաստաթղթերի շարժ` տեղեկատվություն, վերլուծական, հուշագիր, զրույցի գրառում, հաշվետվություն, քաղաքական նամակ, տարեկան քաղաքական տեղեկանք.

7) արարողակարգային աշխատանք:

2. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկ

1) երկկողմ հարաբերություններ`

ա. երկկողմ քաղաքական շփումների ընթացք,

բ. փոխայցելություններ (ներառյալ նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվություն),

գ. առևտրատնտեսական հարաբերություններ (Հավելված 1.1.1),

դ. մշակութային և գիտակրթական ոլորտ (Հավելված 1.1.2),

ե. իրավապայմանագրային դաշտ,

զ. հարաբերություններ տվյալ հյուպատոսական շրջանում հավատարմագրված այլ դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական, քաղաքական կազմակերպությունների և հասարակական միավորումների հետ,

է. ապակենտրոնացված համագործակցություն.

2) հյուպատոսական շրջանի քաղաքական և տնտեսական վիճակի մասին տեղեկատվության ներկայացում.

3) համագործակցություն հայ համայնքի հետ (Հավելված 1.1.3).

4) ԶԼՄ-ների հետ համագործակցություն և քարոզչական աշխատանք.

5) փաստաթղթերի շարժ` տեղեկատվություն, վերլուծական, հուշագիր, զրույցի գրառում, հաշվետվություն, քաղաքական նամակ, տարեկան քաղաքական տեղեկանք.

6) արարողակարգային աշխատանք:

3. Միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություն

1) բազմակողմ հարաբերություններ`

ա. Հայաստանի Հանրապետության մասնակցություն տվյալ միջազգային կազմակերպությունում և հարակից մարմիններում,

բ. տվյալ միջազգային կազմակերպության գործունեության բնութագիր,

գ. Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի այլ երկրներին վերաբերող բանաձևերի, փաստաթղթերի շարժ և ընթացակարգեր,

դ. Հայաստանի Հանրապետության և այլ երկրների դիրքորոշումների, քվեարկությունների արդյունքների համեմատական վերլուծություն,

ե. տվյալ միջազգային կազմակերպության շրջանակներում գոյություն ունեցող պայմանագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցություն,

զ. հարաբերություններ միջազգային կազմակերպությունում ներկայացված այլ երկրների ներկայացուցչությունների հետ.

2) փոխայցելություններ (ներառյալ նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվություն),

3) ԶԼՄ-ների հետ համագործակցություն և քարոզչական աշխատանք.

4) միջխորհրդարանական համագործակցություն.

5) փաստաթղթերի շարժ` տեղեկատվություն, հարցում, վերլուծական, հուշագիր, զրույցի գրառում, հաշվետվություն.

6) արարողակարգային աշխատանք:

 

Հավելված 1.1.1

 

1. Առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտ

 

1) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև տարածաշրջանային և բազմակողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցություն.

2) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության տնտեսավարող սուբյեկտների միջև գործարար կապերի հաստատմանը նպաստում ու աջակցություն նրանց միջև համագործակցությանը.

3) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև առևտրատնտեսական համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ստեղծմանը և պայմանագրերի իրականացմանն աջակցություն.

4) դեսպանընկալ պետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, շուկայի կարիքների մասին տեղեկատվության հավաքում և տրամադրում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմիններին.

5) դեսպանընկալ պետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, շուկայի կարիքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում.

6) դեսպանընկալ պետությունում տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացում ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի պաշտպանություն.

7) առևտրատնտեսական բնագավառի փոխայցելությունների կազմակերպմանն աջակցություն.

8) դեսպանընկալ պետությունում իրականացվող գործարար բնույթի միջազգային միջոցառումներին, ցուցահանդեսներին, համաժողովներին Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների մասնակցությանն աջակցություն.

9) Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տվյալ երկրից հնարավոր ներդրումների խրախուսում.

10) դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության գործարարներին և տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներին աջակցություն:

 

Հավելված 1.1.2

 

1. Մշակութային և գիտակրթական ոլորտ

 

1) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության մշակութային և գիտակրթական փոխհարաբերություններին աջակցություն.

2) դեսպանընկալ պետությունում Հայաստանի օրերի և Հայաստանում տվյալ պետության օրերի անցկացմանն աջակցություն.

3) Հայաստանի Հանրապետությունում և դեսպանընկալ պետությունում մշակութային փառատոների, ցուցահանդեսների անցկացմանն աջակցություն.

4) դեսպանընկալ պետությունում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն աջակցություն.

5) Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում օտարերկրյա ուսանողների ներգրավմանն աջակցություն.

