Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 627-Ա ՈՐՈ ...

 

 

041.0688.310810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2010 թվականի N 688-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 627-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 6-ի «Հրշեջ փրկարարների` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերի փոխհատուցման մասին» N 627-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշումը «Հրդեհաշիջման» բառից առաջ լրացնել «1.» թվով.

2) որոշման մեջ «2010 թվականի օգոստոսի 4-14-ը» բառերը փոխարինել «2010 թվականի օգոստոսի 4-22-ը» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

«2. Ռուսաստանի Դաշնությանը տրամադրված մարդասիրական օգնության ուղեկցման համար 2010 թվականի օգոստոսի 6-9-ը Ռուսաստանի Դաշնություն գործուղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության 2 փրկարարական ծառայողի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.08.2010
N 688-Ա
Որոշում