Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

050.0137.260710

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        07            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2010 թվականի թիվ 137-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը» հաստատելու մասին թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կարգի 3.1.1-րդ կետում «Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքներով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքներով» բառերով:

2) Կարգը լրացնել նոր 3.2.3.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«3.2.3.1. «1000 դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների գումարը» տողը լրացվում է միայն 9-րդ սյունակի համար, որտեղ լրացվում է 1000 (հազար) հայկական դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը, որոնք Օրենքի համաձայն ենթակա չեն հատուցման: Սույն տողում չեն լրացվում միայն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականը ներդրված դրամական ավանդների և 1993-1996 թվականների ընթացքում ձևավորված միացյալ հաշիվների վերաբերյալ տվյալները:»:

i

3) Կարգի 3.2.11-րդ կետը «համապատասխան տողերում նշված թվերի հանրագումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 4-րդ տողի, որը լրացվում է սույն կարգի 3.2.3.1-րդ կետի համաձայն» բառերով:

i

4) Կարգի 3.3.-րդ կետում «Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքներով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքներով» բառերով:

i

5) Կարգի 6.1.-րդ կետում «հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «հաշվետու եռամսյակի վերջին օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

i

6) Կարգի հավելված 1-ի Աղյուսակ 2-ը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

._________________________________________________________________________.

| 4|1000 դրամը չգերազանցող          |                                 |   |

|  |երաշխավորված ավանդների գումարը  |                                 |   |

._________________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.06.2010
N 137-Ն
Որոշում