Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

16.07.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.08.1994  -ից մինչեւ   16.07.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 12.07.99 ՆՀ-334 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրապետությունում անհրաժեշտ տարադրամային պաշարների ստեղծման անհրաժեշտությունից և կարևորելով սոցիալ-տնտեսական զարգացման գործում ոսկու և արծաթի արտադրության տնտեսական նշանակությունը, որոշում եմ.

1. Սահմանել, որ արտադրվող թանկարժեք մետաղների ընդունումը (գնումը) կատարվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա քվոտաներով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ուժեղացնել վերահսկողությունը հանրապետությունում թանկարժեք մետաղների

արտադրության նկատմամբ և ապահովել «Հայոսկի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության անխափան աշխատանքը.

սահմանել ոսկու և արծաթի արտադրության ամենամյա ծավալներ` ելնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներից.

մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

 

22 օգոստոսի 1994 թվական

ՆՀ-359

 

 

pin
ՀՀ Նախագահ
22.08.1994
N ՆՀ-359
Հրամանագիր