Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԳՍՏՅԱ ...

03.11.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.10.1998  -ից մինչեւ   03.11.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 03.11.98 թիվ 615 որոշում)

i

041.0599.211098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 599

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի «Զեյթուն» հանգստյան տունը հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` հանգստյան տան բազայի վրա ստեղծել ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատ` 200 մահճակալ-տեղով:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել հանգստյան տան շենքի և գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսել միջոցներ` տուն-ինտերնատի պահպանման ծախսերի համար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.10.1998
N 599
Որոշում