Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0923.270710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2010 թվականի N 923-Ն

 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` «Երևանի բեռնման և բեռնաթափման ուղեմաս» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Շենգավիթի վարչական շրջան, Արարատյան 95) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Աբելյան 6/1):

2. Սահմանել`

1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի ապրիլի 21-ին գնահատված արժեքը` 961870 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 480935 հազ. դրամ.

3) որ գնորդը պարտավորվում է բաժնետոմսերի վաճառքի գնի առաջին վճարումը (վաճառքի գնի 30 տոկոսը) կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

3. Ընկերության պարտավորությունները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3208 հազ. դրամ, այդ թվում`

1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 164 հազ. դրամ.

2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 1780 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 55 հազ. դրամ.

4) պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1041 հազ. դրամ.

5) այլ ընթացիկ պարտավորություններ` 168 հազ. դրամ:

4. Ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելուց հետո պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5. Ընկերությունը 2000-2009 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի վաճառքի գնի 30 տոկոսի. ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1920000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) բաժնետոմսերի վաճառքի գնի մնացած 70 տոկոսը վճարել երեք տարվա ընթացքում` համապատասխանաբար`

ա. առաջին տարում` 25 տոկոսի չափով,

բ. երկրորդ տարում` 25 տոկոսի չափով,

գ. երրորդ տարում` 20 տոկոսի չափով.

2) 3 տարվա ընթացքում կատարել 150 մլն դրամի չափով ներդրումներ, յուրաքանչյուր տարի համամասնորեն` 50 մլն դրամի չափով:

7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2010
N 923-Ն
Որոշում