Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻ ...

01.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ   01.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 04.10.13 թիվ 25-Ն որոշում)

i

603.0025.060810

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        08            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310296

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2010 թվականի թիվ 25-Ն

 

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 18-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 25-Ն որոշման

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի    |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի            |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»   |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և  պետական վիճակագրության ոլորտը   |

|կարգավորող այլ իրավական ակտերի                                       |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                             ՕՐԵՆՔՈՎ                                 |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|     Ներկայացվում է   |     Ներկայացնում են     |   Հաշվետվության    |

|                      |                         |ներկայացման ժամկետը |

|______________________|_________________________|____________________|

|ՀՀ ազգային            |հեռախոսային կապի         |մինչև  հաշվետու     |

|վիճակագրական          |ծառայություններ մատուցող |տարվան հաջորդող     |

|ծառայություն          |իրավաբանական անձինք և    |տարվա փետրվարի 20-ը |

|                      |անհատ ձեռնարկատերերը     |                    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Ով է ներկայացնում _____________________________ |       ՁԵՎ ԹԻՎ      |

|                         (անվանումը)            |       41-ԿԱՊ       |

|                                                |      (տարեկան)     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ |                    |

|_______________________________________________ |    «Հաստատված է»   |

|                                                |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ________________________________ |   Հանրապետության   |

|_________________________________   I_I_I_I_I   |   վիճակագրության   |

|                                (փոստային դասիչ)|  պետական խորհրդի   |

|                                                | 2010 թ. հուլիսի 7-ի|

|Մարզը______________ Համայնքը __________________ |  թիվ 25-Ն որոշմամբ |

|                                                |                    |

|Պետական ռեգիստրում      I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|գրանցման համարը                                 |                    |

|                                                |                    |

|Նույնականացման                I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                      |                    |

|                                                |____________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                |     Չլրացնել   \|/ |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և            |____________________|

|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը       |ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|լրացվում են Հայաստանի Հանրապետության            |                    |

|արդարադատության նախարարության իրավաբանական      |Մարզը        I_I_I  |

|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից   |                    |

|տրված գրանցման վկայականից                       |Համայնքը   I_I_I_I  |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

201____ թ. համար

 

1. Հեռախոսային կապուղիներ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                               |Տողի համարը|      |

|__________________________________________________|___________|______|

|                         Ա                        |     Բ     |   1  |

|__________________________________________________|___________|______|

|Միջքաղաքային և  միջազգային հեռախոսային կապուղիների|    110    |      |

|երկարությունը, հազար կապուղի/կմ                   |           |      |

|__________________________________________________|___________|______|

|այդ թվում' միջազգային (մայրուղային) կապ, ընդամենը |    110.1  |      |

|__________________________________________________|___________|______|

|դրանից` օդային գծերով                             |  110.1.1  |      |

|__________________________________________________|___________|______|

|մալուխային գծերով                                 |  110.1.2  |      |

|__________________________________________________|___________|______|

|որից` թելքաօպտիկական մալուխներով                  | 110.1.2.1 |      |

|__________________________________________________|___________|______|

|ռադիոռելեային գծերով                              |  110.1.3  |      |

|__________________________________________________|___________|______|

|արբանյակային գծերով                               |  110.1.4  |      |

|__________________________________________________|___________|______|

|ազգային (մայրուղային) կապ, ընդամենը               |   110.2   |      |

|__________________________________________________|___________|______|

|դրանից` օդային գծերով                             |  110.2.1  |      |

|__________________________________________________|___________|______|

|մալուխային գծերով                                 |  110.2.2  |      |

|__________________________________________________|___________|______|

|որից` թելքաօպտիկական մալուխներով                  | 110.2.2.1 |      |

|__________________________________________________|___________|______|

|ռադիոռելեային գծերով                              |  110.2.3  |      |

|__________________________________________________|___________|______|

|գյուղական (մայրուղային) կապ, ընդամենը             |    110.3  |      |

|__________________________________________________|___________|______|

|դրանից` օդային գծերով                             |  110.3.1  |      |

|__________________________________________________|___________|______|

|մալուխային գծերով                                 |  110.3.2  |      |

|__________________________________________________|___________|______|

|որից` թելքաօպտիկական մալուխներով                  | 110.3.2.1 |      |

|__________________________________________________|___________|______|

|ռադիոռելեային գծերով                              |  110.3.3  |      |

|__________________________________________________|___________|______|

|Կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են      |    120    |      |

