Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0639.171098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 639

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 358 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 961076 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գորիսշին» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել վարչական շենքի անավարտ շինարարության օբյեկտը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Գորիսի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Գորիսի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 92491 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 92491 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 73993 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 73993 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 868585 հազ. դրամ, այդ թվում`

արտաբյուջետային վճարումների գծով` 3292 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 29119 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 8397 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 216 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 116 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 748 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 16905 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 809792 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 809792 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով` 535455 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բաղրամյանի թիվ 1 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Բաղրամյանի թիվ 1 խոզաբուծական համալիր» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Բաղրամյանի թիվ 1 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 4 բնակելի շենքի անավարտ շինարարության օբյեկտները (Արմավիրի մարզ, գ. Լեռնագոգ) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 362690 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 362690 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 290152 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 290152 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. «Բաղրամյանի թիվ 1 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 172765 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2343 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 57344 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1961 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 192 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 105620 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 5305 հազ. դրամ. որից` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 4844,3 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 470429 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինանտառթուղթառ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Շինանտառթուղթառ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 447187 հազ. դրամ, որը համապատասխանում է 447187 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 447187 հազ. դրամ, որը համապատասխանում է 447187 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. «Շինանտառթուղթառ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 23242 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6255 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 5256 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 5172 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 6559 հազ. դրամ, որից Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 4963 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ:

3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.7. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գնի մեջ:

3.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում` «Հայէլեկտրոմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Վանաձորի էլեկտրամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության:

4.2. Հաշվեկշռային մեթոդով 54539 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի էլեկտրամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Վանաձորի էլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության:

4.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 40159 հազ. դրամ, որը համապատասխանում է 40159 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 32127 հազ. դրամ, որը համապատասխանում է 32127 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.5. «Վանաձորի էլեկտրամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 14380 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9490 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 89 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 906 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 70 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 840 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2985 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 2985 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Վանաձորի էլեկտրամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.9. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գնի մեջ:

4.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 72232 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի թ.4 ԲԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Երևանի թիվ 4 ԲԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. «Երևանի թ.4 ԲԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ավտոճանապարհը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Երևանի Էրեբունու թաղային համայնքին:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկամսյա ժամկետում Էրեբունու թաղային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

5.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 62152 հազ. դրամ, որը համապատասխանում է 62152 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 62152 հազ. դրամ, որը համապատասխանում է 62152 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.5. «Երևանի թ.4 ԲԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 10081 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3843 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1457 հազ. դրամ.

կապալառուների և մատակարարների նկատմամբ` 903 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 149 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 726 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3003 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 2238 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.9. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գնի մեջ:

5.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 26935 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծվող ընկերությանը (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված 8 տարածքային ուղղիչ գործակից):

6.3. Սահմանել «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի գինը` 26167 հազ. դրամ:

6.4. «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 768 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 79 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 1000 դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 336 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 82 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 270 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 270 հազ. դրամ:

6.5. Վճարումներն իրականացնել «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 12043 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի Մագնոն» ՆԿՏԲ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերությանը:

7.2. Սահմանել «Գյումրիի Մագնոն» ՆԿՏԲ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի գինը` 9478 հազ. դրամ:

7.3. «Գյումրիի Մագնոն» ՆԿՏԲ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2565 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 447 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 466 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 484 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 905 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 65 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 198 հազ. դրամ:

7.4. «Գյումրիի Մագնոն» ՆԿՏԲ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարումներն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 38633 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ծաղկաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության «Ծաղկաձոր» հյուրանոցի գույքը մասնավորեցնել մրցույթով:

8.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը:

8.4. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.5. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է գույքի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է մասնավորեցվող բաժնետոմսի համար առաջարկվող գնի մեջ:

8.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

9.2. «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Շիրակ» ռեստորանը (ճաշարանը, քաղ. Գյումրի, Աստղի հրապարակ) և այն մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի թիվ 40 որոշմամբ:

9.3. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 80131 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

9.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 77254 հազ. դրամ, որը համապատասխանում է 77254 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 77254 հազ. դրամ է, որը համապատասխանում է 77254 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը`  19313 հազ. դրամ:

9.7. «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2877,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 169,4 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 211,6 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1303,9 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտներ` 972,9 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 219,6 հազ. դրամ, որից Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 219,6 հազ. դրամ:

9.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ:

9.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.11. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գնի մեջ:

9.12. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 759388 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրապակի» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արմավիրապակի» բաց բաժնետիրական ընկերության:

10.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 174294 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 174294 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 139435 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 139435 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. «Արմավիրապակի» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 585094 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 39962 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 91444 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 9998 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 701 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 397601 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 5908 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 39480 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 37648 հազ. դրամ:

10.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

10.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` «Հայարտտրանս» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Արտերկտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության:

11.2. Հաշվեկշռային մեթոդով 10530 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտերկտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Արտերկտրանս» բաց բաժնետիրական ընկերության:

11.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 10530 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 10530 հատ մեկնարկային քանակի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 10530 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 10530 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.5. «Արտերկտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

11.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արտերկտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

11.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 42760 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Սևանի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Սևան, Սևան-Դիլիջան խճ.) մասնավորեցնել մրցույթով:

12.2. Մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի գնորդը պարտավոր է սեփականաշնորհման պայմանագիրն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում 14000 հազ. դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

12.3. Ստեղծել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Սևանի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

12.4. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

12.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

մասնավորեցումից հետո առաջին երկու տարում ներդրումների չափը:

12.6. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

12.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 11-ի «Երևան» հյուրանոց» ՓԲԸ-ի, «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՊՁ-ի, «Արմինտուր» ՊՁ-ի «Ծիծեռնակ» ԴՁ-ի, Երևանի «Հայգորգ» ՓԲԸ-ի և Վայոց ձորի մարզպետարանի առողջարանի (անավարտ շինարարության օբյեկտ) պետական գույքի միջազգային մրցույթով մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» թիվ 358 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրից հանել  «Երևանի «Հայգորգ» ՓԲԸ-ի» բառերը.

բ) որոշման 1-ին կետից հանել «Երևանի «Հայգորգ» ՓԲԸ-ի» բառերը.

գ) որոշմամբ հաստատված «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՊՁ-ի, «Արմինտուր» ՊՁ-ի «Ծիծեռնակ» ԴՁ-ի, Երևանի «Հայգորգ» ՓԲԸ-ի և Վայոց ձորի մարզպետարանի առողջարանի (անավարտ շինարարության օբյեկտ) պետական գույքի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի կազմի անվանումից հանել «Երևանի «Հայգորգ» ՓԲԸ-ի» բառերը:

14. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» թիվ 254 որոշման 7.2-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 575 որոշման 10.2-րդ և 13.6-րդ կետերը:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 17-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հոկտեմբերի 17-ի թիվ 639 որոշմամբ

 

ԿԱԶՄ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

ակադեմիայի Սևանի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության

ինստիտուտի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման

մրցութային հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան          -  ՀՀ սեփականաշնորհման նախարար

                          (հանձնաժողովի նախագահ)

 

Գ. Խաչատրյան           -  ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Ռ. Հովհաննիսյան        -  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                          Սևանի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության

                          ինստիտուտի տնօրեն

 

Հ. Դավթյան             -  ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                          իրավաբանական վարչության պետ

 

Խ. Մելիքյան            -  ՀՀ բնապահպանության նախարարության

                          վարչության պետ, գործերի կառավարիչ

 

Վ. Առաքելյան           -  ՀՀ սեփականաշնորհման նախարարության

                          բաժնի պետ

 

Ա. Թառլամազյան         -  ՀՀ սեփականաշնորհման նախարարության

                          բաժնի պետ

 

Վ. Սիմոնյան            -  ՀՀ սեփականաշնորհման նախարարության

                          բաժնի պետ

 

Ռ. Հովհաննիսյան        -  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի

                          շինարարության բաժնի վարիչ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.1998
N 639
Որոշում