Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Ծ ...

 

 

102.0185.180910

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        09            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210343

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 185-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.16-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 185-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու ընթացակարգը:

2. Կադրերի ռեզերվը «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 51.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների հանրույթ է:

3. Կադրերի ռեզերվում գրանցումը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն ձև 1-ի:

Գրանցման թերթիկը պահվում է քաղաքացիական ծառայողի (այսուհետ` ծառայող) անձնական գործում:

Գրանցման թերթիկները հաշվառվում են այդ նպատակով պահվող և վարվող մատյանում:

Կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի (անձի) ցանկությամբ կարող է լրացվել և տրվել գրանցման թերթիկի օրինակ:

4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետի սկիզբ է համարվում Օրենքի 51.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող օրը:

5. Կադրերի ռեզերվում գրանցումը կատարվում է Օրենքի 51.16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով ծառայողին քաղաքացիական հատուկ ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին համապատասխան հրամանի արձակման օրվանից հնգօրյա ժամկետում:

6. Կադրերի ռեզերվից հանելը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն ձև 1-ի:

7. Կադրերի ռեզերվից քաղաքացիական ծառայողին հանելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, քաղաքացիական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

4) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.

5) օրենքի 51.19-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

7) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

8) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

9) դատական կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

10) օրենքի 51.6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

11) կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

12) քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը.

13) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

14) քաղաքացիական ծառայողի մահը.

15) օրենքով սահմանված այլ հիմքեր:

8. Կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին, հաշվի առնելով նրա մասնագիտական գիտելիքները ու թափուր հաստիքների առկայությունը, կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում առաջարկվում են համապատասխան պաշտոններ:

9. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետում չեն հաշվարկվում ծառայողի ժամանակավոր անաշխատունակության, ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները:

10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առաջացման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական վարչության պետը արձակում է հրաման կադրերի ռեզերվից հանելու մասին:

11. Կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

 

Ձև 1

 

Քաղաքացիական հատուկ ծառայության

կադրերի ռեզերվում գրանցելու և

կադրերի ռեզերվից հանելու կարգի

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ ԹԻՎ_________

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը ____________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ___________________________________

3. Անձնագիրը ________________________________________________________

(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)

 

4. Զբաղեցրած վերջին քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը _________

_____________________________________________________________________

                           (պաշտոնի անվանումը)

5. Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանը _________________

 

ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ

 

Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը ___________________________________

Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակաշրջանի սկիզբը «___»________ ____թ.

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության պետ` _____________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

«____» _____________ ____թ.

 

Կնիքի տեղը

 

ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆՈՒՄ

 

Կադրերի ռեզերվում հանելու հիմքը _____________________________________

Կադրերի ռեզերվից հանվել է ___________________________________________

ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության պետ` _____________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

«____» _____________ ____թ.

 

Կնիքի տեղը

 

 

pin
Արդարադատության նախարարություն
09.09.2010
N 185-Ն
Հրաման