|հաղորդման թվային համակարգով, հազար կապուղի/կմ     |           |      |

|__________________________________________________|___________|______|

|դրանից` թելքաօպտիկական մալուխներով                |    120.1  |      |

|__________________________________________________|___________|______|

|Միջազգային և  ազգային կապուղիների երկարությունը,  |    130    |      |

|հազ. կմ                                           |           |      |

|__________________________________________________|___________|______|

|այդ թվում` միջազգային կապուղիներ                  |    130.1  |      |

|__________________________________________________|___________|______|

|դրանցից` մայրուղային մալուխներով                  |   130.1.1 |      |

|__________________________________________________|___________|______|

|որից` թելքաօպտիկական մալուխներով                  | 130.1.1.1 |      |

|__________________________________________________|___________|______|

|ռադիոռելեային գծերով                              |   130.1.2 |      |

|__________________________________________________|___________|______|

|արբանյակային գծերով                               |   130.1.3 |      |

|__________________________________________________|___________|______|

|ազգային կապուղիներ                                |    130.2  |      |

|__________________________________________________|___________|______|

|դրանցից` մայրուղային մալուխներով                  |   130.2.1 |      |

|__________________________________________________|___________|______|

|որից` թելքաօպտիկական մալուխներով                  | 130.2.1.1 |      |

|__________________________________________________|___________|______|

|ռադիոռելեային գծերով                              |   130.2.2 |      |

|__________________________________________________|___________|______|

|գյուղական կապուղիներ                              |    130.3  |      |

|__________________________________________________|___________|______|

|դրանցից` մայրուղային մալուխներով                  |   130.3.1 |      |

|__________________________________________________|___________|______|

|որից` թելքաօպտիկական մալուխներով                  | 130.3.1.1 |      |

|__________________________________________________|___________|______|

|ռադիոռելեային գծերով                              |   130.3.2 |      |

|__________________________________________________|___________|______|

|Վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների       |    140    |      |

|քանակը, որոնք առաջացել են վերջնամասային խտացման   |           |      |

|սարքավորումներով, հատ, ընդամենը                   |           |      |

|__________________________________________________|___________|______|

|140 տողից`                                        |    140.1  |      |

|վարձակալված հեռախոսային կապուղիներ                |           |      |

|__________________________________________________|___________|______|

|վերջնամասային միջազգային կապուղիներ               |    140.2  |      |

|__________________________________________________|___________|______|

|կապի ծառայողական նպատակներով օգտագործվող          |    140.3  |      |

|կապուղիներ                                        |           |      |

|__________________________________________________|___________|______|

|հաղորդման թվային համակարգով առաջացած կապուղիներ   |    140.4  |      |

|__________________________________________________|___________|______|

|Միջքաղաքային ելքային հեռախոսային կապուղիների      |    150    |      |

|քանակը                                            |           |      |

|__________________________________________________|___________|______|

|Միջազգային ելքային հեռախոսային կապուղիների քանակը |    160    |      |

._____________________________________________________________________.

 

2. Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը

.__________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը|Տողի  |ունակությունը (կապուղի)|

|                   |համարը|_______________________|

|                   |      |մոնտաժված|գործածության |

|                   |      |         |մեջ դրված    |

|___________________|______|_________|_____________|

|          Ա        |  Բ   |   1     |     2       |

|___________________|______|_________|_____________|

|Ազգային            | 210  |         |             |

|___________________|______|_________|_____________|

|Գյուղական          | 220  |         |             |

.__________________________________________________.

