Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27- ...

 

 

102.0183.180910

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        09            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210345

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 50-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մարտի 27-ի «Քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ 50-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կարգի 2-րդ կետի «կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական վարչություն) կադրային հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` կադրային ստորաբաժանում)» բառերը փոխարինել «կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ կատարող աշխատողը» բառերով.

i

2) 7-րդ կետը «իրականացվում է» բառերից հետո լրացնել «համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ուսումնական դասընթացի վերաբերյալ ծրագրի համաձայն`» բառերով.

i

3) 9-րդ կետը «ուսումնասիրում է» բառերից հետո լրացնել «ուսումնական դասընթացի վերաբերյալ ծրագրով նախատեսված» բառերով.

4) Կարգի 5, 6, 11, 12-րդ կետերից և «Ձև 2»-ից հանել «կադրային» բառերը.

i

5) Կարգի 11-րդ կետը և «Ձև 2»-ը «վարչության պետի» բառերից հետո լրացնել «կամ քրեակատարողական հիմնարկի պետի» բառերով.

6) Կարգի «Ձև 2»-ից հանել «Քրեակատարողական ծառայության» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
09.09.2010
N 183-Ն
Հրաման