Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ...

 

 

110.1369.240910

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        09            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010348

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 սեպտեմբերի 2010 թվականի N 1369-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 37-ի 9-րդ և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 16-ի 5-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2010 թվականի հեռակա ուսուցման ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2010 թվականի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը. սույն հրամանը սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 6-ի

N 1369-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ կետի և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ` Հաստատություն) միջին մասնագիտական կրթական ծրագրերով, մրցութային հիմունքով ընդունելություն են կատարում ըստ հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի` վճարովի հիմունքով և առանց ընդունելության քննությունների` Նախարարության կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի)` որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա:

3. Հաստատություն կարող են դիմել միջնակարգ (լրիվ) ընդհանուր, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

4. Օտարերկրացիները և երկքաղաքացիություն ունեցող անձինք Հաստատություն կարող են ընդունվել համաձայն սույն կանոնների (ընդհանուր հիմունքներով), կամ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հուլիսի 6-ի N 629-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոնների»:

5. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են Հաստատությունում` 2010 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:

6. Դիմորդը Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`

1) դիմում,

2) կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,

3) չորս լուսանկար (3x4 չափսի),

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ /արական սեռի դիմորդների համար/ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող և անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, կամ փախստականի վկայական),

5) փաստաթուղթ` զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

6) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),

7) նպատակային ընդունելության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),

8) տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):

7. Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել Հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

8. Հաստատության դիմորդը` ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, տվյալ Հաստատությունում նախապես վճարում է 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:

Անկախ ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

9. Դիմորդների ընդունելության գործընթացը կազմակերպվում է 2010 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 10-ը` ըստ Հաստատության կողմից հաստատված ժամանակացույցի:

10. Կրթության մասին փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկայի գնահատականի փոխարեն հաշվի է առնվում «Ռուսաց լեզու» առարկայի գնահատականը: Բացառություն են կազմում «0302 Հայոց լեզվի դասավանդում», «0312 Դասավանդում տարրական դասարաններում» և «0313 Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունները, որոնց գծով դիմորդը պարտադիր հանձնում է ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից` դպրոցի համապատասխան ծրագրով:

11. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին այն հայտնելուց հետո` մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը:

12. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

13. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:

14. Ըստ մասնագիտությունների ընդունելության մրցույթն անց է կացվում տվյալ Հաստատությունում:

15. Հատկացված տեղերի համար մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված մրցութային առարկաներից գնահատականներ ունեցող կամ քննություններից դրական միավորներ ստացած դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է մրցութային առարկաներից միավորների առավելագույն հանրագումար ունեցող դիմորդը:

Նշված միավորների առավելագույն հանրագումարի հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`

ա) ըստ մասնագիտությունների մրցութային առարկաների ցանկով սահմանված հաջորդականության` առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (մասնագիտական տեխնիկական կրթության (արհեստագործական) դիպլոմի ներդիրի) գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2010, ինչպես նաև 2009 թվականներին հանձնած, որևէ առարկայի ընդունելության քննության բարձր գնահատական ունեցող դիմորդին, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով` անձնական գործի հետ մեկտեղ, դիմորդի ցանկությամբ:

բ) մանկավարժական մասնագիտությունների համար` համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:

16. Դիմորդի ընդունելության արտոնությունները հաշվի են առնվում ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին համապատասխան:

17. Ընդունելության մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:

18. Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.09.2010
N 1369-Ն
Հրաման