040.0932.300710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2010 թվականի N 932-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 5 և 14 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 45775.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 15-ի
N 932-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և դասերի,|փոփոխությունը |
|նը|մ | |տնտեսագիտական դասակարգման հոդվածների, |(ավելացումները |
| |բ | |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |նշված են դրական |
| |ը | |իրականացնող մարմինների անվանումները |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |___________________|
| | | | |ինն ամիս | տարի |
|__|__|__|________________________________________|_________|_________|
|1 |2 |3 | 4 | 5 | 6 |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0| 0.0|
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________________|_________|_________|
|09| | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |(45775.0)|(45775.0)|
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| |04| |Բարձրագույն կրթություն |(45775.0)|(45775.0)|
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | |01|Բարձրագույն մասնագիտական կրթություն |(45775.0)|(45775.0)|
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |02. Բարձրագույն մասնագիտական կրթության | | |
| | | |գծով ուսանողական նպաստների տրամադրում |(45775.0)|(45775.0)|
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |ՀՀ կրթության և գիտության նախարարություն|(45775.0)|(45775.0)|
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական | | |
| | | |դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» | | |
| | | |հոդվածով |(45775.0)|(45775.0)|
|__|__|__|________________________________________|_________|_________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | | |
| | | |ՖՈՆԴԵՐ | 45775.0 | 45775.0 |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների | | |
| | | |պահուստային ֆոնդ | 45775.0 | 45775.0 |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 45775.0 | 45775.0 |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 45775.0 | 45775.0 |
|__|__|__|________________________________________|_________|_________|
| | | |ՀՀ կառավարություն | 45775.0 | 45775.0 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 15-ի
N 932-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ոչ ֆինանսական |Ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |____________________|____________________________|
| |առա-|առա|ինն |տարի |առա-|առա|ինն ամիս | տարի |
| |ջին |ջին|ամիս | |ջին |ջին| | |
| |եռամ|կի-| | |եռամ|կի-| | |
| |սյակ|սամ| | |սյակ|սամ| | |
| | |յակ| | | |յակ| | |
._________________________________________________________________________.
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
._________________________________________________________________________.
|Ծրագրային|Անվանումը` | |
|դասիչը | | |
|_________|_______________________________________________________________|
|Ը009|ԾՏ01|Բարձրագույն մասնագիտական կրթության |
| | |գծով ուսանողական նպաստների տրամադրում |
|_________|_______________________________________________________________|
| |Նկարագրություն |
| | |
| |Բարձրագույն մասնագիտական կրթության |
| |գծով ուսանողական նպաստների տրամադրում |
|_________|_______________________________________________________________|
|Շահառու- |Բարձրագույն |(200)|(200)| | | | |
|ների |մասնագիտության | | | | | | |
|քանակը |կրթության ոլորտում | | | | | | |
| |նպաստներ ստացող | | | | | | |
| |ուսանողների թիվը | | | | | | |
|________________________________|_____|_____|____|___|_________|_________|
|Գումարը (հազ. դրամ) | X | X | X | X | | |(45775.0)|(45775.0)|
|_______________________|____|___|_____|_____|____|___|_________|_________|
|Տրանսֆերտի վճարման | | | |ամսա-| | | | |
|հաճախականությունը | | | |կան | | | | |
|_________________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|(իրականացվում են) քաղաքականության միջոցառումը (միջոցառումները) |
|Ը009 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
| |
|Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին |
|համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող |
|մասնագետների պատրաստում |
._________________________________________________________________________.