040.1132.090910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 2010 թվականի N 1132-Ն
ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԵՎ ՏԱԹԵՎ-ՀԱԼԻՁՈՐ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ «ԵՎՐՈՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տաթևի վանական համալիրը և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման ու «Եվրոնյուզ» հեռուստաալիքով հեռարձակման և մի շարք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների` Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել`
1) 62400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով)` Տաթևի վանական համալիրը և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման ու «Եվրոնյուզ» հեռուստաալիքով հեռարձակման աշխատանքների ապահովման նպատակով.
2) 28000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով)` քսանհինգ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների` Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման նպատակով:
(1-ին կետը փոփ. 23.12.10 թիվ 1777-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված ծառայության ձեռքբերման նպատակով «Եվրոնյուզ» հեռուստաընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցառումների կազմակերպման ապահովման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել համապատասխան պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