Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300 ...

 

 

040.1278.051010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2010 թվականի N 1278-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման N 1 հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) մարդու և հանրության առողջության պահպանումը, բնակչության առողջության բարելավումը, հիվանդությունների կանխարգելումը, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցումը.

բ) առողջապահության բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.

գ) բժշկական օգնության որակի և արդյունավետության բարձրացման, առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնությամբ ապահովելը.

դ) առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության, կազմակերպման, կառավարման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների ներդրումը, կայուն ֆինանսավորման ապահովումը.

ե) առողջապահության բնագավառում մարդու իրավունքների պահպանումն ու պաշտպանությունը.

զ) մոր և մանկական առողջության պահպանումը.

է) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովումը.

ը) առողջապահության համակարգում ֆինանսավորման նոր աղբյուրների, այդ թվում` բժշկական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգի ներդրումն ու զարգացումը.

թ) աշխատողների առողջության պահպանումը.

ժ) հանրապետությունում արտադրվող և ներմուծվող դեղերի անվտանգության, որակի և արդյունավետության ապահովումը.

ժա) առողջապահության բնագավառում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ապահովումը.

ժբ) հանրային առողջության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.

ժգ) հանրապետությունում արտադրվող և հանրապետություն ներմուծվող դեղերի տեսակների ու որակի նկատմամբ պետական վերահսկողության և դեղերի պետական գրանցման իրականացումը:».

i

2) որոշման N 1 հավելվածի «II. Նախարարության գործառույթները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) բժշկական օգնության կազմակերպման և բուժօգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակումը, դրանց իրականացման դիտարկումը.

բ) առողջապահության բնագավառի առանձին ոլորտների զարգացման հայեցակարգերի, ռազմավարության, քաղաքականության մշակումն ու դրանց իրականացման նկատմամբ դիտարկումը.

գ) առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման դիտարկումը.

դ) մոր և մանկան ոլորտի գերակա խնդիրների սահմանումը, նպատակային, ռազմավարական ծրագրերի մշակումը և իրականացման դիտարկումը.

ե) երեխաների և կանանց առողջության իրավիճակային պարբերական վերլուծություն, գնահատում, հիմնախնդիրների վերհանում, իրավիճակի բարելավման միջոցառումների մշակում և իրականացման նկատմամբ դիտարկում, ինչպես նաև մանկական և մայրական մահացության ցուցանիշների նկատմամբ շարունակական մոնիթորինգի իրականացում և այդ ցուցանիշների նվազեցմանն ուղղված ռազմավարության մշակումը և իրականացման դիտարկումը.

զ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի առողջապահական բաղադրիչի մշակումը.

է) լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջների և պայմանների մշակումը և դրանց պահպանման նկատմամբ դիտարկումների իրականացումը, առողջապահության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ը) պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական պատվերի ձևավորումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրականացման դիտարկումը,

թ) իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների` սահմանված կարգով ֆինանսավորումը, դրանց հաշվապահական հաշվեկշիռների ընդունումն ու ամփոփումը.

ժ) պետական պատվերի շրջանակներում իրականացվող դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և ծառայությունների կենտրոնացված գնումների իրականացումը, գնումների դիմաց ֆինանսական միջոցների հատկացումը.

ժա) առողջապահության ոլորտում կադրային քաղաքականության ծրագրերի մշակումն ու իրականացման նկատմամբ դիտարկումը.

ժբ) բարձրագույն, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական բժշկական կադրերի պատրաստման (պատրաստում, մասնագիտացում, վերամասնագիտացում), կատարելագործման, շարունակական մասնագիտական զարգացման, առկա կադրային ներուժի պահպանման, զարգացման և վերարտադրման, կադրերի արդյունավետ վերադասավորման ոլորտներում պետական քաղաքականության ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը.

ժգ) բնագավառում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, գիտական նվաճումների ներդրման, նյութատեխնիկական հագեցվածության, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը.

ժդ) բնակչության հանրային իրազեկության և առողջապահական կրթության ծրագրերի մշակումը և իրականացման նկատմամբ դիտարկումը, նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը.

ժե) օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու համապատասխան եզրակացություններ ներկայացնելը.

ժզ) դեղային պետական քաղաքականության ծրագրերի մշակումը և դրա իրականացման դիտարկումը.

ժէ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

ժը) առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը.

ժթ) առողջապահության բնագավառում միջազգային պայմանագրերի նախագծերի մշակումը, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը.

ի) առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների մշակումը:

2. Առողջապահության նախարարության աշխատակազմի`

1) բժշկական օգնության կազմակերպման վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության և մոր և մանկան առողջության պահպանման վարչության.

2) առողջապահական էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչությունը վերանվանել ֆինանսատնտեսագիտական վարչություն.

3) գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչությունը վերանվանել անձնակազմի կառավարման վարչություն.

4) դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժինը վերանվանել դեղորայքային քաղաքականության բաժին.

5) միջազգային կապերի բաժինը վերանվանել արտաքին կապերի բաժին.

6) իրավական ապահովման բաժինը վերակազմակերպել իրավաբանական վարչության.

7) լիցենզավորման բաժինը վերակազմակերպել լիցենզավորման գործակալության.

8) ստեղծել հանրային առողջության բաժին:

i

3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «1. Վարչություններ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Մոր և մանկան առողջության պահպանման վարչություն

Իրավաբանական վարչություն».

2) «3. Բաժիններ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դեղորայքային քաղաքականության բաժին

Արտաքին կապերի բաժին

Առաջին բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին Հանրային առողջության բաժին». 3) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը լրացնել «Լիցենզավորման գործակալություն» բառերով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2010
N 1278-Ն
Որոշում