Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 721-Ա Ո ...

 

 

041.0744.160910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 744-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 721-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղելու մասին» N 721-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման (2 օրապահիկ և 1 գիշերավարձ` Պեկինում, 1 օրապահիկ և 2 գիշերավարձ` Շանհայում, 2 օրապահիկ և 1 գիշերավարձ` Չենգդուում), այդ թվում` նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և չվերթով նախատեսված մյուս քաղաքների օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`».

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում`

ա. «Ե. Ազարյանինը» բառերից հետո լրացնել «Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Գևորգյանինը,» բառերով,

բ. «Ա. Դավթյանինը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Ն. Սարգսյանինը (թարգմանչական աշխատանքներ)`» բառերով,

գ. «իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.» բառերը փոխարինել «իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.» բառերով.

3) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների (բացառությամբ Ա. Շահինյանի, Հ. Բաբայանի և Ա. Գևորգյանի)`

1) Պեկինում, Շանհայում և Չենգդուում գիշերավարձի ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Շանհայում օրապահիկի հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) Պեկինում և Չենգդուում օրապահիկի ծախսերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:».

4) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել չվերթ` 2010 թվականի սեպտեմբերի 19-ին` Երևան-Պեկին, 2010 թվականի սեպտեմբերի 20-ին` Պեկին-Շանհայ, 2010 թվականի սեպտեմբերի 22-ին` Շանհայ-Չենգդու, 2010 թվականի սեպտեմբերի 23-ին` Չենգդու-Երևան երթուղիներով:».

5) որոշման հավելվածի կազմը «Ա. Դավթյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող» բառերից հետո լրացնել «Ն. Սարգսյան - թարգմանիչ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.09.2010
N 744-Ա
Որոշում