Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈ ...

 

 

040.0690.061198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 1998 թ. թիվ 690

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղական, հատկապես սահմանամերձ վայրերի, ինչպես նաև աղետի գոտու համար բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և 1998/99 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծել վճարովի ուսուցմամբ նախապատրաստական բաժիններ ու հաստատել ընդունելության տեղերի թիվը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

i

ա) մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժինների գործունեության կարգը.

բ) սույն որոշման հավելվածում նշված նախապատրաստական բաժինների տեղերի թվին համապատասխան պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին 1999/2000 ուսումնական տարվա համար հատկացնել վճարովի ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ տեղեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 6-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 690 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ

 

________________________________________________________________________

ԹԻՎ

 ԹԻՎ      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ              ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ

 Ը/Կ                   ԱՆՎԱՆՈՒՄԸ

________________________________________________________________________

 

  1.  Երևանի  պետական համալսարանի Իջևանի  մասնաճյուղ            30

 

2. Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների

      պետական ինստիտուտ                                        100

 

  3.  Երևանի  ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ          15

 

4. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

      ինստիտուտ                                                 60

 

5. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

      ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ                            50

 

6. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

      ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ                            10

 

7. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի

      Կապանի կրթահամալիր                                        10

 

8. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի

      Գորիսի կրթահամալիր                                        10

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.1998
N 690
Որոշում