6) դեսպանընկալ պետության ուսումնական հաստատություններում հայաստանցի ուսանողների ներգրավմանն աջակցություն:

 

Հավելված 1.1.3

 

1. Համագործակցություն հայ համայնքի հետ

 

1) հայ համայնքների կրթական հարցեր`

ա. հայ համայնքների կրթօջախների խնդիրների և կարիքների ուսումնասիրություն, նրանց աջակցության ցուցաբերում` դասագրքերով և ուսումնաօժանդակ գրականությամբ ապահովում, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում, Հայաստանում անցկացվող կրթական ծրագրերին, միջոցառումներին, մրցույթներին սփյուռքահայ մանկավարժների և աշակերտների մասնակցություն, Հայաստանի կրթօջախների հետ կապերի հաստատում,

բ. Հայաստանի Հանրապետության բուհերում սփյուռքահայ ուսանողների ուսումնառության խրախուսում,

գ. հայագիտական կենտրոններին աջակցություն.

 

2) հայ համայնքների մշակութային, երիտասարդական և մարզական հարցեր`

ա. մշակութային, երիտասարդական և մարզական կազմակերպությունների գործունեությանը (բացակայության դեպքում` դրանց հիմնմանը) աջակցություն,

բ. համահայկական միջոցառումներին սփյուռքից խմբերի և անհատների մասնակցության խրախուսում,

գ. աջակցություն համայնքում մշակութային, երիտասարդական և մարզական միջոցառումների անցկացմանը.

 

3) գիտական, մասնագիտական և գործարար ներուժի օգտագործում`

ա. սփյուռքահայ գործարարների կողմից ներդրումների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման խրախուսում,

բ. աջակցություն մասնագիտական ընկերակցությունների ստեղծմանը և Հայաստանի Հանրապետության գործընկերների հետ նրանց կապերի հաստատմանը,

գ. սփյուռքահայ մասնագետների մասնակցություն գիտաժողովներին, համապետական և համահայկական նշանակության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.

 

4) հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցություն`

ա. գործող և ձևավորվող համայնքային ինքնակառավարման կառույցների և հասարակական կազմակերպությունների շուրջ հայ ազգաբնակչության համախմբման խթանում,

բ. աջակցություն հայ համայնքների` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորումների և այլ սփյուռքահայ համայնքների հետ կապերի զարգացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը.

 

5) օժանդակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ընդունման գործընթացին.

 

6) համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրություն.

 

7) հայ համայնքի կառույցների և հայտնի անհատների գործունեության մասին տեղեկատվության տրամադրում:

 

Հավելված 1.1.4

 

1. Հյուպատոսական ոլորտ

 

1) արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանություն.

2) հավատարմագրման պետության հետ հյուպատոսական ոլորտին վերաբերող պայմանագրային դաշտի կատարելագործում.

3) հյուպատոսական ծառայությունների մասին տեղեկատվության մատչելիություն և հասանելիություն, հյուպատոսական ծառայությունների մատուցման թափանցիկություն.

4) նստավայր պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական և վերլուծական տեղեկատվության պատրաստում.

5) հյուպատոսական ծառայությունների համար դիմող անձանց պատշաճ սպասարկում (ներառյալ նաև բողոքներին արագ արձագանքում և հյուպատոսական սրահների հարմարավետության ապահովում):

 

Հավելված 1.2

 

__________________ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ (ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ) ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

.____________________________________________________________________.

|N|Ոլորտը|Ենթաոլորտը|Իրականացվելիք |Ձեռնարկվելիք|Պատասխանա-|Ժամկետներ|

| |      |          |միջոցառումները|քայլերը     |տու այլ   |         |

| |      |          |              |            |մարմիններ |         |

|_|______|__________|______________|____________|__________|_________|

|1|   2  |     3    |       4      |      5     |     6    |    7    |

|_|______|__________|______________|____________|__________|_________|

|_|______|__________|______________|____________|__________|_________|

|_|______|__________|______________|____________|__________|_________|

|_|______|__________|______________|____________|__________|_________|

|_|______|__________|______________|____________|__________|_________|

.____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2010 թվականի հուլիսի 6-ի

ՆԿ-107-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (այսուհետ` ներկայացուցչություններ) աշխատանքի գնահատման կարգը:

2. Ներկայացուցչությունների աշխատանքի գնահատումն իրականացվում է ներկայացուցչությունների տարեկան աշխատանքային գործունեության կատարման վերաբերյալ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը ներկայացվող տարեկան հաշվետվությունների, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում տվյալ ներկայացուցչությունում անցկացված դիտարկումների արդյունքների ուսումնասիրության և վերլուծության հիման վրա:

3. Տարեկան հաշվետվություններն ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում` համաձայն գործող կարգի (արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորությամբ` ըստ համակարգման ոլորտների, ներգրավելով արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների), և կազմվում է նախնական եզրակացություն` յուրաքանչյուր ներկայացուցչության աշխատանքի վերաբերյալ` ներառելով ծրագրի կատարողականի առաջարկվող գնահատականը:

i

4. Տարեկան հաշվետվությունը` նախնական եզրակացությամբ քննարկման է դրվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին կից կոլեգիայում` կոլեգիայի աշխատակարգին համապատասխան: Կոլեգիայի քննարկմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կամ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ներկայացուցիչը և կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմնի ներկայացուցիչներ` քննարկելու իրենց իրավասությանը վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հաստատում է վերջնական եզրակացությունը` յուրաքանչյուր ներկայացուցչության աշխատանքի վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 06.05.14 ՆԿ-59-Ն կարգադրություն)

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ներկայացուցչությունների հաշվետվությունների ամփոփման արդյունքների մասին մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը զեկուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին: Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, հաշվետվությունները կարող են ներկայացվել Ազգային անվտանգության խորհուրդ:

 

Հավելված 3

ՀՀ Նախագահի

2010 թվականի հուլիսի 6-ի

ՆԿ-107-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (այսուհետ` ներկայացուցչություններ) աշխատանքի դիտարկման կարգը:

2. Ներկայացուցչության աշխատանքի դիտարկումը լինում է պլանային և ոչ պլանային:

3. Պլանային դիտարկում իրականացվում է տարեկան երկու ներկայացուցչությունում: Պլանային դիտարկումները սահմանվում են Ազգային անվտանգության խորհրդի տարեկան ծրագրով:

4. Ոչ պլանային դիտարկում իրականացնելու որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

5. Դիտարկման ելակետ են հանդիսանում ներկայացուցչությունների գործունեության հիմնական ուղղությունները և դրանց հիման վրա հաստատված աշխատանքային ծրագրերը:

6. Դիտարկում սկսելուց առաջ միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ` խումբ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ուսումնասիրում է տվյալ ներկայացուցչության գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

7. Խումբն իրականացնում է ներկայացուցչությունների աշխատանքների կատարման ընթացքի ուսումնասիրությունը` տեղում դիտարկումներ անցկացնելու միջոցով:

8. Դիտարկման տևողությունը չի կարող գերազանցել 3 աշխատանքային օրը:

9. Դիտարկումն իրականացվում է փաստաթղթերի, տեղեկանքների, գրավոր կամ բանավոր պարզաբանումների և այլ տեղեկությունների հիման վրա:

10. Խմբի անդամներն իրավունքն ունեն`

1) պահանջել փաստաթղթեր, տեղեկանքներ, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, տվյալներ և այլ տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչվում են դիտարկման նպատակներին և ուղղություններին (թեմաներին).

2) առաջարկություններ ներկայացնել բացահայտված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ:

11. Խմբի անդամները պարտավոր են`

1) չխոչընդոտել դիտարկվող ներկայացուցչության բնականոն աշխատանքին.

2) պահպանել ուսումնասիրվող փաստաթղթերը և այլ անհրաժեշտ նյութերի ամբողջականությունը և վերադարձնել դիտարկումն ավարտելուց հետո:

12. Դիտարկվող ներկայացուցչության ղեկավարն իրավունք ունի`

1) ծանոթանալ դիտարկումների արձանագրությանը.

2) ներկայացնել գրավոր կամ բանավոր պարզաբանումներ.

3) չկատարել խմբի իրավասություններից, ինչպես նաև դիտարկման առարկայից և բովանդակությունից չբխող պահանջները:

13. Դիտարկվող ներկայացուցչության ղեկավարը պարտավոր է`

1) չխոչընդոտել դիտարկումների ընթացքին, կատարել խմբի օրինական պահանջները.

2) ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները, կրկնօրինակները և այլ անհրաժեշտ տեղեկություններ.

3) անհրաժեշտ պայմաններ ստեղծել խմբի գործունեության համար:

14. Դիտարկումների արդյունքներով կազմված արձանագրությունը խմբի կողմից ներկայացվում է դիտարկվող ներկայացուցչության ղեկավարին: Տարաձայնությունների դեպքում արձանագրությանը կցվում է ներկայացուցչության ղեկավարի կամ խմբի անդամի հատուկ կարծիքը:

15. Դիտարկման ավարտից հետո խումբը դիտարկման արդյունքները ներկայացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Դիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները սահմանված կարգով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին:

16. Դիտարկման արդյունքների մասին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

 

pin
ՀՀ Նախագահ
06.07.2010
N ՆԿ-107-Ն
Կարգադրություն