Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿ ...

 

 

041.0721.090910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 721-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Շանհայ ԷՔՍՊՕ-2010» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող` Հայաստանի ազգային օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով 2010 թվականի սեպտեմբերի 19-23-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սարգսյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման (2 օրապահիկ և 1 գիշերավարձ` Պեկինում, 1 օրապահիկ և 2 գիշերավարձ` Շանհայում, 2 օրապահիկ և 1 գիշերավարձ` Չենգդուում), այդ թվում` նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և չվերթով նախատեսված մյուս քաղաքների օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Ռ. Շատվորյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Հ. Մկրտչյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Գևորգյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Դավթյանինը, ինչպես նաև Ն. Սարգսյանինը (թարգմանչական աշխատանքներ)` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ն. Երիցյանինը և Հ. Պողոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը և Մ. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`

1) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) Ա. Ադամյանինը և Ա. Հարությունյանինը` Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին.

3) Ա. Խաչատրյանինը և Ա. Ղուկասյանինը` «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների (բացառությամբ Ա. Շահինյանի, Հ. Բաբայանի և Ա. Գևորգյանի)`

1) Պեկինում, Շանհայում և Չենգդուում գիշերավարձի ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Շանհայում օրապահիկի հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) Պեկինում և Չենգդուում օրապահիկի ծախսերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել չվերթ` 2010 թվականի սեպտեմբերի 19-ին` Երևան-Պեկին, 2010 թվականի սեպտեմբերի 20-ին` Պեկին-Շանհայ, 2010 թվականի սեպտեմբերի 22-ին` Շանհայ-Չենգդու, 2010 թվականի սեպտեմբերի 23-ին` Չենգդու-Երևան երթուղիներով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 16.09.10 թիվ 744-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 721-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-23-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ

 

    Գ. Սարգսյան       - ՀՀ վարչապետի կինը

 

    Դ. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Ն. Երիցյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Հ. Պողոսյան       - ՀՀ մշակույթի նախարար

 

    Կ. Ղազինյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ռ. Շատվորյան      - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Հ. Թաշչյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ

 

    Ա. Անանյան        - ՀՀ վարչապետի օգնական

 

    Հ. Մկրտչյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ե. Ազարյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ

 

    Վ. Սարգսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                        արարողակարգի ծառայություն» գործակալության

                        պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար

                        (մեկնում է նախօրոք)

 

    Մ. Ավետիսյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                        արարողակարգի ծառայություն» գործակալության

                        պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ (մեկնում է

                        նախօրոք)

 

    Ա. Ադամյան        - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի

                        վարչության պետ

 

Ա. Հարությունյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին

ձևավորման և գովազդի վարչության պետ (մեկնում է

նախօրոք)

 

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ

բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

(համաձայնությամբ)

 

    Ա. Խաչատրյան      - «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Ղուկասյան      - «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆիլատելիայի և  միջազգային

                        հարաբերությունների բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Զատիկյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Դավթյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ն. Սարգսյան       - թարգմանիչ

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Ա. Շահինյան       - ՀՀ վարչապետի օպերատոր

 

    Հ. Բաբայան        - ՀՀ վարչապետի լուսանկարիչ

 

    Ա. Գևորգյան       - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական

                        կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության

                        տեսամոնտաժող

 

    Ա. Պետրոսյան      - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                        լրագրող (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան      - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                        օպերատոր (համաձայնությամբ)

 

    Մ. Սարգսյան       - «Հ2» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

 

    Ա. Ադումյան       - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան      - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Մարտիրոսյան    - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                        (համաձայնությամբ)

 

Ք. Հովհաննիսյան  - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող

(համաձայնությամբ)

 

    Վ. Պողոսյան       - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

                        (համաձայնությամբ)

 

    Հ. Զորյան         - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ե. Դավիդյան       - «ԱՐԿԱ» լրատվական գործակալության թղթակից

                        (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.09.2010
N 721-Ա
Որոշում