 

3. Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը

._____________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը           |Տողի  |ունակությունը (կապուղի)|

|                              |համարը|_______________________|

|                              |      |մոնտաժված|գործածության |

|                              |      |         |մեջ դրված    |

|______________________________|______|_________|_____________|

|          Ա                   |   Բ  |   1     |     2       |

|______________________________|______|_________|_____________|

|Միջազգային կոմուտատորներ,     |  310 |         |             |

|ընդամենը                      |      |         |             |

|______________________________|______|_________|_____________|

|Ավտոմատ միջազգային հեռախոսային|  320 |         |             |

|կապի սարքավորումներ           |      |         |             |

|______________________________|______|_________|_____________|

|դրանցից` քվազիէլեկտրոնային և  | 320.1|         |             |

|էլեկտրոնային համակարգով       |      |         |             |

._____________________________________________________________.

 

4. Միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը,

հատ (410) ____________

 

    Ղեկավար                    ________________     ________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

    Լրացնող                    ________________   ______________________

    (գլխավոր հաշվապահ          (Ազգանուն, անուն)  (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված անձ)

                               _________________    «__»  __________201_թ.

                               (Հեռախոսահամար(ներ))  (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ __________@__________

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 25-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Հեռախոսային կապուղիներ (բաժին 1), Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը (բաժին 2), Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը (բաժին 3):

6. 1-ին բաժնի 110-120.1 տողերում արտացոլվում է միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը (հազ. կապուղի/կմ), որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով (սարքերով), լրացվում է միայն այն կազմակերպությունների կողմից, որոնց հաշվեկշռում առկա են այդ սարքավորումները:

Հեռախոսային կապուղիների երկարությունը որոշվում է բոլոր տեղամասերի հաղորդման գծերի կտրվածքով` դրանց երկարության և տոնային հաճախականության կապուղիների (հաղորդման համակարգերի տարբեր սարքերի կիրառմամբ), ինչպես նաև հեռախոսային կապուղիների (որոնք առաջացել են լարերի ֆիզիկական զույգերով) քանակի արտադրյալների հանրագումարով: Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարության մեջ չի ներառվում կապի սիմետրիկ և կոակսալ մալուխային ու ռադիոռելեային գծերի ռեզերվի գծային, ինչպես նաև խմբակային տրակտերի պահեստային գծերի երկարությունը:

7. 110.1, 110.2, 110.3 տողերում առանձնացվում են հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են մայրուղային կապի ցանցերում` հաշվի առնելով հեռախոսային կապուղիները, որոնք վարձակալության են տրվել այլ կազմակերպությունների:

Կապուղիների երկարությունը և քանակը լրացվում են հեռախոսային ցանցի սխեմաների և այլ փաստաթղթերի հիման վրա:

8. 110.1.1, 110.2.1 և 110.3.1 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը օդային գծերով) հաշվի է առնվում միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը կապի օդային գծերի մալուխային ներդիրների վրա:

9. 110.1.2, 110.2.2 և 110.3.2 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը մալուխային գծերով) հաշվի է առնվում միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային այն կապուղիների երկարությունը, որոնք կապի միացման մալուխային գծերով կապվում են ռադիոռելեային և տիեզերային կապի կայաններին, այլ կազմակերպությունների կողմից սպասարկվող և չսպասարկվող կապի կետերին:

10. 110.1.2.1, 110.2.2.1 և 110.3.2.1 տողերում հաշվի է առնվում օպտիկական մանրաթելային մալուխներով հեռախոսային կապուղիների երկարությունը:

11. 110.1.3, 110.2.3 և 110.3.3 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը ռադիոռելեային գծերով) արտացոլվում է կապի մալուխային գծերի ռադիոռելեային ներդիրների վրայի և կապի ռադիոռելեային միացման գծերով միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը:

12. 110.1.4 տողում (հեռախոսային կապուղիների երկարությունը կապի արբանյակային գծերով) արտացոլվում է մայրուղային միջազգային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են կապի արբանյակային գծերով: Վերջինիս երկարությունը հաշվարկվում է երկու երկրային արբանյակային կայանների միջև ընկած հեռավորությամբ` ուղիղ գծով («թռչնի թռիչքով») 1:2 500 000 մասշտաբի քարտեզի վրա:

13. 120 տողում արտացոլում է միջազգային (տող 110.1.2, 110.1.3, 110.1.4), ազգային (տող 110.2.2, 110.2.3) և գյուղական (տող 110.3.2,110.3.3) հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգով: 120.1 տողը համապատասխանում է 110.1.2.1, 110.2.2.1 և 110.3.2.1 տողերի հանրագումարին:

14. 130-130.3.2 տողերում արտացոլվում են միջազգային, ազգային և գյուղական վերջնամասային հեռախոսային կապուղիների երկարությունները հազ. կմ-ով, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով:

15. 140 տողում արտացոլվում են վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների քանակը, որոնք հաղորդման տարբեր համակարգերի վերջնամասային սարքավորումներով առաջացել են կապի օդային, մալուխային, ռադիոռելեային և արբանյակային գծերի վրա: Այս տողերում լրացվում են բոլոր վերջնամասային կապուղիների քանակը, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով, անկախ այն բանից, թե դրանք հասցված են կոմուտատոր, ավտոմատ կամ կիսաավտոմատ կապի տեղամաս, տրված են վարձակալության, փոխանցվում են տոնային հեռագրատանը կամ օգտագործվում են ցածր հաճախականության տարանցման (փոխանցման) համար:

16. 140.1 տողում արտացոլվում է 140 տողում ներառված այն հեռախոսային կապուղիների քանակը, որոնք տրված են վարձակալության:

17. 140.2 տողում արտացոլվում է 140 տողի այն կապուղիների քանակը, որոնք օգտագործվում են միջազգային կապը հաստատելու համար:

18. 140.3 տողում արտացոլվում է այն կապուղիների քանակը, որոնք ներառված են 140 տողում և օգտագործվում են միայն ծառայողական նպատակներով:

19. 140.4 տողում արտացոլվում է 140 տողի այն կապուղիների քանակը, որոնք գործում են հաղորդման թվային համակարգերով:

20. 150 տողում` միջքաղաքային կապուղիների քանակը, որոնք ունեն ելքային ավտոմատ սարքեր:

21. 160 տողում` միջազգային կապուղիների քանակը, որոնք ունեն ելքային ավտոմատ սարքեր:

22. 2-րդ բաժնի 210 տողում արտացոլվում են ազգային տարանցիկ (տրանզիտ) կոմուտատորների մոնտաժված (սյունակ 1) և գործածության մեջ դրված ունակությունները (սյունակ 2): ՈՒնակությունների մեջ մտնում են մագիստրալ և ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կայանների զոնային կոմպլեկտները (միջքաղաքային տարանցիկ կապի հանգույց):

23. 220 տողում արտացոլվում են գյուղական կոմուտատորների մոնտաժված (սյունակ 1) և գործածության մեջ դրված ունակությունները (սյունակ 2):

24. 3-րդ բաժնի 310 տողում արտացոլված մոնտաժված և գործածության մեջ դրված կոմուտատորների ունակությունները պետք է համապատասխանեն կապի ձեռքի կոմպլեկտների թվաքանակին:

25. 320 տողում արտացոլված` մոնտաժված և գործածության մեջ դրված, ունակությունները պետք է համապատասխանեն ազգային ցանցի կապուղիների և էլեկտրոնային համակարգի ավտոմատ միջազգային հեռախոսային կայանների կապուղիների հանրագումարին:

26. 410 տողում` միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը, լրացվում է այն միջքաղաքային հեռախոսային կապի կետերի քանակը, որոնցում կատարվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերների ընդունում հաճախորդից, անկախ այն բանից` կայանները ապահովված են հեռախոսախցիկներով, թե ոչ, ինչպես նաև այն ավտոմատ խոսակցական կետերը, որտեղ կիրառվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ: Հաշվետու տարվա ընթացքում ժամանակավոր բացվող հեռախոսային խոսակցության կետերը հաշվետվության մեջ չեն ներառվում:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.07.2010
N 25-Ն
Որոշում