Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 151 ...

 

 

040.0877.200710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2010 թվականի N 877-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ» և «ժա» ենթակետերով.

«ե) տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացման աջակցության ապահովում և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանում,

զ) օրենքով սահմանված կարգով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական, բուսասանիտարական և գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական գործունեության իրականացման ապահովում,

է) կոոպերացիայի զարգացման ու ընդլայնման ապահովում.

ը) ագրովերամշակող արդյունաբերության զարգացման ու ընդլայնման ապահովում.

թ) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման գործընթացի աջակցության ապահովում.

ժ) գյուղատնտեսական գործունեության իրականացման լիցենզիաների և (կամ) արտոնագրերի տրամադրման ապահովում.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովում:»,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

բ) Հայաստանի Հանրապետության ագրարային ու պարենային ապահովության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

գ) գյուղատնտեսության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

դ) ոլորտում համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի հաստատում և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ե) անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում զարգացման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

զ) անտառային հողերի բերրիության բարձրացման, պահպանման ու դրանց նպատակային օգտագործման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

է) անտառների վերարտադրության, արտադրողականության բարձրացման, խնամքի միջոցառումների, ինչպես նաև անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

ը) անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

թ) անտառների, ըստ գործառնական նշանակության, դասակարգում.

ժ) պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատում.

ժա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

ժբ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի ու միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

ժգ) կենդանիների տոհմային գործի զարգացման, անասնաբուժության ու անասնահակահամաճարակային միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի ու գյուղատնտեսական հողերի մելիորացիայի պետական ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

ժե) ոլորտի չսեփականաշնորհված պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման գործընթացի իրականացում.

ժզ) ոռոգման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

ժէ) ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման մասնագիտական պահանջարկի ծրագրավորում, քաղաքականության ու ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

ժը) ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության և առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, ինովացիոն ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում.

ի) գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին` սահմանված կարգով մասնակցություն.

իա) բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի մշակում և հաստատում.

իբ) իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում.

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարում.

իդ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում:»,

i

գ. 12-րդ կետի «դ» ենթակետը «հրամաններ» բառից հետո լրացնել «հանձնարարագրեր» բառով.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի`

1) անասնաբուծության և տոհմային գործի վարչությունը վերանվանել անասնաբուծության և անասնաբուժության վարչության,

2) արտաքին կապերի և մարքեթինգի վարչությունը և գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել արտաքին կապերի վարչության և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության,

3) բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչությունը և լիցենզավորման վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության, անտառաբուծության վարչության և պետական գյուղատնտեսական գործակալության` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,

4) սպասարկումների բաժինը և տնտեսական բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել տնտեսական բաժնի,

5) ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչությունը վերանվանել ագրովերամշակման զարգացման և սննդամթերքի անվտանգության վարչության,

6) գիտության, կրթության և խորհրդատվության վարչությունը վերանվանել գիտության և կրթության վարչության,

7) ստեղծել համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժին.

3) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Վարչություններ

 

Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն

Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն

Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն

Ագրովերամշակման զարգացման և սննդամթերքի անվտանգության վարչություն

Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն

Անտառաբուծության վարչություն

Գիտության և կրթության վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Իրավաբանական վարչություն

Արտաքին կապերի վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

Անձնակազմի կառավարման բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Տնտեսական բաժին
Համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժին II. Առանձնացված ստորաբաժանումներ Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն Բուսասանիտարիայի պետական տեսչություն Պետական գյուղատնտեսական գործակալություն»:

 

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պետական գյուղատնտեսական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.07.2010
N 877-Ն
Որոշում