Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 Թ. ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 Թ. ՄԱՅԻՍԻ 3-Ի N 220-Ն Հ ...

 

 

111.0433.260710

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        07            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11110262

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 հուլիսի 2010 թվականի N 433-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 Թ. ՄԱՅԻՍԻ 3-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի 5-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ մշակույթի նախարարի 2010 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 220-Ն հրամանի հավելվածի`

i

1) 79-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «79. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների համարակալված ձևաթղթերը պահպանվում են աշխատակազմում գույքի գրանցման և տեղաշարժման համար պատասխանատու ստորաբաժանումում, որոնք տրվում են ստորաբաժանման ղեկավարների պահանջի հիման վրա` անմիջապես` ստորագրությամբ, իսկ սպառվելու դեպքում ստորաբաժանման ղեկավարի կողմից պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացվում է տեղեկույթ օգտագործված ձևաթղթերի հերթական համարների վերաբերյալ, խոտանված բլանկների հետ միասին, որից հետո միայն տրվում են նոր ձևաթղթեր»:

2) 95-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «95. Նախարարի, նախարարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի համարակալված ձևաթղթերը պահպանվում են աշխատակազմում գույքի գրանցման և տեղաշարժման համար պատասխանատու ստորաբաժանումում, որոնք տրվում են ստորաբաժանման ղեկավարների պահանջի հիման վրա` անմիջապես` ստորագրությամբ, իսկ սպառվելու դեպքում ստորաբաժանման ղեկավարի կողմից պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացվում է տեղեկույթ օգտագործված ձևաթղթերի հերթական համարների և ելից համարների վերաբերյալ, խոտանված բլանկների հետ միասին, որից հետո միայն տրվում են նոր ձևաթղթեր»:

3) 98-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «98. Կատարողը գրության թղթային առաքման ենթակա տարբերակը համեմատում է էլեկտրոնային ստորագրված տարբերակի հետ, որից հետո հանձնում է պատասխանատու ստորաբաժանման աշխատողին` ստորագրման ներկայացնելու և հասցեատիրոջն /տերերին/ առաքումն ապահովելու համար»:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ավետիսյանին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
17.07.2010
N 433-Ն
Հրաման