Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ ...

 

 

040.1254.290910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1254-Ն

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին ստորագրված N 4095-AM վարկային համաձայնագրով իրականացված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված և վերականգնված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման, արտադրական ենթակառուցվածքների վերականգնման և շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 5.191.747.577 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:

2. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 413.482.286 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին`

1) առաջարկել համայնքների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:

8. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 7-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1254-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

 

.____________________________________________________________________.

|NN |Համայնքի անվանումը      |Գույքի անվանումը|Ձեռք-   |Արժեքը`      |

|ը/կ|                        |________________|բերման  |ընդամենը     |

|   |                        |գազատար|սարքա-  |(կառուց-|(դրամ)       |

|   |                        |       |վորում  |ման)    |             |

|   |                        |       |(հատ)   |տարեթիվը|             |

|___|________________________|_______|________|________|_____________|

| 1 |            2           |   3   |    4   |    5   |      6      |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Արագածոտնի մարզ         |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|1. |Նոր Արթիկի գյուղական    |   6,06|   3    |2009 թ. |   86 848 129|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|2. |Հացաշենի գյուղական      |   5,08|   3    |2009 թ. |   70 455 696|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|3. |Բագրավանի գյուղական     |   9,75|   3    |2009 թ. |  167 457 212|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|4. |Զառինջայի գյուղական     |  13,17|   9    |2009 թ. |  318 299 809|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|5. |Ծաղկաշենի գյուղական     |   1,40|   1    |2009 թ. |   15 711 034|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|6. |Օհանավանի գյուղական     |   5,36|   2    |2010 թ. |   56 176 670|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|7. |Կարբիի գյուղական համայնք|   2,33|   0    |2010 թ. |   29 972 434|

|___|________________________|_______|________|________|_____________|

|8. |Արագածի գյուղական       |   4,46|   3    |2009 թ. |   43 186 211|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|9. |Վարդենուտի գյուղական    |   3,96|   1    |2009 թ. |   34 997 001|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Վայոց ձորի մարզ         |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|10.|Գլաձորի գյուղական       |   0,50|   0    |2008 թ. |    3 984 401|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Լոռու մարզ              |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|11.|Փամբակի գյուղական       |   8,40|   5    |2009 թ. |  101 019 742|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|12.|Շիրակամուտի գյուղական   |   2,33|   1    |2009 թ. |   33 491 741|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|13.|Լեռնանցքի գյուղական     |   9,06|   3    |2009 թ. |  145 943 122|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|14.|Նոր Խաչակապի գյուղական  |   5,95|   2    |2009 թ. |   73 064 904|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|15.|Արջահովտի գյուղական     |   7,19|   2    |2009 թ. |   95 007 777|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|16.|Լեռնավանի գյուղական     |   5,48|   7    |2009 թ. |   54 708 909|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|17.|Լեռնապատի գյուղական     |   6,51|   7    |2009 թ. |   47 245 780|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|18.|Դսեղի գյուղական համայնք |   6,33|   8    |2010 թ. |   53 264 816|

|___|________________________|_______|________|________|_____________|

|19.|Գյուլագարակի գյուղական  |   1,63|   3    |2010 թ. |   15 918 237|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|20.|Սարչապետի գյուղական     |  20,53|   5    |2008 թ. |  218 835 709|

|   |համայնք                 |       |        |2010 թ. |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|21.|Վահագնիի գյուղական      |   4,65|   0    |2009 թ. |   45 823 846|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|22.|Վահագնաձորի գյուղական   |   4,26|   2    |2008 թ. |   47 803 814|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|23.|Եղեգնուտի գյուղական     |   4,69|   2    |2009 թ. |   40 877 113|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|24.|Վահագնի գյուղական       |  12,62|   5    |2008 թ. |  146 593 280|

|   |համայնք (Անտառամուտ -   |       |        |        |             |

|   |Վահագնի սնող միջին      |       |        |        |             |

|   |ճնշման գազատար)         |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Շիրակի մարզ             |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|25.|Անի Կայարան գյուղական   |   7,07|   8    |2010 թ. |  110 245 411|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|26.|Անի Պեմզայի գյուղական   |   6,71|   7    |2010 թ. |  107 128 750|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|27.|Լանջիկի գյուղական       |   4,78|   5    |2010 թ. |   54 002 020|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|28.|Քարաբերդի գյուղական     |   5,52|   1    |2010 թ. |   93 189 425|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|29.|Սարակապի գյուղական      |  17,30|   2    |2009 թ. |  285 379 677|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|30.|Ջրափիի գյուղական համայնք|   4,09|   1    |2009 թ. |   59 557 653|

|___|________________________|_______|________|________|_____________|

|31.|Հայկաձորի գյուղական     |   5,60|   5    |2009 թ. |   50 731 760|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|32.|Աղինի գյուղական համայնք |   3,72|   7    |2009 թ. |   31 231 499|

|___|________________________|_______|________|________|_____________|

|33.|Իսահակյանի գյուղական    |   5,94|   3    |2009 թ. |   48 275 483|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|34.|Շիրակավանի գյուղական    |   3,99|   2    |2009 թ. |   61 604 532|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|35.|Ձիթանքովի գյուղական     |   6,85|   1    |2010 թ. |   84 093 020|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|36.|Սառնաղբյուրի գյուղական  |  11,59|   3    |2009 թ. |  153 034 384|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|37.|Փոքր Սեպասարի գյուղական |   1,40|   4    |2009 թ. |   21 493 344|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|38.|Մեծ Սեպասարի գյուղական  |   3,67|   6    |2009 թ. |   70 751 133|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|39.|Կրասարի գյուղական       |   3,19|   4    |2009 թ. |   44 029 472|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|40.|Աշոցքի գյուղական համայնք|  11,11|   4    |2009 թ. |  121 268 560|

|___|________________________|_______|________|________|_____________|

|41.|Ամասիայի գյուղական      |  15,57|   3    |2009 թ. |  155 746 297|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|42.|Գեղանիստի գյուղական     |       |   0    |2009 թ. |   40 493 657|

|   |համայնք                 |   4,00|        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|43.|Քարաբերդի գյուղական     |   3,76|   3    |2010 թ. |  111 176 732|

|   |համայնք (Լանջիկ-Քարաբերդ|       |        |        |             |

|   |սնող միջին ճնշման       |       |        |        |             |

|   |գազատար)                |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|44.|Հայկաձորի գյուղական     |   5,73|   3    |2009 թ. |   75 206 395|

|   |համայնք (Սարակապ-Ջրափի -|       |        |        |             |

|   |Հայկաձոր սնող միջին     |       |        |        |             |

|   |ճնշման գազատար)         |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|45.|Աղինի գյուղական համայնք |   6,62|   0    |2009 թ. |  112 889 095|

|   |համայնք (Ջրափի-Աղին -   |       |        |        |             |

|   |Իսահակյան սնող միջին    |       |        |        |             |

|   |ճնշման գազատար)         |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|46.|Աշոցքի գյուղական համայնք|2,98   |   2    |2010 թ. |  142 106 548|

|   |(ԳԲԿ Շիրակ 1 ԳԿԿ-Աշոցք  |(նոր)  |        |        |             |

|   |գազատար)                |35,6   |        |        |             |

|   |                        |(վերա- |        |        |             |

|   |                        |գործ.) |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Կոտայքի մարզ            |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|47.|Նուռնուսի գյուղական     |  7,205|   3    |2009 թ. |  124 489 301|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|48.|Եղվարդի քաղաքային       |   6,93|   3    |2010 թ. |   93 496 601|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|49.|Մեղրաձորի գյուղական     |   1,15|   2    |2009 թ. |   19 198 062|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Արարատի մարզ            |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|50.|Նորամարգի գյուղական     |   8,61|   4    |2010 թ. |  203 799 356|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|51.|Սիսի գյուղական համայնք  |   4,88|   5    |2010 թ. |   77 379 437|

|___|________________________|_______|________|________|_____________|

|52.|Ավշարի գյուղական համայնք|   1,52|   2    |2010 թ. |   20 401 963|

|___|________________________|_______|________|________|_____________|

|53.|Ոսկետափի գյուղական      |   3,87|   6    |2010 թ. |   44 319 077|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|54.|Նոյակերտի գյուղական     |   8,53|   2    |2009 թ. |   93 407 524|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|55.|Եղեգնավանի գյուղական    |   2,17|   1    |2009 թ. |   23 681 308|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|56.|Սիփանիկի գյուղական      |   8,35|   5    |2009 թ. |   73 266 178|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Սյունիքի մարզ           |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|57.|Աղիտուի գյուղական       |   7,10|   4    |2010 թ. |   58 088 996|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|58.|Անգեղակոթի գյուղական    |   5,85|   9    |2009 թ. |   39 798 151|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Գեղարքունիքի մարզ       |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|59.|Շատջրեքի գյուղական      |   7,19|   7    |2009 թ. |   59 096 838|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|60.|Ճամբարակի քաղաքային     |   8,00|   2    |2009 թ. |   68 807 387|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Արմավիրի մարզ           |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|61.|Ջանֆիդայի գյուղական     |   3,97|   0    |2010 թ. |   35 113 900|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|62.|Փշատավանի գյուղական     |   6,29|   1    |2010 թ. |   55 527 740|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Տավուշի մարզ            |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|63.|Վերին Կարմիր աղբյուրի   |  11,99|   3    |2009 թ. |   85 275 671|

|   |գյուղական համայնք       |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|64.|Չինարիի գյուղական       |   3,18|   0    |2009 թ. |   36 277 853|

|   |համայնք                 |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Ընդամենը                |       |        |        |5 191 747 577|

.____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 01.09.11 թիվ 1262-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1254-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

 

.____________________________________________________________________.

|NN |Համայնքի անվանումը      |Գույքի անվանումը|Ձեռք-   |Արժեքը`      |

|ը/կ|                        |________________|բերման  |ընդամենը     |

|   |                        |գազատար|սարքա-  |(կառուց-|(դրամ)       |

|   |                        |       |վորում  |ման)    |             |

|   |                        |       |(հատ)   |տարեթիվը|             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Շիրակի մարզ             |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|1. |Սառնաղբյուրի համայնք    |   6,31|    6   |2009 թ. |   85 739 517|

|___|________________________|_______|________|________|_____________|

|2. |Քարաբերդի համայնք       |   1,21|    2   |2009 թ. |   30 952 010|

|___|________________________|_______|________|________|_____________|

|3. |Ձիթհանքովի համայնք      |   4,16|    3   |2009 թ. |   39 131 030|

|___|________________________|_______|________|________|_____________|

|4. |Լեռնակերտի համայնք      |   4,93|    3   |2009 թ. |   41 381 881|

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Լոռու մարզ              |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|5. |Մղարթի համայնք          |   2,77|    2   |2009 թ. |   21 963 873|

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Սյունիքի մարզ           |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|6. |Հարժիսի համայնք         |   1,34|    1   |2008 թ. |   25 303 650|

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Արագածոտնի մարզ         |       |        |        |             |

|___|________________________|_______|________|________|_____________|

|7. |Աղձքի համայնք           |   7,02|    3   |2009 թ. |   55 696 849|

|___|________________________|_______|________|________|_____________|

|8. |Շողակնի համայնք         |   4,02|        |2009 թ. |   28 772 711|

|___|________________________|_______|________|________|_____________|

|9. |Արայի համայնք           |   2,39|        |2009 թ. |   30 353 636|

|___|________________________|_______|________|________|_____________|

|10.|Լեռնապարի համայնք       |   3,51|    1   |2008 թ. |   16 807 049|

|___|________________________|_______|________|________|_____________|

|11.|Հարթավանի համայնք       |   2,42|        |2009 թ. |   27 659 324|

|___|________________________|_______|________|________|_____________|

|12.|Դավթաշենի համայնք       |   1,38|        |2009 թ. |    9 720 756|

|___|________________________|_______|________|________|_____________|

|   |Ընդամենը                |       |        |        |  413 482 286|

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2010
N 1254-Ն
Որոշում