(ուժը կորցրել է 23.12.10 թիվ 1777-Ն որոշում)
i
040.1178.150910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 1178-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու համար համապատասխան անձնակազմը և սարքավորումները Հայաստանի Հանրապետություն տեղափոխող ՆԱՏՕ-ի երկու «Բոինգ-707», Ռուսաստանի Դաշնության «ԻԼ-76» և Ղազախստանի Հանրապետության «ԻԼ-76» ինքնաթիռների` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանման, կայանման և սպասարկման ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 20.240,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից ներկայացված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
3. Հաստատել «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու համար համապատասխան անձնակազմը և սարքավորումները Հայաստանի Հանրապետություն տեղափոխող ՆԱՏՕ-ի երկու «Բոինգ-707», Ռուսաստանի Դաշնության «ԻԼ-76» և Ղազախստանի Հանրապետության «ԻԼ-76» ինքնաթիռների` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանման, կայանման և սպասարկման ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարի հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1178-Ա որոշման
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Ապրանքների |Չափի|Մեկ միավորի |Քա-|Ընդամենը`|Գն- | Պայմանագրի |
|անվանումները|միա-|գինը (դրամ) |նա-|գումարը |ման |___________________|
| |վորը| |կը |(հազ. |ձևը |կնքման |կատարման |
| | | | |դրամ) | |ժամկետը |ժամկետը |
|____________|____|____________|___|_________|____|_________|_________|
|Օպերացիոն |դրամ|20.240.000,0|1.0| 20,240.0|ՄԱ |սեպտեմբեր|դեկտեմբեր|
|սպասարկման | | | | | | | |
|ծառայու- | | | | | | | |
|թյուններ | | | | | | | |
._____________________________________________________________